Velo Group
Velo Group LLC — the company behind the Velo product family, delivering CPaaS, cloud PBX, and global connectivity solutions for modern businesses.
VeloConnect VeloPBX VeloeSIM VeloVerify
07/10/2026
🚨 WhatsApp Business-ի սակագները փոխվել են։ Հոկտեմբերի 1-ից Meta-ի WhatsApp Business Platform-ում գործում են գնագոյացման նոր պայմաններ։ Ի՞նչ է փոխվել 👇
💬 Ծառայողական հաղորդագրությունների համար գործում են նոր վճարման պայմաններ։
🎁 Յուրաքանչյուր հեռախոսահամարի համար պահպանվում է ամսական 1,000 անվճար ծառայողական հաղորդագրության սահմանաչափը։
💳 24-ժամյա սպասարկման պատուհանի ընթացքում Utility ձևանմուշով հաղորդագրություններն արդեն վճարովի են։
🌍 Մի շարք շուկաների համար փոխվել են սակագնային պայմանները։
📅 Վճարման վավեր եղանակ ավելացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն էր, իսկ նոր պայմաններն արդեն ուժի մեջ են։
VeloGroup-ը հետևում է բիզնես հաղորդակցության հարթակների փոփոխություններին, որպեսզի դուք ժամանակին տեղեկացված լինեք և կարողանաք հարմարվել նոր պայմաններին։
Եթե աշխատում եք հազարավոր համարներից բաղկացած բազայի հետ և պարբերաբար SMS արշավներ եք իրականացնում, դա կարող է ուղղակիորեն ազդել ձեր մարքեթինգային բյուջեի վրա։ VeloVerify-ը թույլ է տալիս նախապես ստուգել ձեր համարների բազան և պարզել՝ տվյալ համարը գոյություն ունի՞, վավե՞ր է և տվյալ պահին օնլա՞յն է, թե՞ ոչ։
📲 Խորհրդատվության համար գրեք կամ զանգահարեք մեզ:
01/10/2026
Տուրիստական ընկերությունների, միջազգային վաճառքի թիմերի, բիզնես խորհրդատվական ընկերությունների և հաճախ գործուղվող աշխատակիցներ ունեցող բիզնեսների համար կայուն կապը աշխատանքի կարևոր մասն է։
Նոր երկիր մեկնելիս աշխատակիցը պետք է կարողանա՝
📞մնալ կապի մեջ թիմի և հաճախորդների հետ,
📱 օգտվել բջջային ինտերնետից՝ առանց կապի խնդիրների,
💻 շարունակել աշխատանքը՝ անկախ գտնվելու վայրից։
Velo ESIM -ի միջոցով բիզնեսը կարող է աշխատակիցներին ապահովել բջջային կապով արտերկրում՝ առանց ֆիզիկական SIM քարտ փոխելու։
Ներբեռնեք VeloeSIM հավելվածը և ապահովեք ձեր թիմի անխափան կապը գործուղումների և միջազգային ճանապարհորդությունների ընթացքում։
https://veloesim.onelink.me/6xwS/veloapp ➡️ https://veloeSIM.com/
29/09/2026
Գեղեցկության սրահի համար հաճախորդի հետ կապը չի ավարտվում ամրագրումով։
Պատկերացրեք՝ հաճախորդը մեկ շաբաթ առաջ ամրագրել է իր այցը։ Այդ ընթացքում ճիշտ պահին ուղարկված հաղորդագրությունը կարող է օգնել նրան չմոռանալ այցի մասին և պահպանել կապը սրահի հետ։
Viber Business Messaging-ի միջոցով սրահը կարող է ուղարկել՝
📅 Այցից մեկ օր առաջ՝ հիշեցում այցի ամսաթվի և ժամի մասին
⏰ Այցից մի քանի ժամ առաջ՝ կարճ հիշեցում, որպեսզի հաճախորդը չմոռանա ամրագրման մասին։
💇♀️ Այցից առաջ՝ անհրաժեշտ տեղեկատվություն, եթե տվյալ ծառայությունից առաջ նախապատրաստվել է պետք։
📆 Այցից հետո՝ հաջորդ այցի կամ պարբերական խնամքի մասին հիշեցում։
Այսպիսի հաղորդակցությունը հատկապես օգտակար է այն բիզնեսների համար, որտեղ ծառայությունները նախապես են ամրագրվում՝ գեղեցկության սրահներ, բժշկական և ատամնաբուժական կենտրոններ, մարզասրահներ, դասընթացներ և այլ ծառայություններ։
Viber Business Messaging-ը օգնում է անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել հաճախորդին ճիշտ պահին՝ առանց ավելորդ զանգերի և հիշեցումների։
27/09/2026
🌍 Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։
Ճամփորդությունը՝ նոր վայրեր բացահայտելու, նոր մարդկանց ճանաչելու և նոր տպավորություններ ձեռք բերելու մասին է։ Իսկ այսօր այն նաև նշանակում է մշտապես կապի մեջ լինել՝ անկախ նրանից, թե աշխարհի որ կետում եք գտնվում։
📱 VeloeSIM-ի միջոցով կարող եք ունենալ բջջային ինտերնետ ճանապարհորդության ընթացքում՝ առանց ֆիզիկական SIM քարտ փոխելու։
Շնորհավոր Զբոսաշրջության համաշխարհային օրը։ 🌍✈️
