Skip to content
FindGlocal
Mer Soft LLC

Mer Soft LLC

1/3 Tsitsernakaberd Highway, Yerevan Software Company

Համակարգերը կիրառվում են ռեստորանային, հյուրանոցային, բժշկական, դեղորայքի, արտադրության, HR, CRM, ERP, e-commerce, առևտրի, շինարարական և այլն

«Մեր Սոֆթ» ՍՊԸ-ն ՀՀ առաջատար ծրագրավորման ընկերություններից մեկն է, որը 2008 թվականից սկսած զբաղվում է բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգերի նախագծմամբ, ստեղծմամբ և սպասարկմամբ։
Մեր գործունեության հիմնական ուղղություններն են ERP, CRM, e-commerce համակարգերի ստեղծումը բիզնեսի տարբեր ոլորտների համար:
Համակարգերի միջոցով մեր հաճախորդները լուծում են մի շարք կարևոր խնդիրներ բիզնես գործընթացները գրագետ կազմակերպելու և կառավարելու համար, ինչի արդյունքում զգալիորեն աճում է բիզնեսի շահութաբերությունը։
«Մեր Սոֆթ»-ի համակարգերը կիրառվում են և ՛ հայկական, և ՛ միջազգային շուկայում ՝ ռեստորանային, հյուրանոցային, բժշկական, դեղորայքի առք ու վաճառքի, արտադրության, տուրիզմի, մարդկային ռեսուրսների կառավարման, առևտրի, շինարարական և մի շարք այլ ոլորտներում։
Տարիների փորձի և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ «Մեր Սոֆթ»-ը զբաղեցրել է իր կանգուն տեղը շուկայում և ձեռք բերել առաջատար ընկերությունների վստահությունը կառավարման համակարգերի ընտրության հարցում։

Photos from Mer Soft LLC's post 28/09/2026

📺 Գնորդի էկրանը՝ ոչ միայն գնումների համար

Mer Soft-ի վաճառքի համակարգում գնորդը սպասարկման ընթացքում առանձին էկրանին կարող է տեսնել իր գնումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը՝

🛒 գնվող ապրանքները և դրանց արժեքը
🎁 կուտակված բոնուսները
💰 վճարման ենթակա վերջնական գումարը

Իսկ հիմա այդ նույն էկրանը կարող է ծառայել նաև որպես գովազդային հարթակ։

📢 Էկրանի ազատ հատվածում կարող եք ցուցադրել ձեր գովազդները, գործող ակցիաները, հատուկ առաջարկները, նոր ապրանքները կամ այն ապրանքները, որոնք ցանկանում եք տվյալ պահին ավելի ակտիվ վաճառել։

Գովազդը ցուցադրվում է հենց այն պահին, երբ հաճախորդը գտնվում է վաճառքի կետում և կատարում է գնում։

Այսպիսով՝ գնորդի համար նախատեսված էկրանը միաժամանակ դառնում է նաև վաճառքի և մարքեթինգի լրացուցիչ գործիք։

💊 Դեղատներ
🛒 Մանրածախ և մեծածախ առևտուր
🏪 Խանութներ և վաճառքի այլ կետեր

📞 Հնարավորությունն ակտիվացնելու համար դիմեք Mer Soft-ի սպասարկման բաժին։

Mer Soft — ժամանակակից լուծումներ ձեր բիզնեսի համար։

27/09/2026

🎉 ԿԻՍՎԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԼԱՎ ԼՈՒՐՈՎ

Մեր WhatsApp Business ինտեգրումը պաշտոնապես անցել է Meta-ի ստուգման և հաստատման գործընթացը։ ✅

Meta-ի կողմից հաստատվել են մեր համակարգին անհրաժեշտ՝

✔️ WhatsApp Business Messaging
✔️ WhatsApp Business Management

հնարավորությունները։

Սա նշանակում է, որ Mer Soft-ի հաճախորդները կարող են իրենց գործող WhatsApp Business-ը պաշտոնապես միացնել Mer Soft համակարգին և հաճախորդների հետ հաղորդակցությունը կազմակերպել անմիջապես համակարգից։

💬 Ստանալ և պատասխանել հաղորդագրություններին
📅 Ուղարկել այցերի և գրանցումների հիշեցումներ
🎁 Տեղեկացնել կուտակված բոնուսների մասին
🏷️ Ուղարկել գործող զեղչեր, ակցիաներ և առաջարկներ
📂 Պահպանել հաճախորդի հետ հաղորդակցության պատմությունը համակարգում

