Sprachschule Umlaut
German courses from A1 to C1.
#գերմաներեն դասընթացներ A1-C1 մակարդակ։ Մանրամասների համար 📩📞+374 55 66 05 85։
19/08/2026
🇩🇪 Մեր մասնագետի և ուսանողի տպավորիչ արդյունքների մասին 100/100
100 հնարավորից ուսանողը հավաքել է 100 միավոր, բացարձակ արդյունք 😍🤩
Ասենք շնորհավոր և մաղթենք հաջողություններ 🇩🇪🇩🇪🇩🇪
11/06/2026
📣Հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2026 թ. հուլիս ամսին Գյոթե ինստիտուտը անց է կացնելու հետևյալ քննությունները:
Ա1/Ա2/Բ1 մակարդակի քննություններ. Քննության գրանցումը 📌01.07-ից 03.07-ը, քննության օրը՝ 📌16.07-ից 18.07-ը:
🛑Խնդրում ենք գրանցվել ժամանակին։
Քննության գրանցման կարգին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղմամբ՝ https://slz-jerewan.am/page/exams
կամ զանգահարել Գյոթե ինստիտուտ +37477528307:
14/05/2026
Հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2026 թ. հունիս ամսին Գյոթե ինստիտուտը անց է կացնելու հետևյալ քննությունները:
Բ2 մակարդակ. Քննության գրանցումը 01.06-ից 03.06-ը, քննության օրը՝ 25.06-ից 27.06-ը:
Ց1 մակարդակ. Քննության գրանցումը 01.06-ից 03.06-ը, քննության օրը՝ 25.06-ից 27.06-ը:
Խնդրում ենք գրանցվել ժամանակին քննություններին մասնակցելու համար:
Քննության գրանցման կարգին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղմամբ՝ https://slz-jerewan.am/page/exams
կամ զանգահարել Գյոթե ինստիտուտ +37477528307:
11/05/2026
Մեր մասնագետի և ուսանողուհու համատեղ աշխատանքի շնորհիվ, կարճ ժամանակում ունեցանք հանձնված Ա1 Գյոթե սերտիֆիկատ՝ բարձր միավորներով: 😍🇩🇪🇩🇪
26/04/2026
Ցանկանում ե՞ս սովորել Գերմանիայում🇩🇪
Ահա քո քայլերի հաջորդականությունը, որում մենք քեզ կաջակցենք
✅Առաջին քայլով օգնում ենք համալսարանի, մասնագիտության ընտրության հարցում:
Հնարավոր է ընտրել մի քանի համալսարաններ, համապատասխան բաժիններ:
✅Երկրորդ քայլով նախապատրաստում ենք գերմաներեն Բ2 քննություն, արվեստի ներկայացուցիչների համար շատ դեպքերում բավարար է նաև Բ1 մակարդակը, կա հնարավորություն նաև անգլերեն լեզվով ընդունվել՝ ներկայացնելով Թոյֆլ սերտիֆիկատ, սակայն շատ դեպքերում անգլերենին զուգահեռ պահանջվում է նաև գերմաներեն Ա2 կամ Բ1 մակարդակի քննության սերտիֆիկատ՝ կախված է բուհից, ֆակուլտետից: Գերմաներենի դասընթացներ կարող եք անցնել մեզ մոտ, դրական արդյունքը երաշխավորված է:
✅Երրորդ՝ ժամկետների, պահանջվող փաստաթղթերի, դասընթացների, մասնագիտության հասանելիության, այլ մանրամասների ճշգրտում, համապատասխան համալսարանական սեմեստրին դիմելու, վերջնաժամկետները բաց չթողնելու համար:
✅Չորրորդ, գերմաներենի/անգլերենի սերտիֆիկատի առկայության դեպքում արդեն դիմում ենք համալսարանի կամ համալսարաններին: Պահանջվող փաստաթղթերը կազմում, ներկայացում համապատասխան կառույցին:
✅Հինգերորդ, սպասում ենք պատասխանի, հավելյալ փաստաթղթեր պահանջվելու դեպքում ներկայացնում ենք:
✅Վերցերորդ՝ համալսարանի կողմից դրական պատասխանի դեպքում, դեսպանատան ժամկետների ամրագրում, որպեսզի համալսարանի դասերի սկիզբը բաց չթողենք:
✅Յոթերորդ՝ այս փուլում բացում ենք սառեցված հաշվեհամար դիմորդի համար, սա պարտադիր է վիզան ստանալու համար:
✅Ութերորդ քայլով կատարում ենք դիմորդի բժշկական ապահովագրությունը, որը պետք է լինի գերմանական պետական բժշկական ապահովագրություն:
✅Իներորդ քայլով պատրաստում ենք մասնակցի փաստաթղթերը դեսպանատունն ներկայացնելուն, ուղեկցում դեսպանատուն:
✅Աջակցում ենք նաև կացարանի փնտրելու հարցում:
🟢Շնորհիվ Գերմանիայում մեր կապերի, տեղում աջակցում ենք ուսանողին արագ ադապտացվել, ինչպես նաև տեղում առաջացող տարբեր հարցերին լուծումներ տալ:
🔴Ծառայության վճարներին և ընդհանուր գործընթացի ժամկետներին ծանոթանալու համար գրել📩
25/04/2026
Ուսանողական վիզա Գերմանիա 🇩🇪
Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանող Վահագնին, ով բավականին դժվարություններ հաղթահարելուց հետո հասավ իր երազանքին` ընդունվեց Աուգսբուրգի համալսարան և մեկնում է` շարունակելու հաջողության ի'ր պատմությունը։ Ամբողջ գործընթացը սիրով կազմակերպեցին մեր հմուտ մասնագետները.
✅️Գերմաներենի դասընթացներ
✅️Համալսարանի դիմում
✅️Դեսպանատան դիմում
Մաղթում ենք նորանոր հաջողություններ 🇩🇪
#ուսանող #գերմաներեն #գերմանիա
20/04/2026
Հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2026 թ. մայիս ամսին Գյոթե ինստիտուտը անց է կացնելու հետևյալ քննությունները:
Ա1 մակարդակ. Քննության գրանցումը 04.05-ից 06.05-ը, քննության օրը՝ 21.05-ից 23.05-ը:
Ա2 մակարդակ. Քննության գրանցումը 04.05-ից 06.05-ը, քննության օրը՝ 21.05-ից 23.05-ը:
Բ1 մակարդակ. Քննության գրանցումը 04.05-ից 06.05-ը, քննության օրը՝ 21.05-ից 23.05-ը:
Խնդրում ենք գրանցվել ժամանակին քննություններին մասնակցելու համար:
Առավել մանրամասների համար կապ հաստատել Գյոթե ինստիտուտ կենտրոնի հետ՝ մանրամասները հղմամբ.
https://slz-jerewan.am/page/exams
10/04/2026
Գերմաներեն ԲԺԻՇԿՆԵՐԻ համար 🇩🇪
FSP քննության առցանց դասընթացներ բժիշկների համար:
Դասընթացներն անց են կացվում առցանց, գերմանական մասնագիտացված լեզվի դպրոցում, գերմանացի մասնագետի մասնակցությամբ: Դասընթացի ավարտին դիմորդը լիովին պատրաստ է լինում հանձնել FSP քննություն և դասընթացը սկսելիս արդեն իսկ կարող է գրանցվել FSP քննության համար:
Դասընթացի մեկնարկը մայիսի 11
Մանրամասներին ծանոթանալու համար գրել 📩
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Address
Teryan 91
Yerevan
0009
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 18:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Sprachschule Umlaut posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.