FinLab
📌 Հաշվապահական ծառայություններ
📌 Հաշվապահական դասընթացներ
📌 ՀԾ-Հաշվապահ ծրագիր
Պետական եկամուտների կոմիտեն իրազեկում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու քայլերի հաջորդականության մասին։ Եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր և տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ունեք դրա դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), ապա կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները՝ հետևյալ քայլերով․
✔️Քայլ 1
Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ապա անցնելով «Հարկերի մարում/վերադարձ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։
✔️Քայլ 2
Հաջորդ քայլով վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։
✔️Քայլ 3
Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը լրացնելուց հետո սեղմեք «Գրանցել» կոճակը։
Ի դեպ, եթե համակարգի «Անձնական տվյալներ» էջում նախապես լրացված է լինում բանկի անվանումը և հաշվեհամարը, ապա այդ տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ, ինչպես և լրացվում են Ձեր անձնական մյուս տվյալները։
✔️Քայլ 4
Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը՝ փոխհատուցումն ստանալու համար։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։
Ի դեպ, «Մարում/վերադարձ» կոճակը հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում։
✔️Քայլ 5
Գրանցված դիմումը հայտնվում է «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։
👍Վերջ, դիմումն ուղարկված է։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։
23/10/2025
☝️2025 թվականի սեպտեմբեր ամսից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից․ քաղաքացին որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա:
✔️Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:
❌2025 թվականի սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։
09/10/2025
2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025
թվականի նոյեմբերի 1-ը։
Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիր)՝ պետք է ներկայացնեն⬇️
🔹2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները
🔹2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
🔹2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով
սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ
քաղաքացիները։
🔹2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ
հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի
դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ
քաղաքացիները։
🔹 «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ
օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
🔹2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները
(վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և
ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս
խմբում):
Եթե ՀԴՄ չունես, բայց գումար ես ընդունում, ապա դա արդեն ռիսկային է🤦♀️
Մանրամասները ներկայացված են հոլովակում⬆️
🇦🇲Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվետվությունները ներկայացվում են համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների (ՄՖՀՍ) կամ ազգային հաշվապահական ստանդարտների՝ կախված կազմակերպության տեսակից։
📊Հաշվապահական հաշվետվության հիմնական ձևերն են՝
➡️ Ձև1. Ֆինանսական վիճակի հաշվետվություն
Ներկայացնում է կազմակերպության ակտիվները, պարտավորությունները և սեփական կապիտալը որոշակի օրացուցային օրվա դրությամբ։
➡️ Ձև2. Ֆինանսական արդյունքների հաշվետվություն
Ներկայացնում է ընկերության եկամուտները, ծախսերը և ֆինանսական արդյունքը (շահույթ կամ վնաս) հաշվետու ժամանակահատվածում։
➡️ Ձև 3. Սեփական կապիտալի փոփոխությունների հաշվետվություն
Ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության սեփական կապիտալում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները։
➡️ Ձև4. Դրամական հոսքերի մասին հաշվետվություն
Ներկայացնում է կազմակերպության մուտք ու ելք եղած դրամական միջոցները՝ ըստ գործառնական, ներդրումային և ֆինանսավորման գործունեության։
➡️ Ձև5.ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
☝️Վերլուծական և բացատրական տեղեկություններ են, որոնք լրացնում և մանրամասնում են վերը նշված հաշվետվությունները:
29/09/2025
📊 Նոր հնարավորություններ գործարարների համար
ՊԵԿ պաշտոնական կայքում արդեն հասանելի է Շրջանառության հարկի հաշվիչը, որը թույլ է տալիս հեշտությամբ և արագ կատարել հարկային հաշվարկներ։
🔹 Հաշվիչը պարզեցնում է գործընթացը,
🔹 Նվազեցնում է սխալների հավանականությունը,
🔹 Խնայողություն է ապահովում ժամանակի և ռեսուրսների մեջ։
Այսուհետ ձեր հարկային հաշվարկները դառնում են ավելի հարմար և հասանելի։ ✅
26/09/2025
👋Ողջու՛յն,
☝️Եթե ցանկանում ես ունենալ հաջող կարիերա, ապա այս դասընթացը հենց Քեզ համար է․
📚Դասափուլերը․
🔹 Հաշվապահական հաշվառում
🔹 ՀՀ Հարկային օրենսգիրք
🔹 ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
🔹 ՀԾ-հաշվապահ ծրագիր
🔹 Tax Service ծրագրի միջոցով հաշվետվությունների կազմում և հաշիվների դուրս գրում
📊Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս․
🔹 Ձեռք կբերեք համապարփակ գիտելիքներ հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և պրակտիկ հաշվապահության վարման վերաբերյալ
🔹 Կծանոթանաք ՀՀ հարկային օրենսդրության հիմնական դրույթներին, աշխատանքային միջավայրում դրանց կիրառման առանձնահատկություններին
🔹 Կկիրառեք ՀԾ-հաշվապահ 7 ծրագրի գործիքակազմը՝ գործնական օրինակների հիման վրա ամրապնդելով ձեռք բերած տեսական գիտելիքները
🔹 Կունենաք ամբողջական պատկերացում և հստակ գիտելիքներ հաշվապահության վարման վերաբերյալ։
Դասընթացի մանրամասներ.
