Dr.Mariam_Chibukhchyan

Dr.Mariam_Chibukhchyan

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr.Mariam_Chibukhchyan, Dentist & Dental Office, Ա. Ավետիսյան փողոց, Երևան, Հայաստան, Yerevan.

14/06/2022

Շատ եմ առնչվում այս հարցի հետ կարծում եմ պատասխանը ձեզ նույնպես հետաքրքիր է☝🏻

Նախկինում ասում էին,որ պլոմբավորումից հետո չի կարելի ուտել 2ժամ,քանի որ նյութը պետք է կարծրանար🤷🏻‍♀️

Սակայն ժամանակակից պլոմբավորման նյութերը կարծրանում են հատուկ լույսի միջոցով,ուստի ուտել և խմել կարելի է անմիջապես պլոմբավորումից հետո 🥗🍔🍕🧋

Պետք է ուշադիր լինել միայն,որ հանկարծ անզգայացած վիճակում չկծեք փափուկ հյուսվածքները(թուշը,լեզուն)և վերք չառաջանա🙌🏻

Հարցերի դեպքում գրեք DM📩

08/06/2022

Ժպիտը ձեր հաջողության գրավականն է👌🏻

26/05/2022

Վստահ եմ շատերդ եք բախվում այս խնդրի հետ,երբ առաջանում է տհաճություն այցի ժամանակ☝🏻

Ինչպե՞ս պայքարել փսխման ռեֆլեքսի դեմ👇🏻

Շատ դեպքերում այս խնդիրը պատճառ է հանդիսանում ստոմատոլոգի մոտ այցի խուսափելուց🙅🏻‍♀️

Փսխումը,հանդիսանալով օրգանիզմի նորմալ պաշտպանողական ռեակցիա,իր մեջ չի պարունակում որևէ պաթոլոգիա

Պաշտպանողական ռեակցիան կարող է առաջանալ ֆիզիկական և հոգեբանական գործոններից
1-ինին պատկանում է գործիքների հպումը բերանի խոռոչի լորձաթաղանթին։Տհաճ ցգացողություններից խուսափելու համար այս պարագայում կարող է օգնել պացիենտին շեղելը(երաժշտություն լսել,ֆիլմ դիտել),ինչպես նաև անհրաժեշտ է բժշկի կոկիկ աշխատանք💽🎑

Եթե պատճառը հոգեբանական է,ապա խոսքը գնում է դենտոֆոբիայի դրսևորումներից մեկի մասին։Այս դեպքում բուժումը պետք է իրականացնել մաքսիմալ հանգիստ և հարմարավետ միջավայրում պացիենտի համար🙌🏻

❗️Ինչպե՞ս նվազեցնել փսխման ռեֆլեքսը

✔️եթե փսխման ռեֆլեքսը առաջանում է անմիջապես բուժման ընթացքում,անհրաժեշտ է խորը շնչել քթով,արտաշնչել բերանով

✔️անմիջապես ստոմատոլոգի մոտ այցից առաջ չուտել,ցանկալի է սնունդ ընդունել 2 ժամ առաջ

✔️փսխումից խուսափելուն օգնում է նաև էվկալիպտի,մենթոլի,ցիտրուսային թարմ հոտերի առկայությունը

✔️միշտ դրական տրամադրվեք այցից առաջ և բուժման ընթացքում մի մտածեք վատ բաների մասին

✔️խիստ արտահայտված ռեֆլեքսի դեպքում այդ խնդիրը կարելի է լուծել նաև այցից առաջ դեղորայքի միջոցով,ինչը ցանկալի է ճշտել ձեր բժշկի հետ

Հարցերի դեպքում գրեք DM📩

17/05/2022

👩🏻‍🔬Ստոմատոլոգն իր աշխատանքի ընթացքում կոնսուլտացիա իրականացնում է ամեն օր,ինչը խիստ կարևոր է պացիենտի համար

Որպեսզի բժշկի կոնսուլտացիան ձեզ համար լինի արդյունավետ,դրան պետք է պատրաստվել նախապես։Նախապատրաստեք հարցեր,որոնց պատասխանները հետաքրքիր են ձեր համար📝

Ինչպես գիտեք կոնսուլտացիան սկսվում է պարզապես շփումից՝անհրաժեշտ է ստեղծել փոխվստահության մթնոլորտ,ինչը կօգնի և՛ բժշկին և՛ պացիենտին👐🏼

