Learn English

Learn English

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Learn English, Tutor/Teacher, Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան, Baghramyan.

22/08/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,

Նոր ուսումնական տարին մոտենում է։ Եթե ցանկանում եք, որ երեխան նոր դասարանը սկսի ավելի վստահ, ամրապնդած գիտելիքներով և պատրաստ, ապա սիրով հրավիրում եմ անգլերենի պարապմունքների։

📚 Պարապմունքների ընթացքում՝

- կկրկնենք նախորդ տարվա նյութը,
- կլրացնենք բացթողումները,
- կզարգացնենք ընթերցանությունն ու բառապաշարը,
- կսովորենք հետաքրքիր խաղերի և ստեղծագործական առաջադրանքների միջոցով։

👧🧒 Պարապմունքները նախատեսված են 3–6-րդ դասարանների աշակերտների համար։

📍 Վայրը՝ Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան, Արարատյան 30
📞 Հեռախոս՝ 094 001 029

Սկսե՛ք նոր ուսումնական տարին վստահ և հաջողությամբ։

Սիրով սպասում եմ ձեզ։ 💙

17/11/2023
02/04/2021

Մեծ Բրիտանիայի ֆերմերներից մեկը հաճախակի ներկում է ոչխարներին, որպեսզի զբոսաշրջիկերը նկարվեն նրանց հետ😃🐑🐑🐑🐑🐑

02/04/2021

Իսկ դու կուզե՞ս լինել Լոնդոնում։
Ես շատ եմ ցանկանում և հավատում եմ, որ երազանքս մի օր կիրականանա։🤗😊☺
#անգլերեն

02/04/2021

🇬🇧 Բիգ Բենը զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա՝ առաջինը պայմանավորված է սըր Բենջամին Հոլլի՝ աշտարակի ճարտարապետի, երկրորդը՝ այդ ժամանակաների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ։
1859թ.-ի մայիսի 31-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ սկսեց աշխատել հանրահայտ Բիգ Բեն աշտարակի ժամացույցը: Աշտարակի ներսում տեղադրվեց 13 տոննա քաշ ունեցող զանգ, որի բարձությունն ավելի քան 2 մետր է, շրջանագիծը` գրեթե 3:

🇬🇧 Աշտարակի բարձրությունը 96.3 մետր է, իսկ ժամացույցը տեղադրված է գետնից 55 մետր բարձրության վրա: Ստեղծման օրվանից մարդիկ «Բիգ Բեն» են անվանել զանգը, հետագայում այդպես անվանվել է նաև աշտարակը:

🇬🇧 1858թ.-ի դեկտեմբերի 31-ին բրիտանացիներն առաջին անգամ ունկնդրեցին Բիգ Բենի ղողանջը, իսկ ահա այսօր նրանք իրենց օրը չեն պատկերացնում առանց Բիգ Բենի հնչյունների: Ժամացույցի ներքևում լատինատառ մակագրություն կա. «Աստված պահպանի մեր թագուհի Վիկտորիա I-ին»:

🇬🇧 Խոսող կոթողը տեղակայված է Վեստմինստերյան պալատի աշտարակի վրա: Ամբողջ աշխարհն առաջնորդվում է այս ժամացույցով, ստեղծման պահից այն աշխատում է բացառիկ ճշգրտությամբ: Մեկ օրվա ընթացքում կարող է առաջ կամ hետ ընկնել ընդամենը 2.5 վայրկյանով:
Աշտարակի ժամացույցը սկսել է պատրաստել հայտնի ժամագործ Էդվարդ Դենթը, ավարտին է հասցրել նրա որդին՝ Ֆրեդերիկ Դենթը: Աշտարակի մեջ տեղադրված բարձրախոսների շնորհիվ BBC-ն Բիգ Բենի ղողանջները յուրաքանչյուր ժամ հեռարձակում է Եվրոպայով մեկ:

#անգլերենիդասընթացներ #անգլերեն

29/03/2021

Fruit Part 2

Ահա՜ այդքան երկար սպասված 2֊րդ մասը՝ վայելե՛ք և իհարկե չմոռանա՛ք սովորել։😊😍
#անգլերենիդասընթացներ #անգլերեն

10/03/2021

09/03/2021

08/03/2021

😉

Want your school to be the top-listed School/college in Baghramyan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան
Baghramyan

Alerts

Be the first to know and let us send you an email when Learn English posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Baghramyan.