IT lezoo
Կօգնեմ դառնաս վեբ ծրագրավորող և բարելավես կյանքդ
🔹100% գումարի վերադարձ 1-ին շաբաթվա ընթացքում
26/09/2024
Նոր հոլովակ յութուբում։ Քննարկում ենք ձեր կողմից ուղղված հարցերը։
Հաճելի դիտում։
👇👇👇
Հաջողակ ծրագրավորող դառնալու ամենակարևոր հմտություններ և այլ հարցեր Հարց ու Պատասխան շարքում: Ողջույն:Վիդեոների Q&A շարքով պատասխանում եմ ձեր հարցերին, որոնք ուղղում եք սոց ցաներով կամ այստեղ մեկնաբանություններում: Այսօր քննարկում եմ այնպիսի հարցեր իչ...
19/09/2024
COBOL-ը այն ծրագրավորման լեզուներից է, որը մեզ հիշեցնում է, որ տեխնոլոգիաների աշխարհում ամեն ինչ չէ, որ հնանալուց անպետք է դառնում 😉
Ծրագրավորման անծայրածիր աշխարհում կան շատ լեզուներ, որոնք կարևոր դեր են ունեցել, բայց ժամանակի ընթացքում մոռացվել են։ COBOL-ը դրանցից մեկն է 💻💸
COBOL-ին ծանոթանալու համար թերթեք հրապարակումը և կիսվեք ընկերների հետ 😊
Սիրով՝ IT Lezoo, քո ուղեկիցը տեխնոլոգիաների աշխարհում😉💙
Գիտեի՞ր այս ծրագրավորման լեզվի մասին👇
#ծրագրավորում
17/09/2024
API (անգլ. Application Programming Interface 🌐) — սա ծրագրային ինտերֆեյս է, որը նշանակում է մեթոդների և կանոնների շարք, որոնց միջոցով ծրագրերը շփվում են և տվյալներ են փոխանակում իրար հետ։
Ասել է թե՝ սա հնարավորություն է մեկ ծրագրով շփվելու այլ ծրագրի կամ ծառայության հետ 🤝: Այսինքն, API-ն թույլ է տալիս ավտոմատացնել ծրագրի կամ ծառայության հետ ամբողջական փոխգործակցությունը ⚙️
Օրինակ. Դուք գրում եք կայք, որտեղ ցանկանում եք ցուցադրել այսօրվա դոլարի փոխարժեքը 💵։ Դրա համար ամեն օր անհրաժեշտ կլինի այցելել կենտրոնական բանկի կայք և ձեռքով պատճենել փոխարժեքը։
Բայց եթե կենտրոնական բանկն ունի API, որը թույլ է տալիս իմանալ դոլարի փոխարժեքը, ապա կարելի է գրել կոդ, որը կանոնների համաձայն դիմի API-ին և ստանա փոխարժեքը, այնուհետև հրապարակի կայքում։
Այսպիսով, մեր ծրագիրը փոխգործակցում է կենտրոնական բանկի ծրագրի հետ։ Ահա այս ծրագրերի միջև գործունեությունը ըստ որոշակի կանոնների՝ API-ն է :
API-ները լինում են տարբեր, բայց դա արդեն մյուս գրառման թեման է 😉
Եթե հետաքրքրեց, գրիր մեկնաբանություններում, և մենք կպատրաստենք գրառում այն մասին, թե ինչպիսի API-ներ կան 💙
#ծրագրավորում
ՀՀ-ում գրանցվել է 13-14% անկում ՏՏ ոլորտում: Սա բացասական ազդեցություն կարող է ունենալ ոլորտի համար:
Այս վիդեոի շրջանակում կիսվում եմ մտքերովս` ի՞նչ կարևոր քայլեր կատարել, որպեսզի մասնագետը աշխատանքի խնդիր չունենա:
Հաճելի դիտում:
👇👇👇
https://youtu.be/B0cSbBYRRV0
10/09/2024
Ապագայի ինտերնետը ստեղծվում է հենց հիմա, իսկ ծրագրավորման այս 3 լեզուները թագավորում են Web 3-ի աշխարհում 😎
Solidity — Բլոկչեյնի լեզուների արքան 👑
JavaScript — էլ ինչ Web առանց JS-ի )
Rust — Ապահովության ու կատարողականության հաղթաթուղթը 🌐
Կարևոր է քայլել ժամանակի ու զարգացումների հետ, իսկ սրանք ապագայի տեխնոլոգիաներն են, ուստի բաց մի թող քո հնարավորությունը, և մնա մեզ հետ, քանի որ մենք դեռ պատմելու շա՜տ բան ունենք 😉
Իսկ դու պատրաստ ե՞ս մասնակցել Web 3-ի հեղափոխությանը💙
#ծրագրավորում
03/09/2024
Ցանկացած համակարգ մշակելու համար, որն օգտագործվելու է ամբողջ աշխարհում, անհրաժեշտ են հստակ կանոններ՝ դրա աշխատանքի և փոխազդեցության համար 🌍
