RMEN
Indie artist turning life into music and stories 🎶 Gregory the Illuminator and St. Sargis Churches of Yerevan. Rmén is a Ph.D.
Voice: countertenor, male-alto;
Repertoire: classical, spirituals, jazz, blues, soul, pop
Rmén made his first steps to the world of music at the age of 8 by becoming a soloist at the Mankunqchoir of children of Yerevan, Armenia. As part of his repertoire, he performed Komitas’ andYekmalian’s Masses and had stage appearances at the Mother Cathedral of Holy Etchmiadzin, as well as at St. Music and vocal training have since been an indispensable part of Rmén’s life. He took classes and masterclasses with many internationally acclaimed professionals, participated in music festivals in the U.S.A (Boston's International Folk Festival), and in Sweden, and entered for music contests and TV-Shows (the Voice, the X-Factor). Alongside concerts, he also had solo recitals across Armenia and abroad – in Stockholm, Rome, Milan, Paris, Copenhagen, Boston, San Francisco, and other cities. candidate in Organizational Psychology and Human Capital Management. In 2019, he became a student at Berklee College of Music. Not very long after admission, he received the leading operatic part of Belinda in Henry Purcell's ''Dido and Aeneas.'' Rmén is Berklee Student Ambassador and made the Dean's List in 2019.
09/01/2026
LKSTVATS | 26
08/30/2026
Երկար է, բայց կարևոր:
էս գրառումս գոհունակության և մի քանի մարդկանց սիրով ազատագրելու և հրաժեշտի մասին է, որովհետև ես փակում եմ մեր էջը, իսկ դուք անպայման կզգաք, կհասկանաք, կնկատեք...
Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել ներկա լինելու «Տա Թև»-ին: Եթե մարդն իսկապես ուզում է, նա գտնում է ճանապարհը. մեկը՝ երեխան գրկին, մյուսը՝ վիրահատությունից ընդամենը մեկ շաբաթ անց, մեկն՝ Ամերիկայից, մյուսն՝ աշխատանքից հոգնած, մեկն էլ՝ խցանումների մեջ ժամեր անցկացնելով։ Մեկը՝ հաղթահարելով իր վիշտն ու ներկա գտնվելու հոգեբանական ծանրությունը, մյուսն էլ՝ իր փոխարեն ընտանիքի մեկ այլ անդամի ուղարկելով, մյուսն էլ սարսափելի գլխացավով...
Զարմանալի է, բայց հենց այս մարդիկ են ինձնից ամենաքիչը վերցրել ու ակնկալել. և ինչ էլ ես նրանց տալիս եմ, փոխադարձաբար լցնում են ինձ իրենց սիրով: Բոլորդ էլ իմ սրտում շատ մեծ տեղ ունեք:
Իսկ այն մարդիկ, ովքեր միամտաբար կարծում են, թե իրենց պրոյեկտած նախանձն ու մաղձը, չհաղթահարած հույզերն ու չկամությունն իմ հանդեպ վրիպում են տեսադաշտիցս ու հուզադաշտից՝ շատ են սխալվում: Ձեր «ջերմ» ժպիտն ու գրկախառնությունը ոչնչի մասին են և ցավեցնում ու վնասում է միայն ձեզ: Ես ի սրտե աղոթում եմ, որ Տերը լույս դնի ձեր սրտերում, որ վերջապես խաղաղվեք ու ազատագրվեք, որ կարողանաք ճաշակել երկնային ու երկրային սերը: Որ ապրելիս կեղծելու կարիք այլևս չունենաք... Ի դեպ, խոսքս այն մարդկանց մասին է, ում սրտերի ու մտքի դիրքը ինձ համար տարիներ շարունակ կասկածի տեղիք է տևել: Դուք ազատ եք: Ես էլ ազատ եմ թողել...ու ազատ եմ ես...
Իսկ ես այսօր նորից ու նորից վերապրում եմ բոլոր հույզերը...քրտինքով և ազնվությամբ վաստակած հույզերը...գիտեք, ականջներումս անդադար հնչում են ձեր ծափահարությունները:
Ի դեպ, հուսամ ընթերցողը միամտաբեր չի կարծում, որ խնդիրը քանակն է: Խնդիրն իրապես ներկա լինելն է, գոնե այն մարդկանց ում քիչ-շատ մտերիմ եմ համարել: Որովհետև հենց այնպես էլ դահլիճը լեցուն էր, ու ես էլ սիրով որսում էի ծանոթ և անծանոթ մարդկանց սիրունագույն հայացքներն ու հույզերը…
#հրաժեշտ #սեր #լույս
08/29/2026
Երեկ մոռացա նշել կարևոր մի բան... Չգիտեմ՝ նկատել եք, թե ոչ, բայց «Տա Թև»-ի պաստառի թևն ամբողջությամբ հավաքված էր հերոսների անուններից: Իհարկե, մենք ֆիզիկապես չէինք կարող նշել բոլորի անունները, բայց վստահ եմ՝ հասկանում եք, որ այստեղ այդ անուններն ամբողջականի ու միասնականության խորհրդանիշն են: Մեկը ներկայացնում է բոլորին, և բոլորս էլ մեկ ենք:
> Ուզում եմ նաև անչափ շնորհակալություն հայտնել լեցուն դահլիճի և այսքան ծաղիկների համար:
> Ծաղիկներից ինձ համար պահել եմ միայն երկու փունջ. մնացածը համերգից անմիջապես հետո ընտանիքիս և ընկերներիս հետ տարել ենք Եռաբլուր, հատ-հատ քանդել բոլոր փնջերն ու խոնարհել մեր հերոսների շիրիմներին: Սակայն ամենակարևորն այն է, որ համերգի ողջ ընթացքում մենք բոլորս երգում էինք նրանց հիշատակին, երգում էինք նրանց և նրանց ընտանիքների համար:
08/28/2026
Պատրաստ եմ «Տա Թև» մենահամերգիս, որն ինձ համար կրում է խորը իմաստ, հիշողություն, ուժ... Շուտով կհանդիպենք...
I am ready for my ‘Ta Tev’ solo concert, which holds deep meaning, memories, and strength for me... See you soon...
08/23/2026
«Տա Թև» երեկոն չէի պատկերացնում առանց այս հյուրերիս՝ «Ռետրո» երգչախմբի, Նարինե Երանոսյանի և Ռիմա Սողոմոնյանի։ Իրենց մասին, իհարկե, դեռեւս կխոսեմ համերգին ընդառաջ։ Բայց այս պահին ուզում եմ՝ իմանաք, որ լսելու եք ֆանտաստիկ ձայներ, ֆանտաստիկ կատարումներ և, որ ամենակարևորն է, ստանալու եք իրական հույզեր...
📅 Ամսաթիվ՝ Օգոստոսի 28
⏰ Ժամը՝ 19:00
📍 Վայր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
🎟 Մուտքն անվճար է:
🔗 «Տա Թև» համերգային երեկոյի հղումը՝ պրոֆիլի նկարագրության մեջ (bio-ում):
#44օրյապատերազմիհերոսներ #առնոբաբաջանյանհամերգասրահ
08/13/2026
Ստվեր և Լույս | Light and Shadow
📸 Vahagn Kocharian
Շաատ դժվարությամբ խոսեցի էն ամենի մասին, ինչ ինձ հետ է պատահել...
ENG in comments!
#մանկականտրավմա #ներում #հասարակություն
08/07/2026
Sun-kissed 🌞
Ասում են թե | Asum en te
What a wonderful musician you are 🤍
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the public figure
Telephone
Website
Address
Boston, MA