Syunicode Academy

Syunicode Academy

Share

Սկսեք IT ոլորտի Ձեր քայլերը մեզ հետ!
Ծրագրավորման դասընթացներում կսիրեք Ձեր նախընտրած մասնագիտություն

14/09/2023

📣Սիրելի գորիսեցիներ!!!
💻Syunicode Academy-ն սեպտեմբերի 15-հոկտեմբերի 15-ը հայտարարում է վեբ ծրագրավորման եռամսյա մասնագիտացված դասընթացների նոր խմբերի հայտագրում: Կձևավորենք մասնագիտական հետևյալ խմբերը.

✔️𝙐𝙄 𝘿𝙀𝙑𝙀𝙇𝙊𝙋𝙀𝙍 𝘽𝘼𝙎𝙄𝘾𝙎 - տարիքային շեմ՝ 15+, պահանջվող գիտելիքներ՝ մաթեմատիկական և վերլուծական մտածելակերպ, որևէ այլ հմտություն, այդ թվում անգլերենի իմացություն պարտադիր չի: Հոսքը կուսումնասիրի ինչ է ծրագրավորումը, դասակարգում, ներածություն հիմունքներին, վեբի ֆունդամենտներ, HTML, CSS, JS

✔️𝙅𝙐𝙉𝙄𝙊𝙍 𝙁𝙍𝙊𝙉𝙏𝙀𝙉𝘿 - տարիքային շեմ՝ 16+, պահանջվող գիտելիքներ՝ HTML/CSS/JS, ալգորիթմական մտածելակերպ, անգլերենի իմացությունը ցանկալի է: Հոսքը կուսումնասիրի Advanced CSS, SASS/SCSS, NPM, ReactJS, VueJS.

✔️𝙅𝙐𝙉𝙄𝙊𝙍 𝘽𝘼𝘾𝙆𝙀𝙉𝘿 - տարիքային շեմ՝ 16+, պահանջվող գիտելիքներ՝ HTML/CSS/JS, ալգորիթմական մտածելակերպ, անգլերենի իմացությունը ցանկալի է: Հոսքը կուսումնասիրի Server architecture, Node, PHP, OOP basics, REST

🔹 Ինչպես նաև, կունենանք հատուկ խումբ՝ 14-18 տարեկան մասնակիցների համար, ովքեր հնարավորություն կունենան մեկամսյա անվճար դասընթացների շրջանակում ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում:

💡 Դասընթացները նպատակ ունեն ձևավորելու մասնագետների, ովքեր կկարողանան դասընթացների ավարտից հետո ստացված գիտելիքները կիրառել ոլորտում աշխատելու համար:

📌 Հայտերի ընդունման ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան օնլայն տեստային առաջադրանքներ (Backend և Frontend խմբերի համար կլինի նաև գործնական առաջադրանք Javascript-ից), որին կհաջորդի հարցազրույցի փուլն ու նոյեմբերի մեկից կսկսենք դասընթացները: Մեր առաջին փուլն ավարտած մասնակիցները առաջնահերթության կարգով տեստային առաջադրանքի փուլին չեն մասնակցի:

Գրանցումների համար՝ https://forms.gle/8nFvEb96uHqWjSo47

Մանրամասների համար գրեք մեզ.
Մենք կանք ամենուր(գրեթե 😉)
👍 Facebook: https://www.facebook.com/syunicode
👍 Twitter: https://twitter.com/syunicode
👍 Instagram: https://www.instagram.com/syunicode
👍 LinkedIn: https://www.linkedin.com/company/syunicode
👍 Telegram: https://t.me/syunicode
👍 WhatsApp: https://wa.me/message/DNXBUI4LZ5Q4G1

24/06/2023

📣Հարգելի ՍյունիԿոդցիներ
🎊Սիրով տեղեկացնում ենք, որ հայտերը լրացրած և տեստային փուլին մասնակցած բոլոր մասնակիցներին ուղարկվել են հարցազրույցների մասնակցության հրավերներ:
❗Հարցազրույցի տևողությունն է 15 րոպե, բովանդակությունը՝ ծանոթական զրույց: Ժամերի ամրագրման համար հետևեք հղմանը՝ https://calendly.com/syunicode/syunicode-interview
Սիրով սպասում ենք Ձեզ հուլիսի 1-ին ՍյունիԿոդ Ակադեմիայում
🔖Կոնտակտները կարող եք գտնել մեր էջերում, բաժանորդագրվեք մեր էջերին, հարցերի դեպքում գրեք մեզ.
✅Facebook - https://www.facebook.com/syunicode
✅Intagram - https://www.instagram.com/syunicode/
✅Twitter - https://twitter.com/syunicode
✅LinkedIn - https://www.linkedin.com/company/syunicode/
✅Telegram - https://t.me/syunicode
✅WhatsApp - +37496933111

