Design by Mkrtchyan
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Design by Mkrtchyan, Interior design studio, Yerevan.
04/11/2025
Interior Design🏠
26/11/2024
խանութ-սրահը համադրում է պարզությունն ու նրբագեղությունը, ստեղծելով հարմարավետ և ջերմ միջավայր։ Դիզայնը ընդգծում է մաքուր գծերը, բնական հյուսվածքները և տաք երանգներով գունային գամման՝ ապահովելով հաճելի տարածք այցելուների և գործընկերների համար։
• Մինիմալիստական ձևավորում, որը հնարավորություն է տալիս արտադրանքին լինել ուշադրության կենտրոնում։
• Նրբաճաշակ կահույք՝ ոճի և հարմարավետության ներդաշնակության համար։
• Ջերմ լուսավորություն, որը ստեղծում է համապատասխան մթնոլորտ։
• Բնությունից ոգեշնչված տարրեր՝ խաղաղ ու հանգիստ միջավայրի համար։
20/11/2024
Պարզությունը նոր շքեղությունն է։ Այս ինտերիերը մոդերն ոճի կատարյալ օրինակ է՝ մաքուր գծերով և ֆունկցիոնալ դետալներով։
Փոքրիկ դետալները մեծ ազդեցություն ունեն. սա է մինիմալիզմի ուժը մոդեռն դիզայնում։
11/11/2024
սրճարանում ամեն ինչ մտածված է պարզության և հարմարավետության ոգով: Մինիմալիստական մոտեցումը, չեզոք գույները և պարզ գծերը թույլ են տալիս, որ յուրաքանչյուր դետալ իր տեղում լինի՝ ստեղծելով հանգստացնող մթնոլորտ: Այստեղ ոչինչ ավելորդ չէ, և ամեն անկյուն լի է լույսով ու օդով, որտեղ կարելի է պարզապես վայելել պահը:
29/10/2024
սրճարանի դիզայնը ներշնչված է բնությունից՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կապում է մարդկանց բնության հետ՝ ջերմ և հանգստացնող ձևով: Տեղակայված Ջրվեժ ազգային պարկի դիմաց՝ սրճարանը ունի մեծ պատուհաններ, որոնք բացում են տարածքը դեպի անտառ, հնարավորություն տալով այցելուներին վայելել պարկի տեսարանը։
Ինտերիերում օգտագործված են բացառապես բնական նյութեր և ջերմ գույներ։
18/10/2024
-ի Յուրաքանչյուր հարկի դիզայնը նպատակ ունի ստեղծելու իր ուրույն միջավայրը, որը նախատեսված է տարբեր այցելուների համար՝ տարբեր կարիքների և նախասիրությունների հիման վրա:
Սա ընտանեկան հարկն է, որտեղ ջերմությունը և հարմարավետությունը համադրված են բաց և մեղմ գույներով: Օգտագործված են թեթև նյութեր և նուրբ հյուսվածքներ՝ ապահովելով հանգիստ ու տրամադրող մթնոլորտ:
09/10/2024
HEN_design_studion-ն աշխատանքի է հրավիրում Ինտերիերի դիզայների։
Մասնագիտական պահանջներն են՝ ARCHICAD, կամ Revit ծրագերի իմացություն:
3DMax,Corona render ծրագրի լավ տիրապետում:
Այլ ծրագրերի իմացությունը կդիտվի, որպես առավելություն:
Թիմում աշխատելու ունակություն:
Պատասխանատվության զգացում:
CV-ն և պորտֆոլիոն ուղարկեք մեր էլեկտրոնային հասցեին՝
[email protected]
21/09/2024
Woods centre
Click here to claim your Sponsored Listing.
Category
Culinary Team
Attire
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when Design by Mkrtchyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.