LIVER

LIVER

Share

Your reliable partner in managing creative projects
Store: Liver Heritage Store
✨Let's bring your vision to life

The company provides guidance and services for the navigation in the art market.

13/08/2026

Գաղափարից իրականություն՝ միասին

Յուրաքանչյուր մեծ նախագիծ սկսվում է փոքր գաղափարից։ Liver-ում մենք հավատում ենք գաղափարների ուժին և ստեղծում հնարավորություններ, որպեսզի դրանք դառնան իրական նախագծեր, նախաձեռնություններ ու նոր պատմություններ։
Մենք կազմակերպում ենք արվեստի միջոցառումներ, ստեղծում յուրահատուկ նախագծեր և համագործակցություններ, որոնք միավորում են ստեղծագործ մարդկանց ու նոր գաղափարներ։
Մենք շարունակում ենք փնտրել նոր գաղափարներ, որովհետև ձեր գաղափարը կարող է դառնալ մեր հաջորդ նախագիծը։

__________________________

From Idea to Reality — Together

Every great project begins with a small idea. At Liver, we believe in the power of ideas and create opportunities for them to become real projects, initiatives, and new stories.
We organize art events, create unique projects and collaborations that bring together creative people and fresh ideas.

We continue to look for new ideas, because your idea could become our next project.

05/08/2026

Արվեստի հավաքագրում | Ուղեցույց սկսնակ հավաքորդների համար

- Ինչպե՞ս ընտրել արվեստի գործ
Ընտրեք այն ստեղծագործությունները, որոնք Ձեզ ոգեշնչում են։ Ուսումնասիրեք նկարչին, նրա պատմությունն ու ստեղծագործության գաղափարը։

- Ինչպե՞ս սկսել
Սկսեք փոքր քայլերից՝ բացահայտելով տարբեր ոճեր և ձևավորելով Ձեր սեփական տեսլականը։

- Օրիգինա՞լ, թե՞ տպագիր տարբերակ
Օրիգինալ գործը եզակի ստեղծագործություն է՝ իր պատմությամբ և կոլեկցիոն արժեքով, մինչդեռ տպագիր տարբերակը հիմնականում դեկորատիվ ընտրություն է։

- Ինչպե՞ս պահպանել արվեստի գործը
Պաշտպանեք գործերը արևի ուղիղ ճառագայթներից, խոնավությունից և ջերմաստիճանի փոփոխությունից՝ պահպանելով դրանց գեղեցկությունն ու արժեքը։

29/07/2026

Արվեստագետի հաջող ճանապարհը միայն տաղանդով չի կառուցվում։ Այն պահանջում է նաև պրոֆեսիոնալ պատրաստվածություն, հետևողական աշխատանք և սեփական ստեղծագործական ճանապարհի զարգացում։

✔️ Ունեցեք արդիական CV և portfolio
✔️ Պատասխանեք էլ․ նամակներին ժամանակին և պրոֆեսիոնալ կերպով
✔️ Մասնակցեք ցուցահանդեսների, մրցույթների և Open Call-երի
✔️ Հետևեք արվեստի ոլորտի նոր հնարավորություններին
✔️ Պահպանեք Ձեր աշխատանքների որակյալ լուսանկարներն ու արխիվը
✔️ Նախատեսեք բյուջե՝ Ձեր արվեստի զարգացման, ցուցահանդեսների մասնակցության և առաջխաղացման համար

Արվեստագետ լինել նաև նշանակում է ներդրում կատարել սեփական ստեղծագործական ճանապարհին։

Հիշեք՝ Ձեր արվեստը կարևոր է, բայց նույնքան կարևոր է այն ճիշտ ներկայացնելու, զարգացնելու և մասնագիտական միջավայրում առաջ տանելու կարողությունը։

Photos from LIVER's post 23/07/2026

Պահեր, որոնցով մենք հպարտանում ենք ✨
Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար պարզապես միջոցառում չէ․ այն պատմություն է մարդկանց և արվեստի միջև։

Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք կյանքի կոչել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Christmas Art Fair / Արվեստի ամանորյա տոնավաճառը, «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնը,
և մի շարք այլ միջոցառումներ, որոնք դարձել են արվեստագետների, ստեղծագործողների և արվեստասերների հանդիպման յուրահատուկ հարթակներ։
Այս տարիների ընթացքում մենք՝

▪️ Միավորել ենք արվեստագետների և արվեստասերների
▪️ Ստեղծել ենք համագործակցության և ստեղծագործական աճի նոր հնարավորություններ
▪️ Կազմակերպել ենք ցուցահանդեսներ, փառատոններ և մշակութային նախագծեր
▪️ Նպաստել ենք արվեստի և մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանը։
Այս ձեռքբերումները մեզ ոգեշնչում են իրականացնելու նոր նախագծեր, ստեղծելու կապ արվեստի միջոցով և ձևավորելու նոր ստեղծարար համայնք։

Photos from LIVER's post 17/07/2026

“Water from the Rock”
Unknown artist, second half of the 19th century
Europe (Italian school), oil on canvas

The painting depicts the famous biblical episode known as the miracle of “Water from the Rock”, when Moses struck a rock in the desert, and water flowed from it, saving the people of Israel from thirst.
At the center of the composition is the rock with flowing water, surrounded by a multi-figure scene featuring Moses, Aaron, and people gathering the water. The delicate interplay of light and shadow, layered technique, and academic style are characteristic of 19th-century Western European religious painting.
According to the expert evaluation, the artwork is authentic, corresponds to the stated period, and shows no signs of forgery or external alterations.

The painting is available for purchase at the Liver Art Gallery.

—————————————————
«Ջուր ժայռից»
Անհայտ նկարիչ, XIX դարի երկրորդ կես
Եվրոպա (իտալական դպրոց), յուղաներկ կտավի վրա

Կտավը ներկայացնում է աստվածաշնչյան հայտնի դրվագը՝ «Ջուր ժայռից» հրաշքը, երբ Մովսեսը անապատում հարվածեց ժայռին, և այնտեղից ջուր բխեց՝ փրկելով Իսրայելի ժողովրդին ծարավից։
Ստեղծագործության կենտրոնում պատկերված է ժայռը՝ հոսող ջրով, իսկ շուրջը՝ Մովսեսի, Ահարոնի և ջուր հավաքող մարդկանց բազմաֆիգուր տեսարանը։ Լույսի ու ստվերի նուրբ համադրությունը, բազմաշերտ տեխնիկան և ակադեմիական ոճը բնորոշ են XIX դարի արևմտաեվրոպական կրոնական գեղանկարչությանը։
Փորձագիտական եզրակացության համաձայն՝ աշխատանքը բնօրինակ է, համապատասխանում է նշված ժամանակաշրջանին և չի պարունակում կեղծման և այլ միջամտությունների հետքեր։
Նկարը կարող եք ձեռք բերել Լիվըր ցուցասրահից:

15/07/2026

CAF 2026-ի հայտերի ընդունման զեղչային փուլը սկսված է։
Ցուցահանդեսին կարող եք ներկայացնել՝

* Նկար
* Քանդակ
* Լուսանկար
* Դեկորատիվ կիրառական արվեստ

Կարող եք մասնակցել ինչպես անհատական աշխատանքներով, այնպես էլ տաղավարներով։

Մինչև օգոստոսի 30-ը դիմելու և սեպտեմբերի 15-ը մասնակից դառնալու պարագայում (ստորագրված պայմանագրի և մասնակցության վճարի անդորրագրի ներկայացման դեպքում) գործելու է 20 % զեղչ։

Դիմեք հիմա և միացեք 2026 թվականի Սուրբծննդյան արվեստի տոնավաճառին։

Մասնակցությունը վճարովի է։
Մանրամասների և հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով.
https://liver.am/hy/liver/news/caf-2026

___________________________

The Early Bird application period for CAF 2026 is now open.

You can showcase:

Paintings
Sculptures
Photography
Decorative & Applied Arts

Participate either with individual artworks or with your own exhibition booth.

Apply by August 30 and confirm your participation by September 15 (by submitting the signed agreement and proof of payment) to receive a 20% Early Bird discount.

Apply now and become part of the Christmas Art Fair 2026.

Participation is subject to a participation fee.

For more information and to submit your application, visit:
https://liver.am/en/liver/news/caf-2026

Photos from LIVER's post 14/07/2026

«Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնի շրջանակում Կանադայից ժամանած արվեստագետ Ռուբեն Կարասկոյի մասնակցությամբ կայացած «Ժամանակակից որմնանկարչություն․ տեխնոլոգիա և ավանդական մեթոդներ» թեմայով հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է նորարարության և ավանդույթի համադրությունը ժամանակակից արվեստում։

Քննարկման ընթացքում մասնակիցները ծանոթացան ժամանակակից որմնանկարչության զարգացման միտումներին, նորարարական տեխնոլոգիաներին և ավանդական մեթոդների արդիական կիրառությանը։

Լիվըրը շարունակում է բաց լինել նոր ստեղծարար գաղափարների և համագործակցությունների համար։ Եթե ունեք նախագիծ, որը կարող է դառնալ մեր հաջորդ նախաձեռնության մասը, սիրով սպասում ենք ձեր առաջարկներին։

_________________

As part of the Creative Bridge Summer Art Festival, the talk “Contemporary Mural Art: Technology and Traditional Methods” led by Canadian artist Ruben Carrasco once again highlighted the importance of combining innovation with tradition in contemporary art.

During the discussion, participants explored current trends in mural art, emerging technologies, and the evolving role of traditional techniques in contemporary artistic practice.

Liver remains open to bold creative ideas and new collaborations. If you have a project that could become part of one of our upcoming initiatives, we would be delighted to hear from you.

11/07/2026

Ձեր գաղափարը կարող է դառնալ Լիվըրի հաջորդ նախագիծը։
Մենք բաց ենք համարձակ և նորարար ստեղծարար գաղափարների համար:
Եթե նկարիչ եք, համադրող կամ ստեղծագործ մտածող, առաջարկեք ձեր նախագիծը և դարձեք մեր ապագա ծրագրերի մի մասը։

Մենք բաց ենք տարբեր ձևաչափերի համար՝
* անհատական և խմբային նախագծեր,
* ինստալյացիաներ,
* վիդեո արտ,
* պերֆորմանսներ,
* ինչպես նաև՝ այլ ժամանակակից արվեստի նախաձեռնություններ։

Դիմելու համար այցելեք՝
https://liver.am/hy/liver/collaboration

______________________

Your idea could become Liver's next project.

We are open to bold, innovative creative ideas.

If you're an artist, curator, or creative thinker, submit your project proposal and become part of our upcoming programs.

We welcome a wide range of formats, including:

Solo and group projects
Installations
Video art
Performances
Other contemporary art initiatives

To apply, visit:
https://liver.am/en/liver/collaboration

07/07/2026

Հուլիսի 5-ին Գյումրիում «Լիվըր» ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Մշակութային ապակենտրոնացման կարևորությունը Գյումրու օրինակով» թեմայով հանդիպում-քննարկումը։
Միջոցառմանը մասնակցեցին Գյումրու արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին մշակութային ապակենտրոնացման և մարզերում արվեստի զարգացմանն ու արվեստագետների գործունեության ակտիվացմանը խթանող ծրագրերի կարևորությունը։

Want your establishment to be the top-listed Arts & Entertainment in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


50 Pushkin
Yerevan

Opening Hours

Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00