•Մեկնարկը՝ 06.10.2025
•Ձևաչափը՝ առկա ուսուցում
•Տևողությունը՝ 4 ամիս
•Շաբաթական 3 հանդիպում՝ 1.5 ժամ տևողությամբ
•Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 18։00, շաբաթ` 13:00
🎓Վկայական
Դասընթացի ավարտին տրվում է՝
🔹 Որակավորման սերտիֆիկատ
🔹 Մեկ ամիս անվճար պրակտիկա
🔹Հնարավորություն՝ աշխատելու Ֆին Լաբ ՍՊԸ-ում և/կամ գործընկեր կազմակեպություններում
🔹Առնվազն 3 տարի օնլայն խորհրդատվություն մեր ուսանողներին՝ հաշվապահական հաշվառում վարելիս։
👤Դասընթացավար՝ Ֆին Լաբ ՍՊԸ-ի Գլխավոր հաշվապահ ՝ Հովհաննես Ասլանյան
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`
📞 +374 94 90 94 27
ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ!!!
Պատրաստ ենք պատասխանել Ձեզ հուզող բոլոր հարցերին։
17/09/2025
Ֆիզիկական անձ եք և վարձակալության եք տալիս անշարժ գույք առանց պետական գրանցման, ապա պարտադիր է․
* Վարձակալության պայմանագրի մասին հայտարարությունը ներկայացնել հարկային մարմին 5 աշխատանքային օրվա ընթացքում,
* Վարձակալությունը դադարեցնելու դեպքում՝ դադարեցման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնել դադարեցման հայտարարություն,
* Վարձավճարից հաշվարկել և ՀՀ ԿԱ ՊԵԿ վճարել 10 տոկոս եկամտային հարկ՝ ներկայացնելով տարեկան հաշվարկ հայտարարագիր։
ՀԻՇԵՑՈՒՄ՝
📌 2024թ․-ի համար եկամտային հարկի վճարման և հաշվարկ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 1-ը։
14/09/2025
📢 Նոր կարգավորում՝ դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ
🔹Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է էլեկտրոնային եղանակով փոխանցվի ՊԵԿ-ին՝ բջջային հավելվածի կամ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի միջոցով։
🔹 Տեղեկությունը բջջային հավելվածի միջոցով փոխանցվում է, երբ՝
- ապրանքը օգտագործվում է արտադրության մեջ կամ սեփական կարիքների համար,
- իրականացվում է մասնակի օտարում,
- օգտագործվում է ծառայության մատուցման ընթացքում,
- շրջանառությունից հանվում է այլ պատճառներով։
🔹 Տեղեկությունը կարող է փոխանցվել նաև ապրանքն արտահանելու, կորուստ ճանաչվելու, բռնագրվելու կամ մատակարարին վերադարձնելու դեպքում։
🔹 Եթե ապրանքը չի օգտագործվել և պահպանվել է իր տեսքն ու հատկությունները, հնարավոր է վերադարձնել շրջանառության մեջ։
11/09/2025
📢 Նոր կարգավորում՝ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ
2026թ․ հունվարի 1-ից սկսած՝ ծխախոտային և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում հարկային հաշիվներում պարտադիր պետք է ներառվեն հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի տվյալները։
🔹 Տվյալները կցվելու են հաշվարկային փաստաթղթերին՝ էլեկտրոնային համակարգի կամ հատուկ բջջային հավելվածի միջոցով։
🔹 Մինչ փաստաթղթի ստորագրումը կամ հաստատումը հնարավոր կլինի փոփոխել տվյալները։
🔹 Ստացողը կստանա փոփոխություններ կատարելու իրավասություն՝ մատակարարման հաջորդ օրվանից։
🔹 Եթե ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար, ապա դրոշմավորման ծածկագրերը կստանան «շրջանառությունից հանված» կարգավիճակ։
08/09/2025
🗓️Հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ և պատասխանատվության մեկնաբանություն։
⏰ Վերջնաժամկետ
Ըստ գործող կարգի՝ 2024թ.-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է
➡️ 2025թ. նոյեմբերի 1-ը
❌Չներկայացնելու դեպքում՝
առաջին և երկրորդ անգամ՝ վարչական պատասխանատվություն ։
•Առաջին խախտման դեպքում կիրառվում է նախազգուշացում
•Երկրորդ խախտման դեպքում՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելիս, ընտրվում է տուգանք՝
5000–50 000 դրամ ։
•Եթե տուգանք նշանակվելուց հետո ևս 30 օրում չկատարվում է ներկայացում, ապա տուգանքը կրկնապատկվում է ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
12/6 Grigor Hasratyan Street
Yerevan
0031
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |