SMM Shop
💯 | #1Թվային մարքեթինգ
📈 | Լավագույն ռազմավարությունն?
06/10/2019
5 օգտակար փաստ SMM աշխարհից։ 🐙🕸
1️⃣. 55-64 տարեկան հասակ ունեցող օգտատերերը կրկնակի անգամ ավելի պատրաստակամ են շփման մեջ մտնել ձեր հրապարակման հետ, քան երիտասարադ սերունդը։
2️⃣․ Միջին հաշվարկով, 1 օգտատերն ունի 6-7 հաշիվ տարբեր սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Вконтакте, Youtube, Telegram, Google, Viber, Watsapp):
3️⃣. Facebook-ն ամենատարածվածն է հնդկաստանում։ Այստեղ այն ունի մոտ 30մլն օգտատեր։
4️⃣․ Instagram-ում հրապարակում անելու ամենահարմար ժամանակը ուրբաթ օրն է՝ 9։00-18։00 ընկած ժամանակահատվածը։ Կիրակի օրերն առանձնացել են ամենացածր ներգրավվածությամբ։
5️⃣․ Օգտատերերի 59%-ը իր կյանքի 5 տարին և 3 ամսիը ծախսում են սոցցանցերի վրա։
🍀 Հետևիր SMMSHOP-ին և կիմանաս շատ ավելին թվային աշխարհի մասին։
#մարքեթինգ #սմմ
26/09/2019
Հոկտեմբերի գալուստին բան չմնաց։ 😎 Արդեն հասցրե՞լ եք կազմել Ձեր կոնտենտ պլանը։ 📝
📝 Եկեք միասին կազմենք կամ որոշակի ավելացումներ անենք։
💁♀️ Նոր ամսվա սկիզբը հիանալի առիթ է ամեն ինչ թարմացնելու համար․ գովազդային արշավները, էջի ետնանկարը, կոնտենտը և այլն։
🍂 1․ Հենց հոկտեմբերի 1-ին ունենք երկու շատ կարևոր և մեր կյանքից անպակաս իրադարձություն։ Սուրճի և երաժշտությամ միջազգային օրը հենց հոկտեմբերի 1-ն է։
▪️Պատմեք ձեր լսարանին այդ օրվա մասին, առաջարկեք նրանց մեկնաբանություններում կիսվել իրենց սիրելի երաժշտությամբ, կամ կազմակերպեք որևէ երաժշտական միջոցառում, կամ մրցույթ հայտարարեք և խաղարկեք որևէ համերգային տոմս։
▪️Չմոռանաք կիսվել սուրճի էսթետիկ նկարներով և պատմել վերջինիս օգտակար, ինչու ոչ, նաև վնասակար հատկությունների մասին, իսկ վերջում անպայման ավելացրեք վերջինիս համար ստեղծած հեշթեգը՝ #internationalcoffeeday ։
🍂 2․ Աշնանային դեպրեսիան հատկապես խորանում է հոկտեմբերին։ Որպեսզի լսարանին հանենք մելանխոլիայից գրեք խորհուրդներ՝ ինչպես պահել ակտիվություն և չթողնել մելանխոլիային խանգարել մեր աշխատանքային արդյունավետությանը։
🍂 3․ Հոկտեմբերի 6-ին Ժպտալու միջազգային օրն է։
Եկեք ժպտանք, առանց որևէ պատճառի: Հիանալի է, երբ շրջապատում բոլորը երջանիկ են: Ձեր ընթերցողները դեռ չգիտեն այս հիանալի տոնի մասին, պատմեք նրաց և միևնույն ժամանակ խնդրեք լուսանկարներ տեղադրել սոցիալական ցանցերում `ամենաանկեղծ ժպիտներով և ձեր ապրանքանիշի հեշթեգով: Ստեղծեք ոգեշնչող տեսանյութ կամ ֆլեշմոբ : Տվեք ձեր լսարանին ամեն օր ժպտալու մի քանի նոր պատճառ:
🍂 4․Աշնանային բաղադրատոմսեր։ Հոկտեմբերը հարուստ է սեզոնային մրգերով և բանջարեղեններով: Կանայք շատ դրական են վերաբերվում պարզ և օգտակար բաղադրատոմսերին: Կիսվեք դրանցով և առաջարկեք լսարանին մեկնաբանություններում գրել իրենց պարզ տարբերակները։
🍂 5․ Եվ իհարկե, ինչ հոկտեմբեր առանց Հելոուին։
Պատմեք հետաքրքիր, վախեցնող և զվարճալի պատմություններ կապված այս տոնի հետ։ Սակայն շատ չվախեցնեք ձեր լսարանաին, հիշեք որ ամեն ինչ պետք է ավարտվի բարեհաջող։
Դե, իսկ դու ի՞նչ կառաջարկես գրել հոկտեմբերին։ 😊
25/09/2019
4 ծառայություն, որոնք կգողանան մրցակիցների մասին ամբողջ ինֆորմացիան։ 👽💻
‼️Դե լավ, եկեք անկեղծ, ոչ մեկ մյուսից ոչինչ չի գողանում, իսկ նայել կարելի է և անհրաժեշտ է յուրաքանչյուրին։
