SevanVELOtime

SevanVELOtime

Share

SevanVELOtime -ը ծառայություն մատուցող կազմակերպություն է։

sevanVELOtime նախագիծը իրականացվում է AGBU «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագրի շրջանակներում։

Եկել է հեծանվային բարեփոխման ժամանակը։
Ապրի՛ր ինքդ, ապրեցրու՛ ուրիշին․․․

21/08/2026

Ասեց և արեց...
Ազատ ոճի ըմբշամարտիկ, Հայաստանի սպորտի առաջատար վարպետ Արսեն Հարությունյանը և իր ընկերները մեր մարզիչ Արմեն Երիցյանին նվիրեցին ավտոմեքենա։
Այսուհետ մեր հեծանվորդներին կուղեկցի ոչ թե դեղին մեղվիկը, այլ սպիտակ հայկական որորը)։

Արսեն Հարությունյանը հայկական սպորտի պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկներից է և հանդես է գալիս թեթև քաշային կարգերում (57 կգ և 61 կգ)։
Գլխավոր մարզական նվաճումները. Եվրոպայի քառակի չեմպիոն (2019, 2022, 2023, 2024 թվականներ)
Աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր (2021, 2022, 2023, 2025)
Մինչև 23 տարեկանների (U23) աշխարհի կրկնակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի մասնակից (Տոկիո 2020 և Փարիզ 2024)
Շնորհավորում ենք մեզ բոլորիս։
Թող մեր չեմպիոնի բարի կամքի դրսևորումը լինի օրինակելի նաև մեր հեծանվորդների համար։
Բարի և անփորձանք երթևեկություն, թող մեր հեծանվորդների հաջողությունները հազարապատկվեն։

Photos from SevanVELOtime's post 19/08/2026

Մեր հեծանվային ուսումնամարզական հավաքը խարույկային տրամադրությամբ...

Շնորհակալություն Գագո Սուքիասյան ֊ին հանգստյան գոտին անհատույց տրամադրելու համար։

Photos from SevanVELOtime's post 18/08/2026

Օգոստոսի 17֊ից մեկնարկեց 10֊օրյա հեծանվային ուսումնամարզական հավաքը։
Երեք մարզերի հեծանվորդները պատրաստվում են 《Վարչապետի գավաթ 2026》 հանրապետական փուլին։
Մարզիչ` Արմեն Երիցյան

Շնորհակալություն Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին` մեր թիմին աջակցելու համար։

Photos from SevanVELOtime's post 12/08/2026

Ավարտվեց Երիտասարդության միջազգային օրվան նվիրված Սևան֊Աբովյան հեծանվային ակումբների ընկերական հանդիպումը (10կմ` անջատ մեկնարկ)։

Աղջիկներ`
1֊ին տեղ` Սառա Մկրտչյան (Սևան)
2֊րդ տեղ` Անի Հայրապետյան (Աբովյան)
3֊րդ տեղ` Անի Դավթյան (Աբովյան)

Տղաներ (սպորտային հեծանիվ)`
1֊ին տեղ` էդգար Պրազյան(Աբովյան)
2֊րդ տեղ` Հայկ Հովհաննիսյան (Աբովյան)
3֊րդ տեղ` Արտյոմ Գասպարյան (Աբովյան)

Տղաներ (լեռնային հեծանիվ)
1֊ին տեղ` Հովհաննես Հովհաննիսյան (Աբովյան)
2֊րդ տեղ` Արման Ադամյան (Աբովյան)
3֊րդ տեղ` Էրիկ Գնդոյան (Սևան)

12/08/2026

Սևանում ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ մեկնարկեցին մեր հեծանվորդները` հեծանվարշավով։

Նախատեսվում է Սևան֊Աբովյան հեծանվորդների ընկերական֊երիտասարդական 10 կմ֊ոց մրցավազք (անջատ մեկնարկ մրցաձևով)

Photos from SevanVELOtime's post 20/07/2026

Հուլիսի 19֊ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ 《Հարություն Երիցյանի》 հուշամրցաշարը։
Սևանցի հեծանվորդներն ու հեծանվասերներն անմասն չմնացին` ըստ տարիքային խմբի Սևան բերելով ոսկյա, արծաթյա և բրոնզե մեդալներ, փոխանցիկ գավաթ, պատվոգրեր, դրամական պարգևներ։

Want your public figure to be the top-listed Public Figure in Sevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Sayat-Nova 14
Sevan
1505