MFin Accounting

MFin Accounting

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MFin Accounting, Accountant, Огана Дуряна, 44, Yerevan.

🧾 Մատուցում ենք պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայություններ՝ բիզնեսների կայուն և վստահելի
գործընկերը լինելու համար։ Հարկային հաշվառումից
մինչև տարեկան հաշվետվություններ՝ թող Ձեր
ֆինանսները լինեն անվտանգ ձեռքերում։

29/04/2026

Հաշվապահություն ծրագրավորողների համար

Եթե աշխատում եք արտասահմանյան պատվիրատուների հետ, ստանում եք վճարումներ Upwork, Fiverr, կամ ուղիղ փոխանցումներով՝
ապա սովորական հաշվապահությունը ձեզ համար ռիսկ է։

Մենք ապահովում ենք՝

* ԱՁ-ի ճիշտ հարկային ռեժիմի ընտրություն (չվճարեք ավել)
* Արտասահմանյան եկամուտների ճիշտ հաշվառում
* Google, Meta և այլ հարթակների վճարումների հարկային ձևակերպում
* Հաշվետվությունների լիարժեք և ժամանակին ներկայացում
* Խորհրդատվություն՝ երբ եկամուտը աճում է և ռիսկերը մեծանում են

Արդյունքը՝
✔ Չեք վճարում ավել հարկեր
✔ Չեք ստանում տուգանքներ
✔ Չեք մտնում հարկային ռիսկային դաշտ

Դուք գրում եք կոդը, մենք՝ պաշտպանում ձեր եկամուտը։

27/04/2026

🤯 Մինչ դու «խնայում» ես հաշվապահի վրա…

💸 դու իրականում կորցնում ես ավելի շատ։

❌ սխալ հաշվարկներ
❌ ուշացած հաշվետվություններ
❌ անխուսափելի տուգանքներ

Եթե մեզ հետ ես՝
✔ հանգիստ աշխատանք
✔ ճիշտ հաշվարկներ
✔ պաշտպանված բիզնես

📩 Գրիր հիմա

📞 +374 95 797093

14/02/2026

https://www.facebook.com/share/p/1HTTMgs3kf/?mibextid=wwXIfr

Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

✅Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:

Ըստ այդմ՝

📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),

📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,

📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,

📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,

📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։

🔻Նախագահի ստորագրումից հետո Օրենքի իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրվանից:

03/02/2026

💼 Հաշվապահություն՝ առանց գլխացավի

Հոգնե՞լ եք հարկերից, հաշվետվություններից ու ժամկետներից 😵‍💫
Մենք դա կանենք Ձեր փոխարեն👇

✔ Պարտադիր հաշվետվությունների կազմում և ներկայացում

✔ Աշխատողների ընդունում, ազատում

✔ Աշխատավարձերի հաշվարկ

✔Հարկերի նվազեցում ըստ օրենքի

✔ Ծախսերի օպտիմալացում

✔ Մշտական խորհրդատվություն

📌 Աշխատում ենք ճշգրիտ, ժամանակին և պատասխանատվությամբ

📞 Զանգահարեք հիմա
+374 95 797093
📍 Օհան Դուրյան 44
🏢 MFin Accounting

29/01/2026

🔈🔊🔊01.01.2026թ.ից սկսած
աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես. Օնլայն
❗️🖥❗️ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՎԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԴԱՇՏԵՐԸ՝
1) պայմանագրի համարը*.
2) պայմանագրի կնքման վայրը*.
3) պայմանագրի կնքման ամսաթիվը*.
4) գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը*.
5) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.
6) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
7) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները.
8) աշխատանքի վայրը*.
9) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.
10) աշխատանքն սկսելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը*.
11) պաշտոնի անվանումը*.
12) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.
13) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.
14) աշխատավարձը որոշելու ձևը*.
15) աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.
16) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաև պայմանագրի գործողության ժամկետը*.
17) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
18) աշխատաժամանակի ռեժիմը*.
19) աշխատաժամանակի շաբաթական տևողությունը*.
20) ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը*.
21) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.
22) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.
23) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
24) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաև հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.
25) այլ պայմաններ։

