One Lesson

One Lesson

Share

One Lesson
մեկ դասը կարող է փոխել ձեր կյանքը

29/05/2022

UX և UI հասկացությունները մոտավորապես 70 տարի է, ինչ շրջանառության մեջ են, բայց առ այսօր որոշակիորեն անհասկանալի են մարդկանց մեծ մասի համար։

📌Ի՞նչ է UX դիզայնը❔

Հապավումն անգլերեն է՝ user experience, և նշանակում է օգտատիրոջ փորձառություն։UX դիզայնը պատասխանատու է ֆունկցիաների, պրոդուկտի ադապտիվության, օգտատիրոջ մոտ էմոցիաներ առաջացնելու համար։

📌Ի՞նչ է UI դիզայնը❔

User interface՝ օգտատիրոջ ինտերֆեյս, ներառում է նախատիպի վիզուալացումը, որը մշակվել է օգտատիրոջ փորձի և թիրախային լսարանի ուսումնասիրության հիման վրա։
UI դիզայնը ներառում է ինտերֆեյսի գրաֆիկական հատվածի աշխատանքը՝ անիմացիա, ինլուստրացիա, կոճակներ, մենյու, սլայդերներ, լուսանկարներ, տառատեսակներ։

📌Ինչպե՞ս տարբերել🤔
Ինչպես արդեն նշել ենք, UX դիզայները պլանավորում է, թե ինչպես է օգտատերը փոխազդում ինտերֆեյսի հետ, ինչպիսի քայլեր պետք է անի, որ հասնի նպատակին։ Իսկ UI դիզայները որոշում է, թե ինչպիսի տեսք պետք է այդ ամենն ունենա։

❗️Այս երկու ուղղություններն այնքան փոխկապակցված են, որ գործնականում այս ամենով զբաղվում է մեկ մասնագետ, շատ հազվադեպ են տարանջատված UX և UI դիզայներներ հանդիպում։

13/05/2022

Հեշտացրե´ք ձեր աշխատանքը պարզ քայլերով✔️

▪️Shift + F10 - Դուք կարող եք օգտագործել այս համակցությունը մկնիկի աջ սեղմման փոխարեն:🐭

▪️Ctrl + enter - Եթե գիտեք այն կայքը, որը ցանկանում եք այցելել, և դրա տիրույթի ընդլայնումն է «.com»: Պարզապես մուտքագրեք կայքի անունը և օգտագործեք այս ստեղների համակցությունը՝ «http://www» սկզբում և «.com» վերջում ավտոմատ ավելացնելու համար:

▪️Alt + Tab - Սա ստեղնաշարի պարզ դյուրանցում է, որը թույլ է տալիս արագ նավարկել ակտիվ պատուհաններով:🪟

▪️Ctrl+S - Պահպանեք փաստաթղթի ստեղծումից անմիջապես հետո և աշխատելիս՝ առանց հույսը դնելու ավտոմատ պահպանման վրա:😉

▪️Alt + F4 - Փակեք հավելվածը կամ անջատեք համակարգիչը👩🏻‍💻

05/05/2022

📌Venngage Visual Content Marketing Study-ը պարզել է, որ շուկայավարների (մարկետոլոգ) մոտավորապես 52%-ը վիզուալը չափազանց կարևոր է համարում իրենց շուկայավարման ռազմավարության համար:

Վեբ կայքի ձևավորման ինֆոգրաֆիկան պարզեց, որ մարդկանց մեծամասնությունը պարզապես կլքի վատ դիզայնով կայքը:

📍Հարցվածների մոտ 94%-ն ասել է, որ
կհրաժարվի վատ նախագծված կայքից: Նույն ինֆոգրաֆիկան նաև ցույց է տվել, որ վեբ կայքի այցելուների մոտ 46%-ը կայքի դիզայնը վերագրում է ընկերության կամ բիզնեսի վստահելիությանը:

Ի՞սկ դուք ուշադրություն դարձնու՞մ եք դիզայնին 🤔

29/04/2022

Այսօր գրեթե բոլորը գիտեն, որ ծրագրավորումն ունի իր հատուկ լեզուները👅: Դրանցից մեկն է ՋավաՍկրիպտը (JavaScript), որն աշխատում է բոլոր հանրահայտ բրաուզերներում` Google Chrome, Opera, Safari:

▪️JavaScript-ը կարող է դինամիկ տեքստ ներդնել HTML էջի մեջ, ինչպես նաև կարդալ և փոխել HTML-ի պարունակությունը

▪️JavaScript-ը կարող է օգտագործվել նաև cookie-ներ ստեղծելու համար

▪️JavaScript-ը բավականին նման է C ծրագրավորման լեզվին։

🧐Իսկ ի՞նչ առավելություններ ունի
1. Խնայում է ժամանակը🕰, հետևաբար նաև գումարը💸
2. Չունի ազդեցություն գրաֆիկական դիզայնի վրա🚫
3. համատեղելի է բոլոր թվային մեդիաների հետ🤝

