TechRetail
Antitheft Solutions | Loss Prevention Systems | People counters | CCTV | Background Music | POS
10/09/2026
Խանութները միջինում կորցնում են իրենց վաճառքի 1.5%-ը՝ գողությունների և խարդախությունների պատճառով։ 📉
Օրինակ՝ ամսական 10 միլիոն դրամ շրջանառություն ունեցող խանութի համար սա նշանակում է մոտավորապես 150,000 դրամ՝ ամեն ամիս անհետացող գումար։ Ըստ մեր օրինակի՝ տարեկան կորուստը կկազմի 1,800,000 դրամ։ 😲
Բարի լուրն այն է, որ այս կորուստների մեծ մասը կանխարգելելի է՝ անվտանգության տեսախցիկների, հակագողային պիտակների և հաճախորդների հոսքի վերահսկման ճիշտ համադրությամբ։
Հակագողային համակարգերը տեղադրելուց հետո նշվում է 60-80% գողությունների նվազում։ 🥰
Ցանկանու՞մ եք իմանալ, թե որտեղ է ձեր խանութը կանգնած։
Գրեք մեզ անվճար խորհրդատվության համար։
#Երևան #խելացիլուծումներ #հակագողայինհամակարգեր #մարդկանցհոսքիհաշվիչներ #հաճախորդիհաշվիչ #ռիթեյլ
07/09/2026
Անտեսանելի պաշտպանությունը պրեմիում բրենդների համար իդեալական լուծում է։ 💫
Դիմեք մեզ Ձեր խանութի հակագողային համակարգերի համար։
02/09/2026
🧐Ինչո՞ւ են միևնույն ցանցի տարբեր մասնաճյուղեր ունենում հաճախորդների տարբեր հոսք․ Բացահայտենք իրական պատճառները տվյալների միջոցով📈
👀Առաջին հայացքից թվում է, թե մասնաճյուղերի տարբերությունները պայմանավորված են միայն աշխարհագրական դիրքով, սակայն շատ դեպքերում՝ խնդիրն ավելի խորքային է։
Ճշգրիտ պատճառները պարզելու և անարդյունավետ որոշումներից խուսափելու համար օգնության են գալիս մարդկանց հոսքի հաշվիչները (Հաճախորդների հաշվիչները), որոնք ապահովում են մանրամասն ինֆորմացիա և թույլ տալիս իրականացնել տվյալահեն վերլուծություն։🎯
Ինչպե՞ս են մարդկանց հոսքի հաշվիչներն օգնում Ձեր բիզնեսին👇
⚖ Համեմատական վերլուծություն․ համեմատեք մարդկանց ճշգրիտ հոսքը տարբեր մասնաճյուղերում։
🕵️♀️Վարքագծի գնահատում․ Պարզեք, թե որքան ժամանակ է հաճախորդն անցկացնում խանութում կամ կոնկրետ սրահներում։
💫Սպասարկման որակի վերահսկում․ Գնահատեք աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը և կազմակերպեք ավելի ճկուն սպասարկում պիկ ժամերին։
✨Սրահի օպտիմալացում․ Կայացրեք ճիշտ որոշումներ խանութի ապրանքների դասավորության կամ մերչենդայզինգի հարցում։
Այսպիսով, հավաստի տվյալների շնորհիվ բիզնեսի հիմնադիրները, տնօրենները, մերչենդայզերներն ու մարկետոլոգները ստանում են հնարավորություն ավելի արդյունավետ կազմակերպելու սրահի աշխատանքը, բարձրացնելու վաճառքները և խանութի կառավարումը դարձնելու ավելի պարզ ու կանխատեսելի։
Պատրա՞ստ եք օպտիմալացնել Ձեր բիզնեսի աշխատանքը
📩Դիմեք մեզ՝ Ձեր բիզնեսի համար մանրամասն ինֆորմացիա և անհատական լուծումներ ստանալու համար։
#ՄարդկանցՀոսքիՀաշվիչներ #ԲիզնեսԼուծումներՀայաստանում #ՎաճառքիՕպտիմալացում #հաճախորդներիհաշվիչ
18/08/2026
🏆 Nike-ի նոր ֆլագմանային խանութը Երևանում՝ պաշտպանված նոր սերնդի հակագողային տեխնոլոգիայով
Երևանի Հյուսիսային պողոտայում բացվել է Nike-ի նոր ֆլագմանային խանութը։
Նման մասշտաբի խանութի համար ապրանքների անվտանգությունը պարզապես «հակագողության համակարգ» չէ։ Այն պետք է համատեղի արդյունավետ պաշտպանություն, ժամանակակից դիզայն և հաճախորդի համար անխոչընդոտ shopping experience։