Զրույցի ընթացքում պետք է փորձել պատասխանել բժշկի հարցերին հստակ,քանի որ բժիշկը բոլոր հարցերը տալիս է նպատակաուղղված

☝🏻Ճիշտ դիագնոզի համար կարևոր են բոլոր տվյալները,որոնք կարող եք դուք հաղորդել

❗️Բացի հարց ու պատասխանից բժիշկը անպայման կատարում է ամբողջ բերանի խոռոչի զննում,որից հետո նոր արդեն դրվում է վերջնական դիագնոզը✔️

‼️Մեզ մոտ կոնսուլտացիան անվճար է

Հարցերի դեպքում գրեք DM📤

📞Հեռ։+374 98 88 30 00

11/05/2022

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան կարևոր դեր է զբաղեցնում պրոֆիլակտիկ միջամտությունների մեջ👩🏻‍🔬

❗️Ժամանակին ատամնափառի հեռացումը կարող է կանխել
✔️ կարիեսի
✔️ատամնաքարերի ✔️պարօդոնտիտի առաջացումը ✔️լնդերից արյունահոսությունը Նորմայում ատամները պատված են բարակ պաշտպանիչ թաղանթով։Դրան կպնում է ատամնափառը,որն իր մեջ պարունակում է բազմաթիվ միկրոբներ և միկրոօրգանիզմներ,որոնք նախապայման են ստեղծում կարիեսի և այլ ախտահարումների

Թքի մեջ պարունակվում են հանքային նյութեր,որոնք միանալով ատամնափառին՝առաջացնում են ատամնաքարը👐🏼Դա իր հերթին ազդում է լնդերի արյան շրջանառության վրա,ինչն արտահայտվում է լնդերից արյունահոսությամբ

‼️Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան հատկապես խորհուրդ է տրվում ծխողներին🚬 և թեյի ու սուրճի սիրահարներին☕️

☝🏻Պրոֆեսիոնալ հիգիենա պետք է կատարել տարին 2 անգամ

Հարցերի դեպքում գրեք DM📩

📞Հեռ։098 88 30 00

21/04/2022

Երբեք մի՛ դադարիր լինել լավ,բարի,հոգատար մարդ ոչ այդքան լավ մարդկանց պատճառով👌🏻

29/03/2022

Վստահ եմ շատերիդ մոտ նույնպես առաջացել է այս հարցը։☝🏻

‼️Հիմա Ձեզ բերեմ մի քանի կարևոր պատճառ,թե ինչու է պետք բուժել կաթնատամը,այլ ոչ թե հեռացնել

✔️կաթնատամները խիստ անհրաժեշտ են նրա համար,որպեսզի երեխան կարողանա լիարժեք ծամել և սնվել

✔️եթե ժամանակից շուտ կաթնատամները բացակայեն,դա ազդում է ատամնածնոտային համակարգի հետագա ճիշտ աճի և զարգացման վրա

✔️վերին կտրիչների շնորհիվ երեխան սովորում է ճիշտ խոսել և հնչյուններ արտասանել։Եթե այդ ատամները բացակայում են,ապա խախտվում է ճիշտ խոսքի ձևավորումը և անհրաժեշտ է լինում դիմել լոգոպեդի

✔️ժամանակից շուտ կաթնատամ ծամիչ ատամների կորուստը կարող է նպաստել հարևան ատամների թեքվածությանը,որի արդյունքում մշտական ատամին տեղը չի բավարարում և այն ծկթում է թշային կամ լեզվային ուղղությամբ

✔️պետք չէ մոռանալ նաև էսթետիկայի մասին։Եթե երեխայի ատամները մուգ են,փչացած են,դա կարող է ազդել նաև նրա հոգեբանական վիճակի վրա

Կարծում եմ այսքանը կարդալուց հետո դուք նույնպես համոզվեցիք,որ կաթնատամները պետք է միանշանակ բուժել👌🏻

23/03/2022

Երբեք մի՛ կծիր նրան,ով կարող է քեզ ուտել😈

15/03/2022

Իսկ դուք ինչպե՞ս եք ընտրում ձեր ատամի մածուկը🤷🏻‍♀️

02/03/2022

Կինը պարտադիր չէ, որ լինի իդեալական,սակայն խնամված լինել նա պարտավոր է👌🏻

Want your practice to be the top-listed Dentist in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ա. Ավետիսյան փողոց, Երևան, Հայաստան
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Mariam_Chibukhchyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.