Եկեք տեսնենք ամենատարածված 4️⃣ ծառայությունները, որոնք կօգնեն ստանալ տեղեկատվություն ձեր մրցակցի ինտերնետ-մարքեթինգի վերաբերյալ։
✅ WooRank
Ցույց է տալիս մրցակցի կայքում առկա սխալները, կոդում օգտագործված հիմնաբառերը, օպտիմիզացնում է պատկերները, ստուգում կայքի դիզայնը՝ արդյոք հարմար է այն բջջային հավելվածով նայելու համար։
Ինչո՞վ է այն օգտակար։
Դուք տեսնում եք հակառակորդի սխալները և արդեն գիտեք ինչը պետք չէ կրկնել (չէ որ, ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփականի)։
✅ WhatRunsWhere
Տալիս է կայքի տրաֆիկի ինֆորմացիան, դրա քանակի և աղբյուրների վերաբերյալ։
✅ SerpStat
Միակ անվճար ծառայությունը թվարկվածների մեջ։ Ամբողջական ֆունկցիաները հասանելի են դառնում միայն գրանցվելուց հետո։
Կազմում է հիմնաբառերի և որոնամն հարցումների ցուցակը, որոնք օգտագործվում են կայքը գտնելու համար, հարցումների դինամիկան, դրանցից ամենատարածվածները և դրանց արժեքները։
✅ SimilarWeb
Գրեթե բոլոր SMMշիկները օգտվում են վերջինիցս։
Ցույց է տալիս այցելուների թիվը, տրաֆիկի աղբյուրները, ելքային և մուտքային հղումները, հիմնական հիմնաբառերը, կոնտենտով նման այլ կայքեր:
‼️Չմոռանաք ստուգել նաև ձեր սեփական կայքը, ոչ ոք ապահովագրված չէ սխալներից։
23/09/2019
😱 Գիտեիք, որ օրական մոտ 84 րոպե ծախսում եք համացանցում տեսանյութեր դիտելու վրա։(Աղբյուրը՝ zenithmedia.com)
👉 Իսկ 2021-ին այդ թիվը կաճի՝ հասնելով 100 րոպեի։
Տարվա 25 օրը՝ անընդմեջ։
Առցանց տեսահոլովակի սպառումը 2013-2018 թվականների համեմատ ամբողջ աշխարհում աճել է մոտ 32% -ով: 📺 Դա կապված է էկրանների բարելավման, բջջային սարքերի որակի բարձրացման, շարժական արագ տրաֆիկի և Smart TV- ի տարածման հետ: 📱
🌺 Առավել ակտիվ օգտատերեը ապրում են Չինաստանում և Շվեդիայում, նրանք դիտում են տեսանյութը օրական 103 րոպե (2019):
20/09/2019
🌷 -ը կթաքցնի գրառումները կոսմետիկ ընթացակարգերի, քաշի նվազման արտադրանքների և պլաստիկ վիրաբուժությունների վերաբերյալ։
🔞 Նորամուծությունը հիմնականում կազդի 18 տարեկանից ցածր օգտատերերի վրա:
Բացի այդ, 🔜 սոցիալական ցանցը մշտապես կջնջի գրառումները, որոնք կխոստանան «հիանալի արդյունքներ» , կապված կլինեն առևտրային առաջարկի կամ զեղչի կոդի հետ: 😉
✅ Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր կանոնները ուղղված են Instagram- ը բոլորի համար հաճելի դարձնելու և սոցցանցում հոգեբանական ճնշումը նվազեցնելու համար։
18/09/2019
‼️ Վերջին նորություններից։ ‼️
🔜 Facebook-ը փորձարկում է գովազդի նոր ձևաչափ, որի միջոցով օգտատերերը կկարողանան գնումներ անել առանց սոցցանցից դուրս գալու։
Ինչպես է աշխատելու․ 👇
🌺 Օգտատերը տեսնում է գովազդը,
🌺 քլիք է անում և հայտնվում ապրանքների կատալոգում,
🌺 տեսնում է ակնարկները, ուրախանում և ֆբ-ին կցված քարտի միջոցով կատարում գնում։
Եվ այդ ամենը հենց ֆեյսբուքի ներսում։ 🤩
-------------------------------------------------
✅ Հետևի՜ր SMM Shop -ին ավելին իմանալու համար։
#մարքեթինգ #սմմ
18/09/2019
Բաց մի թող համացանցում բիզնեսդ հայտնի դարձնելու հնարավորությունը։ 😎
--------------------------------
