Grand Master

Grand Master

Share

Manufacture of corrugated cardboard containers, boxes and printing

“Գրանդ Մաստեր” ՍՊ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից: Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված “Մասիսի Գոֆրոտարա” արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ:

Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ “Գրանդ Հոլդինգ”-ի կազմի մեջ։ Տվյալ իրադարձությամբ տրվեց մեկնարկ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների: Պահպանելով գործունեության մասնագիտացված տեսակը՝ ստեղծվեցին նոր արտադրության ճյուղեր․ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը անհրաժեշտ բոլոր ծառայություններով։ Արտադրությանը զուգահեռ վերակազմավորվեց և նոր աշխատակիցներով համալրվեց արտադրանքի որակի վերահսկողության ստորաբաժանումը։ Արդիականացվեցին աշխատանքային և տեխնիկական սպասարկման բոլոր անհրաժեշտ միջոցները։ Միջազգային կայուն մատակարարումներ ունենալու նպատակով ստեղծվեցին նոր ստորաբաժանումներ։

Ներդրումային ծրագրերն այսօր շարունակվում են ավելի լայն ծավալներով` շնորհիվ Միքայել և Կարեն Վարդանյանների, ովքեր 2014 թվականից հավասարապես հանդիսանում են ընկերության համասեփականատերերը։ Մեծ ուշադրություն է դարձվում ընկերության կառավարման համակարգերին, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության կրճատմանը։ Հերթական խոշոր ներդրումային ծրագրի ավարտը նախատեսվում է 2023 թ.-ին, ինչի արդյունքում գործարկվելու է թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն:

Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության բոլոր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապի և իրազեկման միջոցների կիրառմամբ։

Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը խթանող TAPON.AM նոր բջջային հավելվածը՝ որպես նախադեպը չունեցող ստարտափ։

28/09/2026

🏭 Մի քանի վայրկյան մեր արտադրության տարբեր հատվածներից

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #ամուրարկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

17/09/2026

📦 Արկղի ճիշտ ընտրված կառուցվածքն ապահովում է անհրաժեշտ ամրություն և կայունություն՝ պահպանելով փաթեթավորման ձևն ու ամբողջականությունը պահեստավորման և տեղափոխման ընթացքում։

Պատվերների համար՝
🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #ամուրարկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #պահածոներիտուփեր #экоупаковка

15/09/2026

Գրանդ Մաստեր ընկերությունը միանում է համաշխարհային բնապահպանական օրակարգին՝ ներկայացնելով պատասխանատու արտադրության և նորարարության հայկական փորձը։

#ԿայունԶարգացում #ՊատասխանատուԱրտադրություն #ԳրանդՄաստեր

10/09/2026

📦 Փորձարկում ենք տուփի ամրությունը

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #ամուրարկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

Photos from Grand Master's post 03/09/2026

♻️ Ի՞նչ է լինում օգտագործված թղթի հետ

Այն չի ավարտում իր ճանապարհը օգտագործվելուց հետո․ թուղթը հավաքվում, տեսակավորվում և նախապատրաստվում է վերամշակման՝ նոր արտադրանքի ստեղծման նպատակով։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները, նվազեցնել թափոնների ծավալը և կիրառել շրջանաձև տնտեսության սկզբունքները։

🌐 grandmaster. am

📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#թղթիվերամշակում #վերամշակում #էկոարտադրություն #կայունություն #շրջանաձևտնտեսություն #экоупаковка

21/08/2026

📦 Թեթևը չի նշանակում թույլ

Ժամանակակից փաթեթավորման լուծումները թույլ են տալիս համատեղել ամրությունն ու թեթևությունը։
Ճիշտ ընտրված ստվարաթղթի կառուցվածքը, շերտերի համադրությունն ու արտադրական տեխնոլոգիան ապահովում են արկղի անհրաժեշտ դիմացկունությունը՝ միաժամանակ նվազեցնելով դրա քաշը։

Արդյունքում՝
🔺 նվազում են տեղափոխման ծախսերը,
🔺 բարձրանում է լոգիստիկ արդյունավետությունը,
🔺 պահպանվում է արտադրանքի անվտանգությունը ողջ մատակարարման ընթացքում։

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

14/08/2026

📦 Բնական արտադրանք՝ հուսալի փաթեթավորում

Չրերի համար ճիշտ ընտրված փաթեթավորումը որակյալ պահպանման և վստահելի առաքման հիմքն է։

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #չրիարկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

10/08/2026

🧩 Երբ բոլոր բաղադրիչները ճիշտ են ընտրված

🔺 Ճիշտ նյութ
🔺 Ճիշտ կառուցվածք
🔺 Օպտիմալ քաշ
🔺 Անհրաժեշտ ամրություն

📦Արդյունքում՝ արդյունավետ և հուսալի փաթեթավորում

🌐 grandmaster. am
📞 (+374) 99 988-186 | 91 010-407 | 91 003-567

#արկղեր #արկղերիարտադրություն #տուփեր #փաթեթավորում #ստվարաթղթեարկղեր #экоупаковка

04/08/2026

♻️ Մեր աշխատակիցների երեխաները մասնակցեցին էկոգրագիտությանը նվիրված ճանաչողական ծրագրի, որի ընթացքում բացահայտեցին շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, ծանոթացան թղթի վերամշակման գործընթացին և սովորեցին ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել բնության նկատմամբ։
Ծրագիրը երեխաների համար դարձավ նոր բացահայտումների և բնապահպանական մտածողության ձևավորման կարևոր փորձառություն 🌱

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Masis?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


8 Hrant Vardanyan Street
Masis
0801

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Grand Master posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Masis.