ProtoLab
Protolab founded in 2020
Protolab is a technological engineering lab that will provide the following
Protolab-ը հիմնադրվել է 2021 թվականին։
Այն տեխնոլոգիական ինժեներական լաբորատորիա է, որը կտրամադրի հետևյալ ծառայությունները`
• 3D դիզայն և մոդելավորում
• 3D տպագրություն
• Ծրագրային ապահովում
🤩 Սիրելինե՜ր, ահա այս հոլովակի շնորհիվ կարող եք հեշտությամբ գտնել մեր տաղավարի վայրը։
Իսկ այցելելուց մեզ անպայման կասեք, թե ինչպե՞ս կարողացաք գտնել մեզ՝ հոլովակի օգնությամբ, թե՞ պարզապես նկատեցիք եռանդուն և խանդավառ երիտասարդներին։ 😎
06/03/2023
🥳 Յու՜-հու՜, տարվա խոշորագույն ՏՏ միջոցառման հետհաշվարկը սկսված է:
Այսպիսով, մարտի 10-12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա DigiTec Summit and Expo 2022 [2023 March Edition] ցուցահանդեսը:
✅ ProtoLab-ը հանդիսանալով տեխնոինժեներական աշխատանոց՝ չէր կարող անմասն մնալ միջոցառումից:
Կհանդիպենք շա՜տ շուտով ✨
#ԿարենԴեմիրճյան
09/12/2022
Լուսամփոփ, լուսարգել կամ ինչպես կցանկանաք կարող եք անվանել ինքներդ: ✨
Մարդկանց մեծ մասն այն օգտագործում է միայն տարածքը լուսավորելու համար, բայց մեր լուսամփոփը ոչ միայն լուսավորում, այլ նաև գեղեցկացնում է տարածքը հաղորդելով մինիմալիստական տրամադրություն:
✅ Վերջինս մոդելավորված և տպագրված է ProtoLab-ի կողմից: Ի դեպ, կարող եք ձեռք բերել Ձեր ցանկացած գույնի և չափի:
Դե՜ շտապեք 🚀
17/11/2022
🤩 Էստի համեցե՜ք, էստի համեցե՜ք…
✨ Տարվա, ամսվա և ի վերջո շաբաթվա օրերը չշփոթելու համար ProtoLab-ը Ձեզ է առաջարկում շա՜տ յուրօրինակ օրացույց:
Ամենահրաշալին այն է, որ վերջինս կարող եք պատվիրել Ձեր նախընտրած թե՛ չափով, թե՛ գույնով:
Դե՜, շտապեք գեղեցկացնել Ձեր աշխատանքային անկյունը: 🥰
14/11/2022
🤩 Հե՜յ, ընկերնե՜ր, եկել ենք Ձեզ ներկայացնելու հետաքրքիր փաստեր 3D մոդելավորման մասին։
Գնացի՜նք 🚀
▶️ 3D տպագրությունն ավելի հին է, քան կարծում եք։
Առաջին 3D տպագրության փորձերը և արտոնագրերը հայտնվեցին 80-ականներին, չնայած այն լայն կիրառություն է ստացել 2000-ականներին։
▶️ Իրականում, Դուք կարող եք 3D տպել ցանկացած բան, նույնիսկ 3D տպիչ։
Դուք կարող եք տպել 3D տպիչ ինքներդ: Առաջին 3D տպիչը հայտնագործվել է RepRap նախագծի միջոցով և ներկայացվել է 2008 թվականին: Սակայն կան 3D տպիչի մի քանի մասեր, որոնք հնարավոր չէ 3D տպիչով տպել։
▶️ Դուք կարող եք 3D տպել սնունդ։
Այո՜, արդեն հնարավոր է 3D տպագրել սթեյք, իսկ շոկոլադե 3D տպագրությունը բավականին հետաքրքիր է դառնում նաև հրուշակեղենի ոլորտում աշխատող խոհարարների համար։ 3D տպիչները իրականում օգնում են նրանց ստեղծել շոկոլադե նմուշներ, որոնց ձեռքով հասնելը բարդ է։
Իսկ Դուք ի՞նչ փաստ կավելացնեիք, կարող եք գրել մեկնաբանություններում։ 👇
Prooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooootoooooooooooooooooooooooooooooooooooo 🚀
09/11/2022
🤩 Հե՜յ, մեր մրցույթի մասին չէիք մոռացել, չէ՞:
Ձեր կողմից ստացել էինք բազում հավես մեկնաբանություններ, բայց...
