Cowork Office

Cowork Office

Share

Տարածքի հատուկ վարձակալության առաջարկ` վճարում եք միա?

Photos from Cowork Office's post 11/08/2018

Աշխատանքային սենյակ startup–երի համար

Տրվում է վարձով (երկարաժամկետ) վերանորոգված և կահավորված հարմարավետ աշխատանքային սենյակ Երևանի կենտրոնում, օֆիսային շենքում (Իսահակյան փողոց, Պոպլավոկի հարևանությամբ): Մակերեսը` 20 , նախատեսված է 4-5 հոգու համար։
Արևկողմ, պանորամա պատուհաններ, օդորակիչ, տաք և սառը ջրի ապարատ, անհրաժեշտ գույք և տեխնիկա (նկարներում երևում են) ։
Տարածքը նախատեսված է միայն թվարկված գործունեությամբ զբաղվող startup-երի համար՝ IT - startups, ինտերնետային պարբերականներ, web նախագծեր իրականացնող խմբեր, ծրագրավորման և լեզուների դասընթացներ:
Վարձը՝ 120 հազ./ամիս։
Տրվում է սեպտեմբերի 1-ից։

Phone: +374 77730022
Email: [email protected]

09/05/2016

CoWork փաթեթներ՝ դասընթացների անցկացման համար

Շաբաթը 3 օր, 1.5 ժամ - 24000 դրամ ամսական
Շաբաթը 5 օր, 1.5 ժամ - 36000 դրամ ամսական

Cowork New Office on Isahakyan str 09/05/2016
24/11/2014

Դասընթացների կազմակերպում, աջակցություն
Վարձակալության հատուկ պայմաններ ծրագրավորման և լեզուների դասընթացների համար

Շաբաթը 3 օր, 1.5 ժամ - 19000 դրամ ամսական
Շաբաթը 3 օր, 2 ժամ - 25000 դրամ ամսական
Շաբաթը 5 օր, 1.5 ժամ - 29000 դրամ ամսական
Շաբաթը 5 օր, 3 ժամ - 48000 դրամ ամսական

Photos 29/09/2014

Աշխարհում հիմա լայն տարածում է գտել գրասենյակի վարձակալության coworking տարբերակը, երբ վճարում են կոնկրետ աշխատանքային սեղանի/սեղանների համար: Դասական coworking-ն ունի նաև մեկ այլ առանձնահատկություն. նույն ժամանակահատվածում նույն աշխատանքային միջավայրում տարբեր սեղանների մոտ կարող են աշխատել իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեցող խմբեր կամ անհատներ: Սա աշխարհում բավականին խրախուսելի աշխատելաոճ է, որի հիմքում ընկած է ստեղծագործական ակտիվ, բազմաշերտ միջավայրի ստեղծումը, երբ տարբեր կազմակերպություններ ներկայացնող և տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ անմիջական շփման արդյունքում կարող են միմյանց հաղորդել կրեատիվ մտքեր, անսպասելի լուծումներ, ինչպես նաև` թարմ ու դրական լիցքեր: Գուցե սա արդյունավետ մեթոդ է, սակայն կարծում ենք, որ այն խորթ է հայկական բնավորությանը և մտածելակերպին: Հետևաբար, փոքր-ինչ վերափոխելով coworking երևույթը և այն համապատասխանեցնելով հայկականին` մշակել ենք CoWork Office տարբերակը: Աշխատանքային տարածքը կոնկրետ ժամանակահատվածով տրվում է միայն մեկ մասնակցի(կազմակերպություն, ստեղծագործական խումբ, անհատ): Մասնակիցը վճարում է միայն այն ժամերի դիմաց, երբ ինքն իրոք օգտագործել է գրասենյակը: Ժամանակային գործոնը դարձնելով փոփոխական` մենք ազատում ենք մասնակիցներին ավելորդ և անիմաստ վճարներից: Նախագծի մասնակիցները կարող են մի քանիսը լինել, բայց նրանք երբևիցե չեն խագարում միմյանց, մնում են բացարձակ անկախ և միմյանց գոյության մասին տեղեկանում են միայն ընդհանուր ժողովների ժամանակ, որտեղ էլ կարող են հետաքրքիր համատեղ ծրագրեր մշակվել: CoWork Office-ում ներառված կազմակերպությունները, խմբերը, անհատները, ստանալով ամբողջական գրասենյակային միջավայր, ներկայացնում են այն`որպես իրենց լիարժեք գրասենյակը:

12/06/2014

Բարև Ձեզ։
Խնդրում ենք՝
1. Ստեղծագործական խմբերին, startup-ներին
լրացնել www.cowork.am/startup_N.docx ֆայլը և ուղարկել [email protected] հասցեին։
2. Անհատներին
ուղարկել ինքնակենսագրական (resume), որտեղ պետք է լինի նաև, մոտակա նպատակների մասին, ինչպես եք ընկալել մեր առաջարկը և ինչու գրանցվել։

Պատասխանի ուղարկման վերջնաժամկետ 16 հունիսի 2014թ․
Որոշումները կկայացվեն հունիսի 20-22-ը։

IT Media LLC
CoWork.am
[email protected]
+374 10 519017
+374 77 519017

30/05/2014

CoWork CARD-ի մասին
CoWork Club-ի բոլոր մասնակիցները (քարտատերերը) իրավունք ունեն մասնակցելու կազմակերպվող սեմինարներին, քննարկումներին, թրեյնինգներին։ Քարտը հնարավորություն է տալիս ամսական 20 ժամ օգտվել CoWork office-ից, հյուրեր ընդունել կամ, պարզապես, այն որպես սեփական գրասենյակ մատուցել բիզնես քարտի վրա։

Գրանցվելով cowork.am կայքում՝ կստանաք հնարավորություն անվճար մեկ ամիս օգտվել CoWork Basic փաթեթից, ինչպես նաև CoWork Club-ի մասնակցության պլաստիկ քարտ։

Քարտերի քանակը սահմանափակ է՝ 100 քարտ։

30/05/2014

Համագործակցության ենք հրավիրում նորաստեղծ IT ընկերություններին, ինտերնետային պարբերականներին, թերթերի, ամսագրերի խմբագրություններին, վեբ նախագծեր իրականացնող startup խմբերին և պարզապես կրեատիվ անձանց:

Առաջարկ ստեղծագործական խմբերին, startup-ներին

• Հարկային և իրավաբանական աջակցություն - ԱՆՎՃԱՐ
• Ասուլիսների կազմակերպում - ԱՆՎՃԱՐ
• Իրավաբանական կազմակերպության ռեկվիզիտների տրամադրում - ԱՆՎՃԱՐ
• Գրասենյակ կենտրոնում` Մամուլի շենքում (Արշակունյաց 2ա)
• Ինտերնետ, հեռախոսակապ, գրասենյակային անհրաժեշտ տեխնիկա - ԱՆՎՃԱՐ
• Բիզնեսի մոդելավորում, աջակցություն - ԱՆՎՃԱՐ
• Մարկետինգային աջակցություն, գործակալների ցանց, վաճառքի խումբ - ԱՆՎՃԱՐ

Coworking office. այլընտրանք դասական գրասենյակին 18/02/2014

Coworking office. այլընտրանք դասական գրասենյակին Coworking office. այլընտրանք դասական գրասենյակին - Banks.am

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan