Edu Lab NGO
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Edu Lab NGO, Education, Yerevan.
📚Էդյու Լաբ հասարակական կազմակերպություն, որը գործում է սիրով, էնտուզիզամով և հանուն դրական զարգացման:
📚Edu Lab NGO that operates with love, enthusiasm and for making positive development.
13/12/2025
Կամավոր ջա՜ն, արի 💚 սպասում ենք
🌟Եթե սիրում ես սոցիալական մեդիան, հետաքրքրված ես դրա ազդեցությամբ ու ուզում ես փորձել քեզ իրական նախագծում, ապա սա քո հնարավորությունն է 💛
Մենք փնտրում ենք ակտիվ, ստեղծարար ու պատասխանատու կամավորների՝ աջակցելու մեր նախագծի սոցիալական մեդիայի էջերին։
Աշխատանքը լինելու է առցանց:
📅 Տևողությունը․ 2 ամիս
🔄 Հնարավոր է շարունակել, եթե կամավորը ցանկանա
💡 Ի՞նչ կստանաս դու․
• Իրական փորձ սոցիալական մեդիայի կառավարման մեջ
• Ստեղծագործական ազատություն՝ գաղափարներ առաջարկելու ու իրականացնելու
• Փորձառու թիմի աջակցություն
• Հավաստագիր կամավորության մասին
• Ցանցային կապեր ու նոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն
• Քո CV-ն ուժեղացնող փորձ 🤝✨
Եթե հետաքրքրված ես, գրիր մեզ կամ մեկնաբանություն թող 👇
Սպասում ենք քեզ թիմում՝ նոր էներգիայով ու թարմ գաղափարներով 💫
#կամավորություն
09/11/2025
🌿 Ուշադրություն. հրավիրում ենք գրել ձեր տատիկ–պապիկների մասին պատմություններ:
Իրական, վավերագրական, կենդանի, համով-հոտով, ազատ ու անկաշկանդ՝ «տատս միշտ ասում էր...», «ուրեմն, էս պապս...»
Նրանք երբեմն մեր կողքին են, երբեմն՝ մեր հիշողությունների խորքում։ Բայց տատիկներն ու պապիկները երբեք չեն հեռանում մեր կյանքից։ Նրանց ձայնը, հոտը, խոսքը, ժպիտը ու փոքրիկ սովորույթները շարունակում են ապրել մեզանում։
Այս նախաձեռնությամբ մենք ուզում ենք մեկ բան՝ հավաքել տատիկների ու պապիկների մասին պատմությունները մի մեծ, միացյալ հիշողության մեջ։
Ձեր պատմությունը կարող է լինել հիշողություն, փոքր դրվագ, ընտանեկան, հումորային պատմություն, մի արտահայտություն կամ ավանդույթ, որը միշտ ձեզ հետ է։
Ազատ եք ստեղծագործել այնպես, ինչպես զգում եք:
🌍 Ով կարող է մասնակցել.
• Տարիքային սահմանափակում չկա։
• Երկրի սահմաններ չկան։
• Միայն մեկ պայման կա՝ պատմությունը պետք է լինի հայերեն։ Ողջունվում են նաև բարբառային գրվածքները:
💛 Ինչու է կարևոր. և ինչու ենք հրավիրում ձեզ հենց հիմա.
1. Ձեր պատմությունը դառնում է հավաքական հիշողության մի մաս:
2. Գրելը բժշկում է. տատիկի կամ պապիկի մասին հիշելը երբեմն խաղաղեցնում է, երբեմն՝ ժպիտ է բերում, երբեմն՝ օգնում է բաց թողնել ցավը։
3. Միասին ստեղծում ենք մի բան, որը կկարդան ապագա սերունդները: Սա նվեր է թե մեզ, թե նրանց:
4. Ձեր պատմությունն օգնում է հիշել ու պահել տեղի մշակույթը:
5. Միասին ստեղծում ենք մի մեծ, համամարդկային, գեղեցիկ համայնք:
📘 Ի՞նչ ենք անում պատմությունները.
• Դրանք հրապարակում ենք մեր էջում:
• Նախաձեռնության ավարտին կհավաքենք բոլոր պատմությունները և կստեղծենք էլեկտրոնային գիրք՝ «Մեր տատիկներն ու պապիկները», որը հասանելի կլինի բոլորին։
• Ուղարկված բոլոր պատմությունները նշվելու են Հայաստանի քարտեզի (և աշխարհի քարտեզի) վրա՝ ըստ քաղաքների, գյուղերի ու երկրների։ Ձեր ընտանիքի պատմությունը կունենա իր փոքրիկ կետը այդ քարտեզի վրա։ Դա կլինի մեր բոլորի հիշողությունների կենդանի քարտեզը։
📩 Ինչպե՞ս ուղարկել
Պատմությունները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին:
Ուղարկել word file-ով, հայերեն և 12 տառաչափով, ծավալը մինչև 3 էջ:
Պատմությունները շարունակում ենք ընդունել մինչև դեկտեմբերի 10-ը:
Շնորհակալ ենք այս նախաձեռնության մասը լինելու և ձեր հիշեղություններով կիսվելու համար:
Լուսանկարը՝ ChatGPT 🙂
08/11/2025
Շնորհակալ ենք մեր միջոցառման գեղեցիկ մասը լինելու, քանի որ բոլորիդ անհատական ներկայությունը այդ դարձրեց իրական և արժեքավոր 💚
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Website
Address
Yerevan