15/06/2023

Syunicode Academy-ն ներկայացնում է IoT դասընթացների սերտիֆիկատների հանձնման հաշվետվությունը: Շնորհակալություն Internet Society Armenia Chapter, , Smart City ՀԿ-ին և ՌԴ դեսպանատանը համագործակցության համար: Հատուկ շնորհակալություն Ալեն Աթանեսյանին և Նանե Մաշուրյանին տեսանյութի պատրաստման համար:

05/06/2023

📣 Հարգելի դիմորդներ, տեղեկացնում ենք, որ հայտերի ընդունման փուլն ավարտվել է: Միաժամանակ հիշեցնում ենք, որ գրանցման հայտում նշված Ձեր էլ. փոստի հասցեներին են ուղարկվել թեսթային հարցաշարեր՝ բաղկացած հիմնականում տրամաբանական հարցերից:
❗️ Հարցաշարը բաղկացած է 25 հարցից
❗️ Լրացման համար կունենաք 1 ժամ ժամանակ
❗️ Հարցաշարը սկսելուն պես, ձեզ արգելվելու է փոխել բրաուզերի թաբը, նման փորձերի դեպքում թեստը կարգելափակվի
❗️ Հարցաշարի լրացման վերջնաժամկետն է հունիսի 8-ը:
✅Բոլոր դիմումատուներին խնդրում ենք նախքան հարցաշարը սկսելը ծանոթանալ կանոններին: Հնարավոր բարդություններից խուսափելու համար, խորհուրդ ենք տալիս օգտվել համակարգչից: 🖥
Մաղթում ենք հաջողություն, և անհամբեր սպասում հաջորդ փուլին 🤩

26/05/2023

🎀🔔 Սիրելի՛ շրջանավարտներ, 🔔🎀

🎈 Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում ենք ձեզ՝ դպրոցական Վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ: Հուսով ենք, որ ուսումնառության տարիների ավարտը և հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող խորհրդավոր ղողանջները մշտապես վառ կմնան ձեր բոլորի հիշողության մեջ:

🎊 Շարունակեք հավատալ Հայրենիքի վաղվա օրվան, բայց պետք է ինքներդ դառնաք այդ օրը կերտելու ամենաակտիվ մասնակիցը: Ձեր ընտանիքներում, դպրոցներում, որոնք դարձել են ձեր երկրորդ տունը, հենց ձեր մեջ են տեսնում վաղվա օրը, հենց վաղվա օրն են տեսնում ձեր մեջ: Ուստի գնահատեք այն ջանքերը, որ գործադրում են ձեր ծնողները և ուսուցիչները: Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն գիտելիքը, որ մատուցվել է ձեզ դպրոցում, որովհետև դրանով եք բացելու դպրոցից հետո ձեզ հանդիպած առաջին դռները, դրա շնորհիվ եք կայանալու դուք և դրա միջոցով եք կայացնելու այն երկիրը, որն այսօր միգուցե երազանք է, բայց ամենամոտ ապագայում կարող է դառնալ տեսանելի իրականություն: Դարձեք այդ երազանքի մի մասնիկը:

🍾 Կրթությունը մեր կարևորագույն արժեքներից մեկն է: Եթե ուզում ենք ունենալ զարգացած երկիր, ապրել ուժեղ պետության մեջ, մենք պարտավոր ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ, խելացի աշակերտ ու գիտակ ուսանող, կրթված ու մտածող քաղաքացի: Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ապագան: Վստահությամբ նայեք առաջ, վստահությամբ շարժվեք ձեր նախընտրած ուղղությամբ և հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան:

🔔 Մեր շնորհավորանքներն եմ ուղղում նաև ձեզ, հարգարժա՛ն մանկավարժներ, քանզի ոչ միայն տոնական հանդես է, այլև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեր անմնացորդ նվիրումը և անխոնջ վաստակը յուրովի իմաստավորող գնահատականն ու առհավատչյան:

🎀🎈🎊🍾🔔 Շնորհավոր Վերջին Զանգ 🎀🎈🎊🍾🔔

22/05/2023

🤩Syunicode Academy-ն հայտարարում է վեբ ծրագրավորման նոր դասընթացների սկիզբը 🥳
🔖Դասընթացներին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև մայիսի 30֊ը։
📌Տեղերը խիստ սահմանափակ են!!!