📊 Զբաղվելով սոցիալակն ցանցերում էջերի առաջխաղացմամբ, մշակել ենք արդյունավետ ռազմավարություններ բիզնեսի գրեթե բոլոր ոլորտների համար։
Շնորհիվ՝ 👇
✅ ճիշտ ռազմավարության,
✅ թիրախային լսարանի բացահայտման,
✅ գովազդային արշավների արդյունավետ իրագործման, 👇
Կապահովենք՝ 👇
✅ բիզնեսի առաջխաղացում և ապրանքանիշի ճանաչելության բարձրացում սոցցանցերում,
✅ նոր հաճախորդներ
✅ օնլայն վաճառքների իրականացում։
--------------------------------
Ծառայությունների արժեքը` Սկսած 50000 դրամից:
--------------------------------
Մանրամասների համար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք ․👇
📲098 40 18 50
#մարքեթինգ #սմմ
17/09/2019
Հեշթեգների արվեստը։ 🌺
⁉️ Ինչպե՞ս հասկանալ՝ քանի հեշթեգ է պետք օգտագործել։
🍀 Օպտիմալ է համարվում 1-3 հեշթեգը յուրաքանչյուր գրառման համար։ Այս քանակը հիանալի սկիզբ կարող է դառնալ ձեր կարիերայի համար, քանի դեռ չեք գտել ձեր ոսկե միջինը։
Հեշթեգների բաշխումը կարող է լինել այսպես՝ 👇
🔸 Facbook- ֆեյսբուքյան հեշթեգները սովորաբար բացասական են ազդում լսարանի վրա։
🔸 Instagram- 11 և ավելի հեշթեգը ապահովում է հետեվողների ներգրավվածությունը։
🔸 Twitter- 2 հեշթեգը լավագույն տարբերակն է։
Սակայն ամենակարևորը սեփական փորձով ստուգելն է։ 😇
Փորձեք մի քանի տարբերակով հրապարակել գրառումները՝
✅ առանց հեշթեգների,
✅ հեշթեգներով,
✅ շատ հեշթեգներով։
Վերլուծեք և կհասկանաք, թե որն է ամենաշխատող տարբերակը ձեր բիզնեսի համար։ 😉
16/09/2019
Վերջերս հաճախ ենք բախվում թվերից կախված հաճախորդների։ 😩😴
Երևի արդեն հասկացաք։ 🦸♂️ Բիզնեսմեններ, որոնք գրանցելով իրենց բիզնեսի անունը/ապրանքատեսակը սոցցանցերում փնտրում են «smmշիկների», որոնք կարճ ժամանակում կավելացնեն էջի և հրապարակումների լայքերը, հետևորդների քանակը․․․ թվերը։ 😝
🔸Ինչո՞ւ։
Հայտնի առասպելի համաձայն մարդիկ տեսնելով, որ էջն ունի մեծ թվով հետևորդներ, նույնպես սկսում են հետևել էջին՝ մտածելով, որ էջը հետաքրքիր կոնտենտ է պարունակում։
🔸 Ինչո՞ւ ո՛չ։
Մարդիկ տեսնելով էջը, առաջնահերթ նայում են բովանդակությանը, թե ինչքանով է այն հետաքրքիր և կապ ունի արդյոք իրենց կյանքի և արդի իրականության հետ։
🔸 Կեղծ հետևորդները աղբ են։
Բոտերով ավելացված հետևորդները և լայքերը ոչ միայն անարդյունավետ են, այլև վնասակար։
▪️Առաջնահերթ. ձեր էջը կարող է արգելափակվել սոցցանցի ադմինների կողմից, եթե ձեր էջի Կ Ե Ղ Ծ ակտիվությունը սկսի գերազանցել թույլատրելի չափերը և գրավի վերջիններիս ուշադրությունը։
▪️Բոտերով ավելացված հետևորդների մեջ իհարկե կան իրական մարդիկ, որոնք նույնպես օգտվում են նման միջոցներից և առաջխաղացման համար օգտագործում են այլ տարբերակներ ևս։ Նրանք կարող են նշել ձեր էջը կոնտեքստից դուրս հրապարակումների վրա։ Դուք նաև անընդհատ կստանաք ոչ պետքական նամակներ և մեկնաբանություններ վերջիններիս կողմից։
🔸 Ի՞նչ անել։
Մի ծախսեք ձեր ժամանակը և ռեսուրսները անարդյունավետ գովազդի վրա։
✅ Շեշտը պետք է դնել կոնտենտի և թիրախային լսարանի վրա։
✅ Ուշադրությունը կենտրոնացրեք ոչ թե թվերի, այլ վաճառքների և հայտերի վրա։
------------------------------------------
Ուզում ես իրական արդյունք, գրիր կամ զանգահարիր․ 😎
📲098 40 18 50
#մարքեթինգ #սմմ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Abovyan Street
Yerevan