‼️Ի գիտություն - Աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։
Պետք է օգնությո՞ւն՝ դիմիր մեզ
📍Օհան Դուրյան 44
📞095797093

19/01/2026

Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր

636 տրանսպորտային միջոցների հայտարարատուներ կարող են հետ ստանալ 2025թ․ վճարված մաքսատուրքի գումարը․ հրապարակվել է էլեկտրաշարժիչով շարժի 09/01/2026

ՊԵԿ-ը հրապարակեց 636 ավտոմեքենաների ցանկը, որոնք ստանալու են մաքսատուրքի հետվերադարձ

636 տրանսպորտային միջոցների հայտարարատուներ կարող են հետ ստանալ 2025թ․ վճարված մաքսատուրքի գումարը․ հրապարակվել է էլեկտրաշարժիչով շարժի ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման համաձայն՝ ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորակա....

09/01/2026

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 17.12.2025թ. ՀՕ-487-Ն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ-ից) ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը.

✅2026թ․ հունվարի 1-ից մինչև 2026թ․ հունվարի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը,

✅2026թ․ փետրվարի 1-ից մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են 2023թ․ դեկտեմբերի 31-ից հետո թողարկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը:

‼️Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թ․ հունվարի 1-ից։

10/12/2025

Ստեղծում եք նոր բիզնես և ուզում եք սկսել ճիշտ քայլերից՞

Շատ հիմնադիրներ խուճապի են մատնվում հարկային ընտրության, փաստաթղթերի ձևակերպման կամ հաշվետվությունների կազմման փուլում։ Ճիշտ հաշվապահի աջակցությունը արդեն առաջին օրերից ապահովում է ֆինանսական կարգապահություն ու նվազեցնում է ապագա ռիսկերը։

Մեր մասնագետները՝ նորաստեղծ բիզնեսների հաշվապահության շրջանակում, ապահովում են՝

✔️ Ճիշտ կազմակերպաիրավական ձևի առաջարկ, որը համապատասխանում է ձեր գործունեության ոլորտին
✔️ Խորհրդատվություն հարկատեսակի ընտրության վերաբերյալ, ներառյալ հնարավոր ռիսկերը և ամսական պարտավորությունները
✔️ Օպտիմալ հարկային համակարգի ընտրություն, որը թույլ կտա խուսափել ավելորդ հարկերից ու տուգանքներից
✔️ Ճշգրիտ և կանոնակարգված փաստաթղթավորում, ապահով հաշվետվությունների և հարկային ստուգման անխափան անցման համար
✔️ Ամբողջական ուղեկցում գրանցման փուլից սկսած, ներառյալ հայտարարությունների ներկայացում և հաշվապահի կցում

Ձեր բիզնեսը սկսեք վստահ հիմքերից

📞 +374 95 79 70 93
📍 Օհան Դուրյան 44

08/12/2025

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ ✨
Հաշվապահական ծառայություններ գեղեցկության սրահների համար՝
սկսած ընդամենը 10.000 դրամից

Ձեզ առաջարկում ենք հաշվապահություն, որը համապատասխանեցված է հենց beauty ոլորտի պահանջներին և ապահովում է ֆինանսական կարգուկանոն առանց ձեր ներգրավվածության։

✔ Ամբողջական հաշվապահական վարում
✔ Ճշգրիտ եկամուտ–ծախսերի հաշվառում
✔ Աշխատակիցների ընդունում/ազատում, աշխատավարձերի հաշվարկ (տոկոս, հերթափոխ, ֆիքս)
✔ Աշխատանք POS համակարգերի, բուտիկ-ծառայությունների և կանխիկ/անկանխիկ գործարքների հետ
✔ Հարկային խորհրդատվություն և ռիսկերի նվազեցում
✔ ՀԾ բազայի վարում և անհրաժեշտության դեպքում վերականգնում
✔ Ներքին աուդիտ՝ հաշվապահական և հարկային մասով

Մենք ապահովում ենք, որ ձեր սրահի ֆինանսական գործընթացները լինեն սահուն, վերահսկելի և անվտանգ՝ առանց ավելորդ տուգանքների։

📞 +374 95 79 70 93
📍 Օհան Դուրյան 44

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Огана Дуряна, 44
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when MFin Accounting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.