SIMON GLASS Design

SIMON GLASS Design

Share

...

⬇️
Քրիստոնեական ընտանիքի գլուխը տղամարդն է, ով բառացիորեն պատրաստ պիտի լինի իր կյանքը տալու կողակցի համար։ 

«Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար» (Եփես. 5:25):

Իսկ կանայք պետք է հնազանդ լինեն նույն այդ սիրով իրենց անմնացորդ սիրող ամուսնուն.

«Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է» (Եփես. 5:22-23)։

Բայց կարևոր է հիշել, որ նույն այդ նամակում խոսվում է նաև ամուսինների ՄԻՄՅԱՆՑ հնազանդ լինելու մասին.

«Հնազանդվե՛ք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով» (Եփես. 5։21):

Ընտանիքում գլխավոր կամ տեր լինել նշանակում է նույն այդ ընտանիքի հետ վերաբերվել այնպես, ինչպես մեկը կվարվեր իրեն պատկանող ամենաթանկ գանձի հետ՝ փայփայելով և պաշտպանելով իր ունեցածը և ոչ թե վատնելով ու մսխելով այն։

Իսկ հնազանդ եղողը, առանց ձայնազուրկ լինելու կամ ստրկական համակերպության, միշտ պետք է հիշի, որ տան գլուխը տղամարդն է և երբեք չպիտի առաջ ընկնի ինքնագլուխ որոշումներով կամ շրջանցելով իր ամուսնու կարծիքն ու տեսակետը։

Եվ վերջապես, քրիստոնեական ընտանիքում բոլորը հնազանդվում են Տիրոջը, ում պատգամների ու պատվիրանների շուրջ էլ ձևավորվում է առողջ ու ջերմ ընտանեկան հարկը։

✝️Follow —> @fr.markos_ 08/03/2024

⬇️ Քրիստոնեական ընտանիքի գլուխը տղամարդն է, ով բառացիորեն պատրաստ պիտի լինի իր կյանքը տալու կողակցի համար։ «Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար» (Եփես. 5:25): Իսկ կանայք պետք է հնազանդ լինեն նույն այդ սիրով իրենց անմնացորդ սիրող ամուսնուն. «Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է» (Եփես. 5:22-23)։ Բայց կարևոր է հիշել, որ նույն այդ նամակում խոսվում է նաև ամուսինների ՄԻՄՅԱՆՑ հնազանդ լինելու մասին. «Հնազանդվե՛ք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով» (Եփես. 5։21): Ընտանիքում գլխավոր կամ տեր լինել նշանակում է նույն այդ ընտանիքի հետ վերաբերվել այնպես, ինչպես մեկը կվարվեր իրեն պատկանող ամենաթանկ գանձի հետ՝ փայփայելով և պաշտպանելով իր ունեցածը և ոչ թե վատնելով ու մսխելով այն։ Իսկ հնազանդ եղողը, առանց ձայնազուրկ լինելու կամ ստրկական համակերպության, միշտ պետք է հիշի, որ տան գլուխը տղամարդն է և երբեք չպիտի առաջ ընկնի ինքնագլուխ որոշումներով կամ շրջանցելով իր ամուսնու կարծիքն ու տեսակետը։ Եվ վերջապես, քրիստոնեական ընտանիքում բոլորը հնազանդվում են Տիրոջը, ում պատգամների ու պատվիրանների շուրջ էլ ձևավորվում է առողջ ու ջերմ ընտանեկան հարկը։ ✝️Follow —> @fr.markos_

10/14/2022

1) Թու՞յլ եք. Տե՛րն է Ուժը.
2) Խավա՞ր է. Տե՛րն է Լույսը.
3) Անհու՞յս եք. Տե՛րն է Հույսը.
4) Հոգնա՞ծ եք. Տե՛րն է Հանգիստը.
5) Սգակի՞ր եք. Տե՛րն է Մխիթարիչը.
5) Հիվա՞նդ եք. Տե՛րն է Բժշկությունը.
6) Մոլորվե՞լ եք. Տե՛րն է Ճանապարհը.
7) Տրտմա՞ծ եք. Տե՛րն է Երջանկությունը.
8 ) Սխալվե՞լ եք. Տե՛րն է Ճշմարտությունը.
9) Վախեցե՞լ եք. Տե՛րն է Համարձակությունը.
10) Թախծու՞մ եք. Տե՛րն է Երանավետությունը.

Ա) ՂՈՒԿ.22:43. Երկնքից երևաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս։
Բ) 1 ՀՈՎՀ. 1:5. Աստված լույս է, եւ նրա մեջ խավար չկա։
Գ) ԿՈՂ.1:28. Քրիստոս է փառքի հույսը, եւ ձեր մեջ է։
Դ) ՄԱՏԹ. 11:28. Եկե՛ք ինձ մոտ եւ հանգիստ կգտնեք։
Ե) ՂՈՒԿ. 9:11. Որոնք որ բժշկվելու կարիք ունեին, Քրիստոս բժշկում էր։
Զ) ՀՈՎՀ.14:6. Հիսուս նրանց ասաց.
«Ես եմ Ճանապարհը եւ Կյանքը »։
Է) ՄԱՏԹ. 5:4. Երանի՜ սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն։
Ը) ՀՈՎՀ.14:6. Հիսուս նրանց ասաց.
«Ես եմ Ճշմարտությունը եւ Կյանքը»։
Թ) Երանի՜ սգավորներին, քանի
որ նրանք պիտի մխիթարվեն։
Ժ) ՄԱՐԿ.6:51. «Քաջալերվեցե՛ք, Ե՛ս եմ,
մի՛ վախեցեք»։

Դժբա՞խտ եք. Տե՛րն է երջանկությունը.
Իմաստությու՞ն եք ուզում. Աստված ունի՛.
Խռովա՞ծ եք. Աստված է ժպի՛տ պարգևում.
Թերահավա՞տ եք. Տե՛րն է լրումը հավատքի.

Սե՞ր եք փնտրում. Աստվա՛ծ է Սերը.
Կյա՞նք եք փնտրում. Աստված է Կյա՛նքը.
Հարստությու՞ն. Աստծո՛վ հարստացեք.
Ապահովությու՞ն. Աստվա՛ծ ունի.
Արդարությու՞ն. Արդարադա՛տ է.
Հանգստությու՞ն. Աստված կտա՛.
Ողորմությու՞ն. Ողորմա՛ծ է.
Շնո՞րհ. Շնորհաբա՛շխ է . . .

ՂՈՒԿԱՍ 11:7 Եւ ես ասում եմ ձեզ.
խնդրեցե՛ք, եւ Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցե՛ք, եւ կգտնեք,
բախեցե՛ք, եւ կբացվի ձեզ համար,
որովհետեւ, ով խնդրում է, առնում է,
ով փնտրում է, գտնում է, եւ
ով բախում է, բացվում է նրա առաջ։

Ուսուցիչը

07/31/2022
Photos from SIMON GLASS Design's post 02/26/2022
Want your business to be the top-listed Business in Burbank?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Burbank, CA
91501