Skip to content
FindGlocal
CivilnetCheck

CivilnetCheck

Yerevan Media/News Company

CivilNetCheck-ը CivilNet-ի փաստերի ստուգման ստորաբաժանումն է, որը գործում է 2021 թվականից։

Փաշինյանի և Մինասյանի «փարիզյան հանդիպման» պատկերը կեղծ է 09/10/2026

🛑 Փաշինյանն ու Մինասյանն իբր «գաղտնի» հանդիպել են Փարիզում․ սոցցանցերում տարածվող պատկերը կեղծ է։

📌Որոշ էջեր պնդում են՝ նկարն իրական է, և առաջարկում դա ստուգել ԱԲ գործիքներով։

🔍 Ստուգել ենք․ OpenAI Verify-ը պատկերում հայտնաբերել է անտեսանելի ԱԲ ջրանիշ։ Այն ստեղծվել կամ մշակվել է OpenAI-ի գործիքներով։

✅ CivilnetCheck

Փաշինյանի և Մինասյանի «փարիզյան հանդիպման» պատկերը կեղծ է Սոցցանցերում սեպտեմբերի 29-ից ակտիվորեն տարածվում է պատկեր, որում վարչապետ Նիկոլ...

Կոնսերվատորիայի դատարկ պատը․ լուսանկարների հեռացման պնդումն ու իրականությունը 09/10/2026

❌ Սոցցանցերում ահազանգեր են տարածվում, թե Կոնսերվատորիայից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված երաժիշտների լուսանկարները՝ հրապարակելով բուհի դատարկ պատի լուսանկարը։

🔎 Իրականում պատին եղել է ոչ թե լուսանկարներով հիշատակի անկյուն, այլ զոհվածների անուններով հուշաքար։ Այն հանվել է վերանորոգման ընթացքում և դեռ չի վերադարձվել։ Բուհում, սակայն, զոհվածների հիշատակին նվիրված այլ անկյուններ պահպանվել են։

🏛️Մենք այցելել ենք Կոնսերվատորիա, զրուցել ուսանողների և ղեկավարության հետ՝ պարզելու, թե ինչ է փոխվել և ինչու։

✅ CivilnetCheck

Կոնսերվատորիայի դատարկ պատը․ լուսանկարների հեռացման պնդումն ու իրականությունը Սոցցանցերում և լրատվամիջոցներում հոկտեմբերի 7-ից տարածվում են տեղեկություններ որ...

Firebird AI в Армении: неверные цифры и неподтвержденные утверждения 09/10/2026

💻 Армянская ежедневная газета «Паст», ссылаясь на анонимных экспертов, утверждает, что ИИ-фабрика в Раздане угрожает энергосистеме и может использоваться разведывательными службами США.

❌ Однако в статье неверно указаны мощность фабрики и число процессоров, а утверждения о разведывательных целях не подкреплены доказательствами.

🔍 Те же утверждения ранее распространялись в российских государственных и прокремлевских источниках.

✅ CivilnetCheck

Firebird AI в Армении: неверные цифры и неподтвержденные утверждения Армянская ежедневная газета...

09/10/2026

Fact Checker

ՍիվիլՆեթը առցանց հեռուստատեսություն է, որի լուսաբանման առանցքում Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային խաղաղության և Սփյուռքի խնդիրներն են։ ՍիվիլՆեթը Սիվիլիթաս հիմնադրամի ծրագիր է, որը գործում է 2011-ի սեպտեմբերի 21-ից։ Սիվիլիթաս հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին, Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը։ Սիվիլիթաս հիմնադրամն ստեղծվել է 2008-ին։

ՍիվիլՆեթը փնտրում է փաստեր ստուգող լրագրող, որը կմիանա CivilNetCheck թիմին և կնպաստի Հայաստանում ապատեղեկատվության ու կեղծ լուրերի դեմ պայքարին։

🔹 Պարտականություններ
✅ Մշտադիտարկել լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը, ինչպես նաև քաղաքական և հանրային գործիչների ելույթներն ու հայտարարությունները։
✅ Առանձնացնել և ստուգել կասկածելի պնդումները, լուրերն ու հայտարարությունները։
✅ Կատարել խորքային ուսումնասիրություններ և հետաքննություններ։
✅ Առաջարկել հոդվածների և նյութերի թեմաներ։
✅ Գրել փաստերի ստուգման հոդվածներ։
✅ Մշտապես սովորել նոր գործիքներ և զարգացնել մասնագիտական հմտությունները։

🔹 Պահանջներ
❗ Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
❗ Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
❗ Փաստերի ստուգման գործիքների իմացություն կամ դրանց արագ յուրացման պատրաստակամություն։
❗ Հոդված գրելու հստակ կարողություն։
❗ Լավ իրազեկվածություն Հայաստանի քաղաքական և հանրային կյանքի վերաբերյալ։
❗ Սովորելու և մասնագիտական զարգացման բարձր մոտիվացիա։
❗ Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն։։

📩 Ինչպե՞ս դիմել
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և հետաքրքրության նամակը 📧 [email protected] | Anush Hovhannisyan էլ. հասցեին

⏳ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20։

«Փաստի» հոդվածը Firebird AI-ի մասին․ սխալ թվեր և անանուն փորձագետներ 07/10/2026

💻 «Փաստ» օրաթերթը, հղում անելով անանուն փորձագետներին, պնդել է, թե Հրազդանի ԱԲ գործարանը սպառնում է էներգահամակարգին և կարող է ծառայել ԱՄՆ հետախուզությանը

❌ Սակայն հոդվածում սխալ են ներկայացված գործարանի հզորությունն ու պրոցեսորների քանակը, իսկ հետախուզական պնդումները չեն հիմնավորվում ապացույցներով

🔍 Նույն պնդումներն ավելի վաղ հնչել էին ռուսական պետական և կրեմլամերձ աղբյուրներում

✅ CivilnetCheck

«Փաստի» հոդվածը Firebird AI-ի մասին․ սխալ թվեր և անանուն փորձագետներ «Փաստ» օրաթերթը...

