28/10/2026
🇦🇲 ԴԱՐԵՐԻՑ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ՝ ՄԻԱՍԻՆ ԿԵՐՏԵԼՈՎ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
Այս լուսանկարը միավորում է հարյուրավոր երեխաների, նրանց ջանքերը, հաղթահարած դժվարությունները, ձեռքբերումներն ու մեծ երազանքները։
🏆 Mental Lab-ի մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա 2026-ը ևս մեկ անգամ հաստատեց՝ յուրաքանչյուր մեծ հաջողության հիմքում հետևողական աշխատանքն է, ինքնավստահությունն ու սեփական հնարավորությունների նկատմամբ հավատը։
Մեր օլիմպիադայի՝ «Դարերից դեպի ապագա» խորագիրը խորհրդանշում է հայկական մտքի դարավոր ժառանգության և նոր սերնդի մտավոր ներուժի շարունակական կապը։
Այս երեխաներն են մեր ապագան։ Նրանցից յուրաքանչյուրն արդեն հաղթող է՝ անկախ մրցութային արդյունքից, որովհետև համարձակվել է փորձել, մրցել, հաղթահարել հուզմունքն ու առաջ շարժվել։
❤️ Շնորհակալություն մեր սաներին, մարզիչներին, ծնողներին և բոլոր նրանց, ովքեր այս կարևոր օրվա մի մասն էին։
Հպարտ ենք մեր երեխաներով։ Հավատում ենք նրանց ապագային։
MENTAL LAB — Դարերից դեպի ապագա։ 🇦🇲
📍 Մաշտոցի 58 | Վարդանանց 17
📞 043 731 731