Change Lab

Change Lab

Share

Training center and business incubator

12/06/2025

🌟 Կրթությունը կարող է փոխել կյանքեր, և մենք հպարտ ենք այդ փոփոխությունների մասը լինելու համար։ 📚

Մեր նախաձեռնության շրջանակում մենք իրականացնում ենք ոչ ֆորմալ կարճաժամկետ կրթական ծրագրեր՝ լսարանային պայմաններից դուրս։ Դրանք միտված են երիտասարդների հմտությունների զարգացմանը, գործնական փորձի ձեռքբերմանը և մասնագիտական աճին։

Մենք կամուրջ ենք ուսանողների և ոլորտի փորձառու մասնագետների և գործատուների միջև, ովքեր պատրաստակամորեն կիսում են իրենց գիտելիքներն ու փորձը՝ խթանելով համագործակցություն և նորարար մտածողություն։ 🤝✨

Շնորհակալություն բոլոր ուսանողներին, դասավանդողներին և գործընկերներին՝ այս ծրագրերի հաջողության և ազդեցության մաս կազմելու համար։

Մենք շարունակում ենք ընդլայնել հնարավորությունների սահմանները։

📢 Սպասու՞մ եք մեր վերադարձին և նոր ծրագրերին։

Photos from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)'s post 04/02/2025

PowerUp դասընթացի ավարտին հանձնեցինք սերտեֆիկատները և Արփի Սոլար արևային համակարգեր Arpi Solar Systems ընկերության կողմից տրամադրված դրամական վաուչերները։

Photos from Change Lab's post 22/01/2025

Այսօր ունեցանք պանելային քննարկում Արփի Սոլար արևային համակարգեր Arpi Solar Systems ընկերության հետ PowerUp դասընթաց - մրցույթի շրջանակներում։ Մեր ուսանողները իրենց հարցերը տվեցին ընկերության բարձր օղակի ղեկավարներին և ստացան սպառիչ պատասխաններ։ Մեր թիմերը շուտով կներկայացնեն իրենց լուծումները Արփի Սոլար ընկերության բիզնես խնդրի վերաբերյալ։

Հաջողություն ենք մաղթում բոլոր թիմերին ։

Photos from Change Lab's post 17/01/2025

Այսօր կարևոր օր էր Change Lab - ում, քանի որ PowerUp դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացրեցինք թե ինպես պետք է կազմվի մրցույթի համար նախատեսված պրեզենտացիայի բովանդակությունը։ Շնորհակալություն Astgh Gevorgyan - ին մանրամասն ներկայացնելու համար։

01/01/2025
20/12/2024

PowerUp դասընթացի մեր junior coach - երը այսօրվա աշխատանքային օրը լցրեցին գեղեցիկ անակնկալներով։

09/12/2024

Սիրելի ուսանողներ 🔥 PowerUp դասընթացը յուրահատուկ է իր ձևի մեջ, քանի որ առաջին անգամն է , որ դասընթացի մոդուլը կազմված է միայն մեկ ընկերության կողմից առաջադրված բիզնես խնդրի վրա։ Դուք կարող եք դիմել թե որպես խումբ և թե որպես անհատ։ Անհատների դեպքում բաժանումը կատարվելու է հատուկ մեթոդաբանությամբ։ Դասընթացի ընթացքում թիմերին կցվելու են մենթորներ իսկ վերջում թիմերը գնահատվելու են ՝ ներկայացնելով խնդրի լուծումը ։ Հաղթող թիմերը ստանալու են սերտիֆիկատներ և հատուկ մրցանակներ Արփի Սոլար ընկերության կողմից։


📅 Ծրագրի մեկնարկը՝ դեկտեմբերի 16-ին
⏰ Ժամը՝ 15:00-ին
📍 Վայրը՝ ՀՊՏՀ, Change Lab
Գրանցման համար անցեք հետևյալ հղմամբ 👉https://bit.ly/3Zue9ta
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ 👉https://asue.am/am/announcement/powerup-change-lab

05/12/2024

Դասընթացը մոդուլը մշակվել է Արփի Սոլար ընկերության կողմից տրված բիզնես խնդրի հիման վրա։ Կարող եք մասնակցել անհատապես կամ թիմով։

Հաղթող թիմերին սպասվում են մրցանակներ։

🔥 PowerUp դասընթացի հրավեր Change Lab-ից 🔥
Դեկտեմբերի 16-ին ՀՊՏՀ Change Lab-ը, «Արփի Սոլար» /Արփի Սոլար արևային համակարգեր Arpi Solar Systems/ ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է PowerUp դասընթացը, որն ստեղծվել է հենց բիզնես խնդիրներ լուծելու նպատակով:
Դասընթացին ՀՊՏՀ ուսանողները կարող են մասնակցել և՛ անհատապես, և՛ թիմերով, իսկ հաղթողները կպարգևատրվեն։
📅 Ծրագրի մեկնարկը՝ դեկտեմբերի 16-ին
⏰ Ժամը՝ 15:00-ին
📍 Վայրը՝ ՀՊՏՀ, Change Lab

Ավելին 👇
https://asue.am/am/announcement/powerup-change-lab

#ՀՊՏՀ #ԲիզնեսԴասընթաց #ՆորՄիտումներ #ԱրփիՍոլար #ԲիզնեսԼուծումներ #Կրթություն #ՀմտություններիԶարգացում #ՀՊՏՀՄիջոցառումներ

Photos from Change Lab's post 30/11/2024

Արդյունավետ աշխատանքի համար երբեմն անհրաժեշտ է նաև լիցքաթափվել։

Photos from Change Lab's post 26/11/2024

Աշխատանքային

25/11/2024

Այս անգամ մեր թիմը հասավ կիսաեզրափակիչ փուլ։ Այս վեց ամիսների ընթացքում մենք անցանք արդյունավետ ճանապարհ մեր փայլուն ուսանողների հետ։ Change Lab - ի մեծ ընտանիքը համալրվեց ևս մի քանի կայտառ և խելացի երիտասարդներով։ Ավելի քան վստահ ենք, որ դեռ երկար ճանապարհ ենք անցնելու միասին։
Շնորհավորում ենք հաղթող թիմին։

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Նալբանդյան 128
Yerevan
005