Recipes by An
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Recipes by An, Kitchen/Cooking, Abovyan.
Ողջու՜յն👋🏻ամառային տապին դիմանալու համար, բերել եմ համեղ զովացուցիչ ըմպելիքի բաղադրատոմս🍹🧊
Մեզ հարկավոր է`
Ազնվամորի 100 գրամ
Կիտրոն 1 հատ
Օղի 100 մլ
Նարնջի հյութ 100 մլ
Ըստ ցանկություն կարող եք ավելացնել`
Անանուխ
Սառույց
Պատրաստման եղանակը`
Ազնվամորին սառեցնել, վրան ավելացնել թարմ կտրատած կիտրոն, օղի և նարնջի հյութ։
Չենք մոռանում լայքել ❤️ և թողնել մեկնաբանություններ👇🏻
Ողջու՜յն👋🏻այսօր ձեզ համար բերել եմ համեղ Trifle-ի բաղադրատոմս🍰
Բիսկվիթի համար մեզ հարկավոր է `
1.Ձու 6 հատ
2.Շաքարավազ 300գր
3.Ալյուր 360գր
4.Ձեթ 240մլ
5.Կակաո 6ճ.գ.
6.Վանիլին
7.Փխրեցուցիչ 2թ.գ.
Կրեմի համար մեզ հարկավոր է`
1.Սերուցք
2.Եփած խտացրած կաթ
Գլազուրի համար մեզ հարկավոր է`
1.Կակաո
2.Շաքարավազ
3.Սերուցք
Բիսկվիթի պատրաստման եղանակը`
Ձուն հարել շաքարավազի հետ,ավելացնել վանիլին և ձեթ,շարունակել հարել:
Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը մաղել և ավելացնել ձվին,խառնել և ստանալ համասեռ զանգված,ապա
լցնել թավայի մեջ և տեղափոխել ջեռոց:
Այնուհետև դուրս բերել և մանր քառակուսիների բաժանել, դնել մի կողմ:
Կրեմի պատրաստման եղանակը`
Սերուցքը հարել այնքան մինչև պնդանա, ապա վրան ավելացնել եփած խտացրած կաթը շարունակելով հարել սերուցքը:
Գլազուրի պատրաստման եղանակը `
Կակոն, շաքարավազը և սերուցքը լցնել փոքր կաթսայի մեջ, դնել գազին և խառնել այնքան,մինչև ստացվի համասեռ զանգված:
Չենք մոռանում սրտիկել, և թողնել մեկնաբանություններ❤️👇🏻
#համեղ #համիուժը #համով #համեղտորթեր #թրայֆլ #вкусно #трайфлы #торт
Ողջու՜յն👋🏻այսօր միասին կպատրաստենք մաֆֆինի🧁
Մեզ հարկավոր է`
Ալյուր 100գր
Կարագ 82,5% 100գր
Շաքարավազ 100գր
Ձու 80գր
Փխրեցուցիչ 1/2 թ.գ.
Սպիտակ շոկոլադ 90գր
Սև շոկոլադ 90գր
Աղ
Պատրաստման եղանակը`
1.Հարել ձուն:
2.Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել աղի,շաքարավազի և նախօրոք հարած ձվի հետ:
3.Ալյուրին խառնել փխրեցուցիչ և ավելացնել զանգվածի վրա:
4.Դանդաղորեն խառնել:
5.Ավելացնել շոկոլադները:
6.Ստացված զանգվածը լցնել սիլիկոնե ֆորմաների մեջ և տեղափոխել ջեռոց (25-30ր, 180°C)
Չենք մոռանում սրտիկել,և թողնել մեկնաբանություններ❤️👇🏻
#մաֆֆին #համեղ #համիուժը #համով #համեղտորթեր #շոկոլադ #маффины
Ողջույն 👋🏻այսօր միասին կպատրաստենք պանրով կարկանդակ 🧀
Մեզ հարկավոր է`
Ջուր 170մլ
Խմորիչ 7գ
Շաքարավազ 1ճ.գ.
Ալյուր +\- 280գ
Աղ 3\4գ
Ձեթ 40գ
Միջուկի համար հարկավոր է`
Պանիր 150գ
Սխտոր
Կանաչի
Համեմունքներ
Ձու 1հ
Պատրաստման եղանակը`
Տարայի մեջ լցնում ենք ջուր,խմորիչ,շաքարավազ,աղ,ձեթ և ալյուր:
Հունցում ենք փափուկ խմոր և թողնում այն հասունանա (40ր),այնուհետև խմորը բաժանում ենք 10 հավասար մասի և կրկին դնում մի կողմ (15ր):
Մեկ այլ տարայի մեջ լցնում ենք պանիր,սխտոր,կանաչի,ձու և համեմունքներ:
Խմորը գրտնակում ենք և վրան ավելացնում պանրով միջուկը,ապա երկու կողմից խմորը միացնում ենք:
Տեղափոխում ենք թավայի մեջ և ուղարկում ջեռոց թողնելով 20-40ր (180):
Դուրս ենք բերում ջեռոցից և մատուցում:
Չենք մոռանում սրտիկել և թողնել մեկնաբանություններ❤️👇🏻
#կարկանդակ #պանիր #պանրովուտեստ #պանրովկարկանդակ #համեղ #համիուժը #համով #համովհոտով
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Abovyan
Alerts
Be the first to know and let us send you an email when Recipes by An posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.