Whitebone - Experience Management
Experience management and strategic marketing solutions for the drastic growth of your business.
🔹 CX International Conference in Armenia | 25-26 March
We develop Experience Management (XM) services and programs to execute exceptional customer, employee, product and brand experience strategies via:
- Human-centered strategy and culture development programs
- Business processes analysis and optimization
- Advanced technologies integration (CRM, NPS, ticketing, loyalty programs)
- NPS, feedback collection and analysis
- KPIs, metric measurem
22/10/2025
Ուրախ ենք ողջունել Արևիկ Օհանյանին, ով միանում է մեզ որպես Հաճախորդների Փորձառության Հայաստանի ասոցիացիայի (CXAA) գործադիր տնօրեն։💙
Ավելի քան տասնհինգ տարվա ղեկավարման փորձով և CX ոլորտում խորքային գիտելիքներով Արևիկը մշտապես առաջնորդվել է մարդակենտրոն մոտեցմամբ՝ ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր կարծիք կարևոր է, իսկ հաճախորդի փորձառությունը՝ ռազմավարական արժեք։
Մեր թիմի այս համալրումը ոչ միայն նոր ուժ է, այլև CXAA-ի հետ համագործակցության կարևոր հիմք, որն ուղղված է ոլորտի շարունակական զարգացմանն ու բարձր չափանիշների հաստատմանը։
Վստահ ենք, որ նրա փորձն ու տեսլականը զգալիորեն ուժեղացնելու են մեր առաքելությունը և բարձրացնելու են Whitebone-ի ներդրումը CX էկոհամակարգում։ 💼💡
17/10/2025
Գնման որոշումները հաճախ ձևավորվում են ոչ թե ռացիոնալ, այլ էմոցիոնալ մակարդակում՝ ազդելով անգիտակցական մեխանիզմների վրա։
Ահա երեք հիմնական հոգեբանական ազդակ, որոնք կառավարում են սպառողի վարքագիծը․
1️⃣ Սոցիալական ապացույց (Social Proof) - մարդիկ հակված են ընտրել այն, ինչ արդեն ընդունված է իրենց միջավայրում։
2️⃣ Կորուստից խուսափման էֆեկտ (Loss Aversion) - սպառողները ավելի ուժեղ են արձագանքում կորուստի վտանգին, քան հնարավոր շահույթին։
3️⃣ Զգայական ասոցիացիաներ (Emotional Association) - ապրանքանիշի հետ ձևավորված հույզերն ու հիշողությունները մեծացնում են հավատարմությունը։
💡 Արդյունավետ մարքեթինգային ռազմավարությունը կառուցվում է ոչ միայն ապրանքի հատկությունների, այլև սպառողի հոգեբանական շարժիչ ուժերի հիման վրա։
➡️ Կապվեք մեզ հետ՝ կառուցելու ազդեցիկ բրենդ, որը խթանում է վաճառքներն ու վստահությունը։
📞 +37441333900
🖥️https://whitebone.org/
#Մարքեթինգ #Նեյրոմարքեթինգ #ՍպառողիՎարքագիծ #Բրենդինգ
14/10/2025
Շատ բիզնեսներ կենտրոնանում են վաճառքի թվերի վրա՝ մոռանալով ամենակարևորը՝ մարդուն։ 👤
Հաճախորդը չի գնում ապրանք․ նա գնում է զգացողություն, փորձառություն, հավատարմություն։🤝
Երբ նրանց տեսնում եք որպես թիրախ, կորցնում եք վստահությունը։
Երբ լսում եք՝ ձեռք եք բերում կապ, որը չի չափվում ցուցանիշներով։
Բիզնեսի իրական աճը սկսվում է այնտեղ, որտեղ սկսում եք հասկանալ մարդուն։
👉 Whitebone-ն այն վայրն է, որտեղ օգնում ենք հասկանալ հաճախորդի կարիքները՝ բիզնեսն աճեցնելու համար։