🔗 Ներբեռնեք VeloeSIM հավելվածը՝ https://veloesim.onelink.me/6xwS/veloapp ➡️ https://veloeSIM.com/
25/09/2026
Բիզնեսի աճը չպետք է բարդացնի հաճախորդի գնման ճանապարհը։ Պատկերացրեք՝ առցանց խանութը մեծանում է․ զանգերը շատանում են, թիմն ընդլայնվում է, իսկ հաճախորդին անհրաժեշտ աշխատակցին հասնելն ավելի է բարդանում։
VeloPBX-ն օգնում է կառուցել հեռախոսային հաղորդակցություն, որը հարմարվում է բիզնեսի աճին։
📞 Զանգերը կարող են ուղղորդվել համապատասխան աշխատակցին կամ թիմին։
👥 Թիմի ընդլայնման դեպքում հեռախոսային համակարգը կարող է զարգանալ բիզնեսի հետ միասին։
⏱️ Արդյունքում թիմն ավելի արդյունավետ է կառավարում զանգերի հոսքը, իսկ հաճախորդն ավելի արագ է ստանում իրեն անհրաժեշտ աջակցությունը։
VeloPBX-ի արժեքը միայն հեռախոսային կապ ապահովելը չէ։ Այն օգնում է խնայել թիմի ժամանակը, նվազեցնել բաց թողնված զանգերի և հնարավորությունների թիվը և պահպանել հաճախորդների սպասարկման որակը՝ բիզնեսի աճին զուգահեռ։
23/09/2026
🙂 Մեծ լսարանին հասնելը հեշտ է։ Բայց նրանց լսելը, հասկանալը և ճիշտ պահին արձագանքելը՝ ավելի բարդ։ Բիզնեսի աճին զուգահեռ աճում է նաև հաղորդակցության ծավալը։ Եվ այստեղ հարցն այլևս միայն այն չէ, թե քանի հաճախորդի կարող ես հասնել։
Ավելի կարևոր է հասկանալ՝ կարո՞ղ ես միաժամանակ հաղորդակցվել հազարավոր հաճախորդների հետ՝ պահպանելով քո բրենդի անունը, հստակությունն ու մարդկային մոտեցումը։
➡️ Viber Business Messaging-ը բիզնեսներին հնարավորություն է տալիս արդյունավետորեն հասնել մեծ լսարանի՝ զանգվածային հաղորդագրությունների միջոցով, միաժամանակ պահպանելով բրենդի հաղորդակցության ոճն ու հետևողականությունը։
Շատ մարդկանց հասնելը՝ մասշտաբային գործընթաց է։
Նրանց հետ ճիշտ հաղորդակցվելը՝ բիզնեսի որակ։
21/09/2026
🙂 Անկախությունը սեփական ճանապարհը կառուցելու, նոր հնարավորություններ ստեղծելու և կայուն ապագա ձևավորելու պատասխանատվությունն է։
Velo Group-ի անունից շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Մաղթում ենք Հայաստանին խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում, իսկ հայաստանյան բիզնեսներին՝ նոր հնարավորություններ, ամուր գործընկերություններ և առաջընթացի նոր ուղիներ։
Շնորհավոր Անկախության տոնը։ 🇦🇲
#Սեպտեմբերի21 #ԱնկախությանՕր #Հայաստան
18/09/2026
Օնլայն խանութում հաճախորդի հետ հաղորդակցությունը չի ավարտվում պատվերի ձևակերպմամբ։ Պատվերից հետո հաճախորդը ցանկանում է իմանալ՝
📦 Արդյո՞ք պատվերն ընդունվել է։
🚚 Ե՞րբ է այն առաքվելու։
📍 Որտե՞ղ է գտնվում իր պատվերը։
Այս հարցերի պատասխանները ստանալու համար հաճախորդը չպետք է ամեն անգամ զանգահարի կամ գրի ընկերությանը։
Բիզնեսը կարող է անհրաժեշտ տեղեկատվությունը ուղարկել հաճախորդին՝ պատվերի յուրաքանչյուր կարևոր փուլում՝ սկսած պատվերի հաստատումից մինչև առաքում։
Արդյունքում հաճախորդը ստանում է անհրաժեշտ տեղեկատվությունը ճիշտ պահին, իսկ բիզնեսը նվազեցնում է կրկնվող հարցումների և լրացուցիչ սպասարկման ծավալը։
WhatsApp Business Messaging՝ ավելի արագ, հստակ և արդյունավետ հաղորդակցություն հաճախորդի հետ՝ պատվերի ամբողջ ճանապարհի ընթացքում։
16/09/2026
Բիզնեսի աճը չպետք է բարդացնի հաճախորդի ճանապարհը դեպի գնում։ Պատկերացրեք՝ առցանց խանութը մեծանում է․ զանգերի քանակն ավելանում է, թիմը ընդլայնվում է, իսկ հաճախորդի համար անհրաժեշտ աշխատակցին հասնելը՝ ավելի է բարդանում։
VeloPBX-ն օգնում է կառուցել հեռախոսային համակարգ, որը կարող է հարմարվել բիզնեսի աճին։
📞 Զանգերի ճիշտ ուղղորդում
👥 Աճող թիմի աջակցություն
⏱️ Ավելի արդյունավետ սպասարկում
VeloPBX՝ հեռախոսային հաղորդակցություն, որը զարգանում է ձեր բիզնեսի հետ միասին։
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0069
Alerts
Be the first to know and let us send you an email when Velo Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.