CyberSpace

CyberSpace

Share

Ուսումնական կենտրոն։

Ողջույն... Արի մի քիչ մեր մասին պատմենք՝ ընկերանանք:
Մենք Cyberspace-ն ենք, իրականացնում ենք դասընթացներ այն մարդկանց համար ովքեր ցանկանում են դառնալ մասնագետ ծրագրավորման ոլորտում, և տարբերություն չկա՝ սկսնա՞կ եք այս ոլորտում, թե՞ ունեք որոշակի գիտելիքներ։
Դասընթացներին մասնակցելու և ավարտական քննություն հանձնելու, որակավորում ստանալու և հետագայում ստացած գիտելիքներն աշխատանքում օգտագործելու հ

23/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•Google-ը կապված է ավելի քան 3 միլիարդ վեբկայքերի հետ։ Եթե տպենք այդ բոլոր կայքերի ինդեքսները, ապա կստացվի 130 մղոն (~210 կմ) երկարությամբ ցուցակ։ Google-ը որոնում է կատարում այս բոլոր կայքերի միջև ավելի քիչ քան 0.5 վայրկյանում:

•Google-ի որոնման տեխնոլոգիան կոչվում է PageRank։ PageRank-ը էջերին վերագրում է արժեք ՝ ըստ արդիականության, որով որոշում է, թե որքան կարևոր է կայքը։ PageRank-ը անվանվել է Google-ի համահիմնադրի՝ Լարի Փեյջի անունով։ Եթե ըստ համակարգի կայքը ավելի կարևոր է գնահատվել, ապա որոնման արդյունքների մեջ այն կցուցադրվի վերևի մասում։

•Ընկերությունից դուրս ոչ ոք չգիտի, թե ինչպես է PageRank-ն աշխատում, այդ պատճառով դժվար է համակարգը կառավարելը:

20/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•Ջեֆ Բեզոսը մի քանի անուն է փորձել իր բիզնեսի համար մինչև վերջնականապես “Amazon” անունն ընտրելը: Ամենաառաջին անունը, որ նա գրանցել էր, “Cadabra”-ն էր: Անվանման անհասկանալի լինելու մասին ֆիդբեքներ ստանալուց հետո ձեռնարկատերը որոշեց փոխել այն։

•Բոլորիս հայտնի amazon.com տարբերակին անցնելուց առաջ Բեզոսն իր վեբկայքը գրանցել էր այլ անվանումներով։ Կայքը նախկինում անվանվել է aard.com, awake.com, browse.com, bookmail.com և relentless.com: Relentless.com անվանումը մինչ օրս պատկանում է Բեզոսին։ Այնուամենայնիվ, այսօր փնտրելով relentless.com, կայքը կվերահասցեագրի ձեզ դեպի Amazon:

18/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•Apple-ի ձեր ապրանքները կարող են կորցնել իրեցն երաշխիքը, եթե դուք ծխում եք դրանց մոտ: Apple-ն ունի քաղաքականություն՝ հատուկ կանոնակարգ, ըստ որի այն իր աշխատակիցներին հեռու է պահում անառողջ աշխատանքային միջավայրից: Ծխախոտի ծխից առաջացող մուրը, որը նստում է համակարգերի վրա, վնաս է տալիս սարքերին։ Հետևաբար, նույնիսկ եթե ձեր սարքավորումը երաշխիքի մեջ է, Apple-ը կարող է հրաժարվել այն սպասարկել, եթե գտնի, որ ապրանքն առընչվել է ծխախոտի ծխի հետ:

•Երաշխիքն անվավեր ճանաչելու ոչ մի դրույթ գրված չէ ապրանքանիշի սարքերի փաստաթղթերում։ Չնայած դրան եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ընկերությունը հրաժարվել է պահել այն ապրանքի երաշխիքը, որը ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը:

16/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•Բրիտանացի գիտնական Թիմ Բեռներս-Լին, ով աշխատում էր CERN-ում, ստեղծել է համացանցը (World Wide Web) 1989-ին: Պահանջվեց ևս երկու տարի առաջին վեբսայտը ստեղծելու համար: Այն գործադրվեց 1991-ին CERN-ի NeXT սիստեմով։

•Զարմանալին այն է, որ առաջին վեբ կայքը մինչ օրս հասանելի է։ Այն ծառայում է որպես պատմական արխիվ համացանցում օնլայն տարբերակով առկա ամեն բանի համար։
Կայքն այցելելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով.
http://info.cern.ch/hypertext/WWW/TheProject.html

15/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•Վիկիպեդիա օնլայն հանրագիտարանի էջերը ստեղծվում ու խմբագրվում են ոչ միայն կամավորների կողմից։ Կայքն աշխատեցնում են նաև հազարավոր բոտեր (ավտոմատացված ծրագրեր)։ Ներկայումս կա 2468 հաստատված բոտ, որոնց թույատրվել է կատարել կայքի սպասարկման աշխատանքները Վիկիպեդիայի ավելի քան 52 միլիոն անգլալեզու էջերում։

