Ysuac
ԵՐԵՎԱՆԻ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ www.ysuac.am
29/01/2014
Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ.
Ինչպես Ձեզ հայտնի է ՀՀ կառավարությունը 2014թ. հունվարի 23-ին որոշում է ընդունել "Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան" պետական ոչ առևտրային կազմակերպությունը` "Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան" հիմնադրամ վերակազմավորելու մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրից:
Համալսարանների կառավարման արդիականացումը կրթական բարեփոխումների կայացման կարևոր նախապայմաններից մեկն է: Համալսարանի ինստիտուցիոնալ ինքնավարություն ասելով, առաջին հերթին պետք է հասկանալ ակադեմիական, կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացում: Համալսարանին այսօր անհրաժեշտ է ակադեմիական ինքնավարություն իր բնականոն գործունեությունը կազմակերպելու համար: Անհրաժեշտ է ունենալ նաև բավարար ֆինանսավորման կայուն աղբյուրներ, ինչը հնարավորություն կտա նրան մրացակցության մեջ մտնել եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Վերակազամավորելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ և շահագրգիռ օգատգործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության և գիտության զարգացման: Վերջապես պետք է հաշվի առնել նաև այլ երկրների դրական փորձը, որտեղ բուհերը հիմնականում գործում են հիմնադրամի կարգավիճակով և որոնով ապահովեով իրենց հռչակած ինքնուրույնության և ինքնակառավարման սկզբունքների իրականացումը:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կառավարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմավորման փուլի ղեկավարությունը վստահել է ինձ` նշանակելով ռեկտորի պաշտոնակատար, և մենք միասին պետք է անցնենք այս կարճ, սակայն շատ կարևոր և պատասխանատու ճանապարհը:
2006թ. փոետրվարի 24-ին, մենք սկսեցինք ճարտարապետության և շինարարության մայր բուհի վերակառուցման և բարեփոխումների լայնամասշտաբ ծրագրի իրականացումը: Անցել է ութ տարի, և այսօր, երբ մեր սիրելի համալսարանը պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերակազմավորվում է հիմնադրամի, անհրաժեշտություն է առաջացել մի պահ ետ նայել և գնահատել այն փոփոխությունները, որոնք իրականացվել են իրենց գործին նվիրված, պրոֆեսիոնալ և աշխատասեր մեր գործընկերների տքնաջան աշխատանքով:
2006-2014թթ. համալսարանում սովորողների թվաքանակը 2855-ից ավելացել և հասել 4377-ի` աճը կազմել է 53,3%: 2006թ. համալսարանն ուներ ընդամենը 22 գործող լսարան: Այսօր այն ավելացել է 2.6 անգամ: Ներկայումս 1 ուսանողի հաշվով միջին տարածքը կազմում է 7.9 քառ.մ մակերես, իսկ վարչական աշխատողների պարագայում`12 քառ. մ: 2006թ. համալսարնի միայն երկու լսարաններն էին կահավորված համակարգիչներով, այսօր Համալսարանի մասնաշենքերում տեղադրված է 341 ժամանակակից համակարգիչ և ինտերակտիվ բազմաթիվ սարքավորումներ: Համալսարանի բյուջեն 2006թ. կազմել է 560 մլն. դրամ, այսօր այն անցել է 2 մլրդ. դրամի շեմը: Համալսարնի աշխատակիցների միջին աշխատավարձը բարձրացել է շուրջ 300%-ով: Համալսարանն ունի առանձին մասնաշենքում տեղակայված և ժամանակակից սարքավորումներով հագեցված ավագ դպրոց, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ և լսարաններ, հանրակացարան, թվով 4 գրադարան: Չեմ կարծում, որ այս պահին անհրաժեշտություն կա թվարկելու համալսարնի բոլոր ձեռքբերումները, դրանք անհամեմատ շատ են, ու բազմազան: Պարզապես ուզում եմ իմ բոլոր գործընկերներին ասել` շնորհակալություն:
Սիրելի բարեկամներ, մենք կանգնած ենք ճարտարապետաշինարարական բարձրագույն կրթության զարգացման նոր փուլի նախաշեմին: Հիմնահարցերը շատ են, պատասխանատվությունն` աննախադեպ մեծ: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին կարող ենք ու կլուծենք Հայրենիքի կողմից մեզ վրա դրված բոլոր խնդիրները:
Հովհաննես Թոքմաջյան
29 հունվարի 2014թ.