#ՄարդակենտրոնԲիզնես #Մարքեթինգ #ԲիզնեսՄտածողություն
10/10/2025
🎬1920–ականներին Չարլի Չապլինը ոչ միայն դարձավ կինոաստղ, այլև ձևավորեց անձնական բրենդ, որը փոխեց ամբողջ կինեմատոգրաֆիան։ Նրա կերպարն ու յուրահատուկ շարժուձևը անմիջապես ճանաչելի դարձան՝ փոխանցելով հումոր, մարդկայնություն և էմոցիոնալ արժեք՝ առանց բառերի։✨
Չապլինի անձնական բրենդը ցույց տվեց, թե ինչպես մեկ մարդու խելամիտ և հստակ կերպարը կարող է դառնալ համաշխարհային ազդեցություն ունեցող ուժ։
Անձնական բրենդինգը չափազանց կարևոր է ցանկացած մասնագետի կամ առաջատարի համար։ Այսօր Չապլինի օրինակն ազդարարում է, որ ձեր անձնական բրենդը կարող է փոխել ոլորտը՝ ապահովելով ճանաչելիություն, ազդեցություն և երկարատև արժեք ձեր լսարանի համար։
07/10/2025
👤 Գաղտնի գնորդի մեթոդը երկար ժամանակ համարվել է բիզնեսի գնահատման գործիք: սակայն Whitebone-ում մենք այն վերածել ենք ժամանակակից մոտեցման՝ ուշադրությունը սևեռելով հաճախորդի իրական փորձառության վրա։ 🔍
Մեր նոր մոտեցումը ոչ միայն ուսումնասիրում է սպասարկման որակը և աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, այլև բացահայտում է այն զգացմունքներն ու տպավորությունները, որոնք հաճախորդն ապրում է շփման ընթացքում։
Whitebone-ի «Գաղտնի գնորդ» ծառայությունը թույլ է տալիս․
✅ բացահայտել թաքնված խնդիրները,
✅ հասկանալ հաճախորդի իրական ընկալումները,
✅ բարելավել ծառայության որակը և բարձրացնել հավատարմությունը:
Այսօր գաղտնի գնորդը ոչ թե պարզապես գնահատող է, այլ հաճախորդի ճանապարհի իրական արտացոլումը։ 👀
Դիմեք մեզ՝ Ձեր հաճախորդների փորձառությունը իրապես գերազանց դարձնելու համար։
#ԳաղտնիԳնորդ #ՀաճախորդիՓորձառություն #ԲիզնեսԱճ
03/10/2025
Բիզնեսը ձևավորվում և աճում է մարդկանց և նրանց մտքերի հիման վրա։
Ահա երեք հոգեբանական գործիք, որոնք ամրապնդում են թիմը․
1️⃣ Էմոցիոնալ ինտելեկտ (EQ) – կառավարեք զգացմունքները և բարձրացրեք համագործակցության արդյունավետությունը
2️⃣ Դիմացկունություն (Resilience) – հարմարվեք փոփոխություններին և պահպանեք բարձր արդյունավետությունը տարբեր պայմաններում
3️⃣ Դիզայն մտածողություն (Design Thinking) – խթանեք ստեղծարարությունը և ներգրավեք թիմին նոր լուծումների մշակման մեջ։
✨ Հոգեբանական գործիքների կիրառությունը ամրապնդում է թիմային աշխատանքը և նպաստում բիզնեսի կայուն զարգացմանը։
01/10/2025
Շուկան լի է նմանատիպ արտադրանքներով, առանձնանալու համար բրենդին անհրաժեշտ է ոչ միայն որակյալ արտադրանք, այլև նկատելի արժեք, որը կհասկանա և կգնահատի հաճախորդը։
🎯հստակ դիրքավորում,
🌟արժեքի եզակի առաջարկ (USP),
🤝հաճախորդակենտրոն փորձառություն։
Մրցակցային առավելությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ արտադրանքը պատմում է պատմություն և լուծում է իրական խնդիր։
👉 Իմացե՛ք ավելին մեր ծառայությունների մասին՝https://whitebone.org/
26/09/2025
