Hacking4Future

Hacking4Future

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hacking4Future, Science, Technology & Engineering, 3 H. Hakobyan str, Yerevan.

Photos from Hacking4Future's post 08/06/2021

ծրագրի հաջողության գրավականներից մեկը գործընկերների հետ հարաբերությունն էր, ում օգնությամբ կարողացանք ապահովել, որ մասնակից բոլոր թիմերը տուն գնան նվերներով:

Գործընկերների շարքում իրենց առաքելությամբ մեզ շատ մոտ է Business Development Group-ը, որի հիմնական նպատակն է ստեղծել կամուրջ կրթության և կարիերիայի միջև: BDG-ի առաջնահերթություններից է նաեւ մարզերի երիտասարդությանը կրթական հնարավորություններով աջակցելը:

Այդ իսկ պատճառով Արմավիրի մարզի թիմն արժանացավ հենց նրանց տրամադրած նվեր-մրցանակին. 10 երիտասարդ մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ստացավ լիովին անվճար մասնակցել BDG-ի՝ իր նախընտրած դասընթացին։

Hacking4future. SoftConstruct-ն աջակցում է մարզային ստարտափերին (տեսանյութ) 04/06/2021

Հատուկ շնորհակալություն VNews Life-ին մեր հեքըթոնի տրամադրություններըը տեսանյութով փոխանցելու համար:

ծրագիրն իրականացվում է Girls in Tech Armenia-ի կողմից BST-ի դրամաշնորհի շրջանակում` ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի` Սևծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության համար, իսկ Հեքըթոնի գլխավոր գործընկերն էր SoftConstruct ընկերությունը:


https://www.vnews.am/vnewslife/hacking4future-softconstruct-n-ajaktsum-e-marzayin-startaperin-tesanyut/?fbclid=IwAR1gKn2qNhbINta4HUwBry0RcgmcuWkZ0skxUgxCebYst5_B-Uqq2s6fImU

Hacking4future. SoftConstruct-ն աջակցում է մարզային ստարտափերին (տեսանյութ) Գրադարանների աշխատանքի ավտոմատացման, հանրային տրանսպորտի, պատմամշակութային արժեքների ներկայացման, աղբահանության, թափառող շների ու մարզի անվտանգության նախագծեր. ...

Photos from Hacking4Future's post 03/06/2021

պատանեկան բացառիկ ստարտափ մրցույթի 3-րդ դրամական մրցանակը՝ 100.000դրամ, ստացավ Արարատի մարզի թիմը, որ ցանկանում է իրենց նախագծած Easy Way բջջային հավելվածի օգնությամբ ապահովել մարզում տրանսպորտի աշխատանքը կարգավորող համակարգ: Հաջողելու դեպքում դա առաջին հերթին կնպաստի հենց իրենց՝ երիտասարդների առօրյայի զարգացմանը:

Հետեւեք մեր էջին, որպեսզի տեղեկանաք բոլոր մրցանակների եւ դրանց արժանացած տաղանդավոր պատանիների մասին:

ծրագիրն իրականացվում է Girls in Tech Armenia-ի կողմից BST-ի դրամաշնորհի շրջանակում` ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի` Սևծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության համար, իսկ Հեքըթոնի գլխավոր գործընկերն էր SoftConstruct ընկերությունը:

#Արարատ

Մարզերի պատանիները՝ հանուն ապագայի. հայտնի են երիտասարդական ստարտափ մրցույթի հաղթողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 02/06/2021

Մեր ողջ ծրագիրն ու հեքըթոնն իր արդյունքներով բավական մեծ արձագանքներ են ստանում: Ահա նաեւ մրցանակների եւ հաղթողների մասին մանրամասները՝ Շամշյանի լրատվական էջում:

Մարզերի պատանիները՝ հանուն ապագայի. հայտնի են երիտասարդական ստարտափ մրցույթի հաղթողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 10 թիմ Հայաստանի բոլոր 10 մարզերից, ընդհանուր 100 15-18 տարեկան պատանիներ, ովքեր պատրաստ են լուծել իրենց համայքների խնդիրները: երիտասարդական ստարտափ մրցույթի հա....

