ArdX Architects
Architecture | Interior Design | Construction
Ճարտարապետություն|Ինտերիեր դիզայն|Շինարարություն
Պատվերների համար՝ 📞 +374 77 17 67 78 | 📩 DM
31/08/2026
Առանձնատան նախագիծ Սարդարապատում։
Տունը կազմված է երկու ինքնուրույն երեսպատման ծավալներից, որոնք հստակ սահմանազատում են կյանքի երկու ռիթմերը։
1. Պասիվ գոտի (ձախ ծավալ). 3 ննջասենյակ (ներառյալ master-bedroom)՝ նախատեսված առավելագույն լռության և հանգստի համար։
2. Ակտիվ գոտի (աջ ծավալ). Միավորված հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց և դեպի այգի բացվող հարմարավետ տեռասա։
Մուտքն ընդգծված է կարմիր ալյումինե ծածկով և համահունչ դռնով, որոնք մյուս կարմիր շեշտադրումների հետ հաղորդում են տան բնավորությունը առաջին իսկ ակնթարթից: Մոխրագույն շեշտադրումները գեղեցիկ ռիթմ են ստեղծում պատուհանների հետ միասին , իսկ սպիտակ տրավերտինը ամբողջացնում է մաքուր ու խաղաղ պատկերը:
Տան բոլոր սենյակներն ապահովված են առատ բնական լուսավորությամբ: Հատկապես հյուրասենյակի եռակողմ լուսավորությունն ու մուտքից դեպի ճաշասենյակ բացվող լուսավոր տեսարանը ստեղծում են անսահման ազատության զգացողություն:
Ճարտարապետ՝ andranik_yeremyan
25/08/2026
Իսկ ի՞նչ, եթե չերեսապատենք։
Այս նախագիծը ծնվել է հենց այս մարտահրավերային հարցից։ Արդյո՞ք հնարավոր է առանց ավանդական երեսապատման, սովորական շարով ստանալ գեղեցիկ, մաքուր ու ներդաշնակ միջավայր։
Այստեղ պարզ ֆորմաներն ու մաքուր մինիմալիզմը հիմնական արտահայտչամիջոցն են․ Շեշտված են քառակուսի տան հարաչափերը, խորություններն ու հարթությունների խաղը։ Սվաղով շեշտված սպիտակ հատվածները ընդգծում են պատուհանների բացվածքները՝ հակադրվելով տուֆե խամքար շարվածքին։ Դեպի երկրորդ հարկ տանող արտաքին աստիճանը դառնում է ճակատի ինքնուրույն դետալ։
Տան ներքին պլանավորումը իրականացվել է առաջնորդվելով հետևյալ 2 սկզբունքներով.
1-ին հարկ (Անձնական տարածք). Մուտք գործելիս դիմացդ բացվում է լույսը և ետնաբակի կանաչ այգին։(Տան տիրոջ հարկն է)
2-րդ հարկ (Airbnb). Պասիվ եկամտի համար նախագծված 3 անկախ սենյակներ՝ իրենց սանհանգույցներով և լայնարձակ պատշգամբներով, որոնք լիովին առանձնացված են առաջին հարկից։
Տեղադրությունը Նախագիծը գտնվում է Փարաքարում՝ «Զվարթնոց» օդանավակայանից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա, ինչը ռազմավարական հիանալի դիրք է Airbnb ձևաչափի համար։
Երբեմն ամենագեղեցիկ լուծումը նյութը չթաքցնելն է, այլ դրա բնական տեքստուրան ճիշտ համադրելը։
Տունը քառակուսի մետրերով չի չափվում։
Այն չափվում է այն զգացողությամբ, որ ունենում ես, երբ երկար օրվանից հետո բացում ես դուռն ու վերադառնում տուն։
Այս ինտերիերի հիմքում դրել ենք հենց այդ գաղափարը՝ ստեղծել հանգիստ, ջերմ և հավասարակշռված միջավայր, որտեղ յուրաքանչյուր դետալ իր տեղում է, իսկ տարածքը՝ ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հարմարավետ առօրյա կյանքի համար։
