AutoGem _shipping

AutoGem _shipping

Share

✅Ավտոմեքենաների և տրանսպորտային այլ միջոցների ներմուծում ԱՄՆ ից🇺🇸,Չինաստանից 🇨🇳,ԱՄԷ ից🇦🇪😎

Photos from AutoGem _shipping's post 28/09/2026

✅ Մեքենա ձեռք բերելը ավելի պարզ է, արագ ու շահավետ: 🚘 Autogem-ի հետ շատ առավելություններ ունես, որոնք կարևոր են յուրաքանչյուր գործարքում։
➡️ Թերթիր և ծանոթացիր😎

Photos from AutoGem _shipping's post 26/09/2026

Միշտ թրենդի մեջ ենք😎

25/09/2026

❗️Սխալ գնումից խուսափելու համար շատ կարևոր է գայթակղվել ցածր գնով։ Ավտոմեքենայի ձեռքբերման ընթացքում կարևոր է գնահատել ոչ միայն գինը, այլև մեքենայի, գործարքի և ամբողջ գործընթացի հետ կապված հնարավոր ռիսկերը։

Կան բազմաթիվ նրբություններ ու կարևոր քայլեր, որոնց անտեսումը կարող է հանգեցնել չնախատեսված ծախսերի, խնդիրների և ֆինանսական ռիսկերի։

➡️ Հատկապես, եթե ոլորտում բավարար փորձ չունեք՝ ինքնուրույն գործելու փոխարեն ավելի ճիշտ է դիմել շուկայում մեծ փորձ և վստահություն ունեցող ընկերության:

📩 Ցանկանո՞ւմ եք ավտոմեքենայի ձեռքբերման գործընթացը վստահել փորձառու մասնագետների՝ գրեք մեզ հիմա:

25/09/2026

Մասնակցում ենք 2025թ.-ի արտադրության Toyota Camry Hybrid-ի խաղարկության, անպայման դիտեք🤩

24/09/2026

🚘 Մեքենաների նոր խմբաքանակը Հայաստանում է 😎
Հաջորդ մեքենան կարող է լինել Ձերը:

✅Մենք օգնում ենք Ձեզ գտնել և ձեռք բերել Ձեր նախընտրած մեքենան լավագույն պայմաններով՝ Ձեր բյուջեին համապատասխան։

23/09/2026

5 RED FLAG, որոնց ուշադրություն ենք դարձնում մեքենա ընտրելիս

🚩Վնասի իրական չափի անհասկանալիություն
Եթե առկա նկարներով և տվյալներով հնարավոր չէ հասկանալ վնասի ամբողջ ծավալը, մեքենան լրացուցիչ գնահատման կարիք ունի և արդեն լրացուցիչ ռիսկ է։

🚩 Մեքենայի տվյալների անհամապատասխանություն
Վազքը, պատմությունը, նկարագրությունը կամ մեքենայի տեսանելի վիճակը չեն համապատասխանում միմյանց։

🚩Մեքենայի կոմպլեկտացիայի անհամապատասխանություն
Լոտում նշված կոմպլեկտացիան չի համապատասխանում մեքենայի փաստացի համալրմանը:

🚩 Անվտանգության կամ կառուցվածքային վնասի ռիսկ
Նման վնասների դեպքում մեքենան պահանջում է ավելի մանրակրկիտ գնահատում՝ անկախ դրա գնից։

🚩 Վերջնական արժեքը չի արդարացնում ընտրությունը
Եթե բոլոր ծախսերը հաշվարկելուց հետո մեքենայի վերջնական արժեքը չի համապատասխանում դրա վիճակին ու առավելություններին, սկզբնական ցածր գինը կորցնում է իր իմաստը։

22/09/2026

🚗 Էժան գին ≠ հաջողված գործարք

Մեքենայի միայն ցածր գինը դեռ չի նշանակում, որ Դուք շահավետ գործարք եք կատարում։

💰 Ի՞նչ է կարևոր հաշվի առնել՝

🔹 Մեքենայի իրական վիճակը
🔹 Վերականգնման անհրաժեշտ ծախսերը
🔹 Աճուրդային և լոգիստիկ ծախսերը
🔹 Մաքսային և այլ անհրաժեշտ վճարները
🔹 Մեքենայի վերջնական արժեքը

📌 Վերջնական հաշվարկն է ցույց տալիս՝ իսկապե՞ս շահավետ է տվյալ մեքենայի ընտրությունը, թե ոչ։

AUTOGEM-ում գնահատում ենք ոչ միայն մեքենայի գնման գինը, այլ ամբողջ գործարքը՝ որպեսզի Ձեր ընտրությունը հիմնված լինի իրական հաշվարկի վրա✅

📞 077 142005
📍 Կ. Ուլնեցի 70/4

20/09/2026

🕝Մեքենայի տեղափոխման ժամկետը կախված է մի քանի հաջորդական գործընթացներից և արտաքին հանգամանքներից։

📍Մեքենայի գտնվելու վայրից
Մեքենայի գտնվելու երկիրը, քաղաքը և հեռավորությունը ազդում են տեղափոխման ժամանակի վրա։

🚢 Փոխադրման գրաֆիկից և նավահանգստի ծանրաբեռնվածությունից
Մեքենայի նավահանգիստ հասնելուց հետո դրա հետագա տեղափոխումը կախված է տվյալ ուղղությամբ հասանելի փոխադրումից։ Սպասման վրա կարող են ազդել նաև հերթերը և նավահանգստի ծանրաբեռնվածությունը։

📄 Փաստաթղթավորման և ձևակերպումների ընթացքից
Անհրաժեշտ փաստաթղթերն ու ձևակերպումները նույնպես կարող են ազդել մեքենայի ճանապարհի ընդհանուր տևողության վրա։

🌦️ Եղանակային և չնախատեսված իրավիճակներից
Եղանակային պայմանները, տեխնիկական խնդիրները կամ այլ չնախատեսված հանգամանքները կարող են փոխել ժամանակացույցը։

✅Դիմեք մեզ հիմա՝ տիրապետելով բոլոր առանձնահատկություններին ու նրբություններին՝ հնարավորինս արագ և սեղմ ժամկետում կազմակերպենք Ձեր մեքենայի տեղափոխման ամբողջ գործընթացը:

📞 077 142005
📍 Կ. Ուլնեցի 70/4

19/09/2026

🌎 Երբ ընտրության աշխարհագրությունը մեծանում է, փոխվում են նաև հնարավորությունները։

🇺🇸 ԱՄՆ-ի շուկան հնարավորություն է տալիս մեքենա ընտրել ոչ միայն այն տարբերակներից, որոնք տվյալ պահին հասանելի են, այլև փնտրել և գտնել այն, ինչ համապատասխանում է հաճախորդի պահանջներին։

Ի՞նչ հնարավորություններ են բացվում👇

🚗 Ավելի լայն ընտրություն՝ տարբեր մոդելների, տարեթվերի և կոմպլեկտացիաների միջև։

🎯 Ցանկալի մոդելն ու կոմպլեկտացիան գտնելու ավելի մեծ հնարավորություն՝ ըստ ձեր պահանջների։

💰 Բյուջեին համապատասխան տարբերակների ավելի լայն և մեծ շրջանակ։

🔎 Մի քանի տարբերակներ համեմատելու և առավել համապատասխան մեքենան ընտրելու հնարավորություն։

📌 Տարբեր վիճակի մեքենաներից ընտրելու և քո նպատակին համապատասխան տարբերակը գտնելու հնարավորություն։

Այսինքն՝ դուք չեք սահմանափակվում միայն այն մեքենաներով, որոնք արդեն հասանելի են շուկայում։ Դուք հնարավորություն եք ստանում փնտրել ՀԵՆՑ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆ:

🇺🇸 Autogem-ի հետ այս հնարավորությունները դառնում են ճիշտ ընտրություն՝ մեքենայի որոնումից մինչև ներմուծում։

📩 Ուղարկեք մեզ՝ ինչ մեքենա եք փնտրում և ստացեք ԱՄՆ շուկայի հնարավոր տարբերակները։

15/09/2026

Էլեկտրական մեքենաները նոր չափանիշ են սահմանում ⚡️

Շատերը էլեկտրական մեքենա ընտրում են ոչ միայն տեխնոլոգիաների, այլև առաջին հերթին հարմարավետության և ծախսերի խնայողության համար:

🔋 Լիցքավորման ծախսը շատ դեպքերում ավելի ցածր է, քան վառելիքինը, հատկապես, եթե մեքենան ամեն օր շահագործվում է
🛠️Ավելի քիչ այցեր է պահանջում մեխանիկի մոտ
🔇Անաղմուկ է
⚡Կառավարման համակարգը գործում է արագ ու ճշգրիտ
📱Հագեցած է խելացի համակարգերով՝
տեսախցիկներով, անվտանգության համակարգերով և վարորդին հարմար շատ այլ ֆունկցիաներով

Էլեկտրական մեքենաները նոր չափանիշ են սահմանում՝ թե՛ վարման, թե՛ օգտագործման մեջ։

📌 Քո նոր էլեկտրական մեքենան ձեռք բերելու համար դիմիր AutoGem Shipping-ին։

📞 077 142005
📍 Կ. Ուլնեցի 70/4

Want your business to be the top-listed Transport Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Կարապետ Ուլնեցի70/4
Yerevan
0002

Alerts

Be the first to know and let us send you an email when AutoGem _shipping posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.