🔐 Հենց այս նախագծում TechRetail-ը տեղադրել է Cross Point Xperience համակարգերը՝ ներկայացնելով Հայաստանի հակագողային համակարգերի շուկային նոր սերնդի լուծում։ Այն միաժամանակ համակարգում է հետևյալ հատկանիշները՝
✔️ Բարձր արդյունավետությամբ ապրանքների պաշտպանություն
✔️ Ժամանակակից և մինիմալիստական դիզայն
✔️ Մեծ մուտքերի համար նախատեսված լուծումներ
✔️ Հնարավորություն՝ ստանալ համակարգի աշխատանքի վերաբերյալ տվյալներ և վերահսկել այն տեղում կամ հեռակա
✔️ Xperience հարթակ՝ ավելի խելացի retail management-ի համար
✔️ Հարմարեցվող լուծումներ հագուստի, կոշիկի, աքսեսուարների և այլ retail ոլորտների համար
Սա պարզապես հակագողության դարպաս չէ։ Սա Smart Retail Security-ի նոր մոտեցում է։
Nike-ի նման միջազգային բրենդի նախագծում օգտագործված տեխնոլոգիան ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է զարգանում նաև Հայաստանի retail security շուկան։
Եթե դուք ղեկավարում եք հագուստի խանութ, կոշիկի խանութ, սուպերմարկետ, կոսմետիկայի, էլեկտրոնիկայի կամ այլ retail ցանց, ապրանքների կորուստների նվազեցումը պետք է լինի ոչ միայն անվտանգության, այլև բիզնեսի արդյունավետության հարց։
#հակագողայինհամակարգՀայաստան #հակագողայինդարպասներ #խանութիպաշտպանություն #նորսերնդիլուծում #լուծումներորոնքաշխատումեն
Արդյունավետ կառավարման հիմնաքարն է տվյալների ճշգրտությունը։ Մարդկանց հոսքի հաշվարկման խելացի համակարգը բիզնեսի ռազմավարական գործիք է, որն անմիջականորեն ազդում է խանութի, ռեստորանի կամ առևտրի կենտրոնի ֆինանսական ցուցանիշների վրա։
Ի՞նչ առավելություններ է տալիս համակարգը ղեկավարներին․
🎯Ճշգրիտ կոնվերսիա․ Իմացեք ոչ միայն այցելուների քանակը, այլև նրանց իրական գնողունակության տոկոսը՝ համադրելով ընդհանուր այցելուների քանակը և դրամարկղային վաճառքների տվյալները։
✨Աշխատուժի օպտիմալացում․ Բաշխեք աշխատակիցների հերթափոխերն ըստ պիկ ժամերի՝ բարձրացնելով սպասարկման որակը և խնայելով ռեսուրսները։
📈Թիրախային մարքեթինգ․ Գնահատեք գովազդային ակցիաների և զեղչերի իրական արդյունավետությունը՝ հիմնվելով իրական հոսքերի փոփոխության վրա։ Օրինակ՝ սահմանելով զեղչի ժամեր առանձնացված խմբի այցելուների համար հնարավոր է նաև կառավարել այցելուների հոսքը և նվազեցնել հերթերը։
🚀Տարածքի արդյունավետ պլանավորում․ Բացահայտեք խանութի կամ առևտրի կենտրոնի «տաք» և «սառը» գոտիները՝ ապրանքների տեղադրվածությունն ու վարձակալության պայմանները ճիշտ վերահսկելու համար։
Բարձրացրեք ձեր բիզնեսի եկամտաբերությունը՝ կառավարելով այն փաստացի տվյալների հիման վրա։
Կապ հաստատեք մեզ հետ այսօր ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար։
#հաճախորդներիքանակիհաշվիչ #մարդաչափիչսարք #մարդկանցհոսքիկառավարում #խելացիղեկավարում #մարքեթինգայինակցիա
31/07/2026
Անվտանգություն, որն ԻՐԱԿԱՆՈՒՄ անտեսանելի է 🔍✨
Ի՞նչ անել, եթե Ձեր բրենդի կոնցեպտը կամ առևտրի կենտրոնի կանոնները արգելում են մուտքի մոտ տեղադրել հակագողային անտենաներ։ Լուծումը Cross Point ARGUS AM Floor System-ն է։
Սա հատակի տակ տեղադրվող ակուստոմագնիսական համակարգ է, որն ապահովում է 100% պաշտպանություն՝ առանց տեսանելի լինելու։
CrossPoint ARGUS AM Floor System-ի առավելությունները.
