Disability-Inclusive Development NGO
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն
Մենք տարբեր մեդիահարթակների (www.disabilityinfo.am) միջոցով հավաստի տեղեկություն ենք տարածում հաշմանդամության խնդրի մասին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին:
Մենք գիտակցում ենք, որ ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից, որը կարող է փոփոխություն բերել մարդկանց մտածելակերպի, վարքագծի, արժեքային համակարգի մեջ, կոտրել կարծրատիպերը և խթանել հավասար հնար
28/06/2023
Ինչպե՞ս են ծառայություն իրականացնող պարեկները հարկ եղած դեպքում հաղորդակցվում հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես, լսղության խնդիր ունեցող վարորդների հետ. ՀՀ ոստիկանապետին ուղղված հարցման պատասխանն այստեղ՝ https://disabilityinfo.am/21263/
02/05/2023
Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում է բնակվում Մաթևոսյանների ընտանիքը։ Խնդիրները բազմաթիվ են, լուծումներ չկան։ 14-ամյա որդին՝ Տիգրան Մաթևոսյանը, աուտիզմ ունի, հաճախում էր տեղի դպրոցը, բայց արդեն մի քանի օր է՝ դպրոց տանել չեն կարողանում, ասում է մայրը՝ Նելլի Մաթևոսյանը, քանի որ որդին հրաժարվում է։
Կարդալ հոդվածը՝ https://disabilityinfo.am/20647/
01/05/2023
Շնորհավոր աշխատանքի և աշխատավորների օրը 💗
Մենք մշտապես անդրադառնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի խնդիրներին, լուսաբանում հաջողված պատմություններ ու բարձրաձայնում ոլորտում առկա խնդիրների մասին, որպեսզի միասին կարողանանք ներառական աշխատաշուկա ստեղծել։
Գործազրկությունը շարունակում է մնալ թիվ մեկ խնդիրը հաշմանդամություն ունեցող անձի համար «Տարին սկսվել էր, սպասում էինք պատվերի, որովհետև չգիտեինք՝ այս տարի կլինի՞, թե՞ ոչ։ Բարեբախտաբար, արդեն որոշակի պատվեր ունենք և հույս ունենք, որ այդպես էլ կշարունակ....
28/04/2023
Բարբին թողարկել է Դաունի համախտանիշ ունեցող իր առաջին տիկնիկը՝ փորձելով օգնել ավելի շատ երեխաների՝ գտնելու իրենց ներկայացնող խաղալիք:
Mattel-ը թողարկել է Դաունի համախտանիշ ունեցող առաջին Բարբի տիկնիկը Mattel-ը համագործակցել է ԱՄՆ բարեգործական կազմակերպությունների փորձագետների և բժիշկների հետ՝ ստեղծելու «ամենատարբեր և ամենաներառական տիկնիկների շարքը»։ Տիկնիկի դե...
27/04/2023
Ամբողջ աշխարհում 50 մլն մարդ դեմենցիա ունի, յուրաքանչյուր տարի մոտ 10 մլն նոր դեպք է ավելանում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 2030 թ. նրանց թիվը կհասնի 82, իսկ 2050-ին՝ 152 միլիոնի:
9 բան, որ պետք է իմանալ Ալցհայմերի նշանների մասին Ալցհայմերը դեմենցիայի ամենահաճախ՝ 60-70% դեպքերում հանդիպող տեսակներից մեկն է։ Այն շարունակում է մնալ մեծահասակների անաշխատունակության, լիարժեք առողջ ծերություն չ....
25/04/2023
400-500 հազար դրամ աշխատավարձ ստացող Արթուրին առաջարկել են ամսական 200 հազար դրամ վճարել, սկզբում համաձայնել է, հետո հասկացել, որ այդ գումարով նույնիսկ բուժման ծախսերը չի կարողանում հոգալ։ Երբ ընկերությունից դեպքի վերաբերյալ խեղման ակտ է պահանջել փոխհատուցում ստանալու համար, չեն տրամադրել...
Հաշմանդամություն ձեռք բերած աշխատակիցը պայքարում է իրավունքների վերականգնման համար Աշխատավայրում դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած Արթուր Մնացականյանը պայքարում է իր իրավունքների վերականգնման համար։ Արթուրը հանքափոր է, աշխ....
