Armdoct
Erasmus+ ARMDOCT project addresses an urgent need in Reforming Doctoral Education (DE) in Armenia
2017 թվականին Էստոնիայի դոկտորական ատենախոսությունների ավելի քան 90%-ը գրվել է անգլերենով։
Աղբյուրը՝ ստորև
16/02/2024
Scroll down for English ⤵️
ARMDOCT ծրագրի առաջնային նպատակներից էր բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև կապերի ընդլայնումնը՝ ուղղված արդյունավետ և համագործակցային դոկտորական կրթության, միջբնագավառային կրթական ծրագրերի զարգացմանը։
Ծրագրի վերջնական փուլում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ բուհերի միջև #երկարաժամկետ #համագործակցության ամրապնդման նպատակով: Ձեռնարկությունների ինկուտոր հիմնադրամը, որը հանձնառու է բարձրացնել բուհերում հետազոտությունների որակը, նույնպես միացել է հուշագրին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու բարձրագույն կրթության և հետազոտության շարունակական զարգացմանը:
Այս հաստատված հուշագրի միջոցով Armdoct-ը շարունակում է աշխատել և աջակցել դոկտորական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ օգտագործելով ծրագրի իրականացման չորս տարիների ընթացքում կուտակված փորձը և համախմբված մարդկային ռեսուրսների կարողությունները: Մենք վստահ ենք, որ ավելի քան 80 փորձագետներ, ինստիտուցիոնալ ղեկավարներ և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, որոնք անմիջականորեն ներգրավված են եղել կարողությունների զարգացման ծրագրերում, ուսումնասիրել են դոկտորական կրթության զարգացման ԵՄ փորձը, ակտիվորեն կնպաստեն ՀՀ-ում դոկտորական կրթության ապագա բարեփոխումներին և կնպաստեն երկրում դոկտորական կրթության նոր օրակարգի ձևավորմանը:
———
Among the primary objectives of the ARMDOCT project was to enhance connections and foster collaboration among higher education institutions and other stakeholders to promote a more effective, collaborative, and interdisciplinary doctoral education.
In the final stage of the project, a memorandum of understanding was signed to solidify -term among the Higher Education Institutions (HEIs). The Enterprise Incubation Foundation, committed to enhancing research quality within HEIs, has also joined the memorandum, expressing readiness to support the continued development of higher education.
Through this established memorandum, Armdoct remains dedicated to working and supporting ongoing reforms in the doctoral education sector, leveraging the expertise and critical mass accumulated during the four years of project implementation. We are confident that more than 80 experts, institutional leaders, and faculty members directly engaged in capacity-building workshops and trainings will actively contribute to future reforms and shape the new agenda for doctoral education in the country.
We anticipate that a decentralized approach, coupled with rigorous quality assurance mechanisms, will enable the Ministry of Education, Science, Culture, and Sport (MESCS) to facilitate the formation of innovative partnerships. These partnerships will aim to establish flagship PhD programs in the country, preparing scientists not only for higher education but also for the demands of the economy.
Link to the Memorandum:
https://shorturl.at/gpyzL
Երևանի Պետական Համալսարան
French University in Armenia - UFAR
National Polytechnic University of Armenia
Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State University
Enterprise Incubator Foundation (EIF)
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ / IIAP
Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU)
International Scientific-Educational Center of NAS RA
20/01/2024
Ակադեմիական գրագրության կենտրոնն իր գործունեությամբ նպաստում է ԵՊՀ-ում հետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, հետազոտական կարողությունների, գիտական տեքստեր գրելու հմտությունների զարգացմանը:
Կենտրոնի շնորհիվ արդեն իսկ չորս ասպիրանտներ կատարելագործել են իրենց գիտական հետազոտությունները, այդ թվում՝ թեկնածուական ատենախոսություններն ու գիտական հոդվածները։
Ավելին՝ https://www.ysu.am/news/53125
#ԵՊՀ
09/01/2024
Երևանի պետական համալսարանի գիտական քաղաքականության վարչության ղեկավար, Armdoct նախագծի ինստիտուցիոնալ համակարգող Երանուհի Մանուկյանը խոսում է բարձրագույն կրթության ոլորտում առանցքային խնդիրների և փոփոխության անհրաժեշտության մասին։ Անդրադարձ է արվում նաև կրթության երրորդ աստիճանում Երևանի պետական համալսարանում իրականացված որոշ բարեփոխումներին, որոնք իրականացվել են ARMDOCT ծրագրի շրջանակներում և դրա սահմաններից դուրս։
Yeranuhi Manukyan, the head of the Scientific Policy Department at Yerevan State University and the institutional coordinator of the Armdoct project, discusses crucial issues and emphasizes the imperative for transformation within the realm of higher education. Additionally, she highlights certain reforms that have been successfully executed at Yerevan State University in the tertiary education sector, demonstrating their implementation under the ARMDOCT program and beyond.
Բուն զրույց. Կրթություն | Հայաստան Գրիգորյան | Երանուհի Մանուկյան Վերջին շրջանում Հայաստանի ամբողջ կրթական համակարգը ենթարկվում է արմատական փոփոխությունների, և բարձրագույն կրթության ոլորտը նույնպես բացառություն չէ:Բարձրագու...
14/12/2023
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի անդրադարձը. Ամփոփվել են դոկտորանտական կրթության ոլորտում ARMDOCT ծրագրի արդյունքները
Մանրամասները հետևյալ հղումով՝ http://hesc.am/am/14-12-2023
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
11/12/2023
10/12/2023
«Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում ARMDOCT նախագծի ներկայացուցիչներ Ռուբեն Մարկոսյանը (Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր) և Ամալյա Մխիթարյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն) պատմել են ՀՀ-ում հետբուհական կրթության առկա խնդիրների և նախագծի շրջանակներում իրականացված բարեփոխումների մասին։
Ruben Markosyan
Amalya Mkhitaryan
«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում - Իմ Ռադիո Մենք հաճախ խոսում ենք դպրոցներում և բուհերում կրթության հիմախնդիրների մասին, իսկ հետբուհական ոլորտը
06/12/2023
Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ Armdoct նախագծի կառավարման թիմի (PMT) վերջին հանդիպումը, որին ներկա էին կոնսորցիումի անդամ ՀՀ և ԵՄ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների և ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, համակարգողները։
Ինստիտուցիոնալ համակարգողները նախագծի ողջ ընթացքում իրականացրել են հսկայածավալ աշխատանք՝ ապահովելով ծրագրով նախատեսված արդյունքներն ինստիտուցիոնալ մակարդակում, ծրագրի աշխատանքներում ներգրավելով հետազոտողների, սպիրանտների, դասախոսների, վարչական կազմի և ըստ անհրաժեշտության՝ այլ աշխատակիցների։
Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել և բարձրագույն կրթության երրորդ աստիճանի եվրոպական փորձին ծանոթացել են ավելի քան 100 հետազոտողներ, դասախոսներ, ինստիտուցիոնալ ղեկավարներ ՀՀ 10 բուհերից, գիտահետազոտական ինստիտուտներից և ԿԳՄՍՆ-ից։
Armdoct նախագիծն իրականացվել է 2020-2023 թթ․ ընկած ժամանակահատվածում՝ համընկնելով համաճարակի և պատերազմների բարդ շրջաններին․ այս ընթացքում նախգծի համակարգման խումբը կարողացել է բոլոր չնախատեսված և բարդ իրավիճակներում գտնել արդյունավետ լուծումներ՝ ապահովելով ծրագրի սահուն ընթացքը։
Շնորհակալություն ենք հայտնում ինստիտուցիոնալ համակարգողներին․
➡ Արևիկ Օհանյան (Arevik Sara Ohanyan), Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական ծրագրերի ղեկավար, ԱՐՄԴՈԿՏ նախագծի համակարգող,
➡ Մարիամ Ջիլավյան (Mariam Jilavyan), ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ԱՐՄԴՈԿՏ նախագծի համա-համակարգող,
➡ Գոհար Ղալաչյան (Gohar Ghalachyan), Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միջազգային կապերի պատասխանատու,
➡ Երանուհի Մանուկյան (Eranuhi Manukyan), Երևանի պետական համալսարան, Գիտական քաղաքականության վարչության պետ,
➡ Լիլիթ Բադալյան (Lilit Badalyan), Բրյուսովի պետական համալսարան, Անգլերենի հաղորդակցության ամբիոնի վարիչի ժ/պ,
➡ Ամալյա Մխիթարյան (Amalya Mkhitaryan), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ANEL կենտրոնի ղեկավար,
➡ Մարիաննա Հարությունյան (Marianna Harutyunyan), Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր,
➡ Կոնստանտին Ենկոյան, Երևանի պետական բժշկական համալսարան, Գիտության գծով պրոռեկտոր,
➡ Արեն Սանթոյան, Վանաձորի պետական համալսարան,
➡ Հասմիկ Սահակյան, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և պրոբլեմների ավտոմատացման ինստիտուտ,
➡ Ատոմ Մխիթարյան (Atom Mkhitaryan), ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոն, դեկան,
➡ Տաթևիկ Ղարիբյան (Tatevik Gharibyan), ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ռազմավարական պլանավորման բաժնի ղեկավար,
➡ Տատյանա Բուլաևա, Վիլնյուսի համալսարանի կրթական գիտությունների ինստիտուտի դոցենտ,
➡ Պաոլա Պիտիա, Տերամոյի համալսարանի միջազգայնացման և համատեղ ուսումնական ծրագրերի գծով ռեկտորի տեղակալ,
➡ Էդուարդո Կարդոսո, Ասիստենտ-պրոֆեսոր, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան և EBRI ինտերֆեյս կենտրոնի գործադիր տնօրեն,
➡ Գիյոմ Ռուսեթ, Իրավագիտության ամբիոնի ավագ դասախոս, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան
Armdoct
Առաջին ալիք-ի անդրադարձը նախագծի արդյունքների ամփոփման համաժողովին
02/12/2023
ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։
Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություննների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ։
Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը» (ԿԳՄՍ 16.11.2021թ թիվ 44-Լ)։ Բուհերից ներգրավված հետազոտողները, փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սահմանել են հնարավոր լուծումները՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։
