Comp-ARSS Tour

Comp-ARSS Tour

Share

Туризм

23/07/2020

🚩🚩Ուղևորություն դեպի Սևան🏁🏁

🏞🏝👑Սևանա լիճ👑🏖🏜

բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։

29/02/2020

✅✅Սևանավանք✅✅
Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։

11/01/2020

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, Թեղենիսի արևելյան լանջին։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։
15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը։

14/11/2019

✅Սուրբ Հռիփսիմե✅

🇦🇲Շենքը արտաքին պլանով քառակուսի է, կենտրոնագմբեթ, իսկ ներքուստ խաչաձև: Եկեղեցին կառուցված է երկրաշարժերին դիմակայելու մեծաքանակ հնարքներով: Այդպիսին են հանդիսանում արտաքին պատերի եռանկյունաձև խորշերը, գմբեթի կողավոր թեթև և իջեցված ծանրության կենտրոնով ծածկը, իսկ անկյուններում գտնվող չորս քառակուսի և ավելի փոքր չորս կլոր աշտարակները նախատեսված են երկրաշարժերի կողային ուժերին դիմակայելու համար:🇦🇲

24/09/2019

🇦🇲Կեչառիսի վանական համալիր🇦🇲

Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

14/08/2019

🔥Իսկ դուք ի՞նչ եք անելու օգոստոսի 18֊ին 🔥
✅Շտապեք օգտվել ից.
✅Միայն ամսի 18֊ին Դեպի Սևանավանք֊ Ախթալայի Վանական Համալիր֊Խորովածի փառատոն, Համեցեք ձեր ընտանիքի անդամների հետ` 7 հոգի ✅

Մասնակցության Համար՝
✅Քոմենթներում +
✅Հավանել էջը (like)
✅Կիսվել նյութով (share public) եղանակով
🔥 և ստացեք 30% զեղչ նախկին 55000 դրամի փոխարեն վճարելով՝ 38500 դրամ🔥
🍗🍖Շաաա՜տ համեղ է լինելու🥩🍗

11/08/2019
31/07/2019

✅Գոշավանք✅

Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք:

19/07/2019

✅✅ԽՈՐ ՎԻՐԱՊ✅✅

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00