21/04/2023
Կայքին զուգահեռ ստեղծվել է նաև աուդիոհարթակ, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից տեսողության խնդիրներ ունեցող հայալեզու մարդիկ կարողանում են շփվել, առցանց խաղեր կազմակերպել, նաև անհատական ու խմբային դասընթացների մասնակցել։
Ստեղծվել է նոր մատչելի կայք տեսողության խնդիրներ ունեցողների համար Հայաստանում ստեղծվել է նոր կայք՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Tiflotech.am-ը ստեղծվել է «Տեսողական խնդիրներ ունեցող անձանց թվային գրագիտություն» ծրագրի ....
19/04/2023
«Ես նրանց ժեստերից ու դեմքի արտահայտությունից եմ հասկանում, որ վատ բաներ են ասում, բայց ես միշտ սիրալիր ու քաղաքավարի եմ լինում, աշխատում եմ կոնֆլիկտի մեջ չմտնել։ Բայց եղել են նաև դեպքեր, երբ ուղևորը, տիրապետելով ժեստերի լեզվին, ձեռքերով շնորհակալություն է հայտնել կամ նույնիսկ թեյավճար թողել»...
Լսողության խնդիր ունեցող վարորդը՝ Վոլոդյան, կիսվել է իր փորձով Վարորդը լսողության խնդիր ունի. այսպիսի զգուշացման կարելի է հանդիպել «Յանդեքս» տաքսիների մեջ։ Ընկերությունը լսողության խնդիր ունեցող 10 վարորդ ունի, նրանցից մեկն է....
17/04/2023
«Երբեմն հաշմանդամություն ունեցող կանանց չեն դիտարկում հավասար․ կարծում են, որ եթե կինը հաշմանդամություն ունի, ուրեմն միշտ խնամքի կարիք ունի, նա չի կարող կամ չպիտի կրթություն ստանա, չի կարող ամուսնանալ, չի կարող լավ աշխատել, համարվում են կա՛մ ասեքսուալ և սեփական կյանք ունենալու իրավունք չունեն, կա՛մ հակառակը՝ հիպերսեքսուալ են և այլն»....
Տանից դուրս չեն թողնում, թույլ չեն չեն տալիս տնօրենելու հաշմանդամության նպաստը Հաշմանդամություն ունեցող կանայք, իրենց սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված, առավել խոցելի են. նրանք ավելի հաճախ են ենթարկվում խտրականության և բռնության։ «Ագաթ...
14/04/2023
Քրեակատարողական հիմնարկների շենքերը կառուցվել են խորհրդային տարիներին և հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող ազատազրկվածների կամ հիմնարկների հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար: Դա վերաբերում է խցային պայմաններին, աշխատանքային սենյակներին, սանհանգույցներին, լոգարաններին, զբոսաբակերին, որոնք չեն համապատասխանում չափանիշներին: Այս մասին ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահը:
Հաշմանդամություն ունեցող ազատազրկվածներին հիմնականում օգնում են միայն խցակիցները «Հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց խնամքը հիմնականում թողնվում է խցակիցների բարեխճության վրա, կալանավորն էլ շարունակ օգնություն խնդրելիս իրեն վատ է զգ...
02/04/2023
Ապրիլի 2-ը աուտիզմի մասին իրազեկման օրն է:
30 խորհուրդ աուտիզմ ունեցող մարդկանց գործատուներին Սթիմինգը ինքնախրախուսիչ վարք է, որի պարագայում դիտվում է այնպիսի ֆիզիկական շարժումների և ձայների կրկնություն կամ որոշ օբյեկտների պարբերական տեղաշարժում, որոնք ըն...
28/03/2023
Լոֆթի և Alzheimer’s Care Armenia-ի՝ «Ալցհայմերի խնամք Հայաստանի» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի արդյունքում Ալցհայմերի հիվանդություն կամ դեմենցիայի այլ տեսակներ ունեցող 65 և ավելի տարեկան անձինք կենտրոնում կարող են միանալ «Ալցհայմերի խնամք Հայաստանի» կազմակերպած «Հիշողության սրճարանին»։
Ավելին այստեղ՝ https://disabilityinfo.am/20070/
Լուսանկարը՝ Aquamariñe-ի
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Website
Address
Koryun 19a
Yerevan
0009