•Վիկիպեդիայի բոտերը կատարում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են, օրինակ, նոր էջերի ստեղծումը, բառագրության սխալների շտկումը, էջի ձևակերպման ոճական թերությունների շտկումը և այլն: Բոտերը կարող են նաև վերադարձնել էջի սկզբնական վիճակը, եթե խմբագրելիս վանդալիզմի արդյունքում էջի նյութը ջնջվում կամ խեղաթյուրվում է։

•Ծրագրավորման գիտելիքներով յուրաքանչյուրը կարող է ստեղծել բոտ Վիկիպեդիայի համար: Այնուամենայնիվ, ծրագրերը սկզբից պետք է ընդունվեն “Bot Approval Group”-ի կողմից (Բոտերը Վավերացնող Խումբ): Հաստատվելուց հետո բոտերն անցնում են Վիկիպեդիայի էջերի սպասարկման աշխատանքներին:

13/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•Առաջին համակարգչային մկնիկը ստեղծվել է Ստենֆորդի Հետազոտական Ինստիտուտում 1960-ականներին: Ի սկզբանե սարքավորումն անվանվում էր «X-Y դիրքի ինդիկատոր մոնիտորի համար»։

•Մկնիկը ստեղծել են Դուգլաս Էնգելբարթն ու Բիլլ Ինգլիշը՝ մարդկանց և համակարգչի փոխազդեցությունն ուսումնասիրելու ընթացքում: Էնգելբարթը առաջին անգամ ցուցադրեց մկնիկը 1968-ին՝ օգտագործելով Xerox Alto համակարգիչը: Ցուցադրումը նա որակեց որպես «բոլոր ցուցադրությունների մայր»:

•Սարքավորմանը տրվեց «մկնիկ» անվանումը, քանի որ դրանից դուրս եկող լարը Էնգելբարթին կրծողի պոչ էր հիշեցնում։

11/06/2021

Մուտք գործիր կիբեռ տիրույթ մեզ հետ!
💻 Cyberspace ընկերությունը իրականացնում է ծրագրավորման դասընթացներ՝ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դառնալ մասնագետ ծրագրավորման ոլորտում:
Հրավիրում ենք մեզ մոտ սովորելու ինչպես սկսնակներին, այնպես էլ ծրագրավորման մեջ որոշակի գիտելիքներ ունեցողներին:

📌Մենք անցկացնում ենք դասընթացներ հետևյալ թեմաներով.

🔸WEB ծրագրավորում
🔸C++ ծրագրավորում
🔸C # (Sharp) ծրագրավորում
🔸Java ծրագրավորում
🔸Android ծրագրավորում
🔸Python ծրագրավորում
🔸Ծրագրավորման հիմունքներ
🔸Agile Project Management
🔸UI/UX դիզայն
🔸QA / Որակի ապահովում

📌Մեզ մոտ դասավանդում են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող, պրոֆեսիոնալ մասնագետներ:

Դասընթացների ավարտից հետո շրջանավարտներին տրվում են`
📜 հավաստագրեր,
💻 պրակտիկայի հնարավորություն մեզ մոտ և մի շարք առաջատար IT ընկերություններում,
✅ լավագույններին` միջազգային որակավորման թեստը հանձնելու և մասնագիտական հավաստագիր ստանալու հնարավորություն
🔰 լավագույնները կստանան նաև աշխատանքի առաջարկ։

Օնլայն հայտադիմումը.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdBM4YUsH-Mr-JLHpE_1gmoNj16yseZNW2lmi59kP7My-iL9Q/viewform?usp=pp_url

📩Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով`
(+374) 95-680-980
(+374) 94-680-981
Հասցե` Կասյան 2 (մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ)

10/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•Վլադիմիր Սերգեևիչ Լուկյանովը 1936-ին ստեղծել է աշխարհում առաջին ջրով աշխատող համակարգիչը, որը դիֆերենցիալ հավասարումները մասնակի ածանցյալներով լուծելու համար էր։

•Սարքավորման բետոնե ամրակները ձմռան զրոյական ջերմաստիճանում ճաքում էին, և ընկերությունը, որտեղ աշխատում էր Լուկյանովը, չէր կարողանում գտնել արդյունավետ լուծում այդ խնդրի համար։ Ջերմային պրոցեսներն ավելի լավ հասկանալու համար Լուկյանովը հետազոտեց ջերմաստիճանային պայմանները բետոնե սալիկների որմնադրության մեջ։ Այս ամենի արդյունքում նա կառուցեց ջրային ինտեգրատոր, որը կարող էր պատկերել գրաֆիկներ և օգնում էր վիզուալիզացնել ջերմային պրոցեսը:

