ArmRobotics - Robotics Development Project in Armenia
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ArmRobotics - Robotics Development Project in Armenia, Yerevan.
In the frames of the ArmRobotics Project, several contests are being organized.
◾ Minesweeper Robots Contest
◾ Objects Finding and Sorting Robots Contest
◾ Unmanned Aerial Vehicle(UAV) Contest
◾ Maze Solving Autonomous Robots Contest
😎💪Պայքարի ոգին ու հաղթանակի բերկրանքը մեկ տեսաշարով.
💙 ԱրմՌոբոտիքս 2025 ինքնավար ռոբոտների Հայաստանի 17-րդ առաջնությունը՝ ևս մեկ քայլ ռոբոտաշինությունը ⭐ ազգային մարզաձևի վերածելու ուղղությամբ։
Մրցաշարի մարզային փուլերին մասնակցեց 172 թիմ։ 🏆 Եզրափակիչ հանրապետական փուլ հասան 30-ը։
ԱրմՌոբոտիքսը Հայաստանի հնագույն ու խոշորագույն ռոբոտաշինական առաջնությունն է։ 🤝 Անցկացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ։
⚡ Այս տարի՝ արդեն 17-րդ անգամ։
🧡 Գործընկերներ՝ Ameriabank CJSC, UWC Dilijan, Enterprise Incubator Foundation (EIF).
18/11/2025
16/11/2025
🎉🏆 Հայտնի են ԱրմՌոբոտիքս 2025-ի հաղթողները
Ավարտվեց ԱրմՌոբոտիքս 2025-ը՝ ինքնավար ռոբոտների Հայաստանի 17-րդ առաջնությունը։
Ահա մեր հաղթողները։
Կրտսեր անվանակարգ
🥇 1-ին տեղ՝ Աբովյանի N7 հիմնական դպրոց
🥈 2-րդ տեղ՝ Գյումրու զարգացման լաբորատորիա
🥉 3-րդ տեղ՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոց
Ավագ անվանակարգ
🥇 1-ին տեղ՝ Գորիսի N2 հիմնական դպրոց
🥈 2-րդ տեղ՝ Դվինի միջնակարգ դպրոց
🥉 3-րդ տեղ՝ Իջևանի N5 հիմնական դպրոց
😍 Շնորհավոր, և կեցցեն հաղթողները։
Առաջնության այս տարվա թեման էր «Լոգիստիկան ժամանակակից քաղաքում»։ Նախապես ծրագրավորված ռոբոտները պետք է տեսնեին ու հավաստանշեին գունավոր խորանարդները, որոշակի երթուղիներով տեղափոխեին դրանք և բեռնաթափեին համապատասխան գույնի կոնտեյների մեջ։ Միավորները տրվում էին հանձնարարության կատարման ճշգրտության և արագության համար։
ԱրմՌոբոտիքսի մարզային փուլերին այս տարի մասնակցեց 172 թիմ Հայաստանի բոլոր անկյուններից։ Հանրապետական փուլ դուրս եկավ այդ թիմերից 30-ը։
ԱրմՌոբոտիքսը Հայաստանի հնագույն ու խոշորագույն ռոբոտաշինական առաջնությունն է։ 🤝 Անցկացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ։
Այս տարի՝ արդեն 17-րդ անգամ։
🧡 Գործընկերներ՝ Ameriabank CJSC, UWC Dilijan, Enterprise Incubator Foundation (EIF).
16/11/2025
🤩 Արմռոբոտիքս 2025-ի հանրապետական փուլը մեկնարկեց!!!
👩💻🧑💻 Մարզային փուլերին մասնակցել էր 172 թիմ։
Եզրափակիչ է հասել 30-ը։
🤝 Բոլորին մարզական հաջողություն, և թող հաղթի ուժեղագույնը։
🇦🇲🏆 Այսպես են կռում 🔥 Արմռոբոտիքս 2025 Ռոբոտների Հայաստանյան 17-րդ Առաջնության գավաթը։
🤔 Թեև վերջնական տեսքը մինչև մրցանակաբաշխությունը գաղտնի է մնալու, արդեն հիմա կարող ենք ասել, որ այն լինելու է չեմպիոնական ջանքի պես ծանր, բայց հաղթանակի բերկրանքի պես ճախրեցնող։
💪 Տեսնես՝ պատանի ճարտարագետների թիմերից ո՞րն է տիրանալու գավաթին։
Մնաց 2 օր։ Թող հաղթի ուժեղագույնը 😎
13/11/2025
🔥 ԱրմՌոբոտիքս 2025-ի եզրափակչին մնաց 2 օր.
