Nazan Tea

Nazan Tea

Share

Թեյեր արվեստի և պատմության համով։

Բարի գալուստ մեր էջ, եկեք ծանոթանանք։

Նազան ընկերությունն արտադրում է առաջին հայկական հուշանվերային թեյը, ոգեշնչված միջնադարյան լավագույն ավանդույթներով:

Թեյերի փաթեթավորումը ներկայացնում է վաստակավոր հայ նկարիչ Արմեն Վահրամյանի ստեղծագործությունները:

Ընտրելով Նազան, մեզանից յուրաքանչյուրը դառնում է հայկական մշակույթի և հնագույն ավանդույթների տարածման կարևոր մասնիկ։

Հետևեք մեզ և վայելեք:

23/01/2026

✨ Պարզ ու համեղ առաջարկ Նազանից

Պատրաստի նրբաբլիթներ («բլինչիկի լիստեր»), որպեսզի ձեր օրերը լինեն ավելի հեշտ ու հաճելի։

🥞 Պատրաստումը ապարատային է, մարդկային գործոնը գրեթե բացակայում է
🥞 Բլիթները հավասար են, ճկուն և միագույն
🥞 Համը՝ անմոռանալի

🚗 Առաքումը Երևանի ողջ տարածքում՝ 500 դրամ

24/11/2025

🎄Ամանորին չենք տանջվելու, որովհետև Նազանը ունի ՆՈՐՈւՅԹ

Պատրաստի նրբաբլիթներ կամ «բլինչիկի լիստեր», որպեսզի տոները լինեն հեշտ ու հաճելի:

🥞Պատրաստումը ապարատային է, մարդկային գործոնը գրեթե բացակայում է:
🥞Բլիթները հավասար են, ճկուն և միագույն
🥞Համը անմոռանալի է

🚗Առաքումը Երևանի ողջ տարածքում` 500 դրամ

10/11/2025

⏳ Ամանորյա պատվերների նախագրանցումը հայտարարվում է ԲԱՑՎԱԾ 🎉

🎅🏻 Ամանորյա եռուզեռի ընթացքում Ձեր հոգսը թեթևացնելու համար Նազանը առաջարկում է բոլորի կողմից ամենասիրված թխվածքների շերտերի կիսապատրաստվածքները։

🍯 Մեղրով տորթը, Միկադոն, Նուտելլան և Մրջնաբույնը պատրաստ կլինեն Ձեր տոնական սեղանը գեղեցկացնելու համար։

🤌🏼 Ձեզ մնում է միայն պատրաստել սիրելի կրեմը, և վերջ. այլևս հարկ չկա ժամերով կանգնել գազօջախի առջև։

☕️ Հ.գ. Մի մոռացեք նաև Նազան թեյերի մասին՝ դրանք ոչ միայն կջերմացնեն հյուրերին, այլև անմոռանալի նվեր կլինեն թեյասեր ընկերոջը ❤️

13/08/2025

🍫Պատվիրել ես Նուտելլա տորթի շերտեր, բայց չգիտես ի՞նչ կրեմ պատրատել:

Պահպանի´ր: Սա իդեալական է մեր շոկոլադե շերտերի հետ։⤵️

Բաղադրատոմս՝
🥛 Կես լիտր կաթ
🥄 2 գդալ ալյուր
🥄 1 գդալ օսլա
🍬 200 գ շաքարավազ

Ամեն ինչ դնում եք կրակի վրա ու եփում՝ անընդհատ խառնելով, մինչև զանգվածը պնդանա։

Թողնում եք ամբողջովին սառի և ավելացնում 200 գրամ հարած կարագ: Վերջում՝ 5 գրամ վանիլին։

📲Պատվիրիր հիմա՝ գրիր անձնական նամակով կամ զանգահարիր 094409004

05/08/2025

🍯 Մեղրով տորթ` հաշված րոպեներում

Մենք արդեն թխել ենք նուրբ, բուրավետ մեղրով տորթի շերտերը։ Քեզ մնում է միայն պատրաստել կրեմը և հավաքել տորթը։

✅ Փաթեթում՝ 5 շերտ
✅ Բնական բաղադրիչներ
✅ Պատրաստում ենք պատվերից առաջ
🚘Առաքում ենք Երևանում

📩 Պատվիրիր հիմա՝ գրիր անձնական նամակ կամ զանգահարիր 094409004

Photos from Nazan Tea's post 03/03/2025

Սիրելի նազանցիներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտի 1ից տեղի են ունեցել թխվածքի շերտերի կիսապատրաստվածքների գնային փոփոխություններ:

Կից նշում ենք գները`

🔹Մեղրով տորթի շերտեր (5 հատ, 30*40սմ)՝ 3500 դրամ
🔹Միկադո տորթի շերտեր (7 հատ, 30*40սմ)՝ 3500 դրամ
🔹Մրջնաբույնի խմորի քերուկ (1 կգ)՝ 3000 դրամ

29/01/2025

✨ Փետրվարի 3-ին նշում ենք Սուրբ Սարգսի տոնը

🩷 Այս օրը հատկապես սպասված է սիրահարների համար. ըստ ավանդույթի, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա ընտրյալին։

🍵 Սիրո տոնին չկա ավելի ջերմ ու խորհրդանշական ուղեկից, քան մեկ բաժակ Նազանը։

✨ Բնական խոտաբույսերն ու XV դարի ավանդական բաղադրատոմսերն իդեալական ընտրություն են սիրելիի հետ տաք ու ջերմ երեկո անցկացնելու համար։

💬 Ինչպե՞ս եք Դուք նշում Սուրբ Սարգսի տոնը։ Կիսվեք Ձեր ավանդույթներով մեկնաբանություններում!

#ՍուրբՍարգիս #ՍիրոՏոն #ՀայկականԱվանդույթներ #ՋերմՈւՀարմարավետ

20/01/2025

☕️Նազան թեյերը կարող եք գտնել հետևյալ հասցեներում`

* Carrefour
* Կեռաս
* Չինար
* Պարմա
* Coffee-Inn
* Նռնենի
* Դալան
* Վերնիսաժ
* Spice House
* Գինու տուն Գառնի
* ArmeniaWine Tours
* Duty Free Armenia

☺️ Գնեք և վայելեք ձմեռը՝ թեյի ճիշտ ընտրությամբ

16/01/2025

❄️Երբ դրսում մռայլ և սառն է, պետք է լավ ֆիլմ, տաք ծածկոց և մեկ բաժակ Նազան թեյ։

🍵✨ Ավանդական բաղադրատոմսերն ու բնական բաղադրիչները ստեղծում են համ, որը հանում է սթրեսը և հոգնածությունը:

Վայելի՛ր ձմեռը Նազանի հետ…

17/12/2024

‼️Ուշադրություն

🎄Ամանորի լավագույն նվերը գտնված է, դա Նազան թեյն է:

🎁 Ինչու՞ ընտրել հենց Նազան:

✨Բնական բույսերի ու մրգերի բացառիկ համադրություն,

✨ Բաղադրիչների այնպիսի ընտրություն, որն անհրաժեշտ է ձեր օրգանիզմին,

✨Գեղեցիկ փաթեթավորում, որն իր մեջ կրում է ՀԱՅԿԱԿԱՆ պատմություն:

🎁Նվիրիր մեկ տուփ պատմություն:

Want your business to be the top-listed Food & Beverage Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan