Fox Projects
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Fox Projects, Gift Shop, Yerevan.
Մենք արտադրում ենք 3D թղթե կոնստրուկցիոն խաղեր ու կրկին թղթե չկրկնվող տուփեր։
Աշխատանքը կատարվում է ամբողջությամբ ձեռքով և յուրաքանչյուր դետալ մանրակրկիտ հաշվի առնելով։
25/10/2022
Ահա և մեր 3 կերպարները 🦊🐶🐸 Երևանի ֆոնին։
Իսկ նրանք սպասում են իրենց 2 ընկերներին։ 🤗
Կարո՞ղ եք գուշակել, թե մյուս 2 կերպարները որոնք են լինելու 🤔
Նշե՛ք մեկնաբանություններում Ձեր տարբերակները 👇👇👇
Շուտով հասանելի կլինեն վաճառքում 😍
#խաղայինկերպարներ #կոնստրուկտորխաղեր
🐕 Եկել եմ Ձեզ ներկայացնեմ մեր շունիկի 3D մոդելը, նրա անունը ՄՈՒՃՈՒԿ է
❤ Մեծ սեր ու հոգատարություն ենք դրել մեր աշխատանքի մեջ, որպեսզի Ձեզ մատուցենք ամենահետաքրքիր պրոդուկտը:
#ժամանցայինխաղեր #խաղեր
29/11/2021
Իսկ դուք դեռ խաղո՞ւմ եք ամենաընտանեկան խաղը 😊
Լոտոյի պատմությունը գալիս է 16֊րդ դարից :o
Խաղն ի հայտ է եկել Ջենովայում և մեծ տարածում գտել։ Լոտո խաղալու կանոնների մասին խոսելն անիմաստ է, քանի որ բոլորս էլ խաղացել ենք լոտո և ապրել ընտանեկան ջերմ պահեր 🏡☀️
Ի դեպ կան լոտոյի այլ տեսակներ, որոնց միջոցով տարրական դասարանի աշակերտները սովորում են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ միջնակարգ դպրոցի աշակերտները զարգացնում են համակցված մտածողությունը 💭🗯
#լոտո #ընտանեկան #лото
17/11/2021
Բարի օր բոլոր ուսանողներին, այսօր Ձեր օրն է 📚🎓😊
Այս դժվարին իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը կրթվելն է, ուստի անտրտունջ սովորեք և Ձեր մեծ ներդրումն ունեցեք մեր բոլորի բարեկեցիկ ապագայում 🏅
Մի գրքում նման բան կարդացի.
-Ժողովրդին կրթելու համար երեք բան է պետք. Դպրոցներ, դպրոցներ, դպրոցներ 🏢📚📖🖊
#դպրոց #ուսանող #կրթություն
13/11/2021
📍 Այսօր բարության համաշխարհային օրն է 🎉
Երեք գործողություն, որ պետք է անել բարության օրը 🥰
1️⃣ Կատարեք առնվազն 3 բարի գործ անծանոթների համար ☺️
2️⃣ Շատ գրկեք Ձեր սիրելիներին ու հնարավորինս երկար 😇
3️⃣ Հայելու դիմաց ասեք, որ Ձեզ շատ եք սիրում ❤️
#Բարություն #բարիգործեր #ժպիտ
11/11/2021
Shadowmatic - ստվերների խաղ 👥🔦
Բջջային խաղ է նախատեսված iOS և Android հարթակներում աշխատող սարքավորումների համար:
Թողարկվել է 2015թվականին, Triada Studio հայկական ընկերության կողմից և հենց այդ տարի էլ ստացել մրցանակ Apple Design Awards ամենամյա մրցույթում: 🏅
Ինչպես նաև Apple-ի կողմից ճանաչվել է «լավագույն նոր խաղ»: 🥇
Շատ հպարտ ենք, որ հայկական պրոդուկտները ստանում են համաշխարհային ճանաչում 😍
04/11/2021
Ցանկանում ենք Ձեզ հիշեցնել 90-ականների լարված ու հետաքրքրաշարժ ֆիլմերից մեկի մասին, որի անունն է JUMANJI 🙉 🦇 🦏 🌪 🦁 🎲
Առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր մեր մանկության ֆանտաստիկ ֆիլմի մասին, գնացինք՝
📖 Ֆիլմը նկարահանվել է համանուն գրքի հիման վրա 1995 թվականին և հենց այդ տարի հայտնվել է տարվա լավագույն ֆիլմերի տասնյակում:
