Micro Account

Micro Account

Share

Հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում, հարկային խորհրդատվություն, կադրային գործ Հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում, հարկային խորհրդատվություն

13/09/2026

📌 ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ․ 3 ԲԱՆ, ՈՐՈՆՔ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՃԻՇՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ

🔹 1․ Հարկը հաշվարկվում է ոչ թե շահույթից, այլ իրացման շրջանառությունից

Շրջանառության հարկի հաշվարկման հիմքում ընկած է հարկման ենթակա շրջանառությունը։ Այդ պատճառով յուրաքանչյուր գործարքի ճիշտ փաստաթղթավորումը կարևոր է։

🔹 2․ Գործարքների ճիշտ ձևակերպումը կարևոր է

Հաշվարկային փաստաթղթերը (նաև Ozon, Wb, Temu-ից գնումների մասով), ՀԴՄ կտրոնները, բանկային փոխանցումները և այլ հիմնավորող փաստաթղթերը պետք է համապատասխանեն իրական գործարքներին։

🔹 3․ Տարբեր գործունեություններ՝ տարբեր մոտեցումներ

Շրջանառության հարկի հաշվարկման ժամանակ կիրառվող դրույքաչափն ու հարկման առանձնահատկությունները կարող են տարբեր լինել՝ կախված իրականացվող գործունեության տեսակից։

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սխալ դասակարգված գործարքը կամ չհիմնավորված շրջանառությունը կարող է հանգեցնել սխալ հարկային հաշվարկի և լրացուցիչ հարկային պարտավորությունների։

Հիմք` ՀՀ հարկային օրենսգիրք

07/09/2026

🇦🇲🇷🇺🇧🇾🇰🇿🇰🇬
ԵՏՄ-ԻՑ ԱՊՐԱՆՔ Ե՞Ք ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Ահա 3 կարևոր բան, որը պետք է իմանա յուրաքանչյուր բիզնես։

🔹 1․ Ներմուծման դեպքում ԱԱՀ-ն պետք է հաշվի առնել

ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ ապրանք ներմուծելիս, եթե ներմուծումը համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող, առաջանում է ԱԱՀ-ի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորություն։

🔹 2․ Փաստաթղթերը պետք է ճիշտ ձևակերպված լինեն

Մատակարարի հաշվարկային փաստաթղթերը, ապրանքի արժեքը, քանակը, ներմուծման ամսաթիվը և մյուս տվյալները պետք է ճիշտ արտացոլվեն հաշվապահական հաշվառման մեջ։

🔹 3․ Ներմուծման ամսաթիվը կարևոր է

ԵՏՄ-ից ներմուծման դեպքում հարկային հաշվարկներում կարևոր նշանակություն ունի ապրանքը ՀՀ տարածք ներմուծելու ամսաթիվը։ Արտարժույթով գործարքների դեպքում հարկման բազաները և ձեռքբերման արժեքները որոշվում են համապատասխան ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ հրապարակած միջին փոխարժեքով։

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՏՄ-ից ներմուծումը պարզապես ապրանքի գնում չէ․ սխալ հաշվարկված ԱԱՀ-ն, սխալ փաստաթղթավորումը կամ հաշվետվության մեջ սխալ արտացոլումը կարող է առաջացնել լրացուցիչ հարկային պարտավորություններ։

📊 ԵՏՄ-ից ներմուծումներ ունե՞ք։

Մենք կօգնենք՝
✅ ճիշտ հաշվարկել հարկային պարտավորությունները,
✅ ստուգել ներմուծման փաստաթղթերը,
✅ ճիշտ արտացոլել գործարքները հաշվապահական հաշվառման մեջ,
✅ ժամանակին ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները։

📩 Վստահեք Ձեր հաշվապահությունը մասնագետներին։

Աղբյուր՝ ՀՀ Հարկային օրենսգիրք։

28/02/2026

#հայտարարագրում2026

Սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը։ Հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝

✅ստացվող վարկերի գումարները,

✅ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները),
մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

✅և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։

Սահմանվել են նաև, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․

✅ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,

✅ստացվող փոխառությունների գումարները,
գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,

✅աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,

✅ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,

✅ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,

✅առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:

Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։

‼️Ուշադրություն, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:

Ավելին՝ https://src.am/am/getNews/1410

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Կ. Ուլնեցու 58/1
Yerevan
0069

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Micro Account posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.