Open Roads
We believe that learning never stops! Welcome to Open Roads. We are opening pathways to a
World of Education!
Are you passionate about English and have a keen interest in improving it whether it is speaking, writing, reading or all of them in one go?
14/05/2026
2 ԱՆՎՃԱՐ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍ 🎁
մինչև հունիսի 1-ը գրանցվողների համար 💚📚
Մենք տալիս ենք բացառիկ հնարավորություն փորձնական և լիովին ԱՆՎՃԱՐ միանալու մեր անգլերենի խմբերին (համապատասխան մակարդակի) և իրական միջավայրում կատարելու ճիշտ ընտրություն 👌
Open Roads-ում դասապրոցեսները կառուցված են նորարարական մեթոդների, ինչպես նաև մեր արտասահմանյան գործընկերներից ստացված փորձի և ծրագրերի հիման վրա։
🎓TOEFL
🎓 IELTS
📚Exam prep
📚General English
👩🏫 Speaking Club
Մանրամասների համար գրեք մեզ 💌 կամ զանգահարեք +374 41 777 211
Հասցե՝ Թումանյան 23, «Վան» բիզնես կենտրոն
21/04/2026
2-օրյա ուսումնական ճամբար Ծաղկաձորում 🌲😍
🗓️ 02.05-04.05
Միացեք մեզ և վայելեք գերհագեցած ու անմոռանալի 2 օր Ծաղկաձորում ⛰️😍
Ծրագրում 👇🏻
📌 խոսակցական անգլերենի դասեր
📌 ինտերակտիվ խաղեր
📌 կացություն հյուրանոցում
📌 3-անգամյա սնունդ
📌 տրանսֆեր Երևան-Ծաղկաձոր-Երևան
📌 Ուղեկցում և 24-ժամյա վերահսկում
Արժեքը մեկ անձի համար՝ 45.000֏
Ամրագրումների համար՝ +374 41 777 211
Գյոնբոկգուն պալատը (Gyeongbokgung Palace) Սեուլի 5 հանրահայտ պալատներից ամենամեծն ու կարևորն է 🏯🇰🇷
14-րդ դարում կառուցված այս պալատը ծառայել է որպես Չոսոն դինաստիայի արքաների հիմնական նստավայր, և հենց այստեղից են նրանք դարեր շարունակ կառավարել երկիրը 👑🤴
Պալատն իրապես կորեական մշակույթի ու ժառանգության խոսուն վկան է ⛩️🏯
12/04/2026
Just a random Seoul dump 📸
Օտար լեզուն սովորելու ամենաարդյունավետ եղանակը՝ երբ այն ուսուցանվում է լեզվակիր մասնագետների կողմից, և, թեկուզ կարճ ժամանակով, հնարավորություն ես ունենում ապրելու այդ երկրում 🇰🇷📚
Another lovely day in Seoul 🇰🇷✈️
Պարը յուրաքանչյուր մշակույթի ամենակարևոր և ինքնատիպ արտահայտչամիջոցներից մեկն է։
Կորեայի մեր ճամփորդությունը կիսատ կլիներ առանց K-pop պարային դասի, որը ժամանակակից կորեական մշակույթի ամենավառ և ազդեցիկ դրսևորումներից մեկն է։
06/04/2026
Ու՞մ համար են Open Roads-ի ամառային ճամբարները և ի՞նչ են տալիս մասնակիցներին 🧑🎓🚀
Մեր ամառային ճամբարները նախատեսված են այն երեխաների և դեռահասների համար, ովքեր ցանկանում են ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլև զարգանալ, սովորել և բացահայտել նոր մշակույթներ։
Այսպիսի ծրագրերը հատկապես հարմար են այն ընտանիքների համար, որոնք կարևորում են կրթական բաղադրիչը, կազմակերպված միջավայրը և անվտանգությունը։
Մենք շեշտը դնում ենք ուսման և զարգացման վրա, ոչ թե շոփինգի կամ աննպատակ ժամանցի։ Մասնակիցները՝ հատկապես անչափահասները, չեն ունենում «ազատ ժամանակ» իրենց հայեցողությամբ շրջելու կամ անորոշ վայրերում գտնվելու համար։
Ծնողները մեզ վստահում են իրենց երեխաներին, և մեզ համար անվտանգության հարցն առաջնայինն է։
Մեր քաղաքականությունն է հետևել նախապես հաստատված ծրագրին, որին մասնակիցները ծանոթանում են դեռ մինչև մեկնումը։
Մենք կարևորում ենք, որ երեխաները հնարավորինս շատ տեսնեն մշակութային, պատմական և տեսարժան վայրեր, մասնակցեն ուսուցողական և ճանաչողական այցերի, այլ ոչ թե ժամանակ անցկացնեն առևտրի կենտրոններում, ֆասթ ֆուդի կետերում կամ պարզապես շրջեն փողոցներում։
Open Roads-ի ծրագրերը հարուստ են զբոսանքներով, կազմված հստակ ժամանակացույցով և խիտ գրաֆիկով, որպեսզի յուրաքանչյուր օրը լինի արդյունավետ և բովանդակալից։
Մենք չենք հավաքում ավելորդ գումար և չենք խրախուսում, որ երեխաները գան մեծ գումարներով։ Մեր նպատակը ծախսելը չէ, այլ սովորելը, տեսնելը և փորձ ձեռք բերելը։
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր մասնակից վերադառնա նոր գիտելիքներով, տպավորություններով և արժեքավոր փորձով։
Կորեական խոհանոցը տարբերվում է իր համային բազմազանությամբ և յուրահատուկ համադրություններով 🍜🍢🍛
Մաստեր կլասի ընթացքում մեր խումբը ոչ միայն ծանոթացավ կորեական ուտեստների պատմությանը և մշակույթին, այլև սեփական ձեռքերով պատրաստեց ավանդական ուտեստներ🥢🍱🍙
🇰🇷
28/03/2026
Պետք է փաստեմ, որ Կորեան իսկապես տարբերվում է մեր մյուս ծրագրերից 🇰🇷💚
Այստեղ մշակութային, կրթական և էներգետիկ առումով լրիվ այլ զգացողություններ են:
Եվ քանի որ շատ եք հարցնում, տեղեկացնեմ, որ հաջորդ տարվա Կորեայի ծրագրին արդեն կարող եք գրանցվել 🏯🍜
Հ.Գ. նկարներով և վիդեոներով դժվար է փոխանցել այն, ինչ պետք է զգալ ու ապրել այստեղ:
Click here to claim your Sponsored Listing.
Contact the organization
Telephone
Website
Address
Tumanyan 23
Yerevan
0009