🐵 Փոքրիկ Ալանի դերակատար Բրեդլի Փիրսին 70 օր շարունակ փրոթեզային դիմահարդարում էին անում, որը տևում էր 3 ժամ
🎉 Ֆիլմի վերջին ամանորյա մասը նկարվել է սկզբում, քանի որ դեկորացիաները պետք է լինեին կարգին ու մաքուր:
🦏 Գրադարանում ռնգեղջյուրների հարձակումը նկարելու համար, նրանք օգտագործել են հսկա երկթյա կոնստրուկցիա, որից հետո համակարգչային գրաֆիկայով ավելցարել են կենդանիներին: (վիդեոն՝ մեկնաբանություններում)
📚 "Ջումանջի" բառն իրական բառ է և նշանակում է "բազում էֆֆեկտներ" զուլուերեն (ՀԱՀ):
#ժամանցայինխաղեր #խաղեր #ընտանեկան #ֆիլմեր #ջումանջի #джуманджи
24/10/2021
Ողջո՜ւյն 😊
Իսկ Դուք գիտեի՞ք, որ նարդին և շաշկին ավելի հին խաղեր են քան շախմատը 😳 Այո֊այո, մոտ 2400 տարով ավելի մեծ են ^_^
Նարդիի նախատիպերը հայտնաբերվել են Իրանական բարձրավանդակում (ներկայիս Իրան) մ.թ.ա. 3000 թվականին, իսկ շաշկիինը՝ Միջագետքում (ներկայիս Իրաք) նույն ժամանակահատվածում։
Դե իսկ բոլորիս շատ հայտնի շախմատի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 600 թվականից Հնդկաստանում։
#ժամանցայինխաղեր #խաղեր #մայրիկներին #խորհուրդներ #շախմատ #նարդի #շաշկի
08/10/2021
Դե ի՜նչ, շարունակե՞նք դրական կողմերը 😊
Խաղերը երեխաների մոտ զարգացնում են՝
🎯 Ռազմավարական մտածողություն.
Կան շատ խաղեր, որտեղ երեխաները մտածում և հաշվարկում են տարբեր տեսակի իրավիճակներ:
🤹♂️ Ուշադրության կենտրոնացում.
Խաղերն օգնում են զարգացնել գործընթացի վրա կենտրոնանալու կարողությունը:
Այս կարողությունն առավել կարևոր է հիպերակտիվ երեխաների համար:
🏄♀️ Տարածական մտածողություն.
Այս կարողությունը զարգացնելու լավագույն միջոցը փազլն է։
⛺ Սթորիթելինգ.
Կան խաղեր, որտեղ երեխաները պետք է պատմություն պատմեն և արդյունքում երեխաների մոտ զարգանում է հստակ և փոխաբերական խոսելու, երևակայելու և ստեղծագործելու կարողությունները
#ժամանցայինխաղեր #խաղեր #մայրիկներին #խորհուրդներ
08/10/2021
Եկեք պարզենք, թե ի՞նչ դրական կողմեր ունեն սեղանի խաղերը երեխաների համար
Խաղերի միջոցով երեխաները՝
🗳 Սովորում են սխալվել և շտկել դրանք։
📣 Զարգացնում են շփվելու և բանակցելու հմտությունները։
📑 Պլանավորում են իրենց քայլերը։
💬 Զարգացնում են հիշողությունը։
😏 Սովորում են պարտվել և դասեր քաղել դրանցից։
#սեղանիխաղեր #ժամանցայինխաղեր
08/10/2021
Ողջո՜ւյն, եկեք ծանոթանանք 😊
Մենք Պոլիգոն թիմն ենք 🙆♀️👩🎨🕵️♂️
և ունենք լիքը հավես խաղային (և ոչ միայն 😎) սցենարներ և մտքեր Ձեզ համար։
Այս պահին աշխատում ենք մեր հիմնական պրոդուկտի վրա, որը բաղկացած է թղթից, սոսինձից, քանոնից, աննկարագրելի թույն գործընթացից և անսպասելի արդյունքից 😉
Հետևե՛ք մեր հրապարակումներին և առաջինն իմացեք պրոդուկտի` շուկա դուրս գալու մասին և ստացեք հավես ժամանցի Ձեր չափաբաժինը:😀
Առավել մանրամասն տեղեկությունների համար՝
💬 գրել մեր էջին
☎️ զանգահարել (+374) 94 41 51 49 համարին
#ժամանցայինխաղեր #սեղանիխաղեր #խաղեր #մերթիմը
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan