Lex Consilium

Lex Consilium

Share

Իրավաբանական խորհրդատվություն, դատական և արտադատական ներկայացուցչություն, ինչպես նաև իրավաբանական փաստաթղթերի և այլն:

25/03/2022

Փաստաբան Անահիտ Բաբայան
+37477771156

26/08/2020

‼️ Այսուհետ Դուք կարող եք Պետական ռեգիստրի գործակալությունում մատուցվող
ծառայություններից օգտվել առանց այնտեղ այցելելու⏳:
Լեքս Կոնսիլիումը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ (արժեքը չի ներառում պետական տուրքերը).
💡
1 առևտրային և հասարակական կազմակերպությունների
կանոնադրության, որոշումների, արձանագրությունների կազմում – 10 000 ՀՀ դրամ
2 կանոնադրության փոփոխություններ (հասցե, մասնակից,
մասնակցի տվյալներ, անուն և այլն) – 15 000 դրամ
3 տնօրենի փոփոխություն - 10 000 ՀՀ դրամ
4 բաժնեմասի առուվաճառք, նվիրատվություն – 15 000 ՀՀ դրամ
5 կազմակերպության լուծարում - պայմանագրային
6 կանոնադրական կապիտալի ավելացում, նվազեցում, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկում – 40 000 ՀՀ դրամ
7 ներկայացուցչության, մասնաճյուղի գրանցում – 40 000 ՀՀ դրամ
8 առևտրային կազմակերպությունների միացում, միաձուլում, բաժանում, անջատում – պայմանագրային

20/05/2020

💡⚖️Ամուսնալուծություն: Ի ՞նչ է պետք իմանալ:
Ցավոք, այսօրվա իրականության մեջ շատ ու շատ զույգեր բախվում են ամուսնալուծության խնդրին, հետևապես, նախքան ամուսնալուծվելու վերաբերյալ որոշում կայացնելը եղեք հնարավորինս իրազեկված, որպեսզի կարողանաք պաշտպանել Ձեր և Ձեր երեխա/ների իրավունքները:
Եվ այսպես.
Ու ՞ր դիմել ամուսնալուծության համար:
Հայաստանի Հանրապետությունում
1. Ամուսնությունը կարող է լուծվել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմնում/ЗАГС/, ինչպես նաև
2. ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում

Ո ՞ր դեպքերում են ամուսնությունները լուծվում ՔԿԱԳ մարմինների կողմից
Ամուսնությունները լուծվում են ՔԿԱԳ մարմինների կողմից, երբ
1. ամուսինների միջև առկա է փոխադարձ համաձայնություն ամուսնալուծության վերաբերյալ/ երկու ամուսինների ներկայությունը պարտադիր է/,
2. մյուս ամուսինը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անհայտ բացակայող /միայն մեկ ամուսնու դիմումի հիման վրա/
3. մյուս ամուսինը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ /միայն մեկ ամուսնու դիմումի հիման վրա/
4. մյուս ամուսինը դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով։
Տվյալ պարագայում ամուսնությունը համարվում է դադա րած ՔԿԱԳ մարմնում համապատասխան պետական գրանցում իրականացնելու պահից, որի վերաբերյալ տրվում է ամուսնալուծության վերաբերյալ վկայական:
Որ դեպքերում են ամուսնությունները լուծվում դատական կարգով
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ամուսնությունները լուծվում են դատական կարգով, եթե՝
1. բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը
2. ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց.
3. ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով։
Դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Տվյալ պարագայում ևս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման ՔԿԱԳ մարմնի կողմից: Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում ամունալուծության պետական գրանցումը կարող է իրականացվել նաև ամուսիններից մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պետական գրանցման ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետներ առկա չեն: Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պետական գրանցման ներկայացնելուց հետո սահմանված ժամկետներում տրվում է ամուսնալուծության վկայական:
Յուրաքանչյուր պարագայում անհրաժեշտ է հնարավորինս խուսափել վեճերից: Միանշանակ, խորհուրդ է տրվում փորձել փոխադարձ համաձայնությամբ ամուսնությունը լուծել արտադատական կարգով:
Այն դեպքերում, երբ հնարավոր չէ խուսափել կոնֆլիկներից, խորհուրդ է տրվում դիմել մասնագիտացված փաստաբանների, այդ կերպ Դուք հնարավորություն կունենաք ամուսնությունը լուծել առանց մյուս կողմի հետ անձամբ հանդիպելու:

20/05/2020

‼️«Lex Consilium» իրավաբանական ընկերության փաստաբանները իրականացնում են դատական ներկայացուցչություն ՝
1.ամուսնալուծության վերաբերյալ գործերով,
2.Երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործերով,
3.Առանձին ապրող ծնողի հետ երեխայի տեսակցության կարգը սահմանելու վերաբերյալ գործերով,
4.Ալիմենտի/ երեխայի ապրուստի միջոցի/ սահմանման վերաբերյալ գործերով,
5.Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերով,
6.Համատեղ ձեռք բերված գույքի բաժանման վերաբերյալ գործերով,
7. Ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ գործերով:

20/05/2020

Խնայե՛ք Ձեր ժամանակը ‼️
«Lex Consilium» իրավաբանական ընկերությունը իրականացնում է հետևյալ ծառայությունները:

1. առևտրային և հասարակական կազմակերպությունների կանոնադրության, որոշումների, արձանագրությունների կազմում
2. կանոնադրության փոփոխություններ (հասցե, մասնակից, մասնակցի տվյալներ, անուն և այլն)
3. տնօրենի փոփոխություն
4. բաժնեմասի առուվաճառք, նվիրատվություն
5. կազմակերպության լուծարում
6. կանոնադրական կապիտալի ավելացում, նվազեցում, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկում
7. ներկայացուցչության, մասնաճյուղի գրանցում
8. իրավաբանական անձի վերակազմակերպում/միաձուլում, բաժանում,առանձնացում, վերակազմավորում, միացում/

29/02/2020

«Lex Consilium» իրավաբանական գրասենյակն իրականացնում է բազամշերտ գործունեություն՝ իրավաբանական տարաբնույթ ծառայություներ մատուցելով ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ առանձին անհատներին:

📲+37443252575
🚩Ահարոնյան 7

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


7 Aharonyan
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00