💡Ունենալու ենք 4 խումբ՝
🟩Մեկամսյա անվճար դասընթացներ նախատեսված 14֊16տ. պատանիների համար. ծրագրավորման հիմունքներ և հասկացություններ
🟪Junior UI developers - եռամսյա վճարովի դասընթացներ վեբ ծրագրավորման ներածություն, HTML, CSS, JS
🟥Junior Frontend developers եռամսյա վճարովի դասընթացներ խորացված Javascript, CSS/SCSS/SASS, React.js, Vue.js
🟨Junior Backend developers եռամսյա վճարովի դասընթացներ սերվերներ, API, Node.js, PHP, SQL

❗️Հայտերի հավաքագրման փուլին կհաջորդի թեսթային հարցաշարերի լրացումը, որին՝ հարցազրույց. արդյունքում ամենահամապատասխան մասնակիցներից կկազմավորվեն խմբերը:

Դասերի տևողությունը 2 ժամ, շաբաթական՝ 3 օր ( 17:00-19:00 և/կամ 19:00-21:00)
🖥Հայտերի լրացման համար՝
➡️ https://forms.gle/pBq41MmSnGqUYzFy5

12/05/2023

💻Syunicode Academy-ն սիրով տեղեկացնում է, որ, մայիսի 22-30 կսկսենք վեբ ծրագրավորման եռամսյա մասնագիտացված դասընթացների նոր խմբերի հայտագրման գործընթացը: Կձևավորենք մասնագիտական հետևյալ խմբերը.

✔️🇺​​​​​🇮​​​​​ 🇩​​​​​🇪​​​​​🇻​​​​​🇪​​​​​🇱​​​​​🇴​​​​​🇵​​​​​🇪​​​​​🇷 - Ինչ է ծրագրավորումը, դասակարգում, ներածություն հիմունքներին, վեբի ֆունդամենտներ, HTML, CSS, JS
✔️🇯​​​​​🇺​​​​​🇳​​​​​🇮​​​​​🇴​​​​​🇷​​​​​ 🇫​​​​​🇷​​​​​🇴​​​​​🇳​​​​​🇹​​​​​🇪​​​​​🇳​​​​​🇩​​​​​ - Advanced CSS & JS, React, Vue
✔️🇯​​​​​🇺​​​​​🇳​​​​​🇮​​​​​🇴​​​​​🇷​​​​​ 🇧​​​​​🇦​​​​​🇨​​​​​🇰​​​​​🇪​​​​​🇳​​​​​🇩​​​​​ - Server architecture, Node, PHP, OOP basics

🔹 Ինչպես նաև, կունենանք հատուկ խումբ՝ 14-18 տարեկան մասնակիցների համար, ովքեր հնարավորություն կունենան մեկամսյա անվճար դասընթացների շրջանակում ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում:

💡 Դասընթացները նպատակ ունեն ձևավորելու մասնագետների, ովքեր կկարողանան դասընթացների ավարտից հետո ստացված գիտելիքները կիրառել ոլորտում աշխատելու համար:

📌 Ընդունելության կարգի և դասընթացների մասին մանրամասներ կհրապարակենք շուտով... շատ շուտով
Հետևեք մեր էջերին՝ հետագա թարմացումները բաց չթողնելու համար.
Մենք կանք ամենուր(գրեթե 😉)
👍 Facebook: https://www.facebook.com/syunicode
👍 Twitter: https://twitter.com/syunicode
👍 Instagram: https://www.instagram.com/syunicode
👍 LinkedIn: https://www.linkedin.com/company/syunicode
👍 Telegram: https://t.me/syunicode
👍 WhatsApp: https://wa.me/message/DNXBUI4LZ5Q4G1

10/05/2023

📢 Անվճար առցանց ծրագրավորման դասընթաց զրոյից
Հայ-Ռուսական համալսարանի դասախոսների նախաձեռնությամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ մշակվել է ծրագրավորման առցանց անվճար դասընթաց:
Այս փուլում գործարկվել է 22 դասից բաղկացած ներածական կուրսը՝ «Ծրագրավորում 01»-ը, որը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորում զրոյից։
🔹 Դասընթացի շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն ծրագրավորման գործնական հմտություններ, կնախագծեն և կիրականացնեն տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն իրական կիրառություններ կյանքի ամենատարբեր ոլորտներում։
Նախաձեռնության հիմնական նպատակը համակարգչային գիտության ոլորտում հայերեն լեզվով որակյալ և անվճար կրթություն տրամադրելն է։
📌 Դասընթացները մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը. «Ծրագրավորում 01» կուրսը մշակելու համար նախաձեռնողներն ուսումնասիրել են ավելի քան 20 առաջատար համալսարանների տարբեր կուրսեր:
Առաջիկայում կթողարկվի ևս երեք կուրս, որոնք նույնպես կլինեն անվճար և հասանելի բոլորի համար:
🌐 Մանրամասները ներկայացված են կայքում՝
https://profound.academy/cy-hub-cpp-course

10/05/2023

🏕 Շարունակվում է Տեխնոլոգիական ճամբար / Tech Camp ծրագրի հայտերի ընդունումը

Ծրագիրը նախատեսված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ավագ դպրոցների աշակերտների համար։

📌Ուսումնաճանաչողական ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորացնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ուղղություններով, ինչպես նաև կողմնորոշվել մասնագիտության հարցում:

Հայտադիմումներն անհրաժեշտ է լրացնել մինչև մայիսի 20-ը՝ հետևյալ հղումով՝ http://bit.ly/3VOXfmy

📺 Հանրային հեռուստաընկերության անդրադարձը

13/04/2023

🏆 🏆 Հերթական համագործակցությունը միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ:
💪 Հպարտությամբ և ուրախությամբ հայտնում ենք, որ օրեր առաջ Syunicode Academy և ավստրալիական Atlassian -ի միջև կրթական ծրագրերի փոխգործակցության համաձայնություն է ձեռք բերվել, ինչի արդյունքում այսուհետ մեր ուսումնական պրոցեսում օգտագործվելու է -ի լիցենզավորված պրոդուկտները՝ մասնավորապես Jira, BitBucket, Confluence:
💥 Շնորհավորում ենք բոլորիս, սպասում հետագա նորությունների:

21/03/2023

📢 ՍյունիԿոդ Ակադեմիան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» և «Smart City» հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպում է «Իրերի համացանց» սարքավորումների կիրառման և նախագծման անվճար դասընթաց:
💡 Դասընթացը նախատեսված է 14-18 տարեկան երիտասարդների համար։
💡 Դասընթացի ընթացքում մասնակիցները կբացահայտեն
ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները գործնականում և ձեռք կբերեն «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները
գործնականում»-ի կիրառմամբ խելացի սարքավորումների պատրաստման հմտություններ: Մասնակիցները նաև կծանոթանան
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաները գործնականում» համակարգերի հիմնական բաղադրիչների և ամպային սերվերների օգտագործման հետ։
🔔 Հատուկ անդրադարձ կլինի խելացի սարքավորումների նախագծման գործնական խնդիրներին: Մասնավորապես`
✅ Ինչպես նախագծել խելացի սարքավորումներ Arduino սալիկի միջոցով,
✅ Ինչպես միանալ ամպային սերվերներին և կարգավորել դրանք,
✅ Ինչպես կառավարել խելացի սարքավորումները համացանցի միջոցով:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստեղծեն «Իրերի համացանց»-ի՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգնությամբ խելացի
սարքավորումներ, որոնք կարող են կիրառվել տանը՝ կենցաղում, կամ գրասենյակում:
Դասընթացին կարող են դիմել այն անձինք, ովքեր՝
🔸 14-18 տարեկան են և ունեն առաջադիմության միջինացված բարձր գնահատական
🔸 ունեն ՏՏ ոլորտում նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն և պատրաստակամություն են հայտնում ակտիվ
մասնակցելու ծրագրի ողջ ընթացքում:
🔸 Հաշմանդամություն ունեցող աշակերտների մասնակցությունը խրախուսվում է։
🔸 «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան լինելը խրախուսվում է:
🔔 Ծրագրի տևողությունը 2 ամիս է։ Դասերն անց են կացվելու շաբաթական 2 անգամ՝ շաբաթ ու կիրակի օրերին:
💡 Պարապմունքները մեկնարկելու են 2023թ-ի ապրիլի 1-ից` ՍյունիԿոդի գրասենյակում՝ Գորիս, Անկախության 21 հասցեում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ մարտի 30, հայտերը ներկայացնել [email protected] էլ փոստին, մասնակցության հայտի ձևը կարող եք ներբեռնել հղումով.
https://t.ly/r3M7

Want your school to be the top-listed School/college in Goris?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


21 Ankakhutyan Street
Goris
3301

Opening Hours

Monday 19:00 - 21:00
Tuesday 19:00 - 21:00
Wednesday 19:00 - 21:00
Thursday 19:00 - 21:00
Friday 19:00 - 21:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Syunicode Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Goris.