🥳 Տա՜-դա՜-դա՜-դա՜մ, հաղթող է ճանաչվում Маис Гущян -ը, ստանալով ProtoLab-ի կողմից «Պրոտոն մարդուկ»:
Դե՜, կարող եք շնորհավորել մեկնաբանությունների հատվածում: 😊
07/11/2022
Եկե՜ք, թարմ-թարմ առաջարկ ենք բերել։ 🤩
Նախքան կներկայացնենք, մի փոքրիկ հարցում.
Դիտել ե՞ք The Simpsons մուլտֆիլմը, իսկ ո՞ր հերոսին եք ամենաշատը սիրում։
✨ Վստահեցնում ենք, որ Սթիվ Ջոբսի «մոգական ուժի» և մեր կախազարդի շնորհիվ այլևս երբեք չեք կորցնի փոքրիկ իրերը, օրինակ՝ բանալին կամ կրիչը։
🥰 Գիտեի՞ք, որ այս սիրունից կարող ենք պատրաստել թե՛ Ձեր նախընտրած չափով, թե՛ գույնով։
Դե՜, շտապեք մեկնաբանություններում գրել, թե ո՞ր հերոսով կախազարդ կցանկանաք տեսնել մեր էջում։
02/11/2022
🤩 Մենք երկար չենք սպասեցնում և չենք դադարում զարմացնել մեր հաճախորդներին։
🥳 Այո՜-այո՜, Ձեզ համար նորություն ենք բերել։
Հիմա կմտածեք.
- Հա լավ, սովորական իր է։
✨ Բայց ոչ, ուրեմն՝ մեր մարդուկի յուրաքանչյուր հատված շարժվում է ճիշտ իրական մարդու պես, այն մոդելավորված և տպագրված է հենց Նոյեմբերյանում, իսկ Դուք կարող եք պատվիրել Ձեր ցանկացած գույնի և չափի։
Իսկ ի՞նչ անուն կառաջարկեք մեր մարդուկին։
🥰 Ի դեպ՝ ամենակրետաիվ անուն առաջարկողը կստանա մեր սիրունիկ մարդուկներից նվեր։ Դե՜, գնացինք
18/10/2022
🎉 Յու՜-հու՜, սիրելինե՜ր, Ձեզ համար պրոտոլաբյան թարմ նորություններ ենք բերել։
🤩 Հոկտեմբերի 11-12-ին մեր թիմը Գյումրիում էր՝ հաղթանակի հետքերով։
Այո, շա՜տ ճիշտ լսեցիք։
Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության շրջանակներում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հոկտեմբերի 11-ին և 12-ին Գյումրիում մեկնարկեց «Բիզնեսի խրախուսման և նորարարության օր 2022»-ը:
🥳 Մրցույթի շրջանակներում ProtoLab-ի թիմը դարձավ հաղթող «Լավագույն գաղափար» անվանակարգում։
Իսկ գաղափարի մասին կպատմենք ավելի ուշ։
07/10/2022
🥰 Հե՜յ, այսօր եկել ենք փոքրիկ հարցում անցկացնելու:
Մեզ շատ է հետաքրքրում, թե ի՞նչ պրոդուկտ կցանկանաք տեսնել մեր կողմից պատրաստված, որը Ձեզ համար թվում է անհնարին: 🤔
Դե՜, սպասում ենք ամենակրեատիվ մեկնաբանություններին:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Yerevan Street 4
Noyemberyan
4101