Ultralab Diagnostics

Ultralab Diagnostics

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ultralab Diagnostics, Medical and health, Vahram Papazyan 32, Yerevan.

22/07/2022

Գրիգորյան Նարինե Արարատովնա
Ուլտրալաբ Դիագնոստիկսի ուլտրաձայնային ախտորոշման բժշկուհի։
Մեր կենտրոնում կատարվում է անոթների դուպլեքս սկանավորում և բոլոր օրգան համակարգերի ուլտրաձայնային ախտորոշում:

14/07/2022

Երակների վարիկոզ հիվանդությունը`
անոթների լայնացումն է, որի պատճառով խանգարվում է արյան շրջանառությունը։
Ավելի հաճախ հանդիպում է կանանց քան տղամարդկանց մոտ։ Հիվանդության առաջացման հիմնական պատճառներն են`
1.նստած կամ կանգնած , պասիվ աշխատանքը
2.ճարպակալումը,ավել քաշը
3.ժառանգական նախատրամադրվածությունը
4.հղիությունը
Եթե կան հետևյալ գանգատները` մազանոթային ցանցի առկայություն,երակների տեսանելի լայնացում, այտուցներ,ցավ, ծանրության զգացում,հոգնածություն ապա այս ամենը ազդանշան է վարիկոզի դեմ պայքար սկսելու համար։
Ամռանը 🌞երակների վարիկոզը ավելի է սրվում ։Պատճառը երակների լայնացումն է շոգից։ Ախտորոշվում է դուպլեքս հետազոտությամբ,որը հայտնաբերում է անոթների լայնացումը և պատի ախտահարումը ամենավաղ փուլում,հաշված րոպեների ընթացքում։
Բոլորովին անվնաս է հղի կանանց և երեխաների համար։
❗Խորհուրդ է տրվում խմել մեծ քանակությամբ ջուր💦,քանի որ այն կարգավորում է արյան շրջանառությունը և կանխում թրոմբի առաջացումը լայնացած և ախտահարված անոթներում։
Ուլտրալաբ Դիագնոստիկսում կատարվում է գլխի մագիստրալ,ստորին/վերին վերջույթների,որովայնային աորտայի,երիկամային զարկերակների դուպլեքս սկանավորում։ Բժիշկուհի`Գրիգորյան Նարինե Արարատովնա։
Գրանցվելու համար զանգահարել նախօրոք։
091-22-67-89
077-51-67-89

11/07/2022

Էնդեմիկ խպիպ

Աշխարհագրական տեղակայումից ելնելով Հայաստանում հաճախ հանդիպող հիվանդություն է, որը արտահայտվում է վահանաձև գեղձի մեծացումով։ Ծագման գլխավոր գործոնը բնության մեջ, սննդամթերքում, ջրում, հետևաբար և օրգանիզմում յոդի պակասն է , որի պատճառով խանգարվում է վահագեղձային հորմոնների սինթեզը։ Սկզբնական շրջանում անսիմպտոմ է,սակայն գեղձի մեծացման հետ զուգահեռ հիվանդները սկսում են գանգատվել պարանոցի շրջանում ճնշման զգացումից և կլիման դժվարացումից։Կարող է լինել նաև սրտխփոց,շնչարգելության նոպաներ,հազ, ձայնի խռպոտում։
Ախտորոշումը և բուժումը իրենց դժվարություն չի ներկայացնում,պարզապես պետք է դիմել բանիմաց էնդոկրինոլոգի։
Ուլտրալաբ Դիագնոստիկսը իրականացնում է էնդոկրինոլոգի որակյալ ծառայություն։
Գրանցվելու համար զանգահարել նշված հեռախոսահամարներով`
❗091-22-67-89
❗077-51-67-89

08/07/2022

Խոլեստերին`կարևոր է իմանալ ❗
Խոլեստերինը - ճարպ է,որն արտադրվում է լյարդում , ինպես նաև պարունակվում է որոշ սննդամթերքներում։Այն լինում է երկու տեսակի`ցածր խտության(վատ)և բարձր խտության(լավ):
Վատ խոլեստերինը նստում է սիրտը սնուցող պսակաձև զարկերակների ներքին մակերևույթին ու նպաստում արյան մակարդուկի առաջացմանը, հանգեցնելով այդ զարկերակի լուսանցքի նեղացմանը։Որպես հետևանք` դժվարանում է արյան հոսքը, իր հետ բերելով սրտամկանի թերսնուցման`առաջացնելով իշեմիկ հիվանդություն։
Նպաստող գործոններն են`
1. ծխում եք
2. 45-ից բարձր տղամարդ եք կամ 55-ից բարձր կին
3. ունեք շաքարային դիաբետ,արյան բարձր ճնշում, ավելորդ քաշ, ժառանգական նախատրամադրվածություն սիրտ-անոթային հիվանդությունների նկատմամբ։
Ուստի հետևեք ձեր առողջությանը`
❗մի ծխեք
❗ առողջ սնվեք
❗մարզվեք

