JR Metrix
📊 Where trust meets precision
Accounting | Tax | Consulting
Helping businesses and individuals navigate their finances with clarity and confidence.
«Ջէյ Առ Մեթրիքս» ՍՊԸ-ն հաշվապահական կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։
Հիմնադրված լինելով 2019թ․-ին՝ մենք հասցրել ենք աշխատել շուրջ 100+ հաճախորդի հետ։
Մեր հիմնական ծառայություններն են՝
🔹հաշվապահություն
🔹կադրային գործի վարում
🔹ֆինանսական հաշվետվությունների կազմում
Մենք հավատում ենք, որ որակյալ հաշվապահն իր գործի նվիրյալն է։ Եվ հավատարիմ մնալով այս մոտեցմանը՝ մեզ համար առաջնային ենք համարում յուրաքանչյուր հաճախորդի գլխավոր կարիքները։
31/12/2025
🎄 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
✨ Ցանկանում ենք բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝
խաղաղություն և բարեկեցություն։
Հարգանքով՝ Ջեյ Առ Մեթրիքս թիմ 💚
28/12/2025
📌 Ջէյ Առ Մեթրիքս Ընկերության հիմնադիր տնօրեն Ռուզաննա Ջալավյանը , հանդիսանալով ACCA անդամ 2021 թվականից, մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը:
🔹 Որպես ACCA-ի անդամ, կարևորում եմ ACCA-ի առանցքային դերակատարումը հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում մասնագիտական կայուն համակարգի ձևավորման, զարգացման և բարձր միջազգային չափանիշների հաստատման գործում։
✨ Մաղթում ենք նոր անդամներին մասնագիտական հաջողություններ և վստահ քայլեր իրենց կարիերայում։
24/12/2025
🏥 Ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը։
✍ Եթե դուք հանդիսանում եք Վարձու աշխատող և 2025թ․-ի նոյեմբերին ստացել եք 200 001 դրամ և ավել աշխատավարձ, ապա 2025թ․-ի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ամիսների համար պետք է հաշվարկել ապահովագրավճար։
ℹ️ Եթե անձը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա ամեն մի գործատու պետք է կատարի ապահովագրավճարի պահում:
Ավել կատարված վճարումը վերադարձվում է անձին հիմնադրամին ներկայացված դիմումի հիման վրա՝ դիմումում նշված բանկային հաշվեհամարին:
Մեկ անգամ ներկայացված դիմումը հիմք է ապահովագրավճարի ավել կատարված մասը հետագա բոլոր դեպքերում վերադարձնելու համար։
‼ Ապահովագրավճարները շարունակում են հաշվարկվել անկախ հաջորդ 12 ամիսների ընթացքում աշխատավարձի նվազեցումից։
#ապպա #հաշվապահ #առողջությանապահովագրություն #ապահովագրություն
17/12/2025
🗂️ Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների համաձայն՝ եկամուտ ապահովող աշխատատեղերի թիվը կազմել է 810 074։
📊 Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 30 923-ով կամ 4.0%-ով։
#հաշվապահ #հարկ
15/12/2025
💻Դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը https://e-services.src.am
Իրավաբանական անձանց և ԱՁ-ներին տեղեկանքը կտրամադրվի ինքնաշխատ, իսկ ֆիզիկական անձանց և օտարերկրյա ձևաչափով տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք տեղեկանքը կստանան դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Նշենք, որ տեղեկանքները հասանելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
#հաշվապահ
13/12/2025
✅2026 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների նույնականացման միջոցների տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերում:
Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։
#հարկեր
10/11/2025
🥳 Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ
💰Թող Ձեզ մոտ միշտ դեբետը համապատասխանի կրեդիտին 😉
💰 Հայաստանի բանկային համակարգը շարունակում է պահպանել շահութաբեր աճի միտումը։
2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ 308 մլրդ դրամ, ինչը 15%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Առաջատար երկու բանկերի Արդշինբանկի և Ամերիաբանկի համատեղ զուտ շահույթը՝ 154.3 մլրդ դրամ, կազմում է համակարգի ընդհանուր շահույթի զգալի մասը։ 💼📈
#հարկեր
JR Metrix
📊 Where trust meets precision
Accounting | Tax | Consulting
Helping businesses and individuals navigate their finances with clarity and confidence.
10/10/2025
💰 📊 Google, Linkedin, Amazon, Tiktok և մի շարք նմանատիպ կազմակերպությունների ծառայություներից օգտվող ՀՀ քաղաքացիները փաստացի նպաստում են պետական եկամուտների աճին։
💻 ՊԵԿ-ը 2022 թվականին գործարկեց e-VAT համակարգը, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ ընկերություններին էլեկտրոնային եղանակով հաշվառվել հարկային մարմնում և վճարել ԱԱՀ։
#ՊԵԿ #հարկեր
26/09/2025
📢2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։
Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։
Կոմիտեն նաև հայտնում է՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է․
✅գրանցվել էլեկտրոնային հարթակում,
հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը,
✅ստանալ հաստատում՝ տվյալների ստուգումից հետո,
✅ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն, և տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում:
Էլեկտրոնային համակարգում գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով👉🏻https://public.epd-portal.ru/eopp։
25/09/2025
💰 2025թ.-ի հունվար-հունիս ամիսներին 1 000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 900 միլիարդ 401 միլիոն դրամ 🚀
Ցանկի առաջատարն է՝ Mobile Centre Art ընկերությունը 💙
#հաշվապահ #հարկեր
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Artsakh 1
Yerevan
0005
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |