Verum In Vi
Աշխատանքի ընդունման համար կատարվող ստուգումներ (Սկրինինգ)
Աշխատակազմի պարբերական ստուգումներ
Ստուգումներ բարձր ռիսկի գործարքների ժամանակ
Թեկնածուի ընտրությունը գործադիր պաշտոնում
Հանցագործությունների բացահայտում
Ամուսնական դավաճանություն
18/12/2012
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=WQMZiGZgth0
Детектор лжи Интересный прибор
12/12/2012
Վերում Ին Վի Ուժը Ճշմարտությամ մեջ է
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնը Հայաստանում առաջին և միակ կազմակերպությունն է, որը հնարավորություն է տալիս ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին, օգտվելու պոլիգրաֆի (ստի դետեկտոր) ծառայություններից:
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնն իր մասնագիտական գործունեության ընթացքում օգտագործում է ներկայումս հայտնի ամենաառաջադեմ սարքավորումները, մասնավորապես ՌԴ հատուկ ծառայություններում փորձարկված ՌԻՖ տեսակի պոլիգրաֆը, ինչպես նաև ԱՄՆ-ում և ՌԴ-ում մինչ այժմ կիրառվող նորագույն համակարգչային համադրման ծրագրերը: Սակայն կազմակերպության աշխատանքում հիմնական շեշտը դրված է մեր մասնագետների բարձրակարգ որակավորման և մասնագիտացման վրա: Ներկայումս յուրաքանչյուր ոք, օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, կարող է համոզվել, որ նույնիսկ ամենաբարձրակարգ սարքավորումների առկայության պարագայում վերջնական արդյունքների վերլուծությունն իրականացնում է մասնագետ պոլիգրաֆիստը: Նույնիսկ Պոլիգրաֆին (ստի դետեկտորին) շրջանցելու բազմաթիվ խորհուրդները հիմնված են մասնագետ պոլիգրաֆիստների ոչ պրոֆեսիոնալ հատկանիշների վրա:
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնի մասնագետները, որոնք հանդիսանում են պոլիգրաֆիստների համաշխարհային միության լիիրավ անդամ (ՊՀՄ), վերապատրաստվել են ՌԴ Դաշնային Անվտանգության ծառայությունում և որակավորում են ստացել Անտեյ-Գրուպ ստի բացահայտման ուսումնական կենտրոնում: Օրական բարձրացնելով մեր տրամադրած ծառայությունների որակը՝ մենք ստեղծում ենք պրոֆեսիոնալ միջավայր՝ ամրապնդելով պոլիգրաֆիստ մասնագիտության համբավը:
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնի նպատակն է կառուցել քաղաքակիրթ մտնոլորթ հոգեֆիզիոլոգիական ստի բացահայտման ոլորտում` միասնական ստանդարտների ստեղծման, պահպանման և կատարելագործման ճանապարհով:
Վերում Ին Վի հոգեֆիզիլոգիական թեստավորման կենտրոնի սկզբունքներն են պրոֆեսիոնալիզմը և գաղտնապահությունը:
12/12/2012
Ընտանեկան տարաձայնությունները հարաբերությունների լարվածության առաջին նախանշաններն են: Տեղեկատվության պակասը հաճախ հանգեցնում է նրան, որ մենք փորձում ենք ամեն գնով ստանալ մեր պատասխանները, իսկ եթե դա չի ստացվում, ապա ինքներս մեր երևակայության միջոցով պատասխաններ ենք կառուցում: Ակնհայտ է, որ այս տարբերակը առաջացող կամ արդեն առաջացած խնդրի լուծման լավագույն եղանակը չէ: Տարաձայնությունների խորացման դեպքում հետզհետե կուտակվում և աճում է լարվածությունը, որը կարող է հանգեցնել լուրջ բախման, իսկ որպես հետևանք նաև հարաբերությունների քայքայումը: Նման խնդիրներն անհրաժեշտ է լուծել անմիջապես: Եթե ամուսիններից մեկի մյուսին ուղղած հարցադրումները չեն օգնում, ապա մասնագետ-պոլիգաֆիստը միանշանակ կօգնի: Ամուսիններից որևէ մեկի անհավատարմության դեպքում ստի դետեկտորի միջոցով իրականացրած վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել դավաճանության բոլոր հայտնի տարրերը: Իսկ անմեղության դեպքում նույն մեթոդիկան կօգնի ապացուցել մեղադրվող կողմի ազնվությունը և մեղադրանքների ոչ հիմնավորված լինելու հանգամանքը:
իմք ընդունելով համակարգչային պոլիգրաֆի միջոցով ստացված հոգեֆիզիոլոգիական ցուցանիշները, այն է՝ կենտրոնական նյարդային համակարգի սոմատիկ և վեգետատիվ ազդակների համադրությունը, ինչպես նաև օգտագործելով արդի առաջատար համակարգչային ծրագրեր, բազմակողմանի և ամբողջական վերլուծությունից հետո մեր մասնագետները կբացահայտեն ճշմարտության և ստի իրական բևեռները:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Erevan