🙈 Անտեսանելիություն. Համակարգը ներկառուցվում է հատակի ծածկույթի տակ։
🚪 Բաց և ազատ մուտք. Հաճախորդները չեն նկատում ոչ մի արհեստական արգելք, ինչպես նաև խանութի մուտքը մնում է լիարժեք ազատ։
🏛️ Իդեալական է luxury բուտիկների համար. Երբ դիզայնն ու բրենդի էսթետիկան առաջնային են։
Խանութի ինտերիերը անթերի է, իսկ ապրանքը՝ պաշտպանված։
📥 Գրեք մեզ` այսպիսի համակարգի տեղադրման տեխնիկական հնարավորությունները բացահայտելու համար։
#ԱնտեսանելիԱնվտանգություն
29/07/2026
Թափանցիկ դիզայն, որը չի շեղում ուշադրությունը ապրանքներից։
Detex Line Magnum Plexi 50 RS հակագողային համակարգը համատեղում է ժամանակակից ակրիլային դիզայնը և բարձր արդյունավետությունը։
✔ Թափանցիկ Plexi կորպուս
✔ Բարձր հայտնաբերման մակարդակ
✔ Հարմար է նորաձևության, կոշիկի և կոսմետիկայի խանութների համար
✔ Ժամանակակից տեսք, որը ներդաշնակ է ցանկացած ինտերիերի հետ, ապահովում է լրացուցիչ գովազդային մակերես և լոգոյի արտացոլում
Magnum Plexi 50 RS-ը ոչ միայն պաշտպանում է ապրանքը, այլ նաև ընդգծում է ձեր խանութի պրոֆեսիոնալ ոճը։
📩 Կապվեք մեզ հետ՝ ընտրելու լավագույն լուծումը։
#հակագողայինհամակարգ #հակագողայինանտեննահայաստան #խանութիանվտանգություն #խելացիլուծումներ
27/07/2026
Մեծ մուտքե՞ր, թե՞ լիարժեք պաշտպանություն․ ընտրեք երկուսը միասին 🚪🛡️
Խանութի լայն մուտքերը գրավիչ են հաճախորդների համար, բայց հաճախ բարդ խնդիր են դառնում անվտանգության տեսանկյունից։ Cross Point MAXUS AM50 համակարգը հատուկ մշակված է մեծ անցումներն ապահով պաշտպանելու համար։
Ինչո՞ւ է MAXUS AM50-ն անփոխարինելի խոշոր ռիթեյլի համար.
📐 Առավելագույն ծածկույթ. Ապահովում է անտենաների միջև մեծ հեռավորություն (մինչև 2.8մ), ինչը իդեալական է լայն մուտքերով սրահների համար։
🖼️ Գովազդային մակերես. Անտենաները կարող են օգտագործվել որպես գովազդի տեղադրման հարթակ՝ ակցիաները մուտքի մոտ ներկայացնելու համար։
⚡ Ակուստոմագնիսական տեխնոլոգիա. Բարձր զգայունություն, որը ճանաչում է նույնիսկ ամենափոքր տվիչները և կպչուն պիտակները։
🌐 Հեռավար սպասարկում. Հեռավար դիագնոստիկայի և սպասարկման հնարավորություն, որն ապահովում է փոփոխություններ կատարելու առավելագույն արագություն։
Թույլ մի տվեք, որ լայն մուտքերը դառնան Ձեր շահույթի կորստի պատճառ։
📥 Կապվեք մեզ հետ անձնական նամակով, և մեր մասնագետները կկատարեն Ձեր տարածքի ճշգրիտ հաշվարկ։
#ԽանութիԱնվտանգություն #Ռիթեյլ #հակագողայինհամակարգ #Հայաստան
09/07/2026
🔍 Գիտե՞ք, թե խանութի որ հատվածներն են իրականում շահութաբեր։ 📊🛒
Հաճախորդների հաշվիչը կամ մարդկանց հոսքի հաշվիչը պարզապես մուտք ու ելք անողներին գրանցող սարք չէ։ Այն բիզնեսին տրամադրում է ճշգրիտ տվյալներ այն մասին, թե Ձեր խանութի հատկապես որ գոտիներում է հաճախորդների հոսքն ավելի ինտենսիվ և որտեղ են նրանք ամենաշատ ժամանակը անցկացնում։
Այս արժեքավոր տեղեկատվության շնորհիվ բիզնեսի սեփականատերերն ու մենեջերները կարող են կայացնել ռազմավարական որոշումներ՝ հիմնվելով հետևյալ ցուցանիշների վրա.
⏱ Հաճախորդների պիկ ժամերը – Հստակ կիմանաք, թե երբ է խանութում մարդկանց հոսքն ակտիվանում, ինչը թույլ կտա ճիշտ պլանավորել աշխատակիցների գրաֆիկը և խուսափել դրամարկղերի մոտ հերթերից։
🏷 Զեղչված տեսականու նկատմամբ հետաքրքրությունը – Կտեսնեք, թե որքանով է սպառողին գրավում զեղչերի գոտին և արդյո՞ք ճիշտ է ընտրված դրա տեղադիրքը։
✨ Նոր տեսականու նկատմամբ հետաքրքրությունը – Կհասկանաք՝ արդյո՞ք նոր հավաքածուն անմիջապես գրավում է մարդկանց ուշադրությունը խանութ մտնելիս, թե՞ այն լրացուցիչ գովազդի կարիք ունի։
📈 Կոնվերսիայի մակարդակը (Conversion Rate) – Կարող եք համեմատել խանութ մտած մարդկանց քանակը իրական գնումների թվի հետ և պարզել Ձեր վաճառքի իրական էֆեկտիվությունը։
🍂 Սեզոնափոխության հետ կապված ակցիաները – Թվերով կգնահատեք, թե որքանով են արդյունավետ անցնող սեզոնի հավաքածուների սպառմանն ուղղված մարքեթինգային արշավները։
💡 Կառավարեք Ձեր բիզնեսը տվյալահեն գիտելիքներով։
Ցանկանո՞ւմ եք թվայնացնել և օպտիմալացնել Ձեր խանութի վաճառքները։ Գրեք մեզ անձնական նամակով, և մեր մասնագետները Ձեզ կառաջարկեն մարդկանց հոսքի հաշվարկման ժամանակակից խելացի համակարգեր։ 📥
#Մարքեթինգ #ԽանութիԱվտոմատացում #մարդկանցհոսքիհաշվիչներ #подсчетпосетителеймагазина
06/07/2026
🔍 Հաճախ հանդիպում ենք այնպիսի գործընկերների, ովքեր վստահ են, որ իրենց խանութի սպեցիֆիկ ապրանքի համար անհնար է գտնել պաշտպանության տեսակ։ Օրինակ՝ ապրանքը շատ փոքր է, շատ մեծ է, կամ ուղղակի ունի ոչ ստանդարտ չափեր։ Սակայն դա բավականին շփոթեցնող տեսակետ է։
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մշակել այնպիսի պաշտպանության միջոցներ, որոնք հնարավոր է օգտագործել ամենատարբեր ապրանքատեսակների համար՝ ամենափոքրից մինչև ամենամեծը։
Դիտարկենք դրանցից մի քանիսը․
📌 1. Spider Tag. Սուպերմարկետների համար ամենահուսալի տարբերակներից մեկն է։ Այն հնարավոր է փակցնել տարբեր ձևի և չափի ապրանքների վրա։ Spider Tag-ը ոչ միայն ազդանշան է տալիս, երբ փորձում են ապրանքը աննկատ հանել խանութից, այլ նաև երբ փորձում են այն վնասել կամ տեղում հեռացնել։
📌 2. Lense Tags. Հատուկ ակնոցների համար մոդելավորված տվիչներ, որոնք հնարավոր է ամրացնել տարբեր տեսակի ակնոցների վրա։ Դրանք չեն խանգարում ակնոցը փորձելուց և ապահովում են հուսալի պաշտպանություն շրջանակների համար։
📌 3. Bottle Tags․ Հատուկ շշերի պաշտպանության համար նախատեսված տվիչներ։ Առկա է զանազան տեսականի, որոնք հնարավոր է ամրացնել տարատեսակ շշերի վրա։
📌 4. Հանգուցաձև տվիչ․ Մուշտակների, վերարկուների, կաշվե վերնահագուստի համար նախատեսված տվիչներ, որոնք ազդանշան են տալիս՝ հեռացնելու փորձի դեպքում։
📌 5. Լանյարդով տվիչներ – Նախատեսված են ոչ ստանդարտ ապրանքների համար՝ պայուսակների, կոշիկների, տնտեսական ապրանքների, էլեկտրոնիկայի, աքսեսուարների և այլն։
💼 Փնտրո՞ւմ եք անվտանգության լուծումներ Ձեր բիզնեսի համար։ Գրեք մեզ՝ Ձեր խանութին համապատասխանող տարբերակն ընտրելու համար։
#ԽանութիԱնվտանգություն #ԱնվտանգությանՀամակարգեր #հակագողայինհամակարգ #հակագողայինտվիչներ
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Alerts
Be the first to know and let us send you an email when TechRetail posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.