Photos from Hacking4Future's post 02/06/2021

Շարունակելով ներկայացնել պատանեկան բացառիկ ստարտափ մրցույթի արդյունքները, շտապում ենք պատմել երկրորդ դրամական մրցանակի հաղթողների մասին: Այո, հաղթողների քանի որ ժյուրիի քվեարկությամբ եւ մեր հեքըթոնի գլխավոր գործընկեր SoftConstruct ընկերության որոշմամբ ունեցանք միանգամից 2 երկրորդ մրցանակ. Սյունիքի եւ Գեղարքունիքի թիմերից յուրաքանչյուրը ստացավ 300.000-ական դրամ իրենց գաղափարն առաջ տանելու համար եւ իրար հետ համագործակցության եզրեր գտնելու խոստումով:

Սյունիքի մարզի պատանիները, քանի որ պատերազմից հետո հայտնվել են սահմանների եւ գյուղերի անվտանգության շատ անկայուն իրավիճակում, Syunik Protection նախագծով փորձել էին ստանալ մի հավելված, որը զարգացնելու դեպքում պիտի դառնա սահմանային գյուղերում զբոսաշրջիկների համար հետաքրքրություններ բացահայտելու, անվտանգ երթուղիներ ընտրելու լուծում:

Իսկ Գեղարքունիքի մարզի հավելվածը՝ Traveller’s assistant-ը, որ նույնպես առնչվում է մարզի մշակութային եւ զբոսաշրջային զարգացմանը, փորձելու է բացահայտել սովորական երթուղիներից դուրս մնացած թաքնված անկյունները, բացահայտելու է համայնքների եւ դրանցում ապրող մարդկանց առանձնահատկությունները:

Հետեւեք մեր էջին, որպեսզի տեղեկանաք բոլոր մրցանակների եւ դրանց արժանացած տաղանդավոր պատանիների մասին:

ծրագիրն իրականացվում է Girls in Tech Armenia-ի կողմից BST-ի դրամաշնորհի շրջանակում` ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի` Սևծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության համար, իսկ Հեքըթոնի գլխավոր գործընկերն էր SoftConstruct ընկերությունը:

#Սյունիք #Գեղարքունիք

Ամփոփվել են #Hacking4Future ստարտափ մրցույթի արդյունքները 01/06/2021

Շնորհակալություն iTel.am - Advanced Armenia-ին մեր հեքըթոնին անդրադառնալու համար: Վստահ ենք, որ մեր թիմերն ու ծրագրի մասնակիցները դեռ շատ են հայտնվելու մամուլի էջերում

Ամփոփվել են #Hacking4Future ստարտափ մրցույթի արդյունքները Ամփոփվել են ստարտափ մրցույթի արդյունքները

Photos from Hacking4Future's post 01/06/2021

պատանեկան բացառիկ ստարտափ մրցույթն արդեն իրականություն է: Մինչեւ մենք ուշքի կգանք ու կպատմենք բոլոր դրվագների մասին, սկսում ենք գլխավոր մրցանակից.

Հեքըթոնի դրամական առաջին մրցանակը կազմում էր 500.000դրամ, որը մասնագիտական ժյուրիի ընտրությամբ բաժին հասավ Շիրակի մարզի թիմին: Ներկայացված բջջային հավելվածը կոչվում է "Teen job", որն օգնելու է երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքային փորձ ձեռք բերելու հարցում:

Հետեւեք էջին, որպեսզի տեղեկանաք մեր բոլոր մրցանակների եւ դրանց արժանացած տաղանդավոր պատանիների մասին:

ծրագիրն իրականացվում է Girls in Tech Armenia-ի կողմից BST-ի դրամաշնորհի շրջանակում` ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի` Սևծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության համար, իսկ Հեքըթոնի գլխավոր գործընկերն էր SoftConstruct ընկերությունը:

#Շիրակ

30/05/2021

Սիրելի մասնակիցներ, սպասում ենք ձեր մեկնաբանություններին

Photos from Hacking4Future's post 30/05/2021

Արդեն այսօր հանդիպում ենք բացառիկ մեր միջոցառման արդյունքներին ծանոթանալու եւ իհարկե գնահատելու դրանք: Մեր գաղափարին հավատող գործընկերների շնորհիվ ունենք մի շարք շատ հետաքրքիր նվերներ, որոնք կգտնեն իրենց հասցեատերերին հետեւյալ կազմի շնորհիվ:

Դիմավորեք մեր հարգարժան ժյուրիի անդամներին, ում անհամբեր սպասում ենք մենք՝ որպես կազմակերպիչներ, եւ իհարկե բոլոր մասնակիցները:

ծրագիրն իրականացվում է Girls in Tech Armenia-ի կողմից BST-ի դրամաշնորհի շրջանակում` ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի` Սևծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության համար, իսկ Հեքըթոնի գլխավոր գործընկերն է SoftConstruct ընկերությունը:

29/05/2021

Ահա Արագածոտնի մարզի թիմն ու նրանց առաջին հանդիպումը

29/05/2021

Արմավիրի եւ Տավուշի թիմերը, ում միավորում է իրենց սիրելի համակարգողը

29/05/2021

Մարզային բոլոր թիմերն արդեն Երեւանում են, ճանապարհվում ենք ծանոթանալու մեր գլխավոր գործընկեր Soft Construct-ի հետ, նաեւ բացահայտելու հեքըթոնի տարածքը:

Իսկ ճանապարհն առանց երգ չի անցնում:

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


3 H. Hakobyan Str
Yerevan