Բացման հանդիսավոր արարողությանը Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, Armdoct ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը ողջունելով ներկաներին ընդգծեց․ «Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ակադեմիայի ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները։ ARMDOCT ծրագրի շրջանակներում մենք փորձել ենք զարգացնել նոր համագործակցային, միջգիտակարգային պիլոտային դոկտորական դպրոցներ, ինչպես նաև առաջատար կազմակերպությունների հետ արդյունաբերական դոկտորական ծրագրեր, որոնք հույս ունենք, որ կզարգանան ծրագրի ամփոփումից հետո՝ դառնալով բարձրորակ դոկտորական կրթության և մրցունակ հետազոտողների պատրաստման վառ օրինակներ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագրերը կլինեն գրավիչ ոչ միայն հայազգի, այլ նաև միջազգային ուսանողների համար՝ նպաստելով տաղանդավոր անհատների ներհոսքին»։
Արևիկ Օհանյանը նշեց, որ պետք է ընդունենք, որ նախկին միջոցներով և կառավարման համակարգով նոր արդյունքներ ապահովելը, նոր նպատակներ իրագործելը, նոր մարտահրավերներին դիմակայելն իրատեսական չէ և հույս հայտնեց, որ ծրագիրը նպաստել է նոր և այլընտրանքային լուծումների տեղայնացմանը, իսկ մշակված իրավական փաստաթղթերը օգտակար կլինեն բարձրագույն կրթության երրորդ աստիճանում հետագա բարեփոխումների համար. «Հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում դոկտորանտուրան այլևս այսպես ասած «դասավանդման հրավիրատոմս» չէ և, հակառակը, այն պատրաստում է հետազոտող անհատների՝ նպաստելու տնտեսության մրցունակության բարձրացմանը, նորարարության խթանմանը, գիտական և տեխնոլոգիական առաջընթացին»։
Բացման արարողությանը համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը: Նրանք կարևորեցին ծրագրի ընթացքում իրագործված տեսանելի արդյունքների և դրանց կիրակման համար ստեղծված հնարավորությունների լայն շրջանակը:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, համագործակցություններ են ձևավորվել համալսարանների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև, մասնավորապես ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։
🔷 «Տեխնիկական գիտություններ»-ի ուղղվածությամբ արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական համատեղ կրթական ծրագիր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական Ատոմային էլեկտրակայանի կողմից,
🔷 «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման» արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական կրթական ծրագիր՝ Երևանի պետական համալսարանի և Կրիսպ տեխնոլոգիական ընկերության կողմից։
🔷 «Կայուն զարգացում» ուղղվածությամբ դոկտորական դպրոցների կոնսորցիում Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից,
🔷 «Համակարգչային գիտություններ» ուղղվածությամբ համագործակցային դոկտորական դպրոց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։
🔷 Ձևավորվել է նաև «Հատուկ կրթության» դոկտորական դպրոց Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կողմից՝ որպես փորձարարական, պիլոտային նախագիծ հաստատվել է բուհի գիտական խորհրդի կողմից։
🔷 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից զարգացվել է Նեյրոգիտության ուղղվածությամբ կրթական ծրագիրը, որի իրականացման համար բուհն արդեն իսկ ունի զարգացված ենթակառուցվածքներ և համագործակցություններ։
🔷 Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից զարացվել է Կիրառական լեզվաբանություն, ինչպես նաև թվային հումանիտար գիտություններ կրթական ծրագրերը։
🔷 Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանը բարելավել է ԲԿ երրորդ աստիճանի կրթական ծրագրերը, ինչպես նաև զարգացրել է համաղեկավարման համար անհրաժեշտ փաստաթղթեր։
Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում:
Բուհերի կողմից մշակված բոլոր փաստաթղթերն առկա են ծրագրի պաշտոնական կայքէջի արդյունքներ բաժնում։ Առաջիկայում հասանելի կլինի նաև բոլոր տիպային փաստաթղթերի խմբագրելի տարբերակները՝ հնարավորություն ընձեռելով ներբեռնել, փոփոխել և տեղայնացնել՝ ըստ ինստիտուցիոնալ կարիքների։
National Erasmus+ Office in Armenia
Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University
French University in Armenia - UFAR
ԵՊՀ - Yerevan State University
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State University
National Polytechnic University of Armenia
Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU)
Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ
International Scientific-Educational Center of NAS RA
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ / IIAP
01/12/2023
Կոնսորցիումի անդամ բուհերի ներկայացուցիչները շարունակում են ներկայացնել դոկտորական կրթության համատեղ ծրագրերը:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Azatutyan 24/2
Yerevan
0014