Feature LLC

Feature LLC

Share

Միջոցառումների կազմակերպում

09/11/2023

📢📢ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹԻ SMS ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը սկսված է։📨

✅Հիշեցնենք, որ «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ է ներկայացրել 5 քաղաք՝
👉 Աբովյանը,
👉 Ալավերդին,
👉Էջմիածինը,
👉Գավառը,
👉 Վեդին։

🖇SMS քվեարկության փուլի մեկնարկին նախորդած ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 2-ը տեղի են ունեցել փորձագիտական այցելությունները հայտատու քաղաքներ, որոնց ընթացքում նախարարության կողմից նախապես սահմանված չափանիշներին համապատասխան բաց հայտարարությամբ ընտրված փորձագետները հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, համայնքապետարանների երիտասարդությանն առնչվող պատասխանատուների, կրթական հաստատությունների ղեկավար կազմերի, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների և կամավորների հետ, ուսումնասիրել վերջիներիս ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում, քննարկել համայնքային երիտասարդական ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև՝ դիտարկել համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները: 🔎

‼️Փորձագիտական այցելություններին հաջորդած կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության փուլը կտևի մինչև ս/թ նոյեմբերի 28-ը (ժամը՝ 23:59-ը). 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ ☎️5009 կարճ համարին ՀԱՅԱՏԱՌ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը։

‼️Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում նույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն։
Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

📍Մրցույթի հաղթողը որոշվում է փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։

08/12/2022
27/10/2022

📣Հոկտեմբերի 26-ից մեկնարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։

☑️ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ է ներկայացրել երկու քաղաք՝ Ծաղկաձորն ու Մեծամորը։

📩Հայտերի գնահատման վերջին փուլը՝ SMS քվեարկությունը, կտևի մինչև ս.թ. նոյեմբերի 14-ը: 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին 5009 կարճ համարին՝ հայատառ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը՝ Ծաղկաձոր կամ Մեծամոր։

Ավելին՝ https://escs.am/am/news/14251

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 05/08/2022
21/12/2021

✅ Եկամտային հարկի վերադարձը՝ երեք օրում.
քննարկում ՍիվիլՆեթի տաղավարում:

20/12/2021

🎉Կապանը հրաժեշտ տվեց Երիտասարդական մայրաքաղաք կարգավիճակին։

👉Ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման փակման պաշտոնական արարողությունը՝ ակնկալիքով, որ Կապանի սահմանած բարձր նշաձողը կպահպանի կամ կգերազանցի 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Հրազդանը։

🎼 Միջոցառումը իրենց երգերով գունավորեց մեր բոլորի կողմից շատ սիրված «Լավ Էլի» բենդը

#ԿԳՄՍ
#Կապան
#Հրազդան
#ԼավԷլի

20/12/2021

12/12/2021

World Skills Armenia😍😍😍

08/12/2021

🤩Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել Հրազդանը։💫

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Nalbandyan 5
Yerevan