ArmLand

ArmLand

Share

Adventure & Travel Since 2014
We organize hiking, trekking tours, mountain climbing and campings in Armenia Dream come true in the mountains

09/10/2026

Հայ լեռնագնացի օր կամ Հայոց լեռների օր🧡
1829թվականի հենց այս օրը, Հոկտեմբերի 9ին Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Արարատի գագաթ 🏔️

Շնորհավոր տոնդ Հայոց լեռներ 🏔️

08/10/2026

Շաբաթ օրը դեպի Մշկավանք🧡
Շտապիր քանի դեռ ունենք ազատ տեղ 🧡

Photos from ArmLand's post 05/10/2026

🏔️ ՎԵՐԵԼՔ ԱՐԱ ԼԵՌ

Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 🧡
Հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, ArmLand-ը ուղևորվում է Կոտայքի մարզ՝ դեպի Արա լեռ՝ Հայաստանի հայտնի «պառկած հսկան»։

Ըստ ավանդության՝ լեռը կոչվել է հայոց արքա Արա Գեղեցիկի անունով։

🥾 Արշավը կսկսենք լեռան լանջին գտնվող բնական քարանձավում կառուցված Ծաղկեվանք մատուռից։ Այնուհետև կշարունակենք վերելքը դեպի Արա լեռան գագաթ և կիջնենք լեռան արևելյան կողմով։

📏 Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ
⛰️ Բարձրությունը՝ 2605 մ
📈 Հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մ

Արա լեռը մեզ սպասում է՝ իր լայնարձակ տեսարաններով, լեռնային բնությամբ ու յուրահատուկ մթնոլորտով։ 🧡

Photos from ArmLand's post 05/10/2026

🌲 ՄՇԿԱՎԱՆՔ

Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 🧡
Հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, ArmLand-ը ուղևորվում է Տավուշի մարզ՝ բացահայտելու անտառների մեջ թաքնված միջնադարյան գեղեցիկ հուշարձաններից մեկը՝ Մշկավանք վանական համալիրը։

⛪ XII–XIII դարերով թվագրվող Մշկավանքը հատկապես առանձնանում է իր յուրահատուկ գավիթով, միջնադարյան ճարտարապետությամբ և տարածքում պահպանված խաչքարերով։

🥾 Արշավը կսկսենք Կողբ գյուղից և կշարունակենք անտառային արահետներով։ Ամբողջ ճանապարհի ընթացքում մեզ կուղեկցեն Տավուշի սաղարթախիտ անտառները, իսկ հոկտեմբերյան բնությունը երթուղուն կտա իր յուրահատուկ աշնանային գույները։

🌿 Այստեղ պատմությունն ու բնությունը միավորվում են մեկ ամբողջական արշավի մեջ՝ անտառային արահետներից մինչև դարերի պատմություն ունեցող վանական համալիր։

📏 Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ

🧡 Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին բացահայտելու Տավուշի այս գեղեցիկ ու խաղաղ անկյունը։

29/09/2026

💧 Ինչո՞ւ է լեռներում կարևոր ջուրը խմել կում-կում։

Լեռներում երկար քայլելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրգանիզմը աստիճանաբար կորցնում է հեղուկ, ու կարևոր է ջուրը լրացնել ոչ թե միանգամից մեծ քանակությամբ, այլ՝ փոքր կումերով և պարբերաբար։

🏔️ Կում-կում ջուր խմելը օգնում է՝
💧 պահպանել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը,
💧 խուսափել միանգամից շատ ջուր խմելուց առաջացող ծանրության զգացումից,
💧 ավելի հարմարավետ շարունակել քայլքը,
💧 կանխել ջրազրկումը, հատկապես շոգ եղանակին։

Մի սպասեք, որ ծարավը շատանա․ լեռներում ջուրը պետք է խմել պարբերաբար՝ փոքր կումերով։ 💧🥾

Իսկ մեր փոքրիկ արշավականը կբարձրացնի ձեր տրամադրությունը😂🧡

Photos from ArmLand's post 28/09/2026

🏔️ ԷՔՍՊԵԴԻՑԻԱ դեպի Մուրադսար

Երեկ Արտյոմ Մարտիրոսյանի ուղեկցությամբ իրականացվեց ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆ դեպի Մուրադսար՝ 3214 մ բարձրությամբ։

Մուրադսարի առանձնահատկություններից մեկը լեռան հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում պահպանված ժայռապատկերներն են․ մոտ 200 քարերի վրա կարելի է հանդիպել հազարամյակների պատմություն ունեցող պատկերների, որոնք տարածվում են շուրջ 2 կմ հատվածում։

Այս անգամ ևս լեռը բացեց իր պատմական ու բնական առանձնահատկությունները մեր մասնակիցների առջև։ 🏔️

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ ճանապարհը մեզ հետ անցնելու և այս ԷՔՍՊԵԴԻՑԻԱՆ մեզ հետ կիսելու համար։ 🧡

27/09/2026

🌍 Զբոսաշրջության համաշխարհային օր

Այսօր այն մարդկանց օրն է, ովքեր ճանապարհը սիրում են ոչ միայն որպես նպատակակետ հասնելու միջոց, այլև որպես նոր վայրեր բացահայտելու, բնությունը ճանաչելու ու հիշողություններ ստեղծելու հնարավորություն։ 🏔️🥾

Հայաստանը լի է լեռներով, արահետներով ու պատմություններով, որոնք սպասում են իրենց բացահայտողներին։

Թող յուրաքանչյուր նոր արշավ լինի նոր ճանապարհ, նոր գագաթ ու նոր հիշողություն։ 🧡

Շնորհավոր Զբոսաշրջության համաշխարհային օրը։
Ճանապարհը շարունակվում է… 🏔️

Photos from ArmLand's post 27/09/2026

🏔️ ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ՑԱՂԱՑ ՔԱՐ

Հոկտեմբերի 3-ին ArmLand-ը ուղևորվում է դեպի Վայոց Ձոր՝ պատմական վայրերով ու լեռնային արահետներով լի գեղեցիկ երթուղի։ 🧡

Մեզ սպասվում է մոտ 10 կմ արշավ՝ Արտաբույնքից մինչև Եղեգիս։

Ճանապարհին կայցելենք՝
⛪ Ցաղաց Քար վանական համալիր
🏰 Սմբատաբերդ
🏡 Եղեգիս գյուղ
⛪ Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

🍂 Պատմական հուշարձաններ, աշնանային բնություն ու Վայոց Ձորի հրաշալի տեսարաններ՝ մեկ օրվա ընթացքում։

💰 Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
💧 Շշալցված ջուրը՝ ակումբի կողմից
📍 Հանդիպում՝ Հանրապետության հրապարակ, Մարիոթ հյուրանոցի մոտ
🕢 Ժամը՝ 07:30

🧡 Միացե՛ք...
📞 +374 44 88 00 58

Photos from ArmLand's post 24/09/2026

📍Քաջքար լեռ
Շնորհակալ ենք բոլորին 🧡😊

23/09/2026

Հաջորդ անգամ միանալու ես չէ՞😍😂

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Arshakunyats 4
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ArmLand posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.