Այս հնարավորությունն արդեն նախատեսված է մեր CRM-ի, ստոմատոլոգիական և բժշկական համակարգերի, ինչպես նաև մեծածախ և մանրածախ առևտրի կառավարման համակարգերի համար։

Եվ ամենակարևորը՝ ինտեգրումն իրականացվում է Meta-ի պաշտոնական WhatsApp Business հարթակի միջոցով։ 💚

🚀 Շարունակում ենք զարգացնել Mer Soft-ը՝ մեր հաճախորդների ամենօրյա աշխատանքը դարձնելով ավելի արագ, հարմար և ավտոմատացված։

Mer Soft — տեխնոլոգիաներ, որոնք աշխատում են ձեր բիզնեսի համար։

25/09/2026

🚨 **1C, ՀԾ, Mer Soft․ իսկ ո՞վ է դիմանալու հաջորդ 5 տարիներին։**

Նկարի ձախ կողմում պատահական անուններ չեն։

1C-ը, ՀԾ-ն և Mer Soft-ը տարիներ շարունակ Հայաստանի բիզնեսի ավտոմատացման շուկայում գործող և լայնորեն օգտագործվող համակարգերից են։

🏗️ Մեծ համակարգեր
📦 Բազմաթիվ մոդուլներ
💻 Տարիներով գրված ծրագրային կոդ
👥 Մեծ թվով օգտատերեր
⚙️ Հարյուրավոր բիզնես գործընթացներ

Թվում է՝ սա միայն առավելություն է։

Բայց այսօր այդ ամենը կարող է դառնալ նաև **ծանր բեռ**։

🚀 Մինչ մեծ համակարգերը զարգացնում են տարիներով կառուցված իրենց հարթակները, շուկա են մտնում նոր ընկերություններ, որոնք սկսում են զրոյից՝ առանց հին տեխնոլոգիաների սահմանափակումների։

Նրանք իրենց համակարգերն ի սկզբանե կառուցում են՝

🤖 AI-ի
☁️ Cloud-ի
⚡ ավտոմատացման
🧠 նոր սերնդի տեխնոլոգիաների շուրջ։

Եվ այստեղ է ամենակարևոր փոփոխությունը։

Վաղվա բիզնես ծրագիրը չի կարող պարզապես գրանցել վաճառքը, կառավարել պահեստը և վերջում ղեկավարին հաշվետվություն տալ։

Այն պետք է՝

🔎 նկատի փոփոխությունները,
📊 վերլուծի տվյալները,
⚠️ գտնի խնդիրները,
🧩 բացահայտի օրինաչափությունները,
🎯 ղեկավարի ուշադրությունը տանի այնտեղ, որտեղ այն իսկապես անհրաժեշտ է։

Եվ սա մարտահրավեր է նաև **մեզ՝ Mer Soft-ին**։

Մենք չենք կարող մտածել, որ երկար տարիների փորձը, մեծ համակարգը կամ հաճախորդների քանակը մեզ ինքնաբերաբար ապահովում են հաջորդ 5 տարիների համար։

Որքան մեծ է համակարգը, այնքան ավելի բարդ է այն ամբողջությամբ վերափոխելը։

💡 Եվ գուցե ամենահետաքրքիրն այն է, որ՝

**մեր վաղվա ամենալուրջ մրցակիցը նույնիսկ այսօր գոյություն չունի։**

Հնարավոր է՝ այն հենց հիմա ստեղծում է մի փոքր թիմ, որը չունի մեր անցած ճանապարհը, բայց չունի նաև մեր տեխնոլոգիական բեռը։

🔥 Այդ պատճառով առաջիկա տարիներին 1C-ի, ՀԾ-ի, Mer Soft-ի և մյուս խոշոր համակարգերի գլխավոր մարտահրավերը միայն միմյանց հետ մրցելը չէ։

**Մարտահրավերը սեփական անցյալից ավելի արագ փոխվելն է։**

🚀 Mer Soft-ում մենք արդեն սկսել ենք այդ վերափոխումը։

⏳ **Հաջորդ 5 տարիները ցույց կտան՝ մեծ համակարգերից որոնք կկարողանան իրենց տարիների փորձը վերածել նոր առավելության, իսկ որոնք չեն հասցնի փոխվել տեխնոլոգիաների արագությամբ։**