28/11/2013
ԱՎԱՐՏՎԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ 3-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
http://www.ysuac.am/new/?goto=news&id=189
ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում նոյեմբերի 22-ից 26-ը կայացավ ուսանողական 3-րդ գիտաժողովը: Գիտաժողովին ներկայացվեցին 26 զեկուցում` բակալավրիատի, մագիստրատուրայի ունանողների և ասպիրանտների կողմից: Հաշվի առնելով ուսանողների ոգևորությունը և պատրաստակամությունը՝ օրակարգը համ...
28/11/2013
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ 3-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄԸ
http://www.ysuac.am/new/?goto=news&id=184
ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Նոյեմբերի 22 Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում սկսվեց Ուսանողական 3-րդ գիտաժողովը:
21/11/2013
ԵՃՇՊՀ ՈԻՍԱՆՈՂՈՒՀԻ ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
http://fashionblog.am/2013/11/astghik-vardanyans-exhibition-in-green-bean/
Astghik Vardanyan’s Exhibition in Green Bean Orers Green Beanum bacvec Astghik Vardanyani batikaneri cucahandesy. Ashkhatanqnery iskpes hetaqrqir en ev arjani dzer ushadrutyany. Cucahandesy sharunakvum e, aynpesvor ete lineq Green Beanum apa karogh eq vaelel vochmiayn hamegh surch, aylev Astghiki arvesty. Minch ayd miqani lusankar cucahandesi...
21/11/2013
Փոքրիկ աղջկա մեծ բիզնեսը (ԵՃՇՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՍՈՆԱ ՊԱՊՅԱՆ)
http://lratvakan.am/?p=29304
Փոքրիկ աղջկա մեծ բիզնեսը «Սոնսեյշն» նկուղային փոքրիկ խանութում Սոնան վաճառում է զարմանք և ուրիշ լինելու զգացողություն: Շատերը ծիծաղում էին, վստահեցնում, պնդում, որ ոչինչ էլ չի ստացվի: Բայց 21-ամյա բիզնես-լեդին կարծում է, որ ավելի լա
21/11/2013
ԵՃՇՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԼՍԱՐԱՆ
http://www.ysuac.am/new/?goto=news&id=181
ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Նոյեմբերի 19-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում բացվեց հերթական ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մասնագիտացված լսարան:
21/11/2013
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ,ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐՐԻ ՌԱՇԻԴՅԱՆԻ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻԶԱՅԻ ԱՄԲԻՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ » ԿԱՏԱԼՈԳԸ
http://www.ysuac.am/new/?goto=news&id=177
ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջվայրի դիզայնի ամբիոնի վարիչ:
25/10/2013
ՎԱՌԵԼԻՔԸ ԽՆԱՅՈՂ ՍԱՐՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ
http://www.ysuac.am/new/?goto=news&id=146
25/10/2013
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ...
http://www.ysuac.am/new/?goto=news&lang=am
24/10/2013
ՀՈՒՇԱԳԻՐ
http://www.ysuac.am/new/?goto=news&id=139
ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ «ԱՍՔԵ ԳՐՈՒՊ» ԲԲ ընկերությունը ի դեմս հիմնադիրների խորհուրդի անդամ Վահան Միխաիլի Հարությունյանի, Հայաստանի շինարարների միությունը ի դեմս նախագահ Գագիկ Շահաբեկի Գալստյանի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ի դեմս ռեկտոր Հովհաննես Վաչեի Թոքմաջյանի կնքեցին հուշագիր.
23/10/2013
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ
http://www.ysuac.am/new/?goto=news&id=136
17/10/2013
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
http://www.ysuac.am/new/?goto=news&id=126
ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Հովհաննես Հարությունի Զանազանյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում մանկավարժություն մասնագիտությամբ:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the university
Telephone
Website
Address
Տերյան 105, 3750009, ք. Երևան
Yerevan