Բնական երանգներ, մաքուր գծեր, ֆունկցիոնալ լուծումներ և ջերմ մթնոլորտ՝ առանց ավելորդությունների։
Դիզայներ՝ Ծովինար Դանիելյան
Իսկ ձեզ համար տան ամենակարևոր հատկանիշը ո՞րն է՝ գեղեցկությո՞ւնը, հարմարավետությո՞ւնը, թե՞ երկուսի հավասարակշռությունը
21/06/2026
Տունը քառակուսի մետրերով չի չափվում։
Այն չափվում է այն զգացողությամբ, որ ունենում ես, երբ երկար օրվանից հետո բացում ես դուռն ու վերադառնում տուն։
Այս ինտերիերի հիմքում դրել ենք հենց այդ գաղափարը՝ ստեղծել հանգիստ, ջերմ և հավասարակշռված միջավայր, որտեղ յուրաքանչյուր դետալ իր տեղում է, իսկ տարածքը՝ ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հարմարավետ առօրյա կյանքի համար։
Բնական երանգներ, մաքուր գծեր, ֆունկցիոնալ լուծումներ և ջերմ մթնոլորտ՝ առանց ավելորդությունների։
Դիզայներ՝ Ծովինար Դանիելյան
Իսկ ձեզ համար տան ամենակարևոր հատկանիշը ո՞րն է՝ գեղեցկությո՞ւնը, հարմարավետությո՞ւնը, թե՞ երկուսի հավասարակշռությունը
12/06/2026
Այս նախագիծը մեր ամենասիրելի ու բարդ պատմություններից է։ Տանտերերը՝ Րաֆֆիենք, Սիրիայից են տեղափոխվել ու միշտ երազել են իրենց սեփական տան մասին։ Նրանք էնքան հյուրասեր են, իսկ տան տիկինն էնպիսի անմահական արաբական ուտելիքներ է պատրաստում, որ հենց իրենց տանը միասին ճաշելուց էլ ծնվեց ամբողջ նախագծի գաղափարը։ Իրենք պատմում էին, թե ինչքան շատ են սիրում հյուրեր ընդունել, ու թե ինչքան կարևոր է պատշգամբն իրենց համար։
Արդյունքում ստացվեց մի տուն, որն ունի երեք գլխավոր բաղադրիչ.
1️⃣ Երեք հորիզոնական շերտ. Սա ճակատի հիմնական հորինվածքն է, որը կարծես հուշում լինի տանը բնակվող երեք սերունդների մասին։ 2-րդ հարկում Րաֆֆիենց տունն է՝ տատիկի համար առանձին մուտքով, իսկ 3-րդ հարկն ամբողջությամբ տղայի ընտանիքինն է՝ իրենց ուզած մեծ, երկար պատշգամբով ու ծածկով։ 2️⃣ Աստիճանավանդակը տան կենտրոնում. Քանի որ տունն ունի բազմաթիվ ֆունկցիաներ (ներքևում՝ Րաֆֆիի արտադրամասը, առաջին հարկում՝ աշխատողի համար նվիրված առանձին փոքր տունը, ավտոտնակն ու աշխատասենյակները), հենց կենտրոնի աստիճանն է, որ իրար է կապում այս բոլոր երեք հարկերն ու տարբեր կյանքերը։ 3️⃣ Ճաշասենյակը ճակատի կենտրոնում. Տան հենց մեջտեղի ապակեպատ հատվածը նրանց հյուրընկալության խորհրդանիշն է։ Այն վիտրաժային է ու ամբողջությամբ բացվելով դառնում է բալկոն, որտեղից երևում է ամբողջ քաղաքն ու Արարատը։
Այս ամենը նախագծել ենք իրենց ընկերոջ տան կողքին (որը կարող եք տեսնել նախորդ հրապարակման մեջ ,քանի որ նույնպես մենք ենք նախագծել), որպեսզի տները լինեն կից ու մտերիմ, ինչպես հենց իրենք են։ Ու չնայած ռելիեֆի 1.5 մետր անկմանն ու բարդ տեխնիկական խնդիրներին (արտադրամասի համար առանձին բեռնատար վերելակով), ստացանք եռահարկ մի պատմություն, որտեղ ամեն շերտ ապրում է իր կյանքով, բայց միավորվում է մեկ ընդհանուր կետում։