💰Սկզբնական փուլում չափազանց մեծ ներդրումները հաճախ դանդաղեցնում են զարգացման գործընթացը և նվազեցնում ռազմավարական ճկունությունը։
🔹 Անբարենպաստ ֆինանսական ծանրաբեռնվածություն - մեծ ծախսերը արագացնում են ռիսկերը և նվազեցնում կանխիկ միջոցների հոսքը
🔹 Նորարարությունների և փորձարկումների սահմանափակում - խոշոր ներդրումները կարող են սահմանափակել ճկուն փորձարկումները և շուկային արագ արձագանքելու հնարավորությունը
🔹 Ռազմավարական կենտրոնացման խափանում-անպատասխանատու ծախսերը շեղում են թիմի ուշադրությունը հիմնական ուղղություններից։
Խելացի և բաշխված ներդրումները սկզբնական փուլում ապահովում են կայուն աճ, փորձարկումների ազատություն և ռազմավարական ճկունություն։
24/09/2025
Ինչո՞ւ հաճախորդները չեն վերադառնում և ինչպես ապահովել վերադարձը 🤝
Հաճախորդների վերադարձը կախված է նրանց փորձառության (Customer Experience, CX) որակից և ռազմավարական նշանակությունից՝ որպես բիզնեսի կենտրոնական մրցակցային գործոն։
Հիմնական պատճառները ❗
🔸Անհամապատասխան սպասումներ
🔸Անհարմար կամ դանդաղ ծառայություն
🔸Անհատականացված մոտեցման բացակայություն
🔸Հետադարձ կապի բացակայություն
Լուծումները ✅
🔹Հաճախորդների ակնկալիքների վերլուծություն
🔹Անհատականացված ծառայություններ և հաղորդակցություն
🔹Տեխնոլոգիաների ինտեգրում՝ հարմար փորձառություն ապահովելու համար
🔹Հետադարձ կապի արդյունավետ օգտագործում
🔹CX ռազմավարության մշակում՝ երկարաժամկետ հավատարմություն և վստահություն ստեղծելու համար
Հաճախորդի փորձառության (Customer Experience, CX) ճիշտ կառավարումը բարձրացնում է հաճախորդների հավատարմությունը, վստահությունը և բրենդի արժեքը 🌟
21/09/2025
🇦🇲Այսօր մենք նշում ենք այն օրը, որը հիշեցնում է մեր ինքնության, ուժի և միասնականության մասին։
Անկախությունը միայն վերհիշվող տոն չէ. դա մեր պատասխանատվությունն է՝ ստեղծել, պաշտպանել և զարգացնել այն, ինչը թանկ է մեր երկրի ու մեր սրտի համար։
Թող այս օրը միավորի մեզ, ներշնչի հպարտություն և հավատ դեպի ապագա, որի համար աշխատում և պայքարում ենք ամեն օր ❤️💙🧡
Շնորհավոր անկախությունդ, Հայաստան! 🇦🇲
#Հայաստան #Անկախությանօր #Սեպտեմբերի21 #Հայրենիք #Միասնություն #Հպարտություն #Ապագա
19/09/2025
📅Ամփոփելով սեպտեմբերի 17-ին Մոլդովայում Earlyone -ի կողմից կազմակերպված 4Future Banking Forum-ը՝ ֆորումի պանելային քննարկման շրջանակում ելույթ ունեցավ «Whitebone», Whitemind» և «CXAA» կազմակերպությունների հիմնադիր-տնօրեն Shushanik Ghaltakhchyan-ը՝ «Modern CX․ A New Language of Communication with Clients» թեմայով։
📌Այս կարևոր իրադարձությունը հնարավորություն տվեց ներկայացնելու Հայաստանի փորձը հաճախորդի փորձառության ոլորտում և շեշտելու նորարարական մոտեցումները։
Հպարտ ենք, որ հանդիսանում ենք այն կապող օղակը, որը միավորում է տարածաշրջանային և միջազգային բիզնես համայնքներին՝ նպաստելով CX ոլորտի զարգացմանը, նորարարության տարածմանը և նոր կապերի ձևավորմանը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
4 Aram Street
Yerevan
0010