•Ջրային համակարգիչները լայն կիրառություն ունեին արտադրական գործարաններում, հետազոտական կազմակերպություններում և ուսումնական ինստիտուտներում մինչև 1970-ական թվականները: Այս հիդրավլիկ ինտեգրատորների կիրառությունը գնալով նվազեց այն պահից, երբ թվային համակարգիչներն առավել հզոր ու օգտագործման համար ավելի հարմարավետ դարձան:

09/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•ENIAC-ը ամբողջովին թվայնացված էլեկտրական ինտեգրատոր սարք է (ENIAC հապավումը բացվում է որպես Electronic Numerical Integrator and Computer)։ Այն առաջին ծրագրավորման ենթակա թվային համակարգիչն է, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Ամերիկայի կողմից։

•ENIAC-ն ահռելի էր։ Այն ամբողջությամբ զբաղեցնում էր 50x30 ոնաչափ (15x9 մետր) տարածքով նկուղային սենյակը, որը գտնվում էր Մոր դպրոցում։ Այնտեղ երեք պատի երկայնքով տեղադրված էին համակարգչի 40 բաշխման տախտակները։ Յուրաքանչյուր բաշխիչ տախտակ ուներ երկուական ոտնաչափ լայնություն ու խորություն և 8 ոտնաչափ բարձրություն (0․6x0․6x2․4 մետր)։

•Սարքը կշռում էր մոտ 20 տոննա։ Այն ուներ շուրջ 17․000 էլեկտրական լամպ, 70․000 ռեզիստոր, 10.000 կոնդենսատոր, 6․000 անջատիչ։ Անընդմեջ աշխատելու արդյունքում այն գեներացնում էր 174 կիլովատ էլեկտրոէներգիա, որի պատճառով սարքն անընդհատ սառեցվելու կարիք ուներ։ Համակարգչը կառուցելն ու գործի դնելը Միացյալ Նահանգներին արժեցավ 500․000 դոլլար։

•ENIAC-ն օգտագործման մեջ բավականին բարդ էր։ Պահանջվում էին օրեր միայն նրա համար, որպեսզի վերածրագրավորեն համակարգիչի կարգավորումները՝ ամեն նոր խնդիր համակարգչին տալուց առաջ։ Չնայած դրան, ENIAC-ը այդ ժամանակների ամենահզոր մեքենան էր։

Photos from CyberSpace's post 09/06/2021

CyberSpace-ը իր գործունեության ընթացքում համագործակցել է նաև ՏՏ ոլորտում հանդես եկող այլ կազմակերպությունների հետ։ Օրինակ՝ CyberSpace-ը և It-Legend’z-ը վերջերս համատեղ ուժերով կազմակերպել էին շախմատի սիրողական առաջնություն։

Նմանատիպ ծրագրերը բաց չթողնելու համար հետևեք CyberSpace-ի էջին, քանի որ այսպիսի խաղեր էլի են լինելու։

06/06/2021

💡Գիտեի՞ք որ․

•Ժամանակակից համակարգչային գիտության հիմնադիրը Ալան Թյուրինգն է։ Նա 1936 թվականին գրում է մի հոդված, ըստ որի մի օր մենք կկարողանայինք կառուցել այնպիսի մեքենաներ, որոնք կարող են հաշվարկել ցանկացած խնդիր, որը կարող է ունենալ մարդը` օգտագործելով միայն 0-ներ և 1-եր:

•Թյուրինգի ամենամեծ նվաճումը Enigma-ն կոտրելն էր։ Այն մեխանիկական սարք էր, որը գերմանական բանակն օգտագործում էր հաղորդագրությունների կոդավորման ու անվտանգ փոխանցման համար: Enigma-ն կոտրելով Ալան Թյուրինգը առանցքային դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու գործում։

•Թուրինգը 1950 թ.-ին մշակեց թեստ այն մասին, թե ինչպես կարելի է չափել արհեստական ​​ինտելեկտը: Թյուրինգի թեստը, որն ի սկզբանե կոչվում էր “նմանակման խաղ” (“the imitation game”), մեքենաների ինտելեկտուալ կարողություններն արտահայտելու համար է, ինչը ցուցադրվում է մեքենաների՝ մարդուն կրկնօրինակելու հմտությամբ։ Թեստի ընթացքում մարդը և արհեստական ինտելեկտը շփվում են նամակագրությամբ։ Արհեստական ​​ինտելեկտի լավագույն չափիչը երկխոսության միջոցով մարդուն համոզելն է, որ նա խոսում է մեկ այլ մարդու հետ։

•Թյուրինգի կյանքի ու պատերազմի տարիների գործունեության մասին 2014 թվականին նկարահանվել է ֆիլմ, որտեղ Թյուրինգի դերը խաղում է Բենեդիկտ Քամբերբեչը: Ֆիլմը հենց Թյուրինգի մշակած թեստի անունով է՝ «The imitation game»։

Want your school to be the top-listed School/college in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Erevan

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00