24/09/2026

📲 WhatsApp-ը՝ արդեն Mer Soft համակարգերում

Այժմ կարող եք միացնել ձեր ընկերության WhatsApp Business-ը Mer Soft-ին և հաճախորդների հետ հաղորդակցվել անմիջապես ձեր աշխատանքային համակարգից։

🏥 Ստոմատոլոգիական և բժշկական կլինիկաների համար

• ուղարկեք ավտոմատ հիշեցումներ առաջիկա այցերի մասին,
• ստացեք և պատասխանեք պացիենտների հաղորդագրություններին անմիջապես համակարգից,
• պահպանեք ամբողջ նամակագրությունը պացիենտի քարտում։

🛒 Մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների համար

Հենց Mer Soft-ից կարող եք հաճախորդներին ուղարկել տեղեկություններ՝

• կուտակված բոնուսների,
• գործող զեղչերի,
• ակցիաների և հատուկ առաջարկների,
• նոր ապրանքների և այլ մարքեթինգային առաջարկների մասին։

💬 Հաճախորդների պատասխանները նույնպես ստանում եք անմիջապես Mer Soft-ում, իսկ ամբողջ նամակագրությունը պահպանվում է համակարգում։

Միացրեք ձեր գործող WhatsApp Business-ը և հաճախորդների հետ ամբողջ հաղորդակցությունը կառավարեք մեկ համակարգից։

📞 WhatsApp-ի հնարավորությունն ակտիվացնելու համար դիմեք Mer Soft-ի սպասարկման բաժին։

24/09/2026

Գույքագրում՝ անմիջապես Android հեռախոսով 📱

Mer Soft-ի գույքագրման հավելվածով այլևս անհրաժեշտ չէ յուրաքանչյուր աշխատակցի համար ձեռք բերել առանձին և թանկարժեք շտրիխ-կոդ կարդացող գույքագրման սարքավորում։

Հավելվածն աշխատում է սովորական Android հեռախոսով․ աշխատակցին տրամադրվում է համապատասխան հասանելիություն, և նա կարող է հեռախոսի միջոցով սկանավորել ապրանքների շտրիխ-կոդերը և իրականացնել գույքագրումը։

✓ Առանց լրացուցիչ սարքավորումների
✓ Աշխատում է Android հեռախոսով
✓ Հասանելիություն՝ անհրաժեշտ աշխատակիցներին
✓ Ավելի պարզ և արագ գույքագրման գործընթաց

Հավելվածն արդեն հասանելի է Mer Soft-ի հաճախորդների համար։

Ակտիվացնելու համար դիմեք Mer Soft-ի սպասարկման բաժին։

23/09/2026

📢 «Մեր Սոֆթ» դեղատնային համակարգերի լիցենզավորման նոր պայմաններ

Հարգելի՛ գործընկերներ,

Դեղատնային համակարգի համար դեռևս տարիներ առաջ սահմանվել էր մեկ դեղատան հաշվով ամսական 36,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն սակագին։

Հաշվի առնելով մեր երկարամյա համագործակցությունը՝ հետագա տարիներին մենք շատ դեպքերում չենք վերանայել վճարները՝ չնայած դեղատնային ցանցերի ընդլայնմանը։ Նոր դեղատների միացումը տեխնիկապես չի սահմանափակվել, և որոշ դեպքերում լիցենզային վճարների հաշվարկը չի վերանայվել ըստ փաստացի գործող դեղատների քանակի։

2026 թ. հոկտեմբերի 1-ից անցնում ենք միասնական և թափանցիկ լիցենզավորման համակարգի, որի դեպքում յուրաքանչյուր հաճախորդ վճարում է միայն իր կողմից փաստացի օգտագործվող համակարգերի և լիցենզիաների համար։

🔹 Դեղատնային համակարգ — 1 դեղատան համար
• կանխավճարային՝ 30,000 դրամ/ամիս
• հետվճարային՝ 40,000 դրամ/ամիս

🔹 Մեծածախ առևտրի համակարգ — 1 օգտատիրոջ համար
• կանխավճարային՝ 12,000 դրամ/ամիս
• հետվճարային՝ 24,000 դրամ/ամիս
նվազագույնը 80000 դրամ/ամիս

🔹 CRM համակարգ — 1 օգտատիրոջ համար
• կանխավճարային՝ 12,000 դրամ/ամիս
• հետվճարային՝ 24,000 դրամ/ամիս
նվազագույնը 80000 դրամ/ամիս

