TM Audit CJSC

TM Audit CJSC

Share

"TM Audit" CJSC is a leading audit company located in Yerevan, Armenia. “TM Audit” CJSC was founded and was issued audit license in 1997.

The founding partner of the Company, the Managing Partner and CEO is Tatul Movsisyan. Ever since the company was founded, it has been providing a wide range of high-quality professional services to numerous international and local institutions and organizations, many of them being leaders in their fields. The company's client list includes such well-known institutions and organisations as EBRD, Ai

20/03/2025

Ս․թ․ մարտի 18-ին Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) գլխավոր տնօրեն Լի Վայթի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պալատի՝ IFAC-ի լիիրավ անդամակցության և ՀԱԵԽ-ի՝ որպես ցանցային անդամ կազմակերպության ներգրավման հեռանկարները։ Քննարկվել են նաև մասնագիտական համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները։
Հանդիպմանը մասնակցել են նաև IFAC ավագ մենեջեր Սարահ Գագնոնը և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

20/02/2024

Թաթուլ Մովսիսյանը՝ Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահ

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը 2024թ. փետրվարի 20-ին ընտրվել է Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ:

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների 9 մասնագիտացված կառույցներ։ ՀԱԵԽ-ը ձգտում է դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության ցանցային անդամ և միավորել ԱՊՀ երկրների հաշվապահության և աուդիտի պրոֆեսիայի ուժերը՝ ծառացած խնդիրների համատեղ լուծման, միջազգային ստանդարտների մշակման, դրանց նախագծերի քննարկման ու թարգմանության, միջազգային գիտաժողովների ու կոնֆերանսների կազմակերպման համար։

Շնորհավորում ենք Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանին և մաղթում արգասաբեր գործունեություն Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահի պաշտոնում։

13/06/2023

2023 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը՝ բավականին լայն ներկայացուցչական կազմով և օրակարգային հարցերի ընդգրկուն շրջանակով։ Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ցուցադրվեց Պալատի 25-ամյա ուղուն նվիրված տեսահոլովակ՝ Հաշվապահների միությունից մինչև Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ անցած հաղթական ճանապարհին անդրադարձով և Պալատի կայացման ճանապարհին իրենց ներդրումը ունեցած նախագահների մտորումներով ու հուշերով։

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրեց Պալատի 2022 թվականի տարեկան գործունեության արդյունքները, հետագա զարգացման ուղիները, դրանց հասնելու ռազմավարությունն ու տակտիկան, որոնք ուղղված են պետության կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացմանը։

Ժողովի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝
https://caaa.am/news/teghekatvuthyun-palati-herthakan-ehndhanur-zhoghovi-veraberyal-2/
Ժողովի վերաբերյալ նկարները հասանելի են հետևյալ հղումով՝
https://caaa.am/gallery/palati-herthakan-ehndhanur-zhoghov-03-06-2023th/

15/02/2023

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ընտրվել է Եվրասիական Տնտեսական Միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (Председатель Президиума Консультативного Совета аудиторов ЕАЭС)

16/11/2022

Պալատն իր հայացքն է ուղղում դեպի ԲՈՒՀ, դեպի պրոֆեսիայի շարունակականության, զարգացման, մասսայականության ապահովման համար կարևորագույն դարբնոցը։

Ս․թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի /Պալատ/ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Պալատի նախագահը, ՀՊՏՀ ռեկտորը, Պալատի խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը և անդամները, ԿԲ խորհրդի անդամը, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Համագործակցության շրջանակում Պալատը մասնագիտական մեծ ներուժով, փորձով պատրաստակամ է աջակցել ԲՈՒՀ-ական համակարգին ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացներում:

Տեղեկատվությունը հասանելի է Պալատի կայքում` www.caaa.am , հետևյալ հղումով https://caaa.am/news/palat-bvo%d6%82h-hamagortcakcuthyan-ehndlaynum/ :

Նկարադարանը հասանելի է Պալատի կայքում` www.caaa.am , հետևյալ հղումով https://caaa.am/gallery/palat-bvo%d6%82h-hamagortcakcuthyan-ehndlaynum/ :

11/05/2022

«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ում (www.tmaudit.am) առկա է աուդիտորի թափուր աշխատատեղ:
Աուդիտոր՝ ներկայացվող պահանջներ - Պալատի անդամ և (կամ) ACCA-ի անդամ։
Հետաքրքրված և միայն պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը մինչև 30.05.2022թ․ ուղարկել [email protected] էլ հասցեին` նամակում նշելով աշխատատեղը։ Կապ կհաստատվի միայն նախնական ընտրանքում ընդգրկված թեկնածուների հետ։

www.tmaudit.am

07/03/2022

«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ում (www.tmaudit.am) առկա է աուդիտորի և հաշվապահի/ավագ հաշվապահի թափուր աշխատատեղեր:
Աուդիտոր՝ ներկայացվող պահանջներ - Պալատի անդամ և (կամ) ACCA-ի անդամ։
Հաշվապահի/ավագ հաշվապահ՝ ներկայացվող պահանջվողներ- բարձրագույն կրթություն, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ՀԾ հաշվապահ կամ այլ հաշվապահական ծրագրերի պարտադիր իմացություն։
Հետաքրքրված և միայն պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը մինչև 15.04.2022թ․ ուղարկել [email protected] էլ հասցեին` նամակում նշելով աշխատատեղը։ Կապ կհաստատվի միայն նախնական ընտրանքում ընդգրկված թեկնածուների հետ։

www.tmaudit.am

21/02/2022

ՀԱԵԽ առաջին ընդհանուր ժողով

2022թ․ փետրվարի 16-ին տեղի ունեցավ Հաշվապահների և Աուդիտորների Եվրասիական Խմբի (ՀԱԵԽ) առաջին ընդհանուր ժողովը։

ՀԱԵԽ-ի անդամ են հանդիսանում ԱՊՀ երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ ՀԱԵԽ-ի ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Օրակարգում ընդգրկված էին ՀԱԵԽ-ի 2022թ․ միջոցառումների, ծրագրերի, ռազմավարության պլանի, հանձնաժողովների ստեղծման, միջազգային կոնֆերանսի հրավիրման, ՀԱԵԽ-ի՝ ՀՄԴ-ի (IFAC) ցանցային անդամի կարգավիճակ ստանալու մասին և այլ հարցեր։

ՀԱԵԽ-ի 2022թ․ միջոցառումների, ծրագրերի, ՀՄԴ-ի (IFAC) ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողությունների պլանի, ռազմավարության մշակման վերաբերյալ օրակարգային հարցերի շուրջ զեկույցով հանդես եկավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ Նա հատկապես կարևորեց աուդիտի և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (նախագծերի) քննարկման համար պլատֆորմի ստեղծման, դրանց գործնական կիրառման, կառույցի ռազմավարության ձևավորման և ընդհանուր շահերից բխող ծրագրերի մշակման, ՀՄԴ ցանցային անդամի կարգավիճակ ստանալու գործողության պլանի հստակեցման հարցերը։ Թեմային առնչվող քննարկումների ընթացքում իր դիտարկումները ներկայացրեց նաև Հովհաննես Պետրոսյանը։

Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ։

27/12/2021
Թաթուլ Մովսիսյան - Որակավորման քննություններից ազատում 26/10/2021

Թաթուլ Մովսիսյան - Որակավորման քննություններից ազատում

Թաթուլ Մովսիսյան - Որակավորման քննություններից ազատում

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


P. Sevak 8
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30