AM Start

AM Start

Share

Content Creator
SMM
(ՄԱՐՔԵԹԻՆԳ ինտերնետ գովազդ)

Ինտերնետ-գովազ?

Photos from AM Start's post 30/11/2021

19/11/2021

Ինչպես ավելի արդյունավետ դարձնել ձեր գովազդը:
Երբ այդ հարցդ տալիս ես, շատերը առանց տատանվելու ասում են՝ սոցցանցերով:
Այո ճիշտ է, որովհետև դրանք ժամանակակից ամենախոշոր լրատվամիջոցներն են: Բայց աշխատում է՞ արդյոք այդպիսի մարքեթինգը: Ոչ միշտ, որովհետև ինստագրամում օրական 30 լուսանկար տեղադրելը մարքեթինգ չէ, այլ 30 նկար տեղադրել է ընդամենը:
Ին՞չ անել.
Ասեմ որ չկա կախարդական կոճակ, որը սեղմելով դուք կունենաք լավ վաճառքներ:
❗️Նախ մինչ գովազդ միացնելը` կարգի բերեք ձեր էջի վիզուալ տեսքը: Դա շատ կարևոր է: Մի մոռացեք առաջին տպավորության մասին, մեզ միշտ էլ սկզբում գերում է վիզուալը իսկ հետո բովանդակությունը:

19/11/2021

#սոցիալմեդիամարքեթինգ ⤵️

Ճիշտ ռազմավարության ստեղծման առաջին քայլը Ձեր խնդիրների և նպատակների սահմանումն է։ Առանց նպատակների հստակ սահմանման Դուք չեք կարող չափել հաջողությունը։

19/11/2021

💡Փոքր և միջին ձեռնարկությունների մեծ մասը շատ զգույշ են մոտենում ներդրումներին մարքեթինգային ոլորտում։ Սահմանափակ մարքեթինգային բյուջե ունենալով՝ կարևոր է այն ոչ թե ծախսել, այլ ներդնել։ Գումարը չմսխելու, թիրախային լսարանին հասնելու և ժամանակի ընթացքում վաճառքի ծավալները մեծացնելու համար ամենաակտիվ և արդյունավետ միջոցը ՝ Սոցիալական Մեդիա Մարքեթինգն է (ՍՄՄ):

19/11/2021

մի քանի app Ինստագրամի վիզուալը պլանավորելու համար, որոնք ունեն անվճար տարբերակ❗️
1. Inpreview
Եթե դուք հոգնել եք մի քանի app-եր օգտագործելուց , ապա սա ձեր համար է։ Հավելվածում կա ֆունկցիա, որը թույլ է տալիս սինխրոնիզացնել ինստրագրամի հետ, ունի հնարավորություն ֆոտոները մշակելու և ունի շատ գեղեցիկ ֆիլտրեր։
IOS-ի համար է, մեկ աքաունթի համար անվճար է։ PRO վերսիան վճարովի

2.Unum
Հավելված է, որը թույլ կտա հեշտ վարել ինստագրամյան էջը միասնական ոճով։ Այստեղ կարող եք խմբագրել նկարները, ինչպես նաև վերլուծել պոստի էֆեկտիվությունը։ Աքաունթների քանակի սահմանափակում չկա։ Եվ որպեսզի կոնտենտ պլանին հեշտ լինի հետևելը կարող եք կալենդարում հատուկ հիշեցումը միացնել:
IOS, Android-ի համար է , անվճար է,ունի վճարովի վերսիա։

3.Planoly
Ինստագրամի պաշտոնական գործընկերն է , հավելվածով կարող եք ստեղծել պոստերի սևագրեր և պլանավորել «сетка»։ Եթե աշխատում եք խմբով, ապա շատ հարմար է քանի որ խմբի մյուս անդամները ևս կարող ենք մասնակցել։ Կարող եք նկարներ բեռնել Google Drive-ից և Dropbox-ից, կարող եք ստեղծել հեշթեգերի հավաքածու և այլն:
IOS-ի, Android-ի համար է, անվճար է , բայց մի քանի էջերի հետ աշխատելու համար ամսական վճար է նախատեսված:

4.Preview
Հավելվածը թույլ է տալիս շատ հեշտ ստեղծել միասնական ոճ։ Ունի կոնտենտ-պլան ստեղծելու համար նախատեսված օպցիա։ Խորացված վերլուծության հնարավորություն, հեշթեգերի ընտրության հնարավորություն։ Ռեպոստի հնարավորություն , նկարների մշակում և բազմազան ֆիլտրեր։

19/11/2021

💡Քոնթենթը նույնքան կարևոր է, որքան էջի դիզայնն ու էսթետիկան։

Եթե ձեր գրած վերնագիրը ընթերցողի մոտ հետաքրքրություն, չի առաջացնում, ապա նա հազիվ թե շարունակի կարդալ տեքստը։

19/11/2021

Միամիտ հարցերի շարքից✅
«Թելգրամ ալիք բացե՞նք» կամ «Պե՞տք է գրանվենք TikToki-ում»։
➡️Բանն այն է, որ վաճառքները մեզ բերում են ոչ թե հարթակները, այլ մեր բովանդակությունը։ Եթե ​​մեր նյութերն անօգուտ են ու ձանձրալի, ապա կապ չունի, թե որ հարթակում ենք, քանի որ հանդիսատեսը մեզանով չի հետաքրքրվում։ Իսկ լավ նյութեր ստեղծելը շատ անգամ ավելի թանկ է, քան պարզապես թիրախ ստեղծելը կամ կայք ստեղծելը:
#սմմ #քոնթենթ

19/11/2021

📊 Եթե արտադրում ենք ապրանք կամ մատուցում ենք ծառայություն բոլորի համար, ապա նշանակում է աշխատում ենք ոչ մեկի համար:↩️
Յուրաքանչյուր գործարար և ընկերության ղեկավար պետք է իմանա նպատակային գովազդի հիմունքները: Հենց դուք պետք է հասկանաք ով է ձեր թիրախային լսարանը:

18/11/2021

Մարքեթինգը դա թվեր են↩️

📈Վաճառքի ձագարը մարքեթինգում վերլուծության հիմքն է.

• 100,000 մարդ տեսել է գովազդը և 1000 մարդ սեղմել է դրա վրա, ինչը նշանակում է, որ գովազդի փոխակերպումը կազմում է 1%
• Գովազդի վրա սեղմել է 1000 հոգի, իսկ հայտ թողել է 200 հոգի, սա նշանակում է, որ վայրէջքի էջի (landing page ) փոխակերպումը կազմում է 20%
• 200 հոգի թողել է հայտ, իսկ 100 հոգի դարձել է գնորդ. սա նշանակում է, որ վաճառքի բաժնի փոխակերպումը կազմում է 50%;
• Հաճախորդ է դարձել 100 մարդ, որոնցից 30-ը նորից գնել են մեկ ամիս անց, ինչը նշանակում է, որ «ապրանքի փոխակերպումը» 30% է:

15/11/2021

Եթե ձեր պրոֆիլը հետաքրքիր փաթեթավորված չլինի, ապա դժվար թե մարդիկ ցանկանան մնալ կամ ինչը ավելի կարևոր է գնում կատարել:

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Baghramyan 85
Erevan
0033

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00