Հայ-ամերիկյան համագործակցությունից մինչև իրանական չվերթներ. փաստերը՝ մանիպուլյատիվ համատեքստում 06/10/2026

🤖 ԱԲ ձայնով պատրաստված տեսանյութերը Ֆեյսբուքում տարածվում են որպես լրատվական բովանդակություն։

🔎 Դրանցում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը ներկայացվում է անվտանգության չտրված երաշխիքի համատեքստում, Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերումը՝ որպես Հայաստանի համար օրինակ, իսկ իրանական չվերթների մասին չհաստատված տեղեկությունը՝ որպես փաստ։

📌 Այս մեթոդով իրական տվյալների շուրջ կառուցվում են մոլորեցնող պատմություններ։

✅ CivilnetCheck

Հայ-ամերիկյան համագործակցությունից մինչև իրանական չվերթներ. փաստերը՝ մանիպուլյատիվ համատեքստում «Վաշինգտոնը խոստացավ ներդնել իր ողջ ներուժը հայկական բանակի բարեփոխման մեջ, բայց թղթի վրա ոչ մի երաշխիք չդրեց», «ամերիկյան ներկայությունը տևում է ճիշտ այնքան, որքա...

Russia banned Armenian tomatoes. A fake Politico story blamed Europe 30/09/2026

🛑 Russia banned imports of Armenian tomatoes. Days later, the opposite story began circulating online, falsely claiming that Europe had rejected Armenian tomatoes. The fabricated claim was attributed to Politico. Within 29 hours, it had spread in 18 languages.

❓ How did this false story targeting Armenia-EU relations travel from Russian-language Telegram to audiences across different countries, and what networks were behind its amplification?

🔍 CivilNet’s fact-checking team and the DFRLab traced more than 380 posts, uncovering automated multilingual channels, networks publishing identical content seconds apart and inauthentic and suspicious accounts.

✅ CivilnetCheck

Russia banned Armenian tomatoes. A fake Politico story blamed Europe by Ani Grigoryan, Givi Gigitashvili (DFRLab), Sopo Gelava (DFRLab) Russia’s restrictions on Armenian agricultural imports, introduced in late May 2026 ahead...

Ռուսաստանն արգելեց հայկական լոլիկը․ ինչպես Politico-ի անունն օգտագործվեց Եվրոպային մեղադրելու համար 30/09/2026

🛑 Ռուսաստանն արգելեց հայկական լոլիկի ներմուծումը, իսկ օրեր անց համացանցում տարածվեց հակառակ պատմությունը՝ իբր Եվրոպան է հրաժարվել հայկական լոլիկից։ Կեղծ պնդումը վերագրվեց Politico-ին։ Այն 29 ժամում տարածվեց 18 լեզվով։

❓ Ինչպե՞ս Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները թիրախավորող այս կեղծ պատմությունը ռուսալեզու Telegram-ից հասավ տարբեր երկրների լսարանների, և ի՞նչ ցանցեր էին կանգնած դրա տարածման հետևում։

🔍 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը և DFRLab-ը հետագծել են ավելի քան 380 գրառում՝ բացահայտելով ավտոմատացված բազմալեզու ալիքներ, վայրկյանների տարբերությամբ նույն բովանդակությունը տարածող ցանցեր, կեղծ ու կասկածելի հաշիվներ։

✅ CivilnetCheck

Ռուսաստանն արգելեց հայկական լոլիկը․ ինչպես Politico-ի անունն օգտագործվեց Եվրոպային մեղադրելու համար Անի Գրիգորյան, Գիվի Գիգիտաշվիլի (DFRLab), Սոփո Գելավա (DFRLab) 2026-ի հուլիսի 22-ին 18:08-ին ռուսալեզու տելեգրամյան մի ալիք հրապարակեց...

How AI models have become a new tool for disinformation in Armenia 25/09/2026

🧪 4 chatbots, 7 disinformation narratives, 3 languages, 3 types of prompts — 504 responses in total.

🔍 In a large-scale study, examined how ChatGPT, Gemini, Grok and Claude respond to false narratives targeting Armenia.

📊 The AI models produced direct propaganda in 21.2% of their responses — and 53.3% when the prompt was designed to bypass their safeguards.

⚠️ In some cases, the models not only repeated false claims but also added new, unverified details.

✅ CivilnetCheck

How AI models have become a new tool for disinformation in Armenia In March 2026, social media was flooded with unusual videos: world-famous rock stars Dave Mustaine (Megadeth) and Dani Filth (Cradle of Filth) suddenly appeared on screen...

ՌԴ քաղաքացիների «համակարգված ձերբակալություններ» Հայաստանում. Մատվիենկոյի պնդումը չի հաստատվում 25/09/2026

🇷🇺 Վալենտինա Մատվիենկոն պնդել է, որ Հայաստանում ՌԴ քաղաքացիների «համակարգված ձերբակալություններ» են իրականացվում։

📊 Սակայն բաց աղբյուրների և հասանելի տվյալների ուսումնասիրությունը չի հաստատում «համակարգված ձերբակալությունների» մասին պնդումը։

✅ CivilnetCheck

ՌԴ քաղաքացիների «համակարգված ձերբակալություններ» Հայաստանում. Մատվիենկոյի պնդումը չի հաստատվում Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն օգոստոսի 6-ին Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում հայտարա....

Alerts

Be the first to know and let us send you an email when CivilnetCheck posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.