Ellips GA

Ellips GA

Share

«ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ" ՍՊԸ -Հայաստանում առաջատար ընկերություն?

05/12/2025

Աշխատանքի ենք հրավիրում ինժեներ-մեխանիկի (կոնսրուկտոր):

Ինժեներ-մեխանիկը պետք է նախագծի մեխանիկական կոնստրուկցիաներ, իրականացնի տեղանքի չափագրում և գծագրերի մշակում:

Եթե ունես բարձրագույն կրթություն և տիրապետում ես Autocad ծրագրին, ապա նամակ ուղարկիր մեր էջին կամ զանգահարիր 010231520 հեռախոսահամարով

21/10/2024

Եթե դու տիրապետում ես էլեկտրական համակարգերի մոնտաժին, շահագործմանը, սպասարկմանը, ունես համապատասխան կրթություն էներգետիկայի ոլորտում և վարորդական իրավունք, ուրեմն սա քո հնարավորությունն է միանալ լավագույն թիմին:

Մենք փնտրում ենք մոնտաժնիկ-էլեկտրիկ: Ուղարկիր ռեզյումեդ ✉️ [email protected] հասցեին կամ զանգահարիր 📞 010231520 հեռախոսահամարով:

05/06/2023

Ավտոմատ կառավարվող դարպասներ☺️

❗️ Իրականացնում ենք ցանկացած տիպի դարպասների նախագծում,տեղադրում և սպասարկում։

✅Իտալական Genius բրենդի ավտոմատացման համակարգով

Ի դեպ դարպասները կարող են կառավարվել հեռավար տարբերակով ևս։

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք՝ 📞+37491011619 հեռախոսահամարով կամ այցելեք՝ 📍 ք. Երևան, Ն. Տիգրանյան 27։

24/05/2023

Հեռակառավարվող արգելափակոցների (շլակբաումների) տեսականուց կարող եք ընտրել Ձեզ հարմար տարբերակ։
«Էլլիպս»-ի հետ անվտանգ է և ապահով😊
Մանրամասն տեղեկատվության համար զանգահարեք՝ ☎️+37491011619 հեռախոսահամարին կամ այցելեք՝
📍Ն. Տիգրանյան 27։

23/05/2023

Մուտքի և ելքի վերահսկման համակարգ❗️

որի միջոցով կկարողանաք՝

✔️Սահմանափակել մուտքը տվյալ տարածք
✔️Իդենտիֆիկացնել տարածք մուտք գործած անձի ինքնությունը
✔️Իրականացնել աշխատակիցների աշխատանքային ժամանակի հաշվառում
✔️Ինչպես նաև իրագործել լրացուցիչ այլ առաջադրանքներ

Ի դեպ համակարգը աշխատում է 1995թ․-ից
և արդեն առկա է մոտ 300-ից ավել ձեռնարկություններում😊

Photos from Ellips GA's post 23/05/2023

Ճանապարհորդական ծալվող բարձրորակ մանղալը հասցրել է սիրվել շատերի կողմից 😍

Հավաքածուն իր մեջ ներառում է՝
✔️ 6 շամփուր
✔️ հովհար
✔️ պայուսակ

Մանղալի տեխնիկական տվյալներն են՝
▪️ բացված վիճակում՝ 330x500x285մմ
▪️ ծալված վիճակում՝ 30x500x285մմ
▪️ 6կգ

❗️❗️❗️ Զեղչված գինը՝ 36.000 դրամ
նախկին 40․000դրամի փոխարեն

Photos from Ellips GA's post 22/05/2023

Մարզասարքեր՝ բացօթյա տեղադրման համար💥

Յուրաքանչյուր մարզասարք նախատեսված է մկանների հատուկ խմբի զարգացման համար։

🏘 Բնակելի շենքերի բակերում և այգիներում մարզասարքերի առկայությունը տարածված է ամբողջ աշխարհում

🏢 Բիզնես կենտրոններում տեղադրված մարզասարքերը կարող են լավագույն լուծում հանդիսանալ աշխատակիցների ֆիզիկական ակտիվությունն ապահովելու համար։

Արտադրվում է Հայաստանում 🇦🇲

18/05/2023

✔️Չհրկիզվող պահարաններ, որոնք 32 տարվա ընթացքում կողմնակի անձանց կողմից հնարավոր չի եղել բացել։

👉 Ի դեպ, սեյֆերն արտադրվում են 1991թ․-ից Հայաստանում։

▪️ Արտադրում ենք ինչպես ստանդարտ տարբերակներ, այնպես էլ կատարում ենք անհատական պատվերներ

❗️Գինը՝ սկսած 350․000դր․-ից

13/04/2023

💥Նոր առաջարկ

Ճանապարհորդական ծալվող մանղալը յուրահատուկ և բարձրորակ նվերի հիանալի տարբերակ է👌🏼

Հավաքածուն իր մեջ ներառում է՝
✔️ 6 շամփուր
✔️ հովհար
✔️ պայուսակ

Մանղալի տեխնիկական տվյալներն են՝
▪️ բացված վիճակում՝ 330x500x285մմ
▪️ ծալված վիճակում՝ 30x500x285մմ
▪️ 6կգ

❗️❗️❗️ Զեղչված գինը՝ 36.000 դրամ
նախկին 40․000դրամի փոխարեն

04/04/2023

Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր ընկերությունում երկու ազատ հաստիքներ կան☑️

Կարդա´ հղման մեջ աշխատանքային պարտականություններն ու պահանջվող որակավորումը և եթե համապատասխանում ես, ապա մենք սիրով կսպասենք Քեզ 😉

- Հաշվապահ👉 shorturl.at/DPVY7
- Տնօրենի օգնական👉 shorturl.at/ovB78

Photos from Ellips GA's post 13/12/2022

Հայաստանը պատվով հյուրընկալեց 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը:

Ուրախ ենք, որ նման մեծամասշտաբ և պատասխնատու միջոցառման անվտանգության համակարգերի ապահովումը ամբողջովին վստահված էր հենց մեզ՝ «Էլլիպս» ընկերությանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փայլում էր: Մենք էլ մեր հերթին ջանք չխնայեցինք լավագույն կերպով ներկայանալու համար:

03/11/2022

Ուրախ ենք տեղեկացնելու մեր ընկերությունում առկա 2 ազատ հաստիքների մասին։ Մենք փնտրում ենք՝

- նախագծող👉 shorturl.at/tFJMY
- վաճառասրահի կառվարիչ👉 shorturl.at/hIMWX

Ուղարկի՜ր ռեզյումեդ 📩[email protected] էլ․ հասցեին ու միացի՜ր մեր թիմին

Want your business to be the top-listed Contractor in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Մեր պատմությունը

1976 թ.-ին Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող 22-ամյա Գուրգենը ձեռք է բերում Phakard H8 մակնիշի ավտոմեքենա և 10 տարի շարունակ սեփական ուժերով վերանորոգելուց հետո այն վաճառում է գերմանացի մի գնորդի: 1989թ. Էր, Սովետական Միության մութ ու ցուրտ տարիները, երբ Գուրգենի փոքր եղբայրը՝ Ալեքսանը, Ռուսաստանի դաշնությունում պաշտպանում է գիտական ատենախոսությունը, վերադառնում հայրենիք և եղբոր հետ որոշում հիմնել ավտոմատ դարպասների արտադրություն: Մեքենայի վաճառքից վաստակած ամբողջ հասույթով բազմազավակ ընտանիքի տղաները վարձակալում են 216 ք/մ մակերեսով ծածկ, կառուցում պատերը, գնում գաղութից դուրս գրված հաստոցները, վերանորոգում դրանք և սկսում արտադրությունը:

Արտադրությանն ընթացք տալու համար պատրաստում էին նաև չհրկիզվող պահարաններ, որոնց արտադրամասն ընտանիքի տան խոհանոցն էր:

Առաջին բունկերային դուռն արտադրվեց 1991 թվականին՝ պաշտպանության նախարարության պատվերով՝ զինանոցներում տեղադրելու նպատակով: Սպիտակ կտորով ծածկված 1.5մ երկարությամբ, 2մ լայնքով և 1.5 տոննա կշռող դուռը վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեց պաշտպանության նախարարություն: Փոխնախարարն իր գրասենյակ հրավիրեց Զաքարյան եղբայրներին և ներկաներին առաջարկեց ոտնկայս խմել տղաների կենացը: Այսպես սկիզբ դրվեց հետագայում արդեն Էլլիպս անունը ստացած անվտանգության համակարգերի ոլորտում գործող կազմակերպությունը:

Հետագայում ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ Գուրգենին և էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ Ալեքսանին միացան նաև նրանց քույրերը՝ Անահիտը, ով ապահովում էր ծրագրավորումը, և Շուշանիկը, ով զբաղվում էր հաշվապահությամբ:

Address


Ն. Տիգրանյան 27
Yerevan
[email protected],[email protected]

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00