SteriGroup
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from SteriGroup, Medical and health, Տերյան 105/1, Yerevan.
30/10/2024
👶BPL Medical Technologies-ը ներկայացնում է AIR INCU i ինկուբատորն, որը նախատեսված է վաղաժամ ծնված նորածինների համար՝ ապահովելով «արգանդանման» միջավայր և կենտրոնանալով վարակների վերահսկման վրա։ Անբավարար իմունային համակարգի պատճառով նորածինները հակված են վարակների, որոնք կարող են հանգեցնել ծանր հետևանքների։ Air Incu i-ը նվազեցնում է այս ռիսկը։
Ինչու՞ ընտրել AIR INCU i-ն
✅Ճնշման բաշխման ներքնակ՝ բոլոր կողմերից ներառված օդային վարագույրներով
✅Արտաքին ռենտգեն կաղապար՝ նորածնին սթրեսից պաշտպանող
✅Աղմուկի մակարդակը 41DB-ից պակաս
✅Կրկնակի կողպման համակարգ՝ երեխայի անվտանգության ապահովման համար
✅Սերվո խոնավացուցիչ և սերվո թթվածնի վերահսկում
✅Ահազանգեր՝ մաշկի ջերմաստիճանի, խոնավության ցուցիչի, ջրի ցածր մակարդակի, սահմանված ջերմաստիճանի, խոնավության խցիկի անջատման, երեխայի ստուգման, հոսանքի անջատման, թթվածնի ցուցիչի համար
——————————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудовани
28/10/2024
👉SteriGroup-ը BPL Medical Technologies ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ու դիստրիբյուտորն է ՀՀ-ում:
BPL Medical Technologies-ը հնդկական բժշկական սարքավորումների արտադրող է, որը 1967 թվականից առաջնորդում է բժշկական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում։
Կրիտիկական խնամքից մինչև կանանց և երեխաների խնամք, BPL-ը տրամադրում է համապարփակ լուծումներ, որոնք երաշխավորում են անխափան կատարողականություն և բացառիկ որակ՝ հասանելի արժեքով։
🔬Համաշխարհային վստահություն վայելող ընկերության արտադրանքը հավաստագրված է ազգային և միջազգային գործակալությունների կողմից։
🏆 Ճանաչված որպես «Բժշկական սարքավորումների ամենաառաջատար բրենդ» և «Լավագույն առողջապահական բրենդ»՝ ընկերությունն ապահովում է որակ և հուսալիություն յուրաքանչյուր արտադրանքում:
——————————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
25/10/2024
🌟Treaton ռուսական արտադրողը ներկայացնում է ZISLINE MV350 տուրբինային ժամանակակից օդափոխիչը, որը հարմար է բուժառուների բոլոր խմբերի համար՝ ներառյալ նվազագույն քաշ ունեցող նորածինների։
Մոդելը տրամադրում է Masimo SET® պուլսային օքսիմետրիա, որը համատեղելի է բոլոր Masimo SET® SpO2 սենսորների հետ։ Օդափոխիչի թվային պրոքսիմալ հոսքի ցուցիչը երաշխավորում է արտահոսքի չափման բարձր ճշգրտություն:
——————————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
23/10/2024
🌟 Treaton ապրանքանիշի ZISLINE MV300 ինտենսիվ թերապիայի օդափոխիչն ապահովում է առաջադեմ շնչառական աջակցություն 13 բազմազան օդափոխման ռեժիմներով։ Մոդելը նաև նախատեսված է անզգայացման համար։
✅Պարտադիր օդափոխման ռեժիմներ
✅Ինքնաբուխ շնչառության ռեժիմներ
✅Ոչ ինվազիվ օդափոխման ռեժիմներ
✨ Խելացի օդափոխության ռեժիմ (iSV)*
——————————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
21/10/2024
👉SteriGroup-ը TREATON ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ու դիստրիբյուտորն է ՀՀ-ում։
Ռուսական Treaton ընկերությունը մշտապես բարելավում է իր տեխնոլոգիական սկզբունքները և մարմնավորում լուծումներ՝ հիմնված ժամանակակից բժշկության և առողջապահության պահանջների վրա։ 1989 թվականից ընկերությունը ունի կենսաֆիզիկական ազդանշանների մշակման, գազափոխանակության մոնիտորինգի և շնչառական աջակցության փորձ՝ ապահովելով արդյունավետ որակի կառավարում, բոլոր սարքավորումների և լուծումների ներքին մշակում:
🔬 Փորձառություն. հիմնադրված ինժեներների և առողջապահական մասնագետների կողմից՝ ընկերության ուշադրությունը միշտ ուղղված է եղել դեպի բժշկական նորարարական սարքավորումները և տեխնոլոգիաները
🛠️ Մոդուլային OEM լուծումներ․ ընկերությունը տրամադրում է իր սեփական մոդուլային OEM լուծումները՝ բավարարելու ժամանակակից բժշկության բազմազան կարիքները
✅ 100% Որակի Հսկողություն
——————————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
18/10/2024
🌟 Ներկայացնում ենք Famed NEXO հիվանդանոցային մահճակալը:
Famed NEXO հիվանդանոցային մահճակալը նախատեսված է ինչպես ընդհանուր, այնպես էլ ինտենսիվ խնամքի բաժանմունքների համար: Հակամիկրոբային pSilver™️ տեխնոլոգիայով և VEM-հատուկ պլատֆորմով այս մահճակալն ապահովում է լավագույն խնամք բուժառուների համար:
Ինչու՞ ընտրել Famed NEXO-ն
🛏️ Հարմարավետություն, հարմարավետ դիրքերի ընտրություն՝ կենտրոնական, հեռակառավարման կամ կողային վահանակներով կառավարվող: Մեկ հպումով դիրքեր, SoftDropPlus™️ կողային վահանակներ և թեքության ցուցիչներ՝ նախատեսված բժշկական անձնակազմի հարմարավետության համար:
Բազմաֆունկցիոնալ դիզայն բարձրահասակ կամ ավելորդ քաշ ունեցող բուժառուների համար: PSilver™️ տեխնոլոգիան նվազեցնում է ախտահանման ժամանակը և վարակների մակարդակը: Կենտրոնական անիվի կողպեքը ապահովում է մահճակալի կայունությունը: Գլխի հատվածի արագ հեռացումը նախատեսված է CPR-ի աջակցման համար:
—————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
16/10/2024
🛏️Նախատեսված հիվանդանոցների, առողջապահական և վերականգնողական հաստատությունների համար` Famed LP-02.1 բժշկական մահճակալը ապահովում է բուժառուների խնամքի հարմարավետություն և բարձր որակ։ Մահճակալը իդեալական է ախտորոշման, մոնիտորինգի և բուժման համար:
Մոդելը տրամադրում է 2000 x 840 x 120 մմ հարմարավետ ներքնակ, որը պատված է ջրակայուն և գոլորշաթափանցելի ծածկով:
🌍1947 թվականից սկսած` Famed Żywiec-ի առաքելությունն է արտադրել բարձրորակ բժշկական սարքավորումներ։ Յուրաքանչյուր բժշկական մահճակալ անցնում է մանրակրկիտ որակի հսկողություն:
—————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
14/10/2024
ՍթերիԳրուպ ընկերությունը Famed Żywiec-ի ներկայացուցիչն ու դիստրիբյուտորն է ՀՀ-ում։
Famed Żywiec-ը բարձրորակ բժշկական սարքավորումներ արտադրողների լավագույնների շարքում է։ Ավելի քան 75 տարվա պատմություն ունեցող լեհական արտադրողը վստահված է 100 և ավելի երկրների առողջապահական հաստատությունների կողմից։
Famed Żywiec-ը առաջարկում է բարձրորակ բժշկական սարքավորումների լայն տեսականի՝ ծառայելով այսօրվա առողջապահական ոլորտի հատուկ կարքիներին։
Ընկերության բժշկական սարքավորումների պորտֆոլիոն ներառում է՝
🔧 Վիրահատական սենյակներ, կենտրոնական կառավարման համակարգեր, վիրաբուժական լույսեր
👩⚕️ Վերակենդանացման բաժանմունքներ՝ վերակենդանացման մահճակալներ, սեղաններ և սայլակներ
🚑 Շտապ օգնության բաժանմունքներ՝ տրանսպորտային սայլակներ, հիվանդանոցային մահճակալներ
👶 Գինեկոլոգիա և մանկաբարձություն՝ ծննդաբերական մահճակալներ, գինեկոլոգիական աթոռներ
🛏️ Բուժման սենյակներ՝ բուժման սեղաններ, աթոռներ
—————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
10/10/2024
📅 Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է, որը միտված է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ և մոբիլիզացնելու աջակցություն:
Այս օրը հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց աշխատանքը և քննարկելու, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, ընդլայնելու առողջության խնամքի հասանելիությունն ամբողջ աշխարհում։
—————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
09/10/2024
Հնդկական Clensta բիոտեխնոլոգիական ընկերությունն առաջարկում է բազմազան, յուրօրինակ լուծումներ մաշկի, մազերի խնամքի և առողջության համար։
✨ Հետևեք SteriGroup-ին՝ բացահայտելու Clensta-ի նորարարական խնամքի միջոցների լայն տեսականին։
💡Մազերի խնամքի պարագաներ՝ ներառյալ չոր շամպուններ
💡Մաշկի խնամքի պարագաներ՝ չոր լոգանքի միջոցներ
💡Մարմնի խնամք՝ լոսիոններ և ավելին
—————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
07/10/2024
Այսօր աշխարհում մարդկային տաղանդը, գիտելիքը և տեխնոլոգիաները վերափոխել են հատկապես առողջապահության ոլորտը:Պարզ ջերմաչափերն, առաջադեմ վիրաբուժական ռոբոտները և նորարարական բժշկական սարքավորումները փոխակերպում են ախտորոշման և բուժման գործընթացները՝ զգալիորեն բարձրացնելով կյանքի որակը:
🌟🔬 SteiGroup-ը, համագործակցելով աշխարհի առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների հետ, ապահովում է նորարարական բժշկական սարքավորումների հասանելիությունը ՀՀ առողջապահական հաստատություններում:
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
04/10/2024
Մեր ընկերության առաքելությունն է՝
🔹ստեղծել և հաջողությամբ շուկայում առաջ մղել բարձրակարգ և որակյալ բժշկական սարքավորումների լայն տեսականի
🔹համախմբել ոլորտում բարձր որակավորում ունեցող բժշկական սարքավորումների վաճառք և սպասարկում իրականացնող մասնագետների, ովքեր ունեն նեղ մասնագիտական լիցենզավորում և բժշկական ոլորտում երկարամյա փորձ:
—————————————
📲 041 550080, 011 550080
🔗sterigroup.am
#բժշկականսարքավորումներ #медицинскоеоборудование
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Տերյան 105/1
Yerevan