Նախագծի ճարտարապետներ՝
Անդրանիկ Երեմյան
Աղունիկ Տեր-Ստեփանյան
23/02/2026
Այս առանձնատան նախագիծը տեղակայված է թեք ռելիեֆ ունեցող հողատարածքում։ Սա երկու տուն է, որոնք բաժանվում են մեկ պատով և երկու տարբեր մուտքերով, (Հոր և տղայի) և այս երկու կենցաղները հանդիպում և միավորվում են մեկ կետում՝ բակում ։ Կարևոր նախապայման էր ունենալ տեսարան դեպի Արարատը ահա տեղադրության հիմնական տրամաբանությունը և մեծ լողավազան ունենալը։ Տարածքը բաժանված է երեք հիմնական գոտիների՝ առանձնատուն, բակային հատված, որտեղ լողավազանն է և դրանք պարագծող կանաչ գոտի։ Ծավալատարածական հորինվածքը պարզ և հստակ՝ սպիտակ ուղղանկյուն ծավալ, որի վրա բացվածքները ձևավորվել են գործառնական պահանջներից ելնելով։ Կարմիր էլեմենտը շեշտում է այն ուղղությունը, որի ուղղությամբ նայելով կտեսնենք՝ Արարատը։
Ներքևում վիտրաժային բացվածքները թեթևություն և ազատություն են հաղորդում տանը։
#նախագիծ
Ճարտարապետ՝ Անդրանիկ Երեմյան( )
Վիզուալիզացիա՝ Աղունիկ Տեր-Ստեփանյան
24/01/2026
Երբեմն ամենահետաքրքիր մարտահրավերները ծնվում են սահմանափակումներից։ Այս նախագիծը ապացույց է, որ սեփական հարմարավետ տուն ունենալու համար պետք չեն հեկտարներ, այլ պետք է ճիշտ և խելացի նախագծում։
Ի՞նչ ստացվեց, երբ միավորեցինք մինիմալիզմն ու ֆունկցիոնալությունը.
- 120 քմ կատարյալ տարածք. Ոչ մի ավելորդ մետր, միայն այն, ինչ պետք է հարմարավետ կյանքի համար։
- Մետաղական կարկաս. Ժամանակակից լուծում, որն ապահովում է կառուցման արագություն, ամրություն և թեթևություն։
- Նյութերի յուրահատուկ խաղ. Մետաղի սառնությունը, փայտի ջերմությունը և տեքստուրաների համադրությունը ստեղծում են էքստերյեր, որը տարբերվում է ու թարմություն հաղորդում միջավայրին։
Մենք օպտիմալացրել ենք յուրաքանչյուր անկյունը, որպեսզի անգամ փոքր բակում տունը «շնչի», իսկ բնակիչներն ունենան և՛ հարմարավետ կայանատեղի, և՛ գողտրիկ հանգստի գոտի։
05/01/2026
Առանց գրագետ նախագծի՝ դուք ռիսկի եք դիմում վճարել 20-30% ավելի թանկ՝ անվերջանալի «քանդել-սարքել»-ների պատճառով:
💡 ArdX Architects-ի հետ դուք ստանում եք ոչ միայն գեղեցիկ դիզայն, այլև հստակ ճանապարհային քարտեզ, որը բացառում է թանկարժեք սխալները:
Խնայեք ձեր բյուջեն խելացի նախագծմամբ:
📞 Կապ հաստատեք մեզ հետ՝ 077-17-67-78
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Армения
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 17:00 |
| Tuesday | 10:00 - 17:00 |
| Wednesday | 10:00 - 17:00 |
| Thursday | 10:00 - 17:00 |
| Friday | 10:00 - 17:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when ArdX Architects posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.