Պատանի ճարտարագետները վերջին նախամրցաշարային փորձարկումների մեջ են 🤖։
📅 Ահա ԱրմՌոբոտիքս 2025-ի ամբողջական օրակարգը։
🏆 Իսկ այստեղ կարող եք տեսնել մարզային փուլերի բոլոր հաղթողներին, որոնք հիմա ուժերը հանրապետական փուլում են չափելու 👉 https://drive.google.com/file/d/194fodCqKwirRsapYITfArtubJrQ_l912/view
10/11/2025
🤖 Ինքնավար ռոբոտների #ԱրմՌոբոտիքս 2025 բաց առաջնության եզրափակչի հետհաշվարկը տրված է։
⏳ Մնաց մեկ շաբաթից էլ քիչ։
🔸 Ameriabank CJSC
🔸 Broadcom
🔸 Cifora
🔸 Krisp
🔸 Quantori
🔸 SoftConstruct
🔸 Team Telecom Armenia
💪 Ձեր աջակցությունը անգերագնահատելի է։
🤝 Շնորհակալություն։
🚀 ԱրմՌոբոտիքսը Հայաստանի հնագույն և ամենահեղինակավոր տեխնոլոգիական մրցույթներից է։ Այս տարի անցկացվելու է արդեն 17-րդ անգամ։
Միջազգային հարթակներում պատանի մեր ճարտարագետների հաջողությունները թրծվում են ազգային մրցաշարերում փորձ կուտակելով։ 🌍 ԱրմՌոբոտիքսը Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (Union of Advanced Technology Enterprises-UATE) առանցքային նախագծերից է։
30/10/2025
😎 ԱրմՌոբոտիքս 2025-ի մարզային փուլերը ակտիվ շարունակվում են:
23/10/2025
🤫 Այս տարի ԱրմՌոբոտիքս ինքնավար ռոբոտների բաց առաջնությանը մասնակցելու համար հայտ ենք ստացել ավելի քան 👀 170 թիմերից։
🤖 Այս անգամ ռոբոտները կփորձեն լուծել լոգիստիկ ոլորտի իրական խնդիրներ։
🚀 Շուտով կմեկնարկեն մարզային փուլերը, որտեղ կպարզվի, թե որ թիմերն են անցնելու հանրապետական եզրափակիչ։
Հետևեք մեզ և պատրաստ եղեք տեսնելու թեժ և հետաքրքիր պայքար։ 🔥
25/09/2025
🤫🚨 Վերջին օրերն են մնացել ԱրմՌոբոտիքս 2025-ին մասնակցելու համար։
📅 Գրանցման վերջնաժամկետը՝ 30.09.2025։
🏆 Հանրապետական եզրափակիչը տեղի կունենա UWC Dilijan դպրոցում։
😎 ԱրմՌոբոտիքսը ոչ միայն մրցույթ է, այլև հարթակ՝ ճարտարագիտական ձեր գաղափարները փորձարկելու համար։
ԱրմՌոբոտիքսը՝ տարվա խոշորագույն ռոբոտաշինական մարտահրավերը։
👉 Գրանցվեք հիմա https://drive.google.com/file/d/1vkvLphPr6Pk0LgB7dQlNSt9W77B50R53/view
03/09/2025
⚡️ ԱրմՌոբոտիքս 2025
📢 Տեղեկացնում ենք, որ կատարվել են փոփոխություններ ԱրմՌոբոտիքսի մրցույթի կանոնակարգում։
📌 Թարմացված տարբերակը հասանելի է այստեղ 👉 https://drive.google.com/file/d/1vkvLphPr6Pk0LgB7dQlNSt9W77B50R53/view?usp=sharing
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0015
Alerts
Be the first to know and let us send you an email when ArmRobotics - Robotics Development Project in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.