Վեբը բացառություն չէ։ Որպեսզի մենք կարողանանք տեսնել կայքերն ու վեբ հավելվածները մեր բրաուզերում, սահմանվել են կանոններ։ Այս կանոնները նկարագրում են համակարգիչների միջև փոխազդեցության ձևերը և ձևաչափերը ցանցում 🌐Տեխնիկական լեզվով այդ փոխազդեցության կանոնները կոչվում են արձանագրություն📄
📌HTTP-ն այն արձանագրությունն է, որը նկարագրում է երկու կողմերի՝ հաճախորդի և սերվերի, փոխազդեցությունը։ Եվ այս ամբողջ գործընթացը բաղկացած է մի քանի քայլերից․
🔹 Հաճախորդը ձևավորում և ուղարկում է հարցում սերվերին ✉️
🔹 Սերվերը ստանում է հարցումը, մշակելով այն և ձևավորելով պատասխանը, որը հետ է ուղարկում հաճախորդին 🔄
🔹 Մեր բրաուզերը ստանում է պատասխանը և արտացոլում այն 🖥️
Ահա և վերջ 🙂
Սակայն գործնականում կան բազմաթիվ նրբություններ, և ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ HTTP արձանագրությանը մեր Telegram ալիքում, որտեղ հրապարակված է այս թեմայի վերաբերյալ գրառում💙
Հղումը կարող եք գտնել էջի նկարագրության բաժնում 🔗
#ծրագրավորում
31/08/2024
Ծրագրավորումը պահանջում է շարունակական բարելավումներ։ Բայց ինչպե՞ս պահել բալանսը արագության և որակի միջև🤔
Հաջողված նախագծերի գաղտնիքը ոչ միայն արագությունն է, այլև ճիշտ ռեֆակտորինգը ճիշտ ժամանակին 😉
Այդ նպատակով պետք է հետևել հետևյալ պայմաններին👇
🔹Ռեֆակտորինգը պետք է ունենա կոնկր
ետ խնդիր, պետք է նախապես որոշել ինչի համար և ինչ նպատակով է կատարվում:
🔹Ոչ թե ռեֆակտորինգի ենթարկել ամբողջ պրոյեկտը, այլ կոդի այն հատվածը, որը ներկա փուլում առաջացնում է խնդիր։
📍Այս թեման ավելի մանրամասն քննարկում ենք տելեգրամի մեր ալիքում, ինչպես նաև ռեֆակտորինգի մասին մանրամասն պատմել ենք -ի նախորդ հրապարակումներում։
Իսկ մենք կշարունակենք լրացնել ձեր գիտելիքների պաշարը ծրագրավորման մասին ամենաբազմաբան թեմաներով💙🙃
#ծրագրավորում
29/08/2024
Սովորում ես ծրագրավորում կամ արդեն ծրագրավորող ես? Այդ դեպքում պարտադիր պետք է իմանաս այս 10 Git հրամանները⚡️
📍Պահպանիր, որպեսզի չկորցնես, և կիսվիր ընկերներիդ հետ, որպեսզի նրանք էլ իմանան✨
Եթե հարցեր առաջացան, գրիր մեկնաբանություններում👇
27/08/2024
🔗 Solidity-ն բարձր մակարդակի ծրագրավորման լեզու է, որը նախատեսված է blockchain-ի համար, հատկապես Ethereum-ի վրա խելացի պայմանագրերի մշակման համար:
📍Լեզուն C++, Python և JavaScript լեզուների սինտաքսի ազդեցությունն է կրում, ինչը այն դարձնում է համեմատաբար հեշտ նրանց համար, ովքեր ծանոթ են այդ լեզուներին:
Եթե հետաքրքրված ես blockchain ծրագրավորմամբ, ապա Solidity-ն քեզ համար է😉
Իսկ մեր տելեգրամյան ալիքում պատմել ենք Solidity-ի մասին շա՜տ հետաքրքիր մանրամասներ🙃
Հղումը կարող ես գտնել էջի նկարագրության բաժնում 💙
#ծրագրավորում
24/08/2024
Հիմնականում մարդիկ կենտրոնանում են միայն մասնագիտական գիտելիքների վրա։ Սակայն, ինչու՞ հարցազրույցների ժամանակ լավ պատասխանելով մասնագիտական հարցերին, միևնույն է, աշխատանքի հրավեր չեն ստանում 🤔
Մեծ բարձունքներ գրավելու համար կարևոր է ունենալ լավ թիմ ։ Եվ, հարցազրույցների ժամանակ, բացի մասնագիտական գիտելիքները ստուգելուց, գնահատվում է նաև, թե որքանով է թեկնածուն համապատասխանում թիմին, ընկերության արժեքներին, հաճելի՞ է շփման մեջ, հե՞շտ համագործակցել իր հետ և, իհարկե, հնարավո՞ր է արդյոք բարձունքներ գրավել նրա հետ միասին 🏆