🔹 Առցանց խանութի հետ ինտեգրման սերվիս
• կանխավճարային՝ 100,000 դրամ/ամիս
• հետվճարային՝ 200,000 դրամ/ամիս

Նշված գները չեն ներառում ԱԱՀ-ն։

Ամսական վճարի մեջ ներառված են ծրագրային համակարգի օգտագործման իրավունքը, ընթացիկ սպասարկումը, օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները, ծրագրային սխալների շտկումները և փոքր հարմարեցումները։

Երկարաժամկետ պայմանագրերի դեպքում հնարավոր են հավելյալ զեղչեր և անհատական պայմաններ։

Նոր պայմանները գործում են 01.10.2026-ից։

16/09/2026

AI-ն արդեն կարող է աշխատել ձեր բիզնեսի իրական տվյալների հետ։

Director AI-ը վերլուծում է բիզնեսի տվյալները և օգնում ղեկավարին արագ նկատել կարևոր փոփոխությունները։

Այն հնարավորություն է տալիս տեսնել՝ ովքեր են լավագույն աշխատակիցները, ովքեր են սկսել ավելի լավ կամ ավելի վատ աշխատել, համեմատել տարբեր վաճառասրահների աշխատանքը ընտրված ժամանակահատվածում և բացահայտել ուշադրություն պահանջող փոփոխությունները։

Director AI-ին կարող եք նաև հարցեր տալ սովորական լեզվով և ստանալ պատասխաններ՝ հիմնված հենց ձեր բիզնեսի տվյալների վրա։

🔹 ai.mersoftware.com կայքում կարող եք ծանոթանալ Director AI-ին՝ ցուցադրական տվյալներով։

Ցանկանո՞ւմ եք տեսնել Director AI-ը հենց ձեր բիզնեսի տվյալներով։

Դիմեք Mer Soft-ի սպասարկման բաժին։ Մեր թիմը կկատարի անհրաժեշտ կարգավորումները և կտրամադրի անհատական մուտքանուն ու գաղտնաբառ՝ ձեր տվյալներով աշխատող Director AI-ը փորձարկելու համար։

Other Software Companies in Yerevan

Show All
  • Smart Systems LLC

    Smart Systems LLC

    Պարույր Սևակ 9, Yerevan 0014

    Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր կամ ծրագրային ապահովում ստեղծող ընկերություն։ 🔹Սմարթ Խանութ 🔹Սմարթ Ռեստորան 🔹Սմարթ Վաճառքներ 🔹Սմարթ Արտադրություն 🔹Սմարթ Հոսփիտալ 🔹Սմարթ...

  • Dom-Daniel

    Dom-Daniel

    One Yekmalyan Street, Yerevan 0002

  • AppearMe Armenia

    AppearMe Armenia

    Yerevan 0001

    AppearMe is a real-time and on-demand web and mobile app that connects thousands of legal profession

  • Bizdavar Group

    Bizdavar Group

    Arghutyan Street, 22, Yerevan 0051

    Bizdavar is a multi-national group offering web development, digital marketing, and industrial equipment supply across Iran, Turkey & Armenia. Trusted for innovation, quality, and...

  • FraudNetic

    FraudNetic

    Yerevan

    Fraud Prevention Expertise: Safeguarding Your Business's Integrity

  • Digiloft

    Digiloft

    Yerevan 0028

    We're a web development company making technology innovation simple through web solutions.

  • PartnerMatrix

    PartnerMatrix

    Azatutyan Avenue, 24/16, Yerevan 0004

    Complete Affiliate Ecosystem for iGaming

  • DevSoft Armenia

    DevSoft Armenia

    Koryun 14, Yerevan

    We create UI components and libraries that help developers build their best.

  • TCF Armenia

    TCF Armenia

    Halabyan Street, 65/5, Yerevan 0078

    We create an ecosystem where all impactful innovations thrive 🚀

  • Elbakyan Soft

    Elbakyan Soft

    Րաֆֆու 19, Yerevan

    Կայքերի պատրաստում ցանկացած բարդության

  • Jybird

    Jybird

    164/1 Antarayin Street, Yerevan 0019

    We are the key partner of StatumHealth. Based in Yerevan, Armenia our team is in the core of software design and development for the web and mobile applications.

  • FlexIt

    FlexIt

    Manandyan Street, Yerevan

    Բիզնես գործընթացների ավտոմատացում

Alerts

Be the first to know and let us send you an email when Mer Soft LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.