SMART LAB NUACA
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from SMART LAB NUACA, Campus Building, Teryan 105, Yerevan.
11/06/2025
Ամփոփիչ մշտադիտարկում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Մայիսի 21-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ա...
05/05/2025
ՃՇՀԱՀ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ ԹԻՎ 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ «ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի ապրիլի 25-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի աշխատակիցները՝ Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իրինա Վանյանը և բաժնի գլխավոր մասնագետ Աննա Մանասյանը, հանդիպեցին ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների հետ։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՃՇՀԱՀ-ում իրականացվող բարձրագույն ինժեներական կրթության առանձնահատկությունները՝ մասնավորապես ընդգծելով կանանց դերի աճը ոլորտում և խթանելով գենդերային հավասարության սկզբունքը։
Հանդիպմանը, որին մասնակցում էին ավելի քան 20 աշակերտներ, Իրինա Վանյանը հանդես եկավ «Կանանց դերը ճարտարագիտական կրթության ապահովման գործում» խորագրով դասախոսությամբ։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին ՃՇՀԱՀ-ի ստեղծման պատմությունը, համալսարանում իրականացվող ինժեներական կրթական ծրագրերի հիմնական ուղղությունները, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած գործող և նորաստեղծ լաբորատորիաները։ Մասնավորապես, առանձնացվեց «Սմարթլաբ» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում ստեղծվող լաբորատորիաները նպաստում են կրթական գործընթացի արդիականացմանը, հետազոտական հնարավորությունների ընդլայնմանը և ուսանողների գիտահետազոտական ու գործնական հմտությունների զարգացմանը։
Դասախոսության առանցքային մասը նվիրված էր կանանց ներգրավվածության խթանմանը ինժեներական կրթության և մասնագիտական ոլորտներում։ Դասախոսության ընթացքում քննարկվել են հետևյալ կարևոր թեմաները.
ա) կանանց մասնակցության աճի միտումները ինժեներական կրթական ծրագրերում և աշխատաշուկայում՝ ներկայացնելով դրական տեղաշարժերն ու արդեն արձանագրված հաջողությունները,
բ) այն կառուցվածքային, մշակութային և սոցիալական խոչընդոտները, որոնց կանայք բախվել և շարունակում են բախվել իրենց կրթական և մասնագիտական առաջընթացի ճանապարհին։ Այս խոչընդոտների շարքին են դասվում կրթական ընտրության փուլում առկա կարծրատիպերը, ըստ որոնց տեխնիկական և ինժեներական մասնագիտություններն առավելապես համարվում են «տղամարդկային ոլորտներ», մասնագիտական աճի սահմանափակ հնարավորությունները և աշխատաշուկայում նկատվող անհավասար պայմանները, այդ թվում աշխատավարձերի տարբերությունը և առաջխաղացման սահմանափակումները։ Այս երևույթները հաճախ նվազեցնում են երիտասարդ կանանց ներգրավվածությունը ինժեներական կրթության և կարիերայի ոլորտներում,
գ) հաջողության հասած կին ինժեներների ոգեշնչող պատմությունները, որոնք վկայում են, որ հաստատակամությունն ու նպատակասլացությունը կարող են կոտրել ավանդական կարծրատիպերը։ Այս համատեքստում ներկայացվել է նաև Իրինա Վանյանի անձնական օրինակը՝ որպես հաջողության վառ պատմություն, որը ծառայել է որպես ոգեշնչման և ինքնավստահության աղբյուր երիտասարդ աշակերտուհիների համար։
22/04/2025
ԻՐԱԿԱՆԱՑԱՎ «ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (GIS) ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐԸ
ՇՀԱՀ-ում կայացավ համալսարանի և ԻնտերգեոտԷկ ՍՊԸ-ի համատեղ կազմակերպած մասնագիտական սեմինարը։ Միջոցառումը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին և ուսանողներին՝ քննարկելու ժամանակակից գեոդեզիայի և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կիրառական և գիտական ներուժը։Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ գեոդեզիական գործիքների ցուցադրություն, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատել Trimble SX 12 գործիքով, որը ձեռք է բերվել Կրթության ծրագրի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլով իրականացվող «Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ՍՄԱԱՐԹԼԱԲ ծրագրի շրջանակներում: Մասնակիցները ներգրավվեցին գործնական աշխատանքներում և ծանոթացան արդյունքներին։ Միջոցառման եզրափակիչ մասում անցկացվեց խաղարկություն, որն ապահովեց մասնակիցների առավել մեծ ներգրավվածությունը և դրական մթնոլորտը։
22/04/2025
ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS)» միջազգային օրվան նվիրված աշխատաժողով, որին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների գործընկերները, ՃՇՀԱՀ դասախոսներ, ուսանողներ, ոլորտի մասնագետներ և հյուրեր:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի ժ/պ Անուշ Մարգարյանը, Կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Վահագն Մուրադյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ Խաչիկ Գեբեշյանը, Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության ավագ մասնագետ Աննա Բաբլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի քաղաղաշինական ծրագրերի իրականացման վարչության խորհրդական Անի Հակոբյանը, ՀԱԱՀ-ի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասպիրանտ Ստեփան Դավթյանը, «Գեովայբ» ՓԲԸ համահիմնադիր Բագրատ Բալաբանյանը:
«Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS)» միջազգային օրվան նվիրված աշխատաժողովն ամփոփեց ոչ միայն ԱՏՀ տեխնոլոգիաների դերի և կիրառությունների մասին գիտելիքների փոխանցումը, այլև նոր գաղափարների ձևավորումը՝ ոլորտի մասնագետների, ուսանողների և պետական կառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդման միջոցով։
Նշվեց նաև բուհի կողմից Կրթության ծրագրի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլով իրականացվող «Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ՍՄԱԱՐԹԼԱԲ ծրագրի մասին և ընդգծվեց, որ ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել Trimble SX12 ռոբոտացված սկանավորող կայանը, որը կնպաստի ինչպես կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ բուհի կողմից իրականացվող ծառայությունների մատուցման որակի բարելավմանը: Սարքը իր ուրույն տեղն ունի նաև ՃՇՀԱՀ BIM կենտորնի աշխատանքներում:
15/10/2024
Օրերս կայացավ մասնագիտական կողմնորոշմանը նվիրված երկրորդ լայնամասշտաբ միջոցառումը՝ Talent Connect Vol. 2-ը: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ, այդ թվում ՃՇՀԱՀ ներկայացուցիչները, որոնք ներկայացնում էին «Ժամանակակից տեխնոլոգիաները նախագծերի և շինարարության ոլորտում» թեման։ ՃՇՀԱՀ-ը ներկայացրել էր առանձին տաղավար, որտեղ համալսարանի ներկայացուցիչները ցուցադրում էին նորագույն սարքավորումները, ներկայացնում SMART LAB ծրագիրը, իսկ հետաքրքրված մասնակիցները BIM ակնոցներով վիրտուալ իրականության միջոցով տեսնում էին արդեն պատրաստի նախագծերը: Հետաքրքիր է, որ ինժեներական կրթությունը գրավիչ էր հատկապես աղջիկ դիմորդներ համար:
24/05/2024
ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է առկա լաբորատոր բազայի համալրում միջառարկայական կիրառություն ունեցող նորագույն փորձասարքերով, որը միտված է ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման համապատասխան կրթական ծրագրերի դասավանդման-ուսումնառության կատարելագործմանը, գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը, խելացի լուծումների կիրառմանը և բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում, համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, շինությունների տեղեկատվական մոդելավորման մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում, ուսումնամեթոդական նյութերի մշակում և տպագրում և այլն:
24/05/2024
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մշտապես իրականացնում է մասնագիտական կողմնորոշում ավագ դպրոցներում և քոլեջներում, որտեղ ներկայացվում է նաև Ինժեներական համակարգերի մոդելավորման և նախագծման բնագավառում աղջիկների ներգրավածությունը և առաջընթացի հնարավորությունները:
23/05/2024
Ծրագրի շրջանակում կարևորվում է Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ: Կից հղումով կարող եք տեսնել համակարգչային սարքավորումների մատակարարման վերաբերյալ տեղեկատվությունը՝
Սմարթ-լաբ Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասա...
23/05/2024
ՃՇՀԱՀ ռեկտորատի նիստի ընթացքում ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց կատարված աշխատանքների և ծրագրի ընթացիկ վիճակի մասին:
22/05/2024
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կստեղծվի «ՍՄԱՐԹԼԱԲ» կենտրոն, որն իրականացվում է «Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ծրագրի շրջանակում:
Ծրագր վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝
https://nuaca.am/%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%80-%d5%a5%d5%be-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%a5%d6%80/%d5%bd%d5%b4%d5%a1%d6%80%d5%a9-%d5%ac%d5%a1%d5%a2/
05/10/2023
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռազմավարությունում առանձնացվել է լաբորատոր բազայի ու մարդկային ռեսուրսների զարգացումը։
Սմարթլաբի կամ խելացի լաբորատորիայի համար ձեռք կբերվեն քաղաքաշինական գործունեությանը վերաբերող խելացի լուծումներ առաջարկող սարքեր։
Մանրամասների համար անցեք հղումով՝ https://hy.armradio.am/2023/08/04/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%b6%d5%a1%d5%b6%d5%b8%d5%bf/?fbclid=IwAR3zyA9HZY-sYh8eZkGBOTXQp8xf5L_XMC81iBCUGBijQk3D_2WtasicyBI
Հայաստանում շինարարության մեջ նանոտեխնոլոգիաներ են կիրառվելու․ «Մտքի ուժը» - Հայաստանի Հանրային Ռադիո Հնարավո՞ր է արդյոք զարգացնել կրթությունն ու գիտությունը՝ առանց մարդկային ռեսուրսների ու համապատասխան
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Teryan 105
Yerevan
0009