🔸Ուրեմն, լավ կարիերա կառուցելու համար, բացի մասնագիտական գիտելիքներից, մեծ դեր է ունենում soft skill-երի հանգամանքը։ Հենց քո շփման ունակություններն են ազդում աշխատավարձի, պաշտոնի վրա:
🔹Անկախ այն բանից, թե ինչ ոլորտում ես աշխատում, soft skill-երը անհրաժեշտ են յուրաքանչյուր քայլափոխին։ Այս հմտությունները, որոնք ներառում են հաղորդակցություն, թիմային աշխատանք, խնդիրների լուծում և էմոցիոնալ ինտելեկտ, դառնում են հաջողության իսկական բանալիները ✨
⚡️Թիմային աշխատանքում քո մարդկանց հետ համագործակցելու ունակությունը քեզ կդարձնի արժեքավոր յուրաքանչյուր նախագծում
📍Մի մոռացիր, որ տեխնիկական հմտությունները քեզ կարող են հասցնել մասնագիտական բարձրունքների, բայց հենց soft skill-երն են քեզ պահում այդ բարձունքներում: Շատ ջանք գործադրիր այս հմտությունների զարգացման վրա, և դու կտեսնես, թե ինչպես են նրանք փոխում քո կյանքն ու միջավայրը😉
#ծրագրավորում
22/08/2024
💻Իրական պրոյեկտներում շատ հաճախ չի ստացվում կոդը անմիջապես կատարյալ տեսքով ներկայացնել:
Տարբեր մասնագետներ են աշխատում դրա վրա, բիզնեսը շտապում է և այլ պատճառներ։ Եվ արդյունքում լինում են դեպքեր, երբ ստացվում է ինչ-որ բան, որը թերևս աշխատում է, բայց շատ հեռու է “հասկանալի” լինելուց🙃
Այդ պատճառով անհրաժեշտ է պարբերաբար կատարել կոդի ռեֆակտորինգ (անգլ. «refactoring»):
💡 Կոդի ռեֆակտորինգը գործընթաց է, որը նպատակաուղղված է կոդի որակի բարելավվմանը՝ առանց ֆունկցիոնալի փոփոխության:
Ինչու՞ է կոդի ռեֆակտորինգը կարևոր.
📚 Մաքուր և հստակ կոդը հեշտացնում է դրա հետ աշխատանքը և օգնում հնարավորինս արագ գտնել սխալները:
🛠️ Լավ կառուցված կոդը հեշտացնում է այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են նախագծի զարգացման ընթացքում: Դա թույլ է տալիս արագորեն ավելացնել նոր ֆունկցիաներ և կատարել անհրաժեշտ փոփոխություններ:
⚡ Որքան որակյալ է կոդային բազան, այնքան հեշտ և արագ կարող է թիմի նոր անդամը մեկնարկի իր աշխատանքը։
Ռեֆակտորինգը կոդի բարելավման ու զարգացման կարևոր գործոններից է, որը օգնում է պարբերաբար լավացնել կոդի որակը և պատրաստ լինել նոր մարտահրավերների🔥
Եթե ուզում եք իմանալ ավելին, հետևեք մեզ, քանի որ մենք դեռ պատմելու շատ բան ունենք🙌🏻
Իսկ ձեր թիմում ռեֆակտորինգ կատարու՞մ եք👇
#ծրագրավորում #ՏՏ
20/08/2024
Ի՞նչ տարբերություն կա identification-ի և authentication-ի միջև🤔։ Շատերը շփոթում են այս երկու հասկացությունները: Իրականում դրանք համակարգ անվտանգ մուտք գործելու անբաժանելի փուլերն են🔒։
Identification-ը իր վրա է վերցնում անձի կամ համակարգի ինքնությունը պարզելը՝ օրինակ, օգտանունի միջոցով👤։ Սա առաջին քայլն է, որը ցույց է տալիս, թե ով եք դուք:
Հաջորդիվ գալիս է Authentication-ը և ապացուցում, որ ձեր ինքնությունը ճիշտ է՝ օրինակ, գաղտնաբառի միջոցով🔑։ Այսպիսով, դուք հաստատում եք, որ հենց այն անձն եք, ում անունով մուտք եք գործել:
Այսպիսով՝ դրանք կախված են մեկը մյուսից և ամբողջացնում են ցանկացած համակարգի մուտքի գործընթացը:
Այս երկուսի մասին առանձին և ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակումներում📚։ Եթե սա օգտակար էր ձեզ համար, սեղմեք ❤️ և կիսվեք ընկերների հետ:
#ծրագրավորում #ՏՏ #վեբծրագրավորում
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |
| Sunday | 09:00 - 19:00 |