🆘 Բայց, եթե մտածում եք, որ Java-ն նույնն է, ինչ JavaScript-ը` կրճատ անվանմամբ😂, ապա իմացեք, որ դրանք իրարից բավական տարբեր լեզուներ են:

14/04/2022

Մասնագիտություններ քեզ համար😉👇🏻

💻Համակարգչային ցանցերը շատ բարդ են։ Դրանց տեղադրումը և կարգավորումը պահանջում է իրական ՏՏ փորձ🤯: Նաև, ընկերության համար էական նշանակություն ունի պատշաճ գործունեության և այդ ցանցերի հեշտ մուտքի ապահովումը:

📢Այս բոլոր առաջադրանքները կատարելու համար կազմակերպություններին անհրաժեշտ են հետևյալ մասնագետները👇🏻

🧑🏻‍💻տվյալների բազայի ադմինիստրատոր

👩🏻‍💻ցանցի ադմինիստրատոր

💻համակարգի և ցանցի ինժեներ

Շտապի´ր գտնել քո տեղը ՏՏ ոլորտում❗️

08/04/2022

🔹Եթե ​​համակարգչային գիտությունը գրավում է բազմաթիվ ուսանողների, ապա կարևոր է գիտակցել, որ այն շատ ընդարձակ ոլորտ է, որն ընդգրկում է մի քանի ճյուղ:

📣Եթե չեք կարդացել ՆԱԽՈՐԴ նյութը, ապա անպայման կարդացեք, ❤️-եք ու եկեք ծանոթանալու ՏՏ-ի ճյուղերին👇🏻

1.Կառավարում և ՏՏ ռազմավարություն

2. Զարգացման և ինտեգրման մասնագիտություններ

3. Արտադրության, շահագործման և սպասարկման մասնագիտություններ

4. Համակարգեր և ցանցային մասնագիտություններ

5.Աշխատատեղեր տեղեկատվական համակարգերի և նախագծերի կառավարման ոլորտում

6.Առևտրի և շուկայավարման մասնագիտություններ

Իսկ դու ո՞ր ճյուղն ես նախընտրում🤔

31/03/2022

«Ինչու՞ ընտրել հենց ՏՏ (IT) ոլորտը»

✔️Եթե ​​կա մի բնագավառ, որը ճգնաժամ չի ապրում, դա ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտն է` առավել հայտնի IT հապավմամբ: Բոլոր ընկերությունները տեսնում են իրենց աշխատուժի աճը՝ ի պատասխան ՏՏ մասնագետների աճող կարիքի:

✔️ՏՏ մասնագետ դառնալու համար խնայում եք և´գումար, և´ ժամանակ : Ամենևին էլ կարիք չկա տարիներ ծախսել համալսարարանում` ընտրելու համար ՏՏ ուղին: 👉🏻Դասընթացներ փորձառու մասնագետների մոտ ,և վերջ, կարող եք սկսել ձեր կարիերան✅:

✔️Իսկ բոլորի համար ամենահետաքրքիր մասը` աշխատավարձը...👇
💥ՏՏ-ն համարվում է աշխարհում Top-10 ամենալավ վարձատրվող ոլորտներից մեկը:

▪️Այնպես որ հետևե´ք մեզ, որպեսզի միասին բացահայտենք ՏՏ-ի գաղտնիքները🤫:

26/03/2022

Ալան Մաթիսոն Թյուրինգ

Անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թյուրինգը աշխատում էր Բրիտանիայի գաղտնազերծման կենտրոնում:

Որոշ ժամանակ նա ղեկավարում էր գերմանական նավատորմի հաղորդագրության գաղտնազերծմամբ զբաղվող «Հաթ 8» բաժինը. այդ ընթացքում հայտնաբերել է գերմանական գաղտնագրերը, այդ թվում՝ Էնիգմայի գաղտնագրերը վերծանելու մի շարք եղանակներ։

Հայտնի ֆիլմը՝ (The Imitation Game)

25/02/2022

Մեկնարկում ենք Angular 2+ դասընթացը 0-ից

Դասընթացում՝
TypeScript
Angular
RxJs

Աշխատելու ենք տարբեր հայտնի գրադարանների հետ

Կունենաք մի քանի կատարված աշխատանքներ

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նշվածների բազային իմացությունը
HTML, CSS, JavaScript

Դասընթացները իրականացվելու են օնլայն տարբերակով երեկոյան ժամերին

Լավագույները կունենան ինթերշիփի հնարավորություն

Մասնակցելու համար պետք է հանձնեք քննություն

09/01/2022

closure (замыкание) թեմայից մի փոքր խնդիր, գրեք պատասխանը և ստացեք 10% զեղչ գործնական պարապունքների համար

22/12/2021

Գրեք այն դասընթացը որին կցանկանաք մասնակցել

իսկ մենք փորձենք կազմակերպել այդ դասընթացը ամենալավ որակով

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when One Lesson posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.