04/07/2022

Տրեդմիլ -Թեստ
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ֆունկցիոնալ մեթոդ է,որի ժամանակ կատարվում է ԷՍԳ հետազոտություն հատուկ վազքուղու վրա, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Կիրառվում է `
✓ սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի գնահատման նպատակով
✓ սրտի ռիթմի խանգարումների, իշեմիկ հիվանդության հայտնաբերման նպատակով
✓ խրոնիկ սրտային անբավարարության գնահատման նպատակով
Տրեդմիլ թեստը ցուցված է նաև աորտո- կորոնար շունտավորված(6-8ամիս անց) և ստենտավորված(3-6ամիս անց) պացիենտներին` կորոնար անոթների արյան շրջանառության գնահատման նպատակով։
Ուլտրալաբ Դիագնոստիկսում կատարվում է տրեդմիլ թեստ հետազոտությունը իր գերժամանակակից սարքերի միջոցով։

01/07/2022

Հոլտեր մոնիթորինգ `
սրտի էֆեկտիվ, ճշգրիտ հետազոտություն, որը թույլ է տալիս գրանցել սրտի աշխատանքը ամբողջ օրվա ընթացքում և բացահայտել ռիթմի խանգարումները ` առիթմիաները, երբեմն `սրտամկանի սնուցման խանգարումները: Ուլտրալաբ Դիագնոստիկսում հոլտեր մոնիթորինգը կատարվում է բարձրակարգ մասնագետների շնորհիվ, պատասխանը տրվում է պացիենտին հետազոտության ավարտից հետո 1-2 օրվա ընթացքում։
Հետազոտություն արժեքը `20.000 դրամ, ցանկալի է նախապես գրանցվել նշված հեռախոսահամարներով `
091-22-67-89
077-51-67-89

28/06/2022

Հունիսի 29-ից 30-ը հայտարարում ենք տատիկ-պապիկների օրեր` -20%զեղչ յուրաքանչյուր հետազոտության համար:Սիրտ-անոթային համակարգի ախտորոշում և բուժում,անոթների դուպլեքս սկանավորում,բոլոր օրգան համակարգերի ուլտրաձայնային ախտորոշում:
Հարգելի տարեցներ,շտապեք գրանցվել նշված հեռախոսահամարներով `
091-22-67-89
077-51-67-89
հասցե`Վ.Փափազյան 32:

27/06/2022

Մարիա Հակոբյանը մեր լավագույն սրտաբաններից է ,ով աշխատում է Ուլտրալաբի հիմնադրման ժամանակներից :Ունի մասնագիտական երկար տարիների փորձ և հիվանդների մեծ բանակ:
Այցելելու համար ցանկալի է նախապես գրանցվել `
բջջ.
091-22-67-89
077-51-67-89
Ուլտրալաբ Դիագնոստիկս ախտորոշիչ կլինիկայում գործում է
հետազոտման փաթեթը,որն իր մեջ ներառում է`
-էխոսրտագրություն(10.000դրամ)
-էլեկտրոսրտագրություն(3000դրամ)
-սրտաբանի խորհրդատվություն և բուժում(5000դրամ)

27/06/2022

Էխոսրտագրությունը`լինոլով ոչ ինվազիվ և անվնաս հետազոտություն,թույլ է տալիս գնահատել`
-սրտի էխոկառուցվածքը
-սրտամկանի կծկողական ֆունկցիան
-սրտամկանի պատերի հաստությունը
-սրտի փականների վիճակը
-հայտնաբերել բնածին և ձեռքբերովի արատներ։
40 տարեկանից հետո ցանկալի է տարին մեկ անգամ անցնել սրտի հետազոտություն ,անկախ գանգատներից :Ուլտրալաբ Դիագնոստիկսը կազմակերպում է որակյալ, մանրակրկիտ ախտորոշում և բուժում։

24/06/2022

Ուլտրալաբ Դիագնոստիկս կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները`
1.Սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշում և բուժում
2.Ուլտրաձայնային ախտորոշում`
Անոթների դուպլեքս սկանավորում
Սոնոգրաֆիա
3.Էնդոկրինոլոգի խորհրդատվություն և բուժում

21/06/2022

Սիրելի' գործընկերներ,Ուլտրալաբ Դիագնոստիկսը սրտանց շնորհավորում է ձեզ Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ։
Ձեր անտրտունջ,անձնվիրաբար աշխատանքի շնորհիվ բազում մարդկանց պարգևում եք ամենաթանկը`առողջություն:

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Vahram Papazyan 32
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 15:00
Tuesday 09:30 - 15:00
Wednesday 09:30 - 15:00
Thursday 09:30 - 15:00
Friday 